040.0200.060314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2014 թվականի N 200-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող, մարմնի ղեկավար հանդիսացող հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 5-րդ կետում նշված պետական մարմինների վրա:».
i
2) 14-րդ կետի 4-րդ ենթակետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, կարող են ներկայացվել ինչպես քանակական, այնպես էլ որակական մեկից ավելի չափանիշներ».
3) 14-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) «Իրական մարդ/օրերը» մասում լրացվում է տվյալ աշխատանքի կատարման համար փաստացի օգտագործված մարդ/օրերի թիվը` պլանավորված մարդ/օրերից հանելով գործուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում գտնվելու, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածները:».
i
4) 15-րդ կետում «սույն կարգով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
5) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«25. Բոլոր աշխատողների աշխատանքային ծրագրերը հաստատելուց և միավորելուց հետո աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարը, նախապես ստանալով իր ոլորտը համակարգողի կարծիքը, իր աշխատանքային ծրագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում համակարգով ուղարկում է աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:».
6) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«34. Աշխատանքների գնահատականները տրվում են յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո` հաշվի առնելով աշխատանքն անմիջական ղեկավարի կողմից ընդունվելու ժամկետները և որակը: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է հետևյալ սանդղակին համապատասխան.
._____________________________________________________________________.
|Կատարման որակը |Կատարված է |Կատարված է |Կատարված է |Կատարված չէ |
|--------------- |առանց թերու-|ոչ էական |էական թերու-| |
|Կատարման ժամկետը |թյունների |թերություն-|թյուններով | |
| | |ներով | | |
|__________________|____________|___________|____________|____________|
|Սահմանված ժամկետից| 100 | 90 | 70 | 0 |
|շուտ | | | | |
|__________________|____________|___________|____________|____________|
|Սահմանված ժամկետին| 95 | 85 | 65 | 0 |
|__________________|____________|___________|____________|____________|
|Սահմանված ժամկետի | 90 | 80 | 60 | 0 |
|ոչ էական | | | | |
|բացթողումներով | | | | |
|__________________|____________|___________|____________|____________|
|Սահմանված ժամկետի | 75 | 60 | 50 | 0 |
|էական | | | | |
|բացթողումներով | | | | |
._____________________________________________________________________.
Սույն աղյուսակում նշված «Սահմանված ժամկետից շուտ» է համարվում կատարողի համար տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ կատարումը:».
7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36.1-ին կետով.
i
«36.1. Կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարն իր աշխատողին գնահատելուց հետո փաստաթուղթն ուղարկում է մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի (համակարգողի առկայության դեպքում) համաձայնեցմանը (կարծիքի).
i
8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.1-ին, 39.2-րդ, 39.3-րդ, 39.4-րդ, 39.5-րդ, 39.6-րդ, 39.7-րդ և 39.8-րդ կետերով.
«39.1. Աշխատողը 100 տոկոս գնահատվում է միայն այն դեպքում, եթե`
1) աշխատանքը կատարված է առանց թերությունների և տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ.
2) տվյալ հանձնարարականի կատարման համար սահմանված է մինչև 3 աշխատանքային օր վերջնաժամկետ, և այդ հանձնարարականը կատարված է առանց թերությունների:
39.2. Եթե աշխատանքը կատարված է սահմանված վերջնաժամկետի օրը կամ ուշ, ապա համակարգը 100 տոկոս գնահատելու հնարավորություն թույլ չի տալիս` դեակտիվացնելով համապատասխան գնահատման կոճակը:
39.3. Այն իրավական ակտերի նախագծերը, որոնք ներկայացվել են պետական կառավարման մարմինների կողմից և ընդգրկվել են քննարկման մշտապես գործող նախարարական կոմիտեի նիստում, գնահատվում են համապատասխան մշտապես գործող նախարարական կոմիտեի նիստում: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է կոմիտեի նիստից հետո` հետևյալ սանդղակին համապատասխան.
._____________________________________________________________________.
|Կատարման որակը |Առանց |Կոմիտեում |Թերու- |Մերժված |
|------------------------ |թերու- |արված |թյուններ |նախագծեր|
|Կոմիտեի քննարկմանը |թյունների |առաջար- |ունեցող և | |
|ներկայացնելու |կոմիտեում |կության |լրամշակման | |
|հաճախականությունը |հավանության|կամ դիտո- |վերադարձված| |
| |արժանացած |ղության |նախագծեր | |
| |և |հիման վրա | | |
| |ընդունված |կամ առկա | | |
| |նախագիծ |խմբագրական| | |
| | |թերու- | | |
| | |թյուններով| | |
| | |լրամշակման| | |
| | |ենթակա և | | |
| | |ՀՀ կառա- | | |
| | |վարության | | |
| | |նիստ ներ- | | |
| | |կայացնելու| | |
| | |նախագիծ | | |
|_________________________|___________|__________|___________|________|
|Կոմիտեի քննարկմանը | 100 | 90 | 80 | 0 |
|ներկայացվում է 1-ին անգամ| | | | |
|_________________________|___________|__________|___________|________|
|Կոմիտեի քննարկմանը | 85 | 80 | 75 | 0 |
|ներկայացվում է 2-րդ անգամ| | | | |
|_________________________|___________|__________|___________|________|
|Կոմիտեի քննարկմանը | 75 | 70 | 60 | 0 |
|ներկայացվում է 3-րդ անգամ| | | | |
|և ավելի | | | | |
._____________________________________________________________________.
39.4. Սույն կարգի 39.3-րդ կետում տրված գնահատականը (այսուհետ` ճշգրտված գնահատական) անմիջապես ազդում է հարցը ներկայացրած պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի, աշխատակազմի ղեկավարի, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ ընդգրկված բաժնի ղեկավարի) գնահատականի վրա:
39.5. Եթե հարցը ներկայացրած պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի (բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդիսանում է համապատասխան ոլորտը համակարգող) և (կամ) կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի` համակարգում «Գործողություններ» դաշտում արված դիտողություններն ու առաջարկությունները համապատասխանում են մշտապես գործող նախարարական կոմիտեում արձանագրված արդյունքին, ապա վերջիններիս գնահատականները վերականգնվում են համակարգում բողոքարկման կոճակի միջոցով:
39.6. Պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտը համակարգողը գնահատվում է կիսամյակային հաշվետվությունների հիման վրա` հաշվի առնելով սույն կարգի 39.3-րդ կետում տրված գնահատականը` համաձայն N 7 ձևի:
39.7. Համակարգում պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի անվան տակ միանում են մարմնի աշխատանքային ծրագրի այն կետերը, որոնք սահմանված են որպես նրա համակարգման ոլորտ:
39.8. Յուրաքանչյուր կիսամյակի վերջում համակարգը ձևավորում է սույն կարգի N 7 ձևում նշված հաշվետվությունը` տալով համակարգողի կիսամյակային վերջնական գնահատականը` հաշվի առնելով աշխատանքային ծրագրի համապատասխան կետի համար տրված կշիռը:».
9) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«41. Մարմիններում յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարողականները գնահատում է տվյալ աշխատողի անմիջական ղեկավարը: Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կատարողականը գնահատելիս անմիջական ղեկավարը հաշվի է առնում կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանման աշխատանքների կատարման որակի համար համակարգողի (համակարգողի առկայության դեպքում) կարծիքը:».
10) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«54. Աշխատողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է, ու նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ վերապատրաստման, գործուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածները.».
11) 55-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.
i
12) 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«56. Պաշտոնից ազատվելու, ինչպես նաև հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդ գնալու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում աշխատողի կատարողականի գնահատումը կատարվում է տվյալ օրվա դրությամբ` ելնելով փաստացի կատարած աշխատանքներից: Տվյալ աշխատակազմում վեց ամիս փաստացի աշխատած ամիսների (ներառյալ վերապատրաստման, գործուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածները) կատարողականի հիման վրա տվյալ աշխատողը կարող է խրախուսվել, եթե տվյալ մարմնում գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ կամ կադրերի կարճաժամկետ ռեզերվում».
13) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 57.1-ին կետով.
i
«57.1. Մեկ կիսամյակի ընթացքում պետական կառավարման մի մարմնից պետական կառավարման մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքում աշխատողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է: Տվյալ դեպքում աշխատողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի իրական մարդ/օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում` այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ
Ձև N 7
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ
._____________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Համակարգողի |Համակարգողի |Համակարգողի |
|ը/կ| |զբաղեցրած |զբաղեցրած |զբաղեցրած |
| | |պաշտոնը, |պաշտոնը, |պաշտոնը, |
| | |անունը, |անունը, |անունը, |
| | |ազգանունը |ազգանունը |ազգանունը |
| | |------------|------------|------------|
| | |ճշգրտված |ճշգրտված |ճշգրտված |
| | |գնահատականը |գնահատականը |գնահատականը |
|___|__________________________|____________|____________|____________|
|1. | | | | |
|___|__________________________|____________|____________|____________|
|2. | | | | |
|___|__________________________|____________|____________|____________|
|3. | | | | |
|___|__________________________|____________|____________|____________|
|...| | | | |
|______________________________|____________|____________|____________|
|Վերջնական գնահատական (ճշգրտված| | | |
|գնահատական x կշիռ/քանակ) | | | |
._____________________________________________________________________.