Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0012.270214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2014 թվականի N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը, 2-րդ կետի ե), իը) ենթակետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները հաստատելու մասին» N 251-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ ենթակետերով.

«14) Աշխատանքային օր` երկուշաբթիից ուրբաթ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային և տոնական օրերի.

15) Աշխատանքային ժամ` աշխատանքային օրվա 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատված:».

2) Կանոնների 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«20. Օպերատորների միջև անմիջական փոխգործակցության անհրաժեշտությունը ծագում է միայն այն դեպքում, երբ առկա տեխնիկական կամ գործառնական խնդիրը չի կարող լուծվել ստանդարտացված հաղորդագրությունների փոխանակման միջոցով, որի դեպքում Օպերատորի կողմից նախապես նշանակված կոնտակտային անձը հնարավորինս սեղմ ժամկետում կապ է հաստատում խնդրին առնչվող Օպերատորի կոնտակտային անձի հետ` Բաժանորդի շահերից բխող և սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետում լուծում գտնելու համար: Կոնտակտային անձինք պետք է ունենան հեռախոսահամարներ (ֆիքսված և բջջային) ու էլեկտրոնային փոստի հասցեներ և պետք է հասանելի լինեն աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: Ընդ որում, խնդրի վերացման հայտը մինչև ժամը 12:00-ն ստանալու դեպքում Օպերատորի կոնտակտային անձը պետք է նշված հայտին պատասխանի մինչև նույն օրվա ժամը 18:00-ն, իսկ խնդրի վերացման հայտը ժամը 12:00-ից հետո ստանալու դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Որոշակի տեխնիկական կամ գործառնական խնդրի կրկնման դեպքում Օպերատորները միջոցներ են ձեռնարկում տեխնիկական սպեցիֆիկացիաների ընդլայնման համար:».

3) Կանոնների 26-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«1) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` Բաժանորդի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարի տվյալները,».

4) Կանոնների 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) Համարի տեղափոխման գործընթացի շրջանակում Բաժանորդի անհատական տվյալները Կենտրոնացված տվյալների բազային և Դոնոր օպերատորին տրամադրելու վերաբերյալ Բաժանորդի համաձայնություն:».

5) Կանոնների 27-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«2) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` Բաժանորդի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարի տվյալները,».

6) Կանոնների 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«30. Դոնոր օպերատորը Համարի տեղափոխման պահանջն ստանալուց հետո ստուգում է իր մոտ առկա տվյալների համապատասխանությունը Ընդունող օպերատորի ուղարկած տվյալների հետ` հետևյալ սկզբունքով.

1) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում`

ա. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,

բ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի համապատասխանությունը,

գ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,

դ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,

ե. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը.

2) ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում`

ա. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվանման և հարկ վճարողի հաշվառման համարի համապատասխանությունը կամ`

բ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի հարկ վճարողի հաշվառման համարի տվյալների համապատասխանությունը:».

7) Կանոնների 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«32. Դոնոր օպերատորի կողմից դրական պատասխան ուղարկվում է ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր Բաժանորդի համար սույն կանոնների 30-րդ կետով սահմանված դեպքերից առնվազն մեկի համընկնման դեպքում:».

8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1 կետով.

i

«32.1 Սույն կանոնների 32-րդ կետի համաձայն դրական պատասխան ներկայացնելու հիմքերի բացակայության դեպքում Դոնոր օպերատորը ուղարկում է բացասական պատասխան` նշելով մերժման հիմքերը: Ընդունող օպերատորի պահանջով Դոնոր օպերատորը սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան տեղեկություններ և հիմնավորումներ Համարի տեղափոխման պահանջի մերժման հիմքերի վերաբերյալ: Համարի տեղափոխման պահանջում առկա թերությունները և վրիպակները շտկելուց հետո կարող է ներկայացվել Համարի տեղափոխման նոր պահանջ:».

i

9) Կանոնների 35-րդ կետում «գիշերվա ժամանակահատվածում» բառերը փոխարինել «աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

10) Կանոնների 49-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«49. Տեղափոխված Համարին Կանչի սկզբնավորում իրականացնող Օպերատորը Բաժանորդին տեղեկացնում է Համարի տեղափոխված լինելու մասին ՍSSD հրահանգի միջոցով, իսկ զանգերի դեպքում` նաև մինչև մեկ վայրկյան տևողությամբ միատեսակ ազդանշանային համակարգով, ինչը Բաժանորդի կողմից կարող է ապաակտիվացվել: Համարի տեղափոխման տեղեկացման համակարգը կիրառվում է միայն Կանչի սկզբնավորում իրականացնող Օպերատորի ցանցից տեղափոխված Համարի դեպքում, բացառությամբ Համարը կրկին տվյալ Օպերատորի ցանց տեղափոխելու դեպքի».

11) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ գլխով.

 

i

«ԳԼՈՒԽ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

54. Մինչև 2014 թվականի մայիսի 1-ը սույն կանոնների 30-րդ և 32-րդ կետերի համաձայն համարի տեղափոխման պատասխանը Դոնոր օպերատորի կողմից կարող է ուղարկվել ինչպես ավտոմատացված, այնպես էլ ոչ ավտոմատացված եղանակով, իսկ 2014 թվականի մայիսի 1-ից` միայն ավտոմատացված եղանակով: Մինչև սույն կետում նշված ժամկետը Օպերատորի կողմից ամբողջությամբ ավտոմատացված համակարգ կիրառելու դեպքում, Օպերատորն այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին և Օպերատորներին: Սույն կետով ամրագրված անցումային ժամկետը Օպերատորներին չի ազատում սույն կանոնների 34-րդ կետով սահմանված ժամկետների պահպանման պարտավորությունից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.01.2014
N 12-Ն
Որոշում