Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2014 թվականի N 121-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) 2-րդ կետը «գործունեության» բառից հետո լրացնել «և իր կողմից ընդունված որոշումների կատարման» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Ավագանու մարմիններն են` Քաղաքապետը, նրա առաջին տեղակալը, Ավագանու անդամները, Ավագանու խմբակցությունները և մշտական հանձնաժողովները:».

3) 7-րդ կետից հանել «և Խմբակցությունների» բառերը.

i

4) 13-րդ կետի 34-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով.

5) 20-րդ կետից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները.

i

6) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«21. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը` ստացված նախաձեռնությունները մեկօրյա ժամկետում տրամադրում է Քաղաքապետին, Խմբակցություններին, Ավագանու անդամներին, Ավագանու մշտական հանձնաժողովներին (այսուհետ` Հանձնաժողով):

Քաղաքապետը` նախաձեռնությունը ստանալու պահից մեկօրյա ժամկետում Հանձնաժողովների կազմից նշանակում է գլխադասային հանձնաժողով: Գլխադասային հանձնաժողով նշանակվում է Ավագանու այն մշտական հանձնաժողովը, որի իրավասությանն է վերաբերում Իրավական ակտի նախագծով ներկայացված հարցի քննարկումը:

Քաղաքապետը, Խմբակցությունները, Ավագանու անդամները և Ավագանու Հանձնաժողովները, բացառությամբ` գլխադասային հանձնաժողովի, նախաձեռնությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, դիտողությունները, եզրակացությունները Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին են ներկայացնում հերթական նիստից առնվազն տասնմեկ օր առաջ` նախաձեռնության հեղինակին և գլխադասային հանձնաժողովին նույն օրը տրամադրելու համար: Գլխադասային հանձնաժողովը նախաձեռնության վերաբերյալ իր եզրակացությունը Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Ավագանու հերթական նիստից առնվազն տասն օր առաջ` նախաձեռնության հեղինակին նույն օրը տրամադրելու համար:».

7) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«22. Ստացված եզրակացությունների, առաջարկությունների և դիտողությունների հիման վրա նախաձեռնության հեղինակը երկօրյա ժամկետում, իր հայեցողությամբ, լրամշակում է իրավական ակտի նախագիծը և ներկայացնում Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Նախաձեռնության հեղինակը լրամշակված նախագծին կցում է ամփոփաթերթ, որում նշվում են նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիտողությունները ընդունելու կամ չընդունելու իր հիմնավորումները: Եթե առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել, ապա այդ մասին ևս նշվում է տեղեկանք-ամփոփաթերթում:».

i

8) 22.1-ին կետը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Քաղաքապետը ներկայացված Իրավական ակտի նախագիծը կարող է չընդգրկել Ավագանու նիստի օրակարգ, եթե գլխադասային կամ մյուս Հանձնաժողովներից ստացված եզրակացությամբ կամ Ավագանու անդամների առաջարկներով հիմնավորվում է, որ նշված Իրավական ակտի ընդունումը դուրս է Ավագանու իրավասությունից: Այդ մասին Քաղաքապետը եռօրյա ժամկետում տեղեկացնում է նախաձեռնության հեղինակին:».

i

9) 24-րդ կետը «Լրամշակված» բառից առաջ լրացնել «Սույն կանոնակարգի 23-րդ կետում նշված գլխադասային հանձնաժողովի եզրակացության հիման վրա նախաձեռնության հեղինակի կողմից» բառերով.

i

10) 24.1-ին կետից հանել «Կանոնակարգի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերում նշված» բառերը.

i

11) 34-րդ կետի 7-րդ ենթակետը «ստանալու» բառից հետո լրացնել «Ավագանու և Քաղաքապետի» բառերով.

12) 59-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի թափուր տեղերը համալրվում են Կանոնակարգի 56-րդ կետով սահմանված կարգով:».

13) 69-րդ կետում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.

i

14) 72-րդ կետից հանել «կարծիք կամ» բառերը.

i

15) 73-րդ կետը «բայց ոչ պակաս, քան» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի» բառերով.

i

16) 78-րդ կետը «աշխատակազմի քարտուղարին» բառերից հետո լրացնել «Խմբակցության փորձագետներին» բառերով.

i

17) 114-րդ կետի 26-րդ ենթակետը «կամ մեկ թեկնածուի» բառերից հետո լրացնել «կամ հարցի» բառերով.

i

18) 120-րդ կետի 3-րդ ենթակետում «մինչև երեք հարց» բառերը փոխարինել «առավելագույնը երկու հարց» բառերով:

 

 

pin
Երևանի ավագանի
11.02.2014
N 121-Ն
Որոշում