Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ...

 

 

i

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լիբանանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

խորացնելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը,

ցանկանալով զարգացնել բնապահպանական համագործակցությունը կայուն զարգացման համատեքստում,

հաշվի առնելով ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» համաժողովի (1992) կողմից հաստատված Ռիոյի Հռչակագրի և 21-րդ դարի Օրակարգի համապատասխան դրույթները, որոնք ամրապնդվեցին Յոհաննեսբուրգի Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի (2002) քաղաքական Հռչակագրով,

ընդգծելով շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունը` երկու երկրներում կայուն զարգացմանը և կյանքի որակի բարձրացմանը նպաստելու համար,

ընդունելով ջանքերի կենտրոնացման անհրաժեշտությունը երկու երկրների համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա, ինչպիսիններից է, օրինակ` մշտական անտառների պահպանման, ինչպես նաև անտառների բարելավված կառավարման, դեգրադացված հողերի և անտառների վերականգնման և անտառապատման եղանակով լրացուցիչ ածխածնի կլանման միջոցով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումն անտառային սեկտորից,

արտահայտելով իրենց պատրաստակամությունը` գործադրել համատեղ ջանքեր և բարելավել իրենց երկրների շրջակա միջավայրի ու կյանքի որակը,

հավատալով, որ Հայաստանի Հանրապետությունն ու Լիբանանի Հանրապետությունը կարող են զգալի ներդրում կատարել միջազգային մակարդակով կայուն զարգացման հասնելու համար,

համոզված լինելով, որ բնապահպանության ոլորտում համագործակցությունը անհրաժեշտ է հասարակության բոլոր հատվածների համար,

համաձայնեցին հետևյալի մասին

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ` ՓՀ) նախատեսված է նպաստելու Կողմերի միջև ազդեցության համապատասխան դաշտերում բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը և հիմնված է փոխադարձության, տեղեկատվության փոխանակման և փոխշահավետության սկզբունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կխորացնեն իրենց փոխադարձ ջանքերը` բարելավելու համար բնապահպանական կառավարումը, գիտական և տեխնիկական հետազոտություններն ու կարողությունները` հետևյալ ուղղություններով.

ա) անտառազրկման ու հողերի դեգրադացիայի հետևանքով առաջացող ջերմոցային գազերի արտանետումների կրճատում (միջազգային տերմինաբանությամբ` REDD) և լրացուցիչ ածխածնի կլանում անտառների բարելավված կառավարման և դեգրադացված հողերի և անտառների վերականգնման միջոցով,

բ) Կողմերի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության այլ ուղղությունները ներկայացված են 1-ին հավելվածում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

2-րդ հոդվածում նշված հարցերի լուծման համար Կողմերը կկիրառեն համագործակցության հետևյալ մեթոդները.

ա) տեղեկատվության փոխանակում,

բ) հրապարակումների մշակում և տարածում,

գ) տեխնոլոգիաների փոխանցում,

դ) գիտնականների և փորձագետների փոխայցելություններ,

ե) կարողությունների զարգացման ծրագրերի մշակում,

զ) համատեղ բնապահպանական նախագծերի իրականացում,

է) սեմինարների, աշխատաժողովների, գիտաժողովների, դասընթացների,

այցելությունների համատեղ կազմակերպում,

ը) Կողմերի միջև համաձայնեցված այլ մեթոդներ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն ՓՀ-ով նախատեսված գործունեությունը Կողմերը կֆինանսավորեն իրենց բյուջեի համապատասխան կետերով հատկացված միջոցներով` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան: Յուրաքանչյուր Կողմ կհոգա իր մասնակցության հետ կապված ծախսերը, եթե չկան պատասխանատու մարմինների կողմից հաստատված, որոշակի գործողություններ իրականացնելուն ուղղված այլ այլընտրանքային ֆինանսական ռեսուրսներ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և Լիբանանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը նշանակվում են երկու Կողմերի կողմից` սույն ՓՀ-ն իրագործելու համար:

Երկու համակարգողները պարբերաբար կհամագործակցեն միմյանց հետ` հետագա զարգացմանը նպաստող արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն ՓՀ-ի դրույթները չեն շոշափի Կողմերի` այլ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:

Այն չի ազդի երրորդ պետությունների կամ տարածաշրջանային կազմակերպությունների նկատմամբ Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա:

Սույն ՓՀ-ի իրագործումը կիրականացվի յուրաքանչյուր Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան:

Սույն ՓՀ-ի մեկնաբանության կամ իրականացման հետ կապված ցանկացած վեճ կկարգավորվի Կողմերի միջև` քննարկումների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն ՓՀ-ն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերից մեկի կողմից վերջին գրավոր ծանուցման օրվանից:

Այն կգործի 1 (մեկ) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը ՓՀ գործողության ժամկետի ավարտից առնվազն 90 (իննսուն) օր առաջ գրավոր չծանուցի մյուս Կողմին ՓՀ գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն ՓՀ-ի գործողության դադարեցումը ազդեցություն չի ունենա այն ծրագրերի և նախագծերի վրա, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախքան այն դադարեցնելու մտադրության մասին ծանուցումը:

Ստորագրված է Երևան քաղաքում 2011 թվականի դեկտեմբերի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն ՓՀ դրույթների մեկնաբանման առնչությամբ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:

 

Հավելված 1

 

Հայաստանի և Լիբանանի միջև բնապահպանության ոլորտում

համագործակցության ուղղություններ

 

Ա. Կանաչ շրջակա միջավայր

1) Գետավազանային բնապահպանական կառավարման պլաններ

2) Ջրային ռեսուրսների կառավարում

3) Պահպանվող տարածքների կառավարում

4) Բուսածածկի պահպանություն և վերականգնում

Բուսածածկի (որի կայունությունը ենթակա է տարբեր գործոնների ազդեցության) պահպանության, մոնիտորինգի ու գնահատման, ինչպես նաև դրա վերականգնման համար անհրաժեշտ միջոցների հայթայթում ու տրամադրում: Այդ միջոցները ներառում են (սակայն չեն սահմանափակվում)` մոնիտորինգ, էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական կորուստների գնահատում, հետազոտություններ և ուսումնասիրություններ, ուսուցողական և կարողությունների զարգացման ծրագրեր, սարքավորումներ, ենթակառուցվածքներ, ինչպես նաև ազդեցություն կրած տարածքների վերականգնման լավագույն միջոցների կիրառում:

 

Բ. Դարչնագույն/աղտոտված շրջակա միջավայր

1) Կոշտ թափոնների կառավարում

2) Վտանգավոր թափոնների կառավարում

3) Կեղտաջրերի կառավարում

4) Մաքուր տեխնոլոգիաներ և արտադրություն

 

Գ. Բնապահպանական իրազեկում

Բնապահպանական քաղաքականության ոլորտի տեղեկատվության տարածում:

 

Այլ

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2012թ. մայիսի 24-ին

 

 

pin
09.12.2011
Միջազգային պայմանագիր