Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները (այսուհետ` Կողմեր),

առաջնորդվելով միջազգային իրավունքի մարդասիրական ոլորտի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով, 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաներով և դրանց կից` 1977 թվականի հունիսի 8-ի Լրացուցիչ արձանագրություններով, Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) շրջանակներում ընդունված միջազգային պայմանագրերով և որոշումներով,

հաշվի առնելով, որ ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդները վճռորոշ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի ձեռքբերման գործում,

ձգտելով 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը պահել և հավերժացնել,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործված ներքոհիշյալ հասկացությունները նշանակում են.

հիշատակի հավերժացում - գործունեություն, որն ուղղված է զոհված զինծառայողների, նրանց արիության և հերոսության նկատմամբ հարգալից վերաբերմունքի պահպանմանը, անմիջականորեն կապված է զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների բարեկարգման, պահպանության և խնամքի, զինվորական չհաշվառված գերեզմանատների և, հետագայում այդ հիմքի վրա տվյալների էլեկտրոնային բազա ստեղծելու նպատակով, զոհված զինծառայողների անձնական տվյալների հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքների անցկացման հետ, ինչպես նաև` Կողմերի ազգային օրենսդրություններով նախատեսված լրացուցիչ միջոցառումների իրականացում.

զոհված զինծառայողներ - նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ, ովքեր մտնում էին ԽՍՀՄ զինված ուժերի, պարտիզանական ջոկատների և այլ` ընդհատակյա հակաֆաշիստական կազմավորումների մեջ, թիկունքի աշխատավորներ, ովքեր զոհվել և թաղվել են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների ընթացքում, գերության մեջ, ինչպես նաև նրանք, ովքեր այդ ամենի հետևանքով մահացել են հիվանդանոցներում, այդ թվում` նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում` Կողմերի տարածքներում.

զինվորական գերեզմանատներ - զոհված զինծառայողների հուղարկավորության վայրեր, ներառյալ անհատական և եղբայրական գերեզմանները, գերեզմանոցները կամ գերեզմանոցների հատվածները` Կողմերի տարածքներում.

զինվորական հուշարձաններ - 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հետ կապված` հուշային և այլ շինություններ, հուշարձաններ, հուշակոթողներ, հիշատակի վայրեր, տարածքներ և օբյեկտներ, որոնք գտնվում են Կողմերի տարածքներում.

չհաշվառված զինվորական գերեզմաններ - զինծառայողների և պատերազմի քաղաքացիական զոհերի հուղարկավորման (զոհվելու) վայրեր, որոնք գրանցված չեն Կողմերի ազգային օրենսդրությունների համապատասխան.

զինվորական գերեզմանների բարեկարգում - հուղարկավորման վայրերի սահմանների նշում և հուշանշանների, գերեզմանաքարերի, հուշարձանների կամ այլ հուշային կառուցվածքների տեղադրում կամ դրանց վերականգնում ու նորոգում, ինչպես նաև այլ անհրաժեշտ միջոցառումներ.

զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների պահպանություն և խնամք - զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների պահպանության ապահովում, դրանց պահպանություն պատշաճ կարգով.

որոնողական աշխատանք - զինվորական չհաշվառված գերեզմանատների և հայրենիքի պաշտպանության ընթացքում անհայտ կորածների կամ հողին չհանձնված աճյունների հայտնաբերման` հետագայում հուղարկավորության միջոցով հիշատակը հավերժացնելու ձև, ինչպես նաև զոհվածների և անհայտ կորածների անունների վերականգնում` նրանց հիշատակը հավերժացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համաձայնեցված միջոցառումներ են նախաձեռնում 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակի հավերժացման գործում մարդասիրական համագործակցության հետագա զարգացման համար և այդ նպատակով.

իրականացնում են միջոցառումներ զոհված զինծառայողների հիշատակը պահելու, զինվորական գերեզմանատների և հուշարձանների պահպանության ու բարեկարգման ուղղությամբ.

շարունակում են որոնողական աշխատանքները, ապահովում են զոհված զինծառայողների` զինվորական մեծարանքով հուղարկավորումը.

կազմակերպում են 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների անմահ սխրանքի մասին փաստերի լուսաբանումը.

կատարելագործում են սույն Համաձայնագրի իրականացմանն ուղղված համագործակցության իրավական մեխանիզմները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների հայտնաբերման, հաշվառման, բարեկարգման և պահպանման, ինչպես նաև զոհված զինծառայողների աճյունների արտաշիրմման և դրանք հողին վերահանձնելու հետ կապված հարցերը կարգավորելիս ղեկավարվում են սույն Համաձայնագրով և այն Կողմի ազգային օրենսդրությամբ, որի տարածքում դրանք գտնվում են:

Կողմերը 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակի հավերժացման միջոցառումներն իրականացնելիս հաշվի են առնում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների ազգային, կրոնական և այլ ավանդույթները` ներառյալ գերեզմանաքարերին և հուշարձաններին կատարված մակագրությունները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերն ապահովում եմ իրենց տարածքներում գտնվող զինվորական գերեզմանատների և հուշարձանների պահպանությունն ու պաշտպանությունը:

Նոր հայտնաբերված զինվորական գերեզմանատների բարեկարգումը կատարվում է աճյունների հայտնաբերման վայրում կամ, եթե դա հնարավոր չէ, այն վայրերում, որոնք արժանի են զոհված զինծառայողների հիշատակին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերն աջակցում են իրենց տարածքներում գտնվող զինվորական գերեզմանատների ու զինվորական հուշարձանների հայտնաբերմանը, հաշվառմանը, բարեկարգմանը, պահպանմանը ու դրանց նկատմամբ խնամքին, ինչպես նաև այն հարցերի կարգավորմանը, որոնք կապված են զոհված զինծառայողների աճյունների արտաշիրմման, տեղափոխման և հողին վերահանձնման հետ:

Կողմերը միմյանց տեղեկացնում են զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների առկայության և գտնվելու վայրերի մասին և փոխանակում են անվանական ցուցակներ, զոհված զինծառայողների ու նրանց հուղարկավորման վայրերի մասին այլ անձնական տվյալներ, ինչպես նաև սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված այլ տեղեկատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն ապահովում են որոնողական աշխատանքների անցկացումը, զոհված զինծառայողների աճյունների` զինվորական մեծարանքով հողին վերահանձնումը, ձեռնարկում են համապատասխան միջոցներ իրենց տարածքներում գտնվող զինվորական գերեզմանատների հաշվառման համար:

Կողմերը կարող են համատեղ միջոցառումներ իրականացնել որոնողական աշխատանքների, զոհված զինծառայողների աճյունները հողին վերահանձնելու, զինվորական գերեզմանատների բարեկարգման և պահպանման ուղղությամբ:

Սույն Համաձայնագրի շրջանակում անցկացվող համատեղ միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Կողմերի լրացուցիչ պայմանավորվածություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, անժամկետ և անհատույց օգտագործելու համար ապահովում են հողակտորների հատկացումը գոյություն ունեցող և նոր բարեկարգվող զինվորական գերեզմանատների ու զինվորական հուշարձանների համար:

Կողմերը փոխադարձ շահագրգռվածության դեպքում միմյանց տեղեկացնում են նոր տարածքներում զինվորական գերեզմանատների բարեկարգման, զոհված զինծառայողների աճյունները հողին վերահանձնելու և զինվորական հուշարձանների տեղափոխման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Զոհված զինծառայողների աճյունների արտաշիրմումը` շահագրգիռ Կողմին դրանք փոխանցելու նպատակով, իրականացվում է բացառապես շահագրգիռ Կողմի միջնորդությամբ և այն Կողմի համաձայնությամբ, որի տարածքում գտնվում են աճյունները, հաշվի առնելով այդ Կողմի ազգային օրենսդրությունը:

Կողմերը փոխադարձ ծանուցումներն ուղարկում են դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերն իրենց վրա են վերցնում իրենց տարածքներում գտնվող զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների պահպանման և խնամքի համար կատարվող ծախսերը:

Յուրաքանչյուր Կողմ, փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, իր հաշվին կարող է կատարել նաև այլ Կողմերի տարածքներում գտնվող զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների բարեկարգման և պահպանման աշխատանքներ: Այսպիսի գործունեության ֆինանսավորման հարցերը սահմանվում են Կողմերի առանձին պայմանավորվածություններով:

Զոհված զինծառայողների և պատերազմի քաղաքացիական զոհերի աճյունների արտաշիրմման, տեղափոխման, հողին վերահանձնման, ինչպես նաև զինվորական գերեզմանատների, այդ թվում` նոր հայտնաբերվածների բարեկարգման համար ծախսերն իր վրա վերցնում է այն Կողմը, որի խնդրանքով կամ որոշմամբ կատարվում են այդ աշխատանքները:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, աջակցում են, որ այլ Կողմերի քաղաքացիներն ազատ մուտք ունենան իրենց տարածքներում գտնվող զինվորական գերեզմանատներ և զինվորական հուշարձանների տարածքներ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների անարգման և վանդալիզմի դեպքերի բացառման և խափանման համար:

Զինվորական գերեզմանատներին և զինվորական հուշարձաններին հակաիրավական գործողությունների հետևանքով հասցված վնասի վերացման ծախսերը, իր ազգային օրենսդրության համապատասխան, իր վրա է վերցնում այն Կողմը, որի տարածքում դա տեղի է ունեցել:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, զոհված զինծառայողների հիշատակի հավերժացման գործում, ներառյալ` սույն Համաձայնագրի շրջանակներում կոնկրետ միջոցառումների իրականացման համար պայմանավորվածությունների ձեռքբերումը, համագործակցում են իրենց տարածքներում գործող հասարակական միավորումների (կազմակերպությունների) հետ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Յուրաքանչյուր Կողմ սահմանում է լիազորված մարմին, որի վրա դրվում է սույն Համաձայնագրի իրագործումը, ինչի մասին տեղեկացնում է ավանդապահին` միաժամանակ ծանուցելով Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Լիազորված մարմնի անվանման փոփոխության դեպքում համապատասխան Կողմն այդ մասին ավանդապահին տեղեկացնում է 30 օրվա ընթացքում:

Կողմերի լիազորված մարմիններն անմիջականորեն փոխգործակցում են սույն Համաձայնագրի իրականացման տեխնիկական հարցերով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի իրագործման ուղղությամբ Կողմերի լիազորված մարմինների գործունեության համակարգումը դրվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի վրա:

Սույն Համաձայնագրով առաջադրված խնդիրների լուծման գործում համագործակցության մեխանիզմների զարգացման նպատակով, ինչպես նաև համատեղ լուծում պահանջող հարցերի ուսումնասիրման համար Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունը կազմակերպում է Կողմերի լիազորված մարմինների ներկայացուցիչների համակարգող խորհրդակցությունների (այսուհետ` Համակարգող խորհրդակցություն) մշտական անցկացում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև ծագած վիճելի հարցերը կարգավորվում են Համակարգող խորհրդակցության շրջանակներում` շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի համաձայնեցրած այլ ընթացակարգով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է նա:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագրի մեջ Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են դրա անբաժանելի մասը համարվող համապատասխան արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ԱՊՀ մասնակից յուրաքանչյուր պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

Սույն Համաձայնագիրը միացող պետության համար ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Կատարված է Դուշանբե քաղաքում 2011 թվականի սեպտեմբերի 3-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. դեկտեմբերի 30-ին

 

Հայտարարություն

 

1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին Համաձայնագրի վերաբերյալ Մոլդովայի Հանրապետության

 

    3-ը սեպտեմբերի, 2011 թ.                             ք. Դուշանբե

 

«Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված ֆինանսական ծախսերը կիրականացվեն Մոլդովայի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

 

/ստորագրություն/

Մարիան Լուպու

 

Մոլդովայի Հանրապետության

Նախագահի Ժամանակավոր

պաշտոնակատար

 

ՈՒկրաինայի Վերապահումը

 

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 6-րդ կետի

առնչությամբ

 

«1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին Համաձայնագրի վերաբերյալ»

 

    ք. Դուշանբե                              3-ը սեպտեմբերի, 2011թ.

 

«Բացառությամբ 14-րդ հոդվածի առաջին պարբերության»:

 

    ՈՒկրաինայի Նախագահ     /ստորագրություն/       Վ. Ֆ. Յանուկովիչ

 

 

pin
03.09.2011
Միջազգային պայմանագիր