040.0177.280214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2014 թվականի N 177-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1190-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1190-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարից 20.0 մլն դրամը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված` 487056 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը ներառյալ վճարվելուց հետո քսանօրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) գույքի վաճառքի գումարի մնացած մասը վճարել հետևյալ համամասնությամբ և ժամկետներում`
ա. 30 մլն դրամը` մինչև 2014 թվականի մարտի 31-ը ներառյալ,
բ. 40 մլն դրամը` մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը ներառյալ,
գ. 34.236 մլն դրամը և հողամասի կադաստրային արժեքը` մինչև 2014 թվականի մայիսի 31-ը ներառյալ.
2) սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնորդի կողմից վճարումները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում վճարել տույժ` վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի մեկ տոկոսի չափով, ինչպես նաև 144096 հազ. դրամ գումարի նկատմամբ օրական մեկ տոկոսի չափով տույժը` հաշվարկված 2013 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը ներառյալ:».
3) երեք տարվա ընթացքում կատարել 8000 հազ. դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
4) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:».
i
2) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ,» բառերը, իսկ 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ