Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ

25.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.12.1999  -ից մինչեւ   25.08.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)

i

600.0015.300699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 1999 թվականի թիվ 15

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածի դ) ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442 հոդվածը, 552 հոդվածի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կառուցվածքային անավարտ բարեփոխումներով պայմանավորված` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով տրված գազի բաշխման լիցենզիան և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունվարի 9-ի թիվ 22 որոշմամբ հաստատված` սպառողներին (բաժանորդներին) բնական գազի մատակարարման (առքուվաճառքի) պայմանագրերը համարվում են հրապարակային պայմանագրեր:

2. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին 1999 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում համարել բնական գազ մատակարարող պայմանագրային կողմ:

i

3. «Հայգազ» ՓԲԸ-ի և «Երևանգազ» ՓԲԸ-ի հետ նախկինում կնքված պայմանագիր և սահմանված կարգով բնական գազ բաշխող ընկերության բաշխման ցանցերին համապատասխան միացում ունեցող բոլոր սպառողներին (բաժանորդներին) 1999 թվականի հուլիսի 1-ից համարել «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի հետ նշված պայմանագիրը կնքած` մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով:

(3-րդ կետը փոփ. 30.12.99 թիվ 42 որոշում)

(ժամկետը երկարաձգվել է տես 30.09.99 թիվ 29 որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.06.1999
N 15
Որոշում