Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2014 թվականի N 122-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 1.1-ին ենթակետով.

i

«1.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալ»,

i

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 12.1-ին, 12.2-րդ, 12.3-րդ, 12.4-րդ, 12.5-րդ, 12.6-րդ կետերով.

«12.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվում են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար:

12.2) «Արգիշտի առաջին» հուշամեդալը «ԱՐԳԻՇՏԻ Ա» մակագրությամբ ժապավենից կախված շրջանաձև հուշամեդալ է, որի կենտրոնում պատկերված է Արգիշտի Ա թագավորի դիմաքանդակը:

12.3) Հուշամեդալը պատրաստված է ոսկեջրած արծաթից:

12.4) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը:

12.5) «Արգիշտի առաջին» հուշամեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին հանձնում է Երևանի քաղաքապետը:

12.6) «Արգիշտի առաջին» հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում»:

 

 

pin
Երևանի ավագանի
11.02.2014
N 122-Ն
Որոշում