Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱ ...

22.10.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.02.2014  -ից մինչեւ   22.10.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 21.10.15 թիվ 978-Ա որոշում)

i

041.0135.240214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 2014 թվականի N 135-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն և 2013 թվականի օգոստոսի 1-ի N 834-Ն որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված` «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները Վրաստանի հետ համակարգելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգող միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածի ցանկում նշված մարմինների ղեկավարներին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել իրենց ներկայացուցիչներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թվականի փետրվարի 24-ի

N 135-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր (համաձայնությամբ, դիտորդի կարգավիճակով)

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկ (համաձայնությամբ, դիտորդի կարգավիճակով)

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.02.2014
N 135-Ա
Որոշում