Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով ամրապնդել Կողմերի պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները,

առաջնորդվելով կրթության և գիտության բնագավառում հավասարության և փոխշահավետության սկզբունքներով համագործակցություն հաստատելու և զարգացնելու ցանկությամբ,

ելնելով Կողմերի պետությունների ազգային օրենսդրությունների նորմերից,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերն իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու պետությունների միջև զարգացնում և ամրապնդում են համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում` Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն աջակցում են.

գիտական և տեխնիկական փաստաթղթերի,

կրթության և գիտության համակարգի բարեփոխման փորձի ուսումնասիրման, ինչպես նաև գիտության ոլորտում հետազոտություններին աջակցելու նպատակով փորձագետների,

գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը վերաբերող տեղեկատվության,

կրթության և գիտության համակարգի բարեփոխման փորձի ուսումնասիրման նպատակով փորձագետների,

ուսանողների,

կրթական ծրագրերի համար հիմք հանդիսացող դասագրքերի, փաստաթղթերի, հետազոտությունների և ուսումնական պլանների նմուշների,

կրթական կազմակերպությունների ատեստավորման և/կամ հավատարմագրման ընթացակարգերի և երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտական աստիճանների մասին տեղեկատվության,

կրթության և գիտության բնագավառում վերապատրաստման դասընթացների, կոնֆերանսների և սեմինարների անցկացման մասին տեղեկատվության

երկկողմ փոխանակումներին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը նպաստում են կրթական և գիտական կազմակերպությունների միջև գործընկերային կապերի հաստատմանը` իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը հնարավորություն են տալիս Կողմերի պետությունների քաղաքացիներին վճարովի հիմունքով կրթություն ստանալ Կողմերի պետությունների կրթական կազմակերպություններում քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հովանավորների միջոցների հաշվին` Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրով նախատեսված դրույթների կատարումը իրականացվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններն համապատասխան` Կողմերի պետությունների շահագրգիռ կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքման հիման վրա, որոնցում պետք է սահմանվեն նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանց պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի լիազորված մարմիններն են.

Հայաստանի Հանրապետության կողմից` կրթության և գիտության նախարարությունը,

Ղազախստանի Հանրապետության կողմից` կրթության և գիտության նախարարությունը:

Կողմերի լիազորված մարմինների անվանումների կամ գործառույթների փոփոխման դեպքում վերջիններս դիվանագիտական ուղիներով անհապաղ տեղեկացնում են միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված բոլոր վեճերը կլուծվեն Կողմերի լիազորված մարմինների միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու հետ կապված համապատասխան ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից ոչ մեկը ընթացիկ ժամանակաշրջանի ավարտից վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցում չի ուղարկում դրա գործողությունը չերկարաձգելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի տարածվում գործող ծրագրերի և նախագծերի վրա, եթե Կողմերը երկկողմ համաձայնության չեն եկել դրանց դադարեցման մասին:

Կատարված է Աստանա քաղաքում 2010թ. ապրիլի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ ծագելու դեպքում Կողմերը կհիմնվեն ռուսերեն տեքստի վրա:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 19-ին

 

 

pin
26.04.2010
Միջազգային պայմանագիր