Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲՈՒՅՍԵՐԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

 

ելնելով մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության դրույթներից` հաստատված 2008 թվականի նոյեմբերի 14-ի` ԱՊՀ մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ, Բույսերի կարանտինի և պաշտպանության միջազգային կոնվենցիայով (Հռոմ, 1951 թվական, 1997 թվականի խմբագրությամբ)` պարենամթերքի որակի հսկման և պարենային, էկոլոգիական անվտանգության բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների մշակման, բույսերի կարանտինի ապահովման համաձայնեցված ագրարային քաղաքականության իրականացման մասով,

 

մեծ նշանակություն տալով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում առևտրային և տնտեսական կապերի զարգացման և շփումների իրականացման ընթացքում կարանտինային վնասակար օրգանիզմների (կարանտինային օբյեկտների) ներթափանցումից և տարածումից տարածքների փոխադարձ պահպանման հարցերին,

 

հաշվի առնելով բույսերի կարանտինի բնագավառում միջազգային պայմանագրերի կանոններն ու սկզբունքները, 1992 թվականի նոյեմբերի 13-ի` «Բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի հիմնական դրույթները,

 

նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծելու կարանտինային բուսասանիտարական պահանջների և միջոցների կիրառման բնագավառում համաձայնեցված քաղաքականության իրականացման համար,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերն ստեղծում են ԱՊՀ մասնակից պետությունների` բույսերի կարանտինի հարցերով Համակարգող խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ մասնակից պետությունների` բույսերի կարանտինի հարցերով Համակարգող խորհրդի դրույթների հիման վրա, որը հանդիսանում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք նրանց համար բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են իրենց պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

Այն Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերն ավելի ուշ են կատարել, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք հանդիսանում են նրա բաղկացուցիչ մասը, և ձևակերպվել համապատասխան արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՈՒժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը միանալու համար բաց է ցանկացած պետության համար, որն ընդունում է սույն Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքները` ավանդապահին միանալու մասին փաստաթղթերը փոխանցելու միջոցով:

ԱՊՀ մասնակից պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից միանալու մասին փաստաթուղթն ստանալուց 30 օր հետո:

ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման համաձայնություն տված կամ դրան միացած պետությունների` այդպիսի միանալու մասին վերջին ծանուցումը ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` ավանդապահին իր այդ մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրին անդամակցության ընթացքում ծագած պարտավորությունները:

 

Կատարված է Աշգաբադ քաղաքում 2012 թ. մայիսի 30-ին` մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության ուղարկում է դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

2012 թ. մայիսի 30-ի` ԱՊՀ

մասնակից պետությունների`

բույսերի կարանտինի հարցերով

Համակարգող խորհրդի ստեղծման

մասին Համաձայնագրի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԱՊՀ մասնակից պետությունների` բույսերի կարանտինի հարցերով

Համակարգող խորհրդի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. ԱՊՀ մասնակից պետությունների` բույսերի կարանտինի հարցերով Համակարգող խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է մարմինների և կազմակերպությունների միջև համագործակցության կազմակերպված ապահովման նպատակով` ըստ ԱՊՀ մասնակից պետությունների` բույսերի կարանտինի հարցերով Համակարգող խորհուրդ ստեղծելու մասին 2012 թվականի մայիսի 30-ին ընդունված` մասնակից պետությունների Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր)` ուղղված կարանտինային վնասակար օրգանիզմների (կարանտինային օբյեկտներ) ներթափանցումից և տարածումից տարածքների փոխադարձաբար պաշտպանության հարցերի լուծմանը` Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում և տնտեսական ու առևտրական կապերի զարգացման` կարանտինային և բուսասանիտարական պահանջների և միջոցառումների ձեռնարկման բնագավառում համաձայնեցված քաղաքականության իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով շփումներ իրականացնելիս:

 

1.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, միջազգային պայմանագրերով, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում ընդունված որոշումներով, Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների մասին Ընդհանուր դրույթներով և սույն Կանոնակարգով:

 

1.3. Խորհուրդը հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին, որն իր գործունեությունն իրականացնում է իր իրավասության շրջանակում, հաշվետու է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին և ԱՊՀ Տնտեսական խորհրդին:

 

II. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն ու

գործառույթները

 

2.1. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են.

- կարանտինային վնասակար օրգանիզմների (կարանտինային օբյեկտներ) ներթափանցումից և տարածումից տարածքների փոխադարձաբար պաշտպանության շահերից ելնելով` Համաձայնագրի մասնակից պետությունների` բույսերի կարանտինի գործառույթներ իրականացնող մարմինների և կազմակերպությունների համատեղ գործունեության համակարգումը,

- աջակցությունը բույսերի կարանտինի ոլորտի օրենսդրական, նորմատիվային, մեթոդական և այլ տեղեկատվության փոխանակմանը, ներառյալ`

ԱՊՀ մասնակից պետությունների տարածքների բուսասանիտարական վիճակի մասին,

Համաձայնագրի մասնակից պետությունների` բույսերի կարանտին ապահովող պետական մարմինների և կազմակերպությունների աշխատանքի կազմակերպման և փորձի մասին,

Համաձայնագրի մասնակից պետությունների` կարանտինային վնասատուների և օրգանիզմների (կարանտինային օբյեկտներ) տարածումը կանխող մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին:

 

2.2. Խորհրդի հիմնական գործառույթներն են.

առաջարկությունների մշակումը`

- Համաձայնագրի մասնակից պետությունների միջև բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ,

- Համաձայնագրի մասնակից պետությունների` բույսերի կարանտինի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ` միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան,

- Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից ձեռնարկվող բուսասանիտարական միջոցառումների համակարգի կատարելագործման ուղղությամբ,

մասնակցությունը բույսերի կարանտինի ոլորտում միջպետական ծրագրերի նախագծերի, օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մշակմանը,

բույսերի կարանտինի բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն ու համագործակցությունը,

բույսերի կարանտինի բնագավառում մասնագետների պատրաստման, սեմինարների և համաժողովների կազմակերպման համակարգում և աջակցություն դրանց կազմակերպական և ուսումնամեթոդական ապահովմանը:

 

III. Խորհրդի իրավունքները

 

Խորհուրդն իր գործառույթները իրականացնելու համար իրավունք ունի.

3.1. Սահմանված կարգով ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի և Տնտեսական խորհրդի քննարկմանը ներկայացնելու փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով որոշումների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն.

3.2. Սահմանված կարգով Համաձայնագրի մասնակից պետություններից և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմիններից պահանջելու իր իրավասության շրջանակներում հարցերի վերաբերյալ տեղեկատվություն.

3.3. Ստեղծելու ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր գործող փորձագետների աշխատանքային խմբեր` հետևյալ հարցերով.

միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի մշակում, որոնք անհրաժեշտ են բույսերի կարանտինի բնագավառում մեխանիզմների և արդյունավետ մեթոդների իրականացման համար,

բույսերի կարանտինի բնագավառում նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի և այլ տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերի քննարկում,

բույսերի կարանտինի բնագավառում արդի հիմնախնդիրների վերաբերյալ գիտական համատեղ հետազոտությունների կազմակերպում.

3.4. Իրականացնելու վերահսկողություն մշտական և ժամանակավոր գործող փորձագետների աշխատանքային խմբերի նկատմամբ, որոնք ստեղծվում են Խորհրդին կից, և ձեռնարկել միջոցներ դրանց աշխատանքների ապահովման համար:

3.5. Լսելու Խորհրդի նախագահի հաշվետվությունները և մշակելու համապատասխան առաջարկություններ Համաձայնագրի մասնակից պետությունների համար.

3.6. Մշակելու և հաստատելու աշխատանքի Կանոնակարգը, ինչպես նաև նրա մեջ կատարելու փոփոխություններ:

 

IV. Խորհրդի ձևավորման կարգը

 

4.1. Խորհուրդը ձևավորվում է ԱՊՀ մասնակից պետությունների` բույսերի կարանտինի համար պատասխանատու համապատասխան մարմինների և կազմակերպությունների ղեկավարներից:

Խորհրդի նիստերին մասնակցող` Խորհրդի անդամներին փոխարինող անձանց իրավասությունները պետք է հաստատվեն:

Խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Խորհրդի քարտուղարության ղեկավարը և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

 

4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է հաջորդաբար` ԱՊՀ մասնակից պետությունների կողմից` ի դեմս տվյալ պետության ներկայացուցչի, ըստ ԱՊՀ մասնակից պետությունների ցանկի, ռուսերենի այբբենական կարգով, որպես կանոն` մեկ տարի ժամկետով, եթե այլ բան չի սահմանվում Խորհրդի որոշմամբ:

Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են համանախագահներ:

Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է համանախագահներից որևէ մեկը:

 

V. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը

 

5.1. Խորհրդի նիստերը անցկացվում են ոչ ուշ, քան տարին մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

Խորհրդի արտահերթ նիստը գումարվում է Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ Խորհրդի առնվազն երեք անդամի առաջարկությամբ:

 

5.2. Խորհրդի որոշումներն ունեն իրավական ուժ, եթե նիստին մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

 

5.3. Նիստի անցկացման վայրը, ժամկետը և օրակարգը սահմանվում են Խորհրդի անդամների նախնական պայմանավորվածությամբ:

 

5.4. Խորհուրդը ԱՊՀ Գործադիր կոմիտեին է ներկայացնում տարեկան տեղեկատվություն իր գործունեության վերաբերյալ:

 

5.5. Խորհրդի որոշմամբ նիստերին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների (այդ թվում` միջազգային) ներկայացուցիչները:

 

5.6. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ Խորհրդի կողմից: Որոշումների ընդունման համար յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայնի իրավունք:

Խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցի վերաբերյալ իր շահագրգիռ չլինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ տվյալ որոշման ընդունման համար:

Խորհրդի այն անդամները, ովքեր համաձայն չեն որոշմանը, կարող են հայտնել հատուկ կարծիք, որը կներառվի նիստի արձանագրության մեջ:

 

5.7. Խորհրդի որոշումներն ստորագրվում են Խորհրդի նախագահի կողմից:

 

5.8. Խորհրդի այն որոշումները, որոնք ուղղակիորեն շոշափում են Համաձայնագրի որևէ մասնակից պետության շահերը, չեն կարող ընդունվել տվյալ պետության ներկայացուցչի բացակայության դեպքում:

 

5.9. Խորհրդի նիստերը անցկացվում են Խորհրդի կողմից հաստատված Կանոնակարգի համաձայն:

 

5.10. Խորհրդի հերթական նիստի համար անհրաժեշտ նյութերը ուղարկվում են նիստի մասնակիցներին նիստի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ:

 

5.11. Խորհրդի գործունեության տեխնիկական-կազմակերպչական և տեղեկատվական ապահովումն իրականացվում է Խորհրդի քարտուղարության կողմից, որի գործառույթների իրականացումը դրվում է Բույսերի կարանտինի համառուսաստանյան կենտրոն դաշնային պետական բյուջետային հիմնարկի վրա:

Քարտուղարության մասին դրույթները հաստատվում են Խորհրդի կողմից:

 

5.12. Խորհուրդը նախագահ է ընտրում առաջին նիստի ընթացքում:

 

5.13. Նախագահը կազմակերպում է Խորհրդի աշխատանքները, ղեկավարում է նիստերը, ապահովում է Կանոնակարգին հետևելը:

 

VI. Վերջնական դրույթներ

 

6.1. Խորհրդի նիստերի անցկացման կազմակերպչական ծախսերն իրականացնում են ընդունող ԱՊՀ մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինները:

Խորհրդի անդամների և նիստերի մասնակիցների գործուղման ծախսերն իրականացնում են պետական իշխանության ուղարկող մարմինները և ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունները:

 

6.2. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

6.3. Խորհրդի աշխատանքի մասին հաշվետվությունը սահմանված կարգով քննարկվում է ԱՊՀ մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում:

 

6.4. Խորհրդի լուծարման մասին հարցը քննարկվում է ԱՊՀ մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից:

 

Համաձայնագիրն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. ապրիլի 19-ին

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության

 

ԱՊՀ մասնակից պետությունների` բույսերի կարանտինի հարցերով

Համակարգող խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի նախագծի 4-րդ

հոդվածի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն ըմբռնումից, որ արդյունքում ԱՊՀ մասնակից պետությունների` բույսերի կարանտինի հարցերով Համակարգող խորհրդի ստեղծման մասին Համաձայնագրին կից փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին արձանագրությունները, Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ նախատեսվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնեն իրենց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումից հետո:

 

 

pin
30.05.2012
Միջազգային պայմանագիր