Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.1145.150414

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 ապրիլի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 2-ին` Երևանում:

2. Համաձայնագրի նպատակներն են` կատարելագործել ՀՀ միջուկային անվտանգության ենթակառուցվածքները, ապահովել ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկտներում միջուկային անվտանգության կայուն և բարձր մակարդակ, ստեղծել ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկտներում հնարավոր ճառագայթային վտանգներից արդյունավետ պաշտպանության միջոցներ և պահպանել դրանք պատշաճ վիճակում:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ Համաձայնագրի 3-րդ հոդվածում նախատեսված բնագավառներում,

- իրավասու մարմինների փոփոխության, դրանց անվանափոխման կամ գործառույթների փոփոխման դեպքում Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ գրավոր տեղեկացնել այդպիսի փոփոխության մասին` դիվանագիտական ուղիներով,

- Համաձայնագրի իրականացման շրջանակներում ապահովել Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունների իրականացումը,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, իրավասու մարմինները և/կամ լիազորված կազմակերպությունները, կախված թե որն է կիրառելի, ժամանակին տեղեկացնեն Ռուսաստանի Դաշնությանը Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցության բոլոր տեսակի արդյունքների մասին, որոնք որպես մտավոր սեփականություն ենթակա են իրավական պաշտպանության, և անհապաղ փոխհամագործակցել դրանց իրավական պաշտպանությունն իրականացնելու նպատակով,

- Համաձայնագրի իրականացման շրջանակներում չիրականացնել այնպիսի տեղեկատվության փոխանցում, որն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կամ դրա փոխանցումը չի համապատասխանում միջազգային պայմանագրերին,

- Համաձայնագրի շրջանակներում փոխանցված կամ դրա իրականացման արդյունքում ստեղծված ամբողջ տեղեկատվությունը չբացահայտել և չփոխանցել երրորդ կողմին առանց Ռուսաստանի Դաշնության նախնական գրավոր համաձայնության,

- Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության ստացած միջուկային նյութերի, սարքավորումների, ոչ միջուկային հատուկ նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների, ինչպես նաև նրանց հիմքի վրա կամ դրանց օգտագործման արդյունքում արտադրված միջուկային կամ ոչ միջուկային հատուկ նյութերի և սարքավորումների առնչությամբ կիրառել Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները:

4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը կոչված է բարձրացնելու ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության արդյունավետությունը, նպաստել միջուկային անվտանգության մշակույթի բարձր մակարդակի պահպանմանը, պահպանել տեղեկատվական թափանցիկություն, ինչն իր հերթին կնպաստի ատոմային էներգետիկայի նկատմամբ հասարակության կողմից դրական վերաբերմունքի:

Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, միտված են աջակցել միջուկային անվտանգության բարձր մակարդակի պահպանմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 ապրիլի 2014 թվականի

ՍԴՈ-1145

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.04.2014
N ՍԴՈ-1145
Որոշում