Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Քուվեյթի Պետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

նպատակ ունենալով ամրապնդելու երկկողմ հարաբերությունները երկու երկրների միջև,

ցանկանալով դյուրացնել դիվանագիտական և հատուկ անձնագրեր ունեցող երկու երկրների քաղաքացիների մուտքը և ելքը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի դրույթները կիրառվում են.

1. դիվանագիտական անձնագրեր ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ.

2. դիվանագիտական և հատուկ անձնագրեր ունեցող` Քուվեյթի Պետության քաղաքացիների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձինք կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցել և դուրս գալ մյուս Կողմի տարածքից տվյալ երկրում իննսուն (90) օրը չգերազանցող` անընդմեջ կամ մի քանի անգամ գտնվելու ժամկետով` առաջին մուտքի ամսաթվից հետո վեց ամսվա ընթացքում:

2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված, մյուս Կողմի պետությունում դիվանագիտական ներկայացուցչություններում ու հյուպատոսություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված անձինք, ինչպես նաև նրանց ամուսինները և անչափահաս երեխաները, ովքեր ուղեկցում և ապրում են նրանց հետ, կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, մնալ և դուրս գալ մյուս Կողմի պետության տարածքից իրենց աշխատելու ընթացքում: Մեկ կողմի արտաքին գործերի նախարարությունը պետք է տեղեկացնի մյուս կողմի արտաքին գործերի նախարարությանը նրանց ժամանման մասին: Սույն պարբերությունում նշված անձինք պետք է ստանան հավատարմագրման քարտ ընդունող Կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձինք կարող են երկարաձգել մյուս Կողմի պետության տարածքում իրենց գտնվելու տևողությունը այդ Կողմի իրավասու մարմինների կողմից հաստատում ստանալուց հետո` մյուս Կողմի գործող իրավական դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձինք պահպանում են մյուս Կողմի պետության տարածքում գործող` մուտք գործելու կանոնակարգերը և ազգային օրենսդրությունը տվյալ պետությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու անցանկալի անձ համարվող անձանց մուտքը իր տարածք կամ դադարեցնելու տվյալ անձանց` այնտեղ գտնվելու թույլտվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են սույն Համաձայնագրում նշված անձնագրերի նմուշները դրանք ուժի մեջ մտնելուց հետո` երեսուն (30) օրվա ընթացքում:

2. Սույն Համաձայնագրում նշված անձնագրերում որևէ փոփոխություն կատարելու դեպքում Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են դրանց նոր նմուշները և տեղեկատվություն այդ անձնագրերի մասին դրանք ուժի մեջ մտնելուց հետո` երեսուն (30) օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունը` ելնելով ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության նկատառումներից: Այդպիսի կասեցման կամ կասեցումը վերացնելու մասին մյուս Կողմը ծանուցվում է դիվանագիտական ուղիներով, և այն ուժի մեջ է մտնում կամ դադարում է գործելուց մյուս Կողմի կողմից ծանուցումն ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման շուրջ ծագած ցանկացած վեճ կարգավորվում է խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ: Փոփոխությունները կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի կողմից ստանալուց երեսուն (30) օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը վավերական է ուժի մեջ մտնելուց հետո անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Դադարեցումը գործողության մեջ է մտնում ծանուցման ամսաթվից իննսուն (90) օր հետո:

 

Կատարված է Էլ-Քուվեյթ քաղաքում, 2012 թվականի նոյեմբերի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսի 9-ին

 

 

pin
19.11.2012
Միջազգային պայմանագիր