Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

կարևորելով օդային տարածքի պաշտպանության և օգտագործման բնագավառում ռազմական համագործակցության զարգացումը,

օդային տարածքի անվտանգ օգտագործման, ահաբեկչությանը հակազդելու և օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության (այսուհետ` ՀՕՊ) հերթապահ ուժերի գործողությունների կազմակերպման միասնական մոտեցման ապահովման նպատակով,

համաձայնեցին ներքոնշյալի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը համագործակցում են օդային տարածքում ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիքի և (կամ) օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի գործողությունների կազմակերպման ուղղությամբ` սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող` օդային տարածքում ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիքի և (կամ) օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի գործողությունների կարգի մասին կանոնակարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը սահմանում են սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու լիազոր մարմիններ և այդ մասին տեղեկացնում ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին համապատասխան ծանուցագրերի կամ միացման մասին փաստաթղթի հանձնման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի իրագործման ուղղությամբ գործունեության համակարգումը դրվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում Կողմերն ապահովում են այն տեղեկատվությունը պահելու կարգը, որի համար փոխանցող Կողմը նշել է գաղտնիություն պահելու անհրաժեշտությունը: Նման տեղեկատվության փոխանցումն իրականացվում է` հիմնվելով Կողմերի ազգային օրենսդրությունների և համապատասխան միջազգային պայմանագրերի վրա, որոնց մասնակից են Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ ծագած վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերի այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներին ու պարտավորություններին, որոնց մասնակից են նրանք:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` այն ստորագրած Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող համապատասխան արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից ցանկացած պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու իր մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

Կատարված է Դուշանբե քաղաքում 2011 թվականի սեպտեմբերի 3-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

 

Հավելված

«Օդանավի զավթման (առևանգման)

մասին տեղեկություն ստանալու

դեպքում Անկախ Պետությունների

Համագործակցության մասնակից

պետությունների հակաօդային

պաշտպանության հերթապահ ուժերի

գործողությունների կազմակերպման

մասին» 2011 թվականի սեպտեմբերի

3-ի Համաձայնագրի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕԴԱՆԱՎԻ (ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ) ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ԵՎ/ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) և/կամ օդային տարածքում ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիքի մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի գործողությունների կարգի մասին սույն Կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) սահմանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների (այսուհետ` ԱՊՀ) կառավարման մարմինների գործողությունների կարգը օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) և/կամ օդային տարածքում ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիքի դեպքում:

Սույն Կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ հերթապահ ուժերի - ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաօդային ուժերի (ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության զորքեր և օդային պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության զորքեր) ՀՕՊ հերթապահ ուժերի.

ռազմական կառավարման մարմին - ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ՀՕՊ մարտական հերթապահության առաջադրանքներ կատարող հրամանատարական կետեր (կառավարման կետեր).

օդային երթևեկության սպասարկման մարմին (այսուհետ` ՕԵՍ մարմին) - օդային երթևեկության սպասարկման և/կամ օդային տարածքն օգտագործողների` թռիչքների կառավարման մարմին, որն իրականացնում է օդային երթևեկության սպասարկումը և/կամ օդանավերի թռիչքների կառավարումը.

օդային երթևեկության կազմակերպման մարմին (օդային երթևեկության կառավարման), (այսուհետ` ՕԵԿ մարմին) - պետության հատուկ լիազորված մարմին, որը նախատեսված է օդային տարածքի օգտագործման պլանավորման և համադրման համար, օդային երթևեկության կազմակերպման համար, օդային տարածքի օգտագործման թույլտվության կարգի ապահովման, օդային տարածքի օգտագործման ազգային կանոնների պահպանման հսկողության համար.

որոնողական և փրկարարական օպերատիվ մարմիններ - մարմիններ, որոնք իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքների անցկացման նպատակով որոնողական և փրկարարական հերթապահ ավիացիոն ուժերի և միջոցների բարձրացման մասին որոշումների ընդունումը:

 

2. Օդային տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացման

սպառնալիքի բացահայտում և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման

(առևանգման) բացահայտում

 

Օդային տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացման և/կամ օդանավի զավթման (առևանգման) սպառնալիքի բացահայտման նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական կառավարման մարմինները իրավապահ մարմինների, անվտանգության մարմինների և ՕԵՍ մարմինների հետ համատեղ իրականացնում են օդային տարածքի իրավիճակի մասին տեղեկությունների մշտական հավաքում և բացահայտված սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակում:

Նշված տվյալների ստացման աղբյուր կարող են լինել.

օդային տարածքի հսկողություն (հետախուզություն) իրականացնող ԱՊՀ մասնակից պետությունների ուժերն ու միջոցները.

ՕԵՍ և ՕԵԿ մարմինները.

օդային տարածքի օգտագործման կարգը խախտող օդանավերի (թռչող սարքերի) գրավման նպատակով օդ բարձրացված օդանավերի անձնակազմերը, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի օդանավերի անձնակազմերը.

ահաբեկչության դեմ պայքարի և օդային փոխադրամիջոցների օբյեկտներում անվտանգության ապահովման բնագավառում գործունեություն իրականացնող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինները, անվտանգության մարմինները և հատուկ ծառայությունները.

օդային տարածքում և օդանավերում իրավիճակի հսկողություն իրականացնող` ԱՊՀ մասնակից պետությունների այլ պետական մարմինները և ոչ պետական կազմակերպությունները:

Ռազմական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք օդային տարածքում ահաբեկչական գործողության իրականացման սպառնալիքի և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում կազմակերպում են.

ստացված տեղեկության ճշտում, ենթակա ուժերով և միջոցներով անհրաժեշտ միջոցառումների անցկացում օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) մասին, օդանավի կառավարման և/կամ անձնակազմի գործունեությանը կողմնակի անձանց միջամտության մասին տեղեկության ճշտման ուղղությամբ.

իրավապահ մարմինների, անվտանգության մարմինների, ՕԵՍ, ՕԵԿ մարմինների տարածքային ստորաբաժանումների օպերատիվ հերթապահների (հերթապահների) տեղեկացում, որոնց պատասխանատվության սահմաններում ծագել է օդանավի (թռչող սարքի) օգտագործմամբ ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիք, և/կամ իրականացվել է օդանավի (թռչող սարքի) զավթում (առևանգում) և օդային տարածքում ահաբեկչական գործողության իրագործման համար օդանավի (թռչող սարքի) հնարավոր օգտագործման վերաբերյալ և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) մասին լրացուցիչ տվյալների առկայության (ստացման, հաստատման) մասին տեղեկատվության ճշտում.

օդային տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար օդանավի (թռչող սարքի) հնարավոր օգտագործման վերաբերյալ և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) վերաբերյալ տեղեկության հավաստիության գնահատում.

օդային տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար օդանավի (թռչող սարքի) օգտագործման և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) սպառնալիքի սահմանում:

Օդային տարածքում ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիքը և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) իրագործման սպառնալիքը սահմանվում են` կախված հետևյալ իրավիճակների մասին ստացված տեղեկությունների գնահատման և ստուգման արդյունքներից.

օդանավը (թռչող սարքը) շեղվում է թռիչքուղուց.

օդանավի (թռչող սարքի) անձնակազմը չի արձագանքում ՕԵՍ և ՕԵԿ (թռիչքների կառավարում) մարմինների ցուցումներին (հրահանգներին).

օդանավի (թռչող սարքի) անձնակազմի և ՕԵՍ ու ՕԵԿ (թռիչքների կառավարում) մարմինների միջև ռադիոկապը կորած է, իսկ օդանավի (թռչող սարքի) անձնակազմը շեղվել է նման դեպքերում նախատեսված գործողությունների կարգից.

օդանավի (թռչող սարքի) անձնակազմը ծանուցել է ՕԵՍ և ՕԵԿ (թռիչքների կառավարում) մարմիններին օդանավի կառավարման իրականացման մեջ անօրինական միջամտության գործողության մասին.

առանց ՕԵԿ մարմնի թույլտվության` օդանավի (թռչող սարքի) մոտեցում արգելված գոտու (թռիչքների սահմանափակման գոտի) կամ, առանց հատուկ թույլտվության, օդանավի (թռչող սարքի) ներխուժում արգելված գոտի (թռիչքների սահմանափակման գոտի).

օդանավի (թռչող սարքի) անձնակազմը չի կատարում կառավարման ցամաքային կետերի ռադիոհրահանգները և/կամ ռադիոհրահանգները և տեսողական ազդանշանները, որոնք արձակվել են գրավման համար ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի օդ բարձրացված օդանավերի կողմից.

ստացվել է (հաստատվել է) օդային տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար օդանավի (թռչող սարքի) հնարավոր օգտագործման և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) կամ օդանավի (թռչող սարքի) հնարավոր զավթման մասին օպերատիվ տեղեկատվություն.

օդանավը (թռչող սարքը) զավթված է և կառավարվում է կողմնակի անձանց կողմից.

օդային տարածքում ահաբեկչական գործողության և (կամ) օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) բացահայտ սպառնալիք է ստացվել:

Օդային տարածքում ահաբեկչական գործողության իրագործման համար օդանավի (թռչող սարքի) հնարավոր օգտագործման և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) վերաբերյալ տեղեկության հավաստիությունը, ինչպես նաև դրանց հնարավոր իրագործման սպառնալիքի հավաստիությունը որոշվում է ռազմական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից` Կողմերի ազգային օրենսդրություններով սահմանված կարգով:

 

3. Օդային տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացման

և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) դեպքում

տեղեկատվության փոխանակման կազմակերպում

 

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ՀՕՊ ուժերի հերթապահ ռազմական կառավարման մարմինները կազմակերպում են օդային իրադրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում միջազգային պայմանագրերին, ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի զորքերի (ուժերի) փոխգործողության պլանին համապատասխան, ՀՕՊ ուժերի հերթապահների փոխգործողության կարգի մասին հրահանգներով (կանոնակարգերով):

Օդանավի (թռչող սարքի) օգտագործմամբ և/կամ դրա զավթման (առևանգման) միջոցով ահաբեկչական գործողություն իրագործելու սպառնալիք առաջանալու դեպքում կազմակերպվում է տեղեկատվության անընդհատ փոխանակում ստորև նշվածների միջև.

ռազմական կառավարման մարմինների օպերատիվ հերթապահների.

ԱՊՀ այն մասնակից պետությունների զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների օպերատիվ հերթապահների, որոնց պատասխանատվության սահմաններում (պատասխանատվությունների հատման գծում) առաջացել է օդային տարածքում ահաբեկչական գործողություն իրագործելու սպառնալիք և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթում (առևանգում).

ռազմական կառավարման մարմինների օպերատիվ հերթապահների և ԱՊՀ այն մասնակից պետությունների տարածքային անվտանգության (ներքին գործերի) մարմինների հերթապահների, որոնց պատասխանատվության սահմաններում առաջացել է ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիք և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթում (առևանգում).

ռազմական կառավարման մարմինների օպերատիվ հերթապահների, ՕԵԿ գլխավոր (ազգային) կենտրոնների հերթապահ հերթափոխների ավագների և ՕԵԿ մարմինների հերթապահ հերթափոխների ավագների, որոնց պատասխանատվության սահմաններում առաջացել է ահաբեկչական գործողություն իրագործելու սպառնալիք և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթում (առևանգում):

Ընդ որում` իրականացվում է օդանավի (թռչող սարքի) մասին (չվերթի համարը, տիպը, գրանցման (բորտային) համարը, օդանավի անձնակազմի հրամանատարի ազդականչը, գտնվելու վայրը, փաստացի ուղղությունը, թռիչքի արագությունն ու բարձրությունը) տեղեկատվության, ձեռնարկվող միջոցների, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով:

Նշված տվյալներից որևէ մեկի բացակայությունը հիմք չէ տեղեկատվության փոխանակումից հրաժարվելու համար:

 

4. ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ հերթապահ ուժերի

գործողությունները օդային տարածքում ահաբեկչական գործողության

իրագործման և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման)

սպառնալիքի առաջացման դեպքում

 

Օդային տարածքում ահաբեկչական գործողության իրագործման և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) սպառնալիքի առաջացման դեպքում, այդ թվում` այդ օդանավով (թռչող սարքով) ԱՊՀ մասնակից սահմանակից պետության պետական սահմանը հատելու սպառնալիքի առկայության դեպքում`

ռազմական կառավարման մարմինների հրամանատարական կետեր են ժամանում համապատասխան հրամանատարները (պետերը).

իրազեկվում են ռազմական կառավարման վերադաս և փոխգործակցող մարմինները, ՕԵԿ և ՕԵՍ մարմինները, իրավապահ մարմինները, անվտանգության մարմինները, ինչպես նաև օդանավի (թռչող սարքի) ենթադրյալ թռիչքուղու որոնման և փրկման օպերատիվ մարմինները.

ՕԵԿ մարմինների, իրավապահ մարմինների և անվտանգության մարմինների հետ կազմակերպվում է անդադար փոխգործակցություն օդանավի (թռչող սարքի) վերաբերյալ գործողությունները համաձայնեցնելու նպատակով.

ձեռնարկվում են օդանավի (թռչող սարքի), դրա դասակարգման ճանաչման, դրա հետ կապ հաստատելու և խախտումները դադարեցնելու վերաբերյալ հրահանգներ փոխանցելու միջոցներ.

պատրաստության են բերվում օդանավի (թռչող սարքի) հավանական թռիչքուղու որոնողափրկարարական ուժերը.

պատրաստության են բերվում օդանավի (թռչող սարքի) հավանական թռիչքուղու ՀՕՊ ցամաքային ուժերն ու միջոցները` մարտական առաջադրանքներ կատարելու համար.

օդ են բարձրացվում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ՀՕՊ օդանավերի հերթապահ անձնակազմերը.

օդային տարածքում ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիք ներկայացնող և/կամ անօրինական զավթման (առևանգման) ենթարկված օդանավի (թռչող սարքի) անձնակազմին հաղորդվում են միջազգային պրակտիկայում ընդունված` կառավարման ցամաքային կետերի ռադիոհրահանգներ և/կամ ռադիոհրահանգներ, տեսողական ազդանշաններ, որոնք արձակվում են գրավման համար ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի օդ բարձրացված օդանավերի կողմից.

անցկացվում են օդային տարածքի օգտագործման անվտանգության ապահովման միջոցառումներ.

կազմակերպվում է օդանավի (թռչող սարքի) և ձեռնարկվող միջոցների մասին տեղեկատվության փոխանցում ԱՊՀ մասնակից սահմանակից պետության ռազմական կառավարման մարմիններին` ՀՕՊ միացյալ համակարգի զորքերի (ուժերի) փոխգործակցության պլանին, միջազգային պայմանագրերին համապատասխան, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի փոխգործունեության կանոնակարգերով:

Օդանավի (թռչող սարքի) օգտագործմամբ ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիքի և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) սպառնալիքի կանխման համար ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի օդանավերի կիրառման հնարավորության բացակայության դեպքում կարող են կիրառվել ԱՊՀ մասնակից սահմանակից պետության զինված ուժերի օդանավերը: Պետական սահմանը հատելու և մի պետության զինված ուժերի զենքն ու ռազմական տեխնիկան մեկ այլ պետության տարածքում օգտագործելու կարգը սահմանվում է այդ պետությունների միջազգային պայմանագրերով:

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի օդանավերի կիրառման հնարավորության բացակայության դեպքում կիրառվում են ՀՕՊ ցամաքային (նավատորմային) ուժերի զենքերը: Օդանավի (թռչող սարքի) դեմ զենքի օգտագործման նախազգուշացումն իրականացվում է ռադիոկապի միջոցներով:

Ահաբեկչական գործողության իրագործման նպատակով օգտագործվող օդանավի (թռչող սարքի) ոչնչացման համար օգտագործվող զենքը և ռազմական տեխնիկան կիրառվում են այն պայմանով, որ, ստեղծված իրադրությամբ պայմանավորված, դրա վայրէջքի համար անհրաժեշտ բոլոր միջոցները սպառվել են` համաձայն Կողմերի ազգային օրենսդրության:

Ահաբեկչական գործողության իրագործման համար օդանավի (թռչող սարքի) հնարավոր օգտագործման և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) մասին հավաստի տեղեկատվության բացակայության դեպքում ոչնչացման համար զենք և ռազմական տեխնիկա չի կիրառվում:

Օդային տարածքում ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիքի և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) կանխման կամ օդային տարածքում այդպիսի ահաբեկչական գործողության խափանման միջոցառումներ անցկացնելու ընթացքում իրականացվում է պաշտոնատար անձանց գործողությունների փաստաթղթայնացում (գրանցում)` Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

5. Ահաբեկչությանը հակազդելու փոխգործակցության կատարելագործման

միջոցներ

 

Փոխգործակցության կատարելագործման, ինչպես նաև օդային տարածքում ահաբեկչական գործողության իրագործման և/կամ օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) սպառնալիքի առաջացման դեպքում ռազմական կառավարման մարմինների համապատասխան գործողություններ ձեռնարկելու պատրաստության ստուգման նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեն ամեն տարի մշակում և անցկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված ուժերի` ՀՕՊ հերթապահների գործողություններին ուղղված համատեղ վարժություններ:

 

Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. դեկտեմբերի 30-ին

 

 

pin
03.09.2011
Միջազգային պայմանագիր