Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարությունը`

. գիտակցելով, որ արտակարգ իրավիճակներում աջակցությունը հանդիսանում է

Շվեյցարիայի քաղաքակնության միջազգային համերաշխության կարևորագույն մասը.

. վստահ լինելով, որ երկու երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը կնպաստի արտակարգ իրավիճակների դեպքում օժանդակության գործընթացին.

համաձայնեցին հետևյալ դրույթների շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն համաձայնագրի նպատակն է սահմանել մանրամասն ընթացակարգերը, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարությանը Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության կողմից կտրամադրվի Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (այսուհետ` ՇԶՀԳ) արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբ` արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներում գործելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքին ի պատասխան` Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունը կընդունի այն` համաձայն ներքոհիշյալ դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագիրը վերաբերվում է արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության կողմից տրամադրած ցանկացած տեսակի աջակցությանը: Աջակցությունը ենթադրում է ցանկացած տեսակի տեղակայման գործընթաց աղետի օրը (օրերի ընթացքում), արտակարգ իրավիճակների ընթացքում և վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս: Նշված ժամանակահատվածից դուրս ցանկացած տեսակի Աջակցություն չի կարգավորվում սույն Համաձայնագրով: Աջակցություն կարող է ցուցաբերվել վերականգնողական աշխատանքների և պատրաստվածությանն ուղղված աշխատանքների ընթացքում, որոնք կկարգավորվեն նախագծերի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերով:

Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ՇԶՀԳ-ի կողմից լիազորված հաստատությունների նկատմամբ, որոնք արտակարգ իրավիճակներում աջակցում են Շվեյցարիայի Համադաշնության Կառավարությանը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում հետևյալ արտահայտություններն ունեն հետևյալ իմաստը`

 

    Դիմող կողմ`              Հայաստանի Հանրապետության Կառավարություն

    Աջակցող կողմ`            Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն

 

    Պայմանավորվող կողմեր`    Հայաստանի Հանրապետության Կառավարություն և  

                             Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն

 

Արտակարգ իրավիճակներից  Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող

    տուժած վայր`             վայր, որը տուժել է արտակարգ իրավիճակից և  որը

                             Դիմող կողմի կարծիքով օժանդակության կարիք

                             ունի.

 

    Արտակարգ իրավիճակների    Արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներ և  

    և  վերականգնողական       ուղարկող ՇԶՀԳ մասնագետներ, ովքեր Աջակցող

    խումբ`                   կողմի կարծիքով ունեն անհրաժեշտ բոլոր

                             հմտությունները տեղակայման տարածքում

                             մասնագիտական և տեխնիկական փորձագիտություն

                             անցկացնելու համար.

                             

    Աջակցություն`            Նշանակում է հետևյալ  գործողությունները`

 

1. Կենսաապահովման միջոցառումներ

2. Աջակցություն տուժածներին (բժշկական

օգնություն, ապաստարանի տրամադրում, ջրի և

ջրագծերի ապահովում)

3. Վնասների գնահատում

4. Վերականգնման միջոցառումներ

Աջակցությունը տրամադրվում է անմիջականորեն`

արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի

կողմից, կամ անուղղակիորեն` ՇԶՀԳ-ի կողմից

լիազորված հաստատության կողմից, կամ այլ կերպ.

 

    Արտակարգ իրավիճակ`       Հանկարծահաս բնական կամ տեխնածին բնույթի

                             արտակարգ իրադրություն, ինչպիսիք են` բնական

                             աղետները, ճգնաժամերը կամ լուրջ վթարները:

                             Սույն Համաձայնագրի շրջանակներում արտակարգ

                             իրավիճակը վերաբերվում է հետևյալ

                             ժամանակահատվածին` աղետի օրը (օրերը), արտակարգ

                             իրավիճակների ժամանակահատվածը և

                             վերականգնողական աշխատանքների իրականացման

                             ժամանակահատվածը: Այն կարող է ներառել նաև

                             վերակառուցման ժամանակահատվածը և

                             կանխարգելմանն ուղղված նախապատրաստական

                             գործողությունների ժամանակահատվածը` հիմնելով

                             նախագծերի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերի

                             վրա.

 

    Սարքավորում`             Նյութեր, հեռահաղորդակցության և  անհատական

                             սարքավորումներ` նախատեսված արտակարգ

                             իրավիճակների և վերականգնողական խմբի համար.

 

    Օգնության պարագաներ`     Տուժած բնակչության համար նախատեսված

                             սարքավորումներ և նյութեր.

 

    Գործունեություն          Տեղում ձեռք բերված նյութեր և  օգնության

    ծավալելու համար          պարագաներ, որոնք անհրաժեշտ են տեղակայման և  

    անհրաժեշտ պահանջներ`     արտակարգ իրավիճակների և  վերականգնողական խմբի

                             համար, ինչպիսիք են` ծառայությունները (այսինքն`

                             թարգմանիչ), ապրանքները (այսինքն

                             փոխադրամիջոցներ, վառելիք, ջուր) և

                             ընթացակարգերը (այսինքն` ներմուծում,

                             ուղղորդում, կառավարում)` Դիմող կողմի հետ

                             ունեցած պայմանավորվածության համաձայն:

 

ՀՈՎԱԾ 4. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

4.1. Ներքոնշյալ իրավասու մարմիններն իրավասու են կիրառել սույն Համաձայնագիրը`

ա) Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից`

- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը

բ) Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն` ՇԶՀԳ-ն, որը գործում է

- Բեռնում տեղակայված իր կենտրոնակայանների միջոցով (Ղեկավար),

- իսկ արտակարգ իրավիճակներից տուժած տարածքում` գործող արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի միջոցով, որը ղեկավարում է խմբի ղեկավարը:

4.2. Վերը նշված իրավասու մարմինները կարող են անմիջականորեն հաղորդակցվել միմյանց հետ:

4.3. Սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված են վերը նշված իրավասու մարմինների, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունների իրականացման համար լիազորված այլ իրավասու մարմինների հասցեները, հեռախոսահամարները, ֆաքսի համարները և էլեկտրոնային հասցեները: Պայմանավորվող կողմերը պետք է հաղորդակցվեն միմյանց հետ 1-ին հավելվածում նշված դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄԸ

 

Արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքում որոշվում է 4-րդ հոդվածի առաջին մասում նշված իրավասու մարմինների փոխհամաձայնությամբ:

Արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի տեղակայումը պետք է իրականացվի հնարավորինս արագ և հիմնված լինի Հայաստանի Հանրապետության Կառավարության վրա: Դիմումը և դրա ընդունումը դիվանագիտական ուղիներով պետք է հասցեագրվեն 1-ին հավելվածում նշված իրավասու մարմիններին:

Համաձայն 8-րդ հոդվածի` ՇԶՀԳ-ն հնարավորինս արագ պետք է Դիմող կողմի իրավասու մարմիններին տրամադրի անձնակազմի (արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի և ՇԶՀԳ կողմից լիազորված հաստատությունների), սարքավորումների և անձնական օգտագործման իրերի նախնական ամբողջական ցուցակը, որն Աջակցող կողմը խնդրում է ներմուծել` տեղակայման գործընթացն ավարտին հասցնելու համար: Միևնույն ժամանակ, ՇԶՀԳ-ն պետք է սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տեղեկացնի նախատեսվող տրանսպորտային ուղիների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Ցուցաբերվող աջակցությունը սույն Համաձայնագրի համաձայն տրամադրում է անմիջականորեն ՇԶՀԳ-ի կողմից կամ անուղղակիորեն` ՇԶՀԳ-ի կողմից լիազորված հաստատությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` նաև այլ համապատասխան միջոցներով: Արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներ ուղղարկված արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբը պետք է միջազգային չափանիշներին համաձայն մասնագիտական ուսուցում անցած լինի:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ/ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Աջակցող կողմի ցուցաբերած Աջակցությունը պետք է լինի անվճար:

Եթե տեղակայման գործընթացով այդպիսի պահանջ կա և ՇԶՀԳ-ի դիմումի հիման վրա Դիմող կողմը պետք է իր հաշվին տրամադրի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին աշխատանքներ ծավալելու համար անհրաժեշտ պայմաններ` Դիմող կողմի տարածքում տեղակայման ժամկետների սահմանում:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Սույն Համաձայնագիրը պարտավորեցնում է Պայմանավորվող կողմերին գործել հետևյալ կերպ`

Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները` արդյունավետ, արագ և համապատասխան մակարդակի առաջարկություն երաշխավորելու համար:

Իրավասու մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` աջակցության` հնարավորինս կարճ ժամանակահատվածում արտակարգ իրավիճակներից տուժած տարածք հասնելը երաշխավորելու համար:

Պայմանավորվող կողմերը արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբը, սարքավորումները, օգնության պարագաները և գործունեության համար անհրաժեշտ պահանջները կուղարկեն ցամաքային, օդային և ջրային տարածքներով այնպես, որ դրանք հնարավորինս արագ հասնեն արտակարգ իրավիճակից տուժած տարածք, ամենաարդյունավետ ճանապարհով և իրավիճակին համարժեք եղանակով:

 

Սույն Համաձայնագիրը պարտավորեցնում է Դիմող կողմին գործել հետևյալ կերպ`

1. Տեղակայման գործընթացի համակարգում. Դիմող կողմը պարտավոր է (այնքանով, որքանով այն ի վիճակի է գործել) համակարգել տեղակայման և աջակցության գործընթացները:

2. Աջակցող կազմակերպությունների համակարգում. Դիմող կողմը (այնքանով, որքանով այն ի վիճակի է գործել) համակարգում է աջակցող կազմակերպությունների գործողությունները` ինչպիսիք են ոչ կառավարական կազմակերպությունները, պետությունները և կազմակերպությունները:

3. Նյութերի համար անհրաժեշտ ձևակերպումների պահանջի վերացումը.

Դիմող կողմը պետք է ազատի ցուցաբերվող աջակցությունը ձևակերպումներից, հատկապես սարքավորումների և օգնության համար նախատեսված պարագաների համար սահմանվող ֆորմալ պահանջներից: Դիմող կողմի իրավասու պաշտոնյաները պետք է երաշխավորեն Դիմող կողմի տարածք մարդկանց և սարքավորումների մուտքը և ելքը պետական սահմանում առանց խոչընդոտներ հանդիպելու:

4. Շների համար անհրաժեշտ ձևակերպումների պահանջի վերացումը.

Դիմող կողմը պետք է ապահովի որոնողափրկարարական շների` երկրի

տարածք դյուրին մուտք գործելն ու այնտեղից դուրս գալը: Բոլոր անասնաբուժական պահանջները, ներառյալ շների ընդունման կարանտինը, պետք է վերացվեն:

5. Ներմուծված և վերաարտահանված նյութերի համար անհրաժեշտ ձևակերպումները. Դիմող կողմը պետք է ապահովի Հանրապետության տարածք սարքավորումների և օգնության պարագաների մուտքը, դրանց պահեստավորումը և վերաարտահանումը:

6. Անձանցից և նյութերի համար հարկերի և տուրքերի գանձման պահանջի վերացումը. Դիմող կողմը պետք է ազատի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին, տեղակայման ժամանակ օգտագործվող բոլոր սարքավորումները, օգնության պարագաները բոլոր ուղղակի և անուղղակի հարկերից և տուրքերից, մաքսազերծումից և այլ վճարներից, ինչպիսիք են` ներմուծման և արտահանման վճարները:

7. Կանխիկ գումարներից գանձվող հարկերի և տուրքերի պահանջի վերացումը. Դիմող կողմը պետք է ազատի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին բոլոր մաքսային ընթացակարգերից, ուղղակի ու անուղղակի հարկերից և այլ վճարներից, ինչպիսիք են` կանխիկ գումարի ներմուծման և արտահանման հետ կապված վճարները:

8. Թմրադեղերի հետ կապված ձևակերպումների պահանջի վերացումը. Սույն Համաձայնագրի շրջանակներում Դիմող կողմը չի դիտարկում թմրանյութերի ներմուծումը կամ տեղակայումից հետո դրանց չօգտագործված չափաբաժնի վերարտահանումը որպես ներմուծում կամ արտահանում` թմրադեղերի մասին միջազգային համաձայնագրերի համաձայն:

9. Օդային տարածքի տրամադրում. Սույն Համաձայնագրի շրջանակներում Դիմող կողմը պետք է ապահովի իր երկրի օդային տարածքով Աջակցող կողմի տեղակայման համար օգտագործվող օդանավի թռիչքի իրավունքը: Պետք է ապահովի արտակարգ իրավիճակից տուժած տարածքի մոտ գտնվող օդանավակայանում կամ Դիմող կողմի նշված վայրում, նույնիսկ եթե այն գտնվում է օդանավակայանի մաքսային գոտուց դուրս, թռիչք և վայրէջք կատարելու իրավունքը: Տեղակայման ընթացքում Աջակցող կողմի օդանավը առանց մաքսային ձևակերպումների պետք է վայրէջք կատարի Դիմող կողմի տարածքում` օդանավերի ժամանակավոր ընդունման վերաբերյալ պայմանավորվածությունների համաձայն:

10. Սահմանի և ներմուծման վերահսկում. Դիմող կողմը պետք է օժանդակի օդանավակայաններում, նավամատույցում և ցանկացած այլ սահմանակետում, մաքսային կետում միգրացիոն, մաքսային, առողջապահական ե գյուղատնտեսական վերահսկմանը:

11. Տարհանման իրավունք. Դիմող կողմը պետք է օժանդակի Աջակցության բոլոր փուլերին, ներառյալ Դիմող երկրի տարածք արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի թե անհատական, թե կոլեկտիվ մուտքը, այնտեղ գտնվելը, տարհանումը և ելքը, ինչպես նաև պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ներառյալ համապատասխան սարքավորումների ապահովումը, ինչը արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին հնարավորություն կտա ամենաապահով և ամենաարդյունավետ ձևով իրականացնելու իր պարտականությունները:

12. Հեռահաղորդակցման համակարգերի օգտագործման իրավունքը. Դիմող կողմը պետք է ապահովի գոյություն ունեցող հեռահաղորդակցման միջոցների կամ հատուկ հաճախականության օգտագործումը, նաև դրանց միասնական օգտագործումը արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից, ինչպես նաև ապահովել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից արտակարգ իրավիճակների հեռահաղորդակցման համակարգի հիմնադրումը:

8.3. Սույն Համաձայնագիրը պարտավորեցնում է Աջակցող կողմին գործել հետևյալ կերպ`

1. Արագ փոխադրումը. Աջակցող կողմը պետք է ապահովի արտակարգ իրավիճակից տուժած տարածք արագ փոխադրումը:

2. Անձնակազմի և նյութերի հայտարարագրումը. արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի ղեկավարը պետք է Դիմող կողմի տարածք մուտք գործելիս` սահմանին կամ վայրէջքին հաջորդած առաջին իսկ կետում, կամ հենց որ պահանջում է իրավասու պաշտոնյան անմիջապես հերթականությամբ ներկայացնի արտակարգ իրավիճակների և

3. վերականգնողական խմբի անձնակազմի անդամների կամ ՇԶՀԳ-ի կողմից արտոնագրված հաստատության, համապատասխան սարքավորումների և տրամադրված օգնության պարագաների ցանկը: Անդամների տրամադրության տակ պետք է լինեն վավերական անհատական քարտեր, և յուրաքանչյուր շան հետ պետք է լինի վավերական պատվաստման վկայական:

4. Տրանսպորտային միջոցների հայտարարագրումը. Աջակցող կողմը տեղակայման ընթացքում ինքնաթիռ կամ այլ տրանսպորտային միջոց օգտագործելու որոշում կայացնելուց անմիջապես հետո այդ մասին տեղյակ կպահի Դիմող երկրի համապատասխան իրավասու մարմիններին` նշելով հետևյալ տվյալները` ինքնաթիռի տեսակը և գրանցման համարը, թռիչքի անձնակազմը, բեռը, թռիչքի և վայրէջքի ժամանակը, նախատեսած չվերթի և վայրեջքի վայրը:

5. Օգտագործումը և վերաարտահանումը. Բոլոր ներմուծված նյութերը, ներառյալ սարքավորումները, պետք է օգտագործվեն կամ, հակառակ դեպքում, վերաարտահանվեն տեղակայումից անմիջապես հետո: Աջակցող կողմը պետք է երաշխավորի, որ ոչ մի սարքավորում, օգնության պարագա կամ այլ ներմուծված նյութ չի մնա երկրում կամ չի վաճառվի:

6. Թմրանյութերի ներմուծումը. Աջակցող կողմը պետք է թմրանյութեր ներմուծի միայն շտապ բժշկական օգնության նպատակով: Միայն որակավորված բժշկական անձնակազմին պետք է թույլատրվի օգտագործել թմրանյութեր` համաձայն Շվեյցարիայում գործող իրավական չափանիշների:

8.4. Բաժին 8-ը պետք է նաև կիրառելի լինի տարհանման ենթակա մարդկանց

նկատմամբ: Աջակցող կողմը պետք է պարզի նրանց և նրանց վերաբերյալ

տեղեկությունները հետագայում տրամադրի Դիմող կողմի իրավասու մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՅՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

 

9.1. Օգնության համար դիմելիս Դիմող երկրի իրավասու մարմինները պետք է մատնանշեն այն խնդիրները, որոնք պետք է ուղղվեն Աջակցող կողմից` առանց խորանալու դրանց իրականացման մանրամասների մեջ: Նրանք պետք է նշեն աղետի ժամանակ օժանդակող այլ երկրների մասին` դրանց համակարգման նպատակով:

9.2. Դիմող կողմը պետք է միայն խմբի ղեկավարին տրամադրի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին հասցեագրված բոլոր հրահանգները:

9.3. Դիմող երկրի իրավասու մարմինները ողջ տեղակայման ընթացքում պետք է աջակցեն արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին, ինչպես նաև ապահովեն արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի և նրա սարքավորումների պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում, Դիմող կողմը ստանձնում է`

տեղակայումը իրականացնելիս արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի անդամների պատճառած վնասների համար պատասխանատվությունը` բացառությամբ, երբ այդ վնասները չեն հասցվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութության հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԳԵՐԱԿԱՅՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագիրը չպետք է ազդեցություն ունենա որևէ բազմակողմանի համաձայնագրի վրա, որը կիրառելի է Պայմանավորվող կողմերի նկատմամբ, որն ուժի մեջ է մտել սույն Համաձայնագրից առաջ կամ հետո:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

4-րդ հոդվածում նշված համապատասխան իրավասու մարմինները պետք է համագործակցեն հատկապես նպատակ ունենալով`

. ձեռնարկել հատուկ միջոցներ, որոնք կնպաստեն սույն Համաձայնագրում նշված օգնության տրամադրմանը.

. համապատասխան տեղեկության և փորձի փոխանակման միջոցով արտակարգ իրավիճակների հետևանքները կանխարգելել և մեղմացնել, ինչպես նաև իրականացնել կանխատեսումներ.

. Փոխանակել տեղեկություններ կողմերի համապատասխան տարածքներում հնարավոր վտանգների և վնասների առաջացման հավանականության վերաբերյալ.

. Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան` որոնել և հայտնաբերել տեղակայման ընթացքում վնասված անձանց և իրեր, ինչպես նաև տեղեկացված լինել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի գործողությունների հետևանքով առաջացած ցանկացած դեպքի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

 

Պայմանավորվող կողմերը երկուստեք կարևորում են պայքարը կոռուպցիայի դեմ, որը խոչընդոտում է պատշաճ կառավարմանը և զարգացման համար անհրաժեշտ միջոցների ճիշտ օգտագործմանը, նաև վտանգում է գնի և որակի վրա հիմնված արդար և բաց մրցակցությունը: Այսպիսով Պայմանավորվող կողմերը հայտարարում են, իրենց` կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը միավորելու նախաձեռնության մասին, մասնավորապես` ընդգծում են, որ ցանկացած առաջարկ, նվիրատվություն, վճարում, վարձատրություն կամ ցանկացած տեսակի օգուտ, անկախ նրանից, թե ում է դա տրված ուղղակիորեն կամ անուղղակի` նպատակ ունենալով օգտվել սույն Համաձայնագրի բաղադրիչներից, կամ դրա իրականացումից կընկալվի որպես ապօրինի գործողության կամ կոռուպցիայի դրսևորում: Նմանօրինակ ցանկացած գործողություն իրավական հիմք կստեղծի սույն Համաձայնագիրը, գնման գործիքը չեղյալ համարելու կամ օրենքով նախատեսված ցանկացած այլ ուղղիչ միջոց ձեռնարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են դիվանագիտական ուղիներով կարգավորել բոլոր տարաձայնությունները, որոնք վերաբերում են սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանմանը և դրանում նշված ծառայությունների կատարմանը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհանդիսանան դրա անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

16.1 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` ազգային օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամիս հետո և գործում է հինգ տարի ժամանակով, որը կարող է երկարաձգվել:

16.2 Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու օրվանից երեք ամիս հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 2008 թ. դեկտեմբերի 8-ին երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն և անգլերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Հավելված 1` Հաղորդակցման հասցեները

 

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Պուշկինի փ. 25

0010 Երևան, Հայաստանի Հանրապետություն

+374 10 530432 (հեռ./ֆաքս)

 

Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն

Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության

գործակալություն (ՇԶՀԳ)

Շվեյցարիայի հումանիտար օգնության միություն (ՇՀՕՄ)

Sagestrasse 77 Koniz

3003 Berne

Switzerland

+41 31 322 31 24 (tel)

+41 31 324 16 94 (fax)

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. մայիսի 2-ին

 

 

pin
08.12.2008
Միջազգային պայմանագիր