Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼ ...

 

 

i

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, այսուհետև` «Կողմեր»,

հաշվի առնելով երկու երկրների միջև առկա բարեկամական փոխհարաբերությունները,

ընդունելով ընդհանուր շահերի ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման և զարգացման անհրաժեշտությունը,

հարգելով երկու Կողմերի ազգային ինքնիշխանության իրավունքը, տարածքային ամբողջականությունը, ազգային օրենքներն ու կանոնակարգերը և միջազգային պարտավորությունները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Համագործակցության ոլորտները

 

Կողմերը պայմանավորվում են սույն Հուշագրին համապատասխան իրականացնել համագործակցություն` հետևյալ ոլորտներում հանցագործությունների կանխարգելման, խափանման, բացահայտման և հանցագործների հայտնաբերման ուղղությամբ`

1. անդրազգային կազմակերպված հանցավորություն և ահաբեկչություն,

2. թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի մատակարարում, արտադրություն, պահպանում, տարածում, փոխադրում, առևտուր և չարաշահում և թմրամիջոցների արտադրության մեջ կիրառվող դեղամիջոցների և հիմնական քիմիական նյութերի մշակման և արտադրության ռեսուրսների վերացում,

3. շարժական գույքի, մշակութային և պատմական արժեքների ապօրինի շրջանառություն,

4. պետական պարտատոմսերի և արժեթղթերի, ճամփորդական փաստաթղթերի, արժույթների, վարկային քարտերի և այլ արժեքավոր փաստաթղթերի կեղծում,

5. փողերի լվացում և դրանից առաջացած եկամուտների օգտագործում,

6. մարդկանց, մասնավորապես կանանց և երեխաների, թրաֆիքինգ և անօրինական միգրացիա,

7. կիբերհանցագործություն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող այլ հանցագործություններ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համագործակցության ձևերը

 

Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի խնդրանքով կամ իր սեփական նախաձեռնությամբ, սույն Հուշագրի 1-ին հոդվածի դրույթները կիրառելու համար կձեռնարկի հետևյալ միջոցառումները.

1. անդրազգային կազմակերպված հանցավորության մեջ ընդգրկված անձանց և խմբերի նույնացում ու տեղեկատվության փոխանակում,

2. տեղեկատվության փոխանակում յուրաքանչյուր Կողմի կամ երկու Կողմերի շահերի դեմ ուղղված անդրազգային կազմակերպված հանցավորության տարբեր դրսևորումների, ահաբեկչական և անդրազգային կազմակերպված հանցավոր այլ խմբավորումների կողմից կիրառվող միջոցների, սարքավորումների, գործելակերպի, դրանց կանխարգելման և հակազդման լավագույն փորձի վերաբերյալ,

3. տեղեկատվության փոխանակում Հուշագրում նշված հանցագործությունների դեմ պայքարի և դրանց կանխարգելման վերաբերյալ օրենքների մասին,

4. փոխհամագործակցության կատարելագործման նպատակով` կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, սույն Հուշագրում նշված այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում մասնագիտացված փորձագետների փոխադարձ այցերի կազմակերպում,

5. յուրաքանչյուր Կողմի համապատասխան ծառայողների համար մասնագիտացված ուսումնական դասընթացների, սեմինարների և քննարկումների կազմակերպում,

6. թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների նոր տեսակների, ինչպես նաև շրջանառության ուղիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

7. թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի հայտնաբերման և քննության վերաբերյալ նոր մեթոդների, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարում օգտագործվող տեխնիկական և այլ միջոցների վերաբերյալ փորձի փոխանակում,

8. տեղեկատվության փոխանակում յուրաքանչյուր Կողմի քաղաքացիների վերաբերյալ, ովքեր մյուս կողմի տարածքում կալանավորվել են հանցագործություն կատարելու համար,

9. հանցագործության բացահայտման ուղղությամբ գիտական համատեղ հետազոտությունների իրականացում,

10. ոստիկանության գործունեության ոլորտում կիրառվող սարքավորումների վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակում,

11. Կողմերից մեկի խնդրանքով մյուս Կողմի իրավասու մարմինների կողմից միջոցների ձեռնարկում փնտրվող անձանց հայտնաբերման ուղղությամբ,

12. Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության` Ինտերպոլի գործունեության շրջանակներում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ակտիվացում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համատեղ աշխատանքային խումբը և փորձագետների ենթակոմիտեները

 

Կողմերը պայմանավորվում են ստեղծել աշխատանքային խումբ, որը կգլխավորեն Հայաստանի Հանրապետության ՀՀ ոստիկանության շտաբի պետը և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերով խորհրդական և գլխավոր տնօրենը: Աշխատանքային խումբը բաղկացած կլինի երկու Կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից` սույն Հուշագրի իրականացման ընթացքը համակարգելու և այն վերահսկելու, ինչպես և համագործակցության նոր ոլորտների վերաբերյալ առաջարկությունները քննարկելու նպատակով:

Աշխատանքային խմբի հանդիպումներն անցկացվում են տարեկան մեկ անգամ, հերթականությամբ երկու երկրների տարածքներում:

Առանձին դեպքերում, անհրաժեշտությունից ելնելով, փոխադարձ համաձայնությամբ կարող է հրավիրվել արտահերթ հանդիպում:

Կողմերը կարող են ստեղծել փորձագետների ենթակոմիտեներ` սույն Հուշագրի դրույթների իրագործումն ապահովելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը

 

Սույն Հուշագրի շրջանակներում տեղեկատվության և այլ փաստաթղթերի փոխանակումները կհամարվեն գաղտնի և դրանք կօգտագործվեն միայն ներկայացնող Կողմի համապատասխան նպատակների համար:

Երրորդ Կողմին նման փաստաթղթեր կամ տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն ներկայացնող Կողմի նախնական գրավոր համաձայնության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հաղորդակցության լեղուն

 

Սույն Հուշագրով նախատեսված հարցումները և դրանց առնչվող մյուս փաստաթղթերը կազմվում են անգլերենով, իսկ Կողմերի ազգային լեզուներով կազմելու դեպքում` ուղեկցվում են սահմանված կարգով հաստատված անգլերեն թարգմանությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Վեճերի լուծումը

 

Սույն Հուշագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ Կողմերը կլուծեն անմիջական բանակցությունների միջոցով` սույն Հուշագրի 3-րդ հոդվածում նշված համատեղ աշխատանքային խմբի կողմից, իսկ այդ միջոցներով չլուծվելու դեպքում, դիվանագիտական ուղիներով և չեն ներկայացվի երրորդ պետությանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պատասխանատու մարմինները

 

Սույն Հուշագրի կատարման համար Կողմերի պատասխանատու մարմիններն են.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից`

ՀՀ ոստիկանության շտաբը

բ) Իրանի Իսլամական Հանրապետության Ներքին գործերի նախարարության կողմից`

Անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՈՒժի մեջ մտնելը

 

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա համար Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամանակով:

Ցանկացած Կողմ կարող է դադարեցնել սույն Հուշագրի գործողությունը` դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման միջոցով. այն դադարում է գործել ծանուցումն ստանալուց վեց ամիս հետո:

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ:

Արձանագրությունն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և կհանդիսանա դրա անբաժանելի մասը:

 

Ստորագրված է Երևան քաղաքում, 2012թ. հուլիսի «10»-ին, համապատասխանաբար` արեգակնային 1391թ. ______________ 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերենով, պարսկերենով և անգլերենով, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2012թ. հոկտեմբերի 30-ին

 

 

pin
10.07.2012
Միջազգային պայմանագիր