Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈ ...

 

 

040.0471.200799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 1999 թվականի թիվ 471

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգում`

i

ա) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի «զ», «է», 16-րդ կետի «զ», «է», 17-րդ կետի «է», «ը» ենթակետերը.

i

բ) 19-րդ կետի հինգերորդ պարբերությունը «արձանագրություն` 3 օրինակից» բառերից հետո լրացնել «արժեթղթերի գրանցման համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը» բառերով.

գ) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Եթե ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է որոշակի տոկոսին համապատասխան բաժնետոմսերն անհատույց օտարել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ հանձնել պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների տնօրինությանը, ապա բաժնետոմսերի քանակում պետք է պահպանվի օտարված կամ այդ մարմինների տնօրինությանը հանձնված բաժնետոմսերի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված համամասնությանը».

i

դ) կարգին կից «Հայտ ֆիզիկական անձանց համար», «Հայտ իրավաբանական անձանց համար», «Հայտ մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) աշխատավորական կոլեկտիվի անդամների համար» ձևերից հանել «որից--------------------------- դրամ` սեփականաշնորհման սերտիֆիկատներով»

(գումարը տառերով և թվերով) բառերը, իսկ «Արձանագրություն բաժանորդագրության արդյունքների ամփոփման» ձևից «այդ թվում սեփականաշնորհման սերտիֆիկատներով ---------------- դրամ»

(թվերով և տառերով) բառերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.1999
N 471
Որոշում