Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` «Կողմեր»),

ղեկավարվելով երկու պետությունների ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ ցանկությամբ,

հաստատելով, իրավահավասարության սկզբունքի հիման վրա, երիտասարդության հարցերով զբաղվող պետական մարմինների, ազգային, տարածքային և երիտասարդական այլ կազմակերպությունների միջև լայն համագործակցության միջոցով միջազգային համագործակցությունն ընդլայնելու և կատարելագործելու ցանկությունը,

համոզվածություն հայտնելով, որ երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում փոխադարձ սերտ կապերի ստեղծումն ու համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև փոխըմբռնման խորացմանը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը պայմանավորվում են սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասության շրջանակներում իրականացնել համագործակցություն` երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում:

Կողմերը համակողմանիորեն կօժանդակեն երիտասարդության հարցերով զբաղվող պետական մարմինների, ազգային և տարածքային երիտասարդական միավորումների միջև երիտասարդության հետ տարվող աշխատանքի բնագավառում իրավահավասար և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը, ակտիվորեն կաջակցեն երիտասարդական համագործակցության ակտիվացմանը, երիտասարդությանը մշակութային ժառանգությանը ծանոթացնելուն ուղղված նրանց նախաձեռնություններին, կապահովեն նրա մասնակցությունը երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում նախագծերի և ծրագրերի իրականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կխրախուսեն և կօժանդակեն երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում, անմիջական պայմանագրերի կնքման հիման վրա, կապերի և համագործակցության զարգացմանը`

Կողմերի միջև համատեղ աշխատանքի, կապերի և փոխադարձ փոխանակումների համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով,

երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում աշխատանքային փորձի փոխանակման միջոցով,

Կողմերի պետությունների տարածքներում ընդհանուր ծրագրերի ներդրմանը և երիտասարդական միջոցառումների (համագումարներ, սիմպոզիումներ, խորհրդաժողովներ, համաժողովներ, սեմինարներ, դասընթացներ, փառատոներ, ֆորումներ, բրիֆինգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, հանդիպումներ) անցկացմանն օժանդակելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կօժանդակեն բոլոր մակարդակներում պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև անմիջական կապերի զարգացմանը` ներառյալ պատվիրակությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումներին, ինչպես նաև համատեղ մշակված ծրագրերով միջոցառումների անցկացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման, արձակուրդների ընթացքում ուսանողական խմբերի փոխանակման համար:

Կողմերը կփոխանակեն տեղեկատվություն իրենց պետությունների երիտասարդության խնդիրներով զբաղվող համապատասխան միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքային փորձի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կխրախուսեն երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառի ուսուցանող-դասավանդողների և այլ մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև կաջակցեն նրանց փորձի փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն կապահովեն երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում վիճակագրական և այլ տեղեկատվության փոխանակումը, այդ թվում`

իրենց պետություններում երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառը կարգավորող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ,

երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում քաղաքականության իրականացման իրավիճակի վերաբերյալ,

ուղեցուցատեղեկատվական, մեթոդական և այլ նյութերի:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կնպաստեն աշխատանքային զբաղվածության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման բնագավառում փորձի փոխանակմանը:

Կողմերը կխրախուսեն երիտասարդական աշխատանքային և ուսանողական շինարարական ջոկատների փոխանակումները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երիտասարդական խմբերի փոխանակումների առնչությամբ կնքված անմիջական պայմանագրերի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի փոխադարձության սկզբունքների հիման վրա, մասնավորապես`

- ուղարկող Կողմը կհոգա իր պատվիրակությունների ճանապարհածախսը մինչև միջոցառման անցկացման վայր և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև արտասահման մեկնելու համար իր պետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր տեսակի ապահովագրական ծախսերը,

- ընդունող Կողմը կհոգա կեցության, սննդի, ներքին տրանսպորտի, ինչպես նաև այլ անհրաժեշտ օգնությունը` իր պետության օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Համաձայնագրով նախատեսվող գործունեության բոլոր տեսակները պետք է համապատասխանեն և իրականացվեն Կողմերի պետությունների նորմատիվ իրավական ակտերի համաձայն և ֆինանսավորվեն Կողմերի պետությունների բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների սահմաններում, ինչպես նաև Կողմերի ազգային օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերից փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով: Դրանք համարվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի հոդված 13-ում սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մասնակցությամբ գործող միջազգային այլ պայմանագրերից բխող կողմերի իրավունքների ու պարտականությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագած վեճերը և տարաձայնությունները Կողմերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել դրա գործողությունը` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Համաձայնագիրը դադարում է գործել նման ծանուցումն ստանալուց 6 (վեց) ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Կողմերի կողմից սույն Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով համաձայնեցված այն նախագծերի և ծրագրերի կատարման վրա, որոնք չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է ք. Թբիլիսիում 2011թ. նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. փետրվարի 28-ին

 

 

pin
19.11.2011
Միջազգային պայմանագիր