Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱ ...

 

 

040.0300.260314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2014 թվականի N 300-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի շրջանակներում ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` կազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության` ռեադմիսիոն գործընթացում ներառված աշխատողների ուսուցման հետ կապված աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ապահովել վտարման նպատակով Եվրոպական միության կողմից տրվող ճամփորդական փաստաթղթի օգտագործումը` որպես Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հնարավորություն տվող ստանդարտ փաստաթուղթ:

5. Համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին ներկայացնել իրենց մարմնի ներկայացուցչի տվյալները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 19-ի

N 300-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԾԱԳՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի շրջանակներում ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկելու կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Եվրոպական միության անդամ պետության (այսուհետ` օտարերկրյա պետություն) տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության, երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումներն ստացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում (այսուհետ` միգրացիոն պետական ծառայություն):

3. Միգրացիոն պետական ծառայությունը կատարում է ստացված դիմումների հաշվառումը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով, հատուկ գրանցամատյանում` համաձայն ձևի:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ

 

4. Միգրացիոն պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունման մասին դիմումներն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) տեղեկատվական գերատեսչական համացանցի միջոցով դիմումում նշված տվյալները համեմատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի տեղեկատվական բազայի հետ:

5. Հետընդունման մասին դիմումում նշված տվյալները չհայտնաբերելու դեպքում, նույն օրը, միգրացիոն պետական ծառայությունը հետընդունման մասին դիմումը ոստիկանության տեղեկատվական գերատեսչական համացանցի միջոցով ուղարկում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

6. Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունման մասին դիմումների վերաբերյալ կարծիք է հայտնում 5 աշխատանքային օրվա ընթացքում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու փաստը: Նույն ժամկետներում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության և դրանց ցանկի մասին:

7. Միգրացիոն պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունման մասին դիմումների պատասխանն օտարերկրյա պետության իրավասու մարմնին է ուղարկում դիմումն ստանալուց հետո 12 օրացուցային օրվա ընթացքում:

8. Միգրացիոն պետական ծառայությունը դիմումի պատասխանի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը (այսուհետ` արտաքին գործերի նախարարություն):

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ

 

9. Միգրացիոն պետական ծառայությունը երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման մասին դիմումներն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է ոստիկանություն:

10. Ոստիկանությունը երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման մասին դիմումների վերաբերյալ կարծիք է հայտնում 5 աշխատանքային օրվա ընթացքում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք տվող կացության վավերական կարգավիճակ ունենալու կամ Հայաստանի Հանրապետության կողմից տրված վավերական մուտքի թույլտվության փաստը:

11. Միգրացիոն պետական ծառայությունը երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման մասին դիմումների պատասխանն օտարերկրյա պետության իրավասու մարմին է ուղարկում դիմումն ստանալուց հետո 12 օրացուցային օրվա ընթացքում:

 

IV. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ

 

12. Միգրացիոն պետական ծառայությունն օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող` երրորդ պետությունների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման մասին դիմումներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն):

13. Ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը տարանցման մասին դիմումների վերաբերյալ իրենց կարծիքն ուղարկում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում` անհամաձայնության դեպքում ներկայացնելով հիմնավորում մերժման հիմքերի վերաբերյալ:

14. Միգրացիոն պետական ծառայությունը երրորդ պետությունների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման մասին դիմումների պատասխանն օտարերկրյա պետության իրավասու մարմին է ուղարկում դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

V. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ

 

15. Միգրացիոն պետական ծառայությունը, օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին արագացված ընթացակարգով ստացված դիմումներն ստանալուն պես, ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ստուգում է տվյալ անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դիմումը ներկայացրած օտարերկրյա պետության տարածք ուղղակիորեն մուտք գործած լինելու փաստը:

16. Տվյալ անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դիմումը ներկայացրած օտարերկրյա պետության տարածք ուղղակիորեն մուտք գործած լինելու փաստը հաստատվելու դեպքում, եթե դիմումում նշված են Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին տվյալներ, միգրացիոն պետական ծառայությունը, ոստիկանության տեղեկատվական գերատեսչական համացանցի միջոցով, դիմումում նշված տվյալները համեմատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի տեղեկատվական բազայի հետ:

17. Տվյալ անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դիմումը ներկայացրած օտարերկրյա պետության տարածք ուղղակիորեն մուտք գործելու փաստը հաստատվելու դեպքում, եթե դիմումում նշված են երրորդ պետության քաղաքացու տվյալներ, միգրացիոն պետական ծառայությունը դիմումն ստանալու օրը ոստիկանության տեղեկատվական գերատեսչական համացանցի միջոցով այն ուղարկում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք տվող վավերական կացության կարգավիճակ ունենալու կամ Հայաստանի Հանրապետության կողմից տրված վավերական մուտքի թույլտվության փաստը ճշտելու նպատակով:

18. Ոստիկանությունն արագացված ընթացակարգով ներկայացված դիմումներին պատասխանում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

19. Միգրացիոն պետական ծառայությունն օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին արագացված ընթացակարգով ստացված դիմումների պատասխանն օտարերկրյա պետության իրավասու մարմնին է ուղարկում դիմումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

VI. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձի քաղաքացիությունը և ինքնությունը հաստատելու դժվարության դեպքում` համապատասխան պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է հարցազրույց` այդ անձանց նույնականացման նպատակով:

21. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը Հայաստանի Հանրապետության կողմից հետընդունման ենթակա այն անձանց, ովքեր չունեն ճամփորդական փաստաթղթեր, օտարերկրյա պետության իրավասու մարմնի դիմումի հիման վրա` դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անվճար տրամադրում է վերադարձի վկայական` 120 օր վավերականության ժամկետով: Եթե այդ ընթացքում հնարավոր չի լինում անձին փոխադրել, ապա 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին տրամադրվում է նոր վերադարձի վկայական` նույն վավերականության ժամկետով:

22. Հայաստանի Հանրապետության կողմից հետընդունման կամ տարանցման ենթակա անձանց տեղափոխման երթուղու և օրվա մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնից տեղեկություններն ստանալուն պես միգրացիոն պետական ծառայությունը դրանք տրամադրում է ազգային անվտանգության ծառայությանը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 19-ի

N 300-Ն որոշման

 

ԿԱԶՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԾԱԳՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ

 

Ձև

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ, ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Դիմումը|Դիմումի|Անձի   |Անձի  |Դիմումը |Պատաս-  |Օտար-  |Նշում   |

|ը/կ|ներկա- |ստացման|անունը,|քաղա- |ՀՀ      |խանն    |երկրյա |դիմումի |

|   |յացրած |օրը,   |հայրա- |քացիու|պետական |ստանալու|պետու- |ընթացքի |

|   |օտար-  |ամիսը, |նունը, |թյունը|մարմին- |օրը,    |թյան   |մասին   |

|   |երկրյա |տարե-  |ազգա-  |      |ներ     |ամիսը,  |իրավա- |(ընդուն-|

|   |պետու- |թիվը   |նունը  |      |ուղարկե-|տարե-   |սու    |վել է/  |

|   |թյան   |       |       |      |լու օրը,|թիվը    |մարմնին|մերժ-   |

|   |իրավա- |       |       |      |ամիսը,  |        |պատաս- |վել է)  |

|   |սու    |       |       |      |տարե-   |        |խանելու|        |

|   |մարմինը|       |       |      |թիվը,   |        |օրը,   |        |

|   |       |       |       |      |պետական |        |ամիսը, |        |

|   |       |       |       |      |մարմնի  |        |տարե-  |        |

|   |       |       |       |      |անվանու-|        |թիվը   |        |

|   |       |       |       |      |մը      |        |       |        |

|___|_______|_______|_______|______|________|________|_______|________|

| 1 |   2   |   3   |   4   |   5  |        |    7   |   8   |    9   |

|___|_______|_______|_______|______|________|________|_______|________|

|___|_______|_______|_______|______|________|________|_______|________|

|___|_______|_______|_______|______|________|________|_______|________|

|___|_______|_______|_______|______|________|________|_______|________|

|___|_______|_______|_______|______|________|________|_______|________|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2014
N 300-Ն
Որոշում