Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԴԱՇՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և Դաշնային մաքսային ծառայությունը (Ռուսաստանի Դաշնություն), այսուհետ` Կողմեր,

հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում 1994 թ. ապրիլի 15-ին ստորագրված` «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի վրա և նպատակ ունենալով կատարելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2009 թ. սեպտեմբերի 25-ի` տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստի արձանագրության 3.6-րդ կետը,

ձգտելով ապահովել Կողմերի պետությունների մաքսային մարմինների միջև փոխգործակցությունը` Կողմերի պետությունների տնտեսական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակներով,

ընդունելով Կողմերի պետությունների սահմաններով (այսուհետ` սահմաններ) տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրի համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակներով,

ղեկավարվելով Համաշխարհային մաքսային կազմակերպության նորմերով, ստանդարտներով և հանձնարարականներով, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման` համաշխարհային ընդունված պրակտիկայով,

նպատակ ունենալով արագացնելու սահմաններով տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային ընթացակարգերի և մաքսային հսկողության իրականացումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը մշտական հիմքով կազմակերպում և իրականացնում են տեղեկությունների փոխանակում, որոնք ստացվել են մի Կողմի պետության տարածքից դուրս բերվող, ճանապարհային տրանսպորտով փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային ընթացակարգերի իրականացման ժամանակ, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնց տարանցումն իրականացվում է մի Կողմի տարածքով, եթե նրանց նշանակման վայրը գտնվում է մյուս Կողմի պետության տարածքում, ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով` մինչև ապրանքների նշանակման երկրի սահմանը հատելը (այսուհետ` նախնական տեղեկատվություն):

Նախնական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Կողմերի կողմից` իրենց իրավասության սահմաններում և Կողմերի պետությունների օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային նորմերին և մաքսային գործի ոլորտում ընդունված պրակտիկային համապատասխան:

Փոխանակման համար նախատեսված նախնական տեղեկատվության կազմը ներկայացված է սույն Արձանագրության հավելվածում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն օգտագործում են նախնական տեղեկատվությունը Կողմերի պետությունների սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության անմիջական իրականացման ժամանակ ռիսկերի վերլուծության և կառավարման մեթոդների կիրառման հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Արձանագրությանը համապատասխան` Կողմերի կողմից ստացված նախնական տեղեկատվությունը կրում է գաղտնի բնույթ և չի կարող փոխանցվել երրորդ անձանց` առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը տրամադրվում է Կողմերի պետությունների պետական մարմիններին:

Կողմերն ապահովում են ստացված նախնական տեղեկատվության գաղտնիությունը` իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը միմյանց տեղեկացնում են այն տեղեկությունների ոչ հավաստի լինելու ցանկացած բացահայտված դեպքի մասին, որոնք ստացվել են Կողմերի պետությունների սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման արդյունքում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը համաձայնեցնում են հիմնական տեխնոլոգիական սկզբունքները, նախնական տեղեկատվության փոխանցման կարգը, տվյալների կառուցվածքը և ձևաչափը, տվյալների փոխանցման ժամանակ նախնական տեղեկատվության պաշտպանությանն ուղղված պահանջները, նախնական տեղեկատվության նույնականացման կարգը` ապրանքների կոնկրետ խմբաքանակին և (կամ) կոնկրետ տրանսպորտային միջոցներին նախնական տեղեկատվությունը համապատասխանեցնելով, ինչպես նաև` նախնական տեղեկատվության փոխանակմանը մասնակից Կողմերի պետությունների մաքսային մարմինների ցանկը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը միմյանց տեղեկացնում են իրենց կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց նշանակման մասին, որոնք իրականացնում են.

տեղեկատվական փոխգործակցության տեխնիկական պայմանների, տվյալների մշակման և փոխանցման տեխնոլոգիաների, տեղեկատվության պաշտպանությանն ուղղված պահանջների մշակում և համաձայնեցում,

ապրանքների և տրանսպորտային միջոցների նույնականացման եղանակների համաձայնեցում` ապրանքների կոնկրետ խմբաքանակի և (կամ) կոնկրետ տրանսպորտային միջոցների հետ նախնական տեղեկատվությունը համապատասխանեցնելու նպատակներով,

սույն Արձանագրության դրույթների իրականացման հետ կապված հարցերի կարգավորում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Արձանագրության 5-րդ և 6-րդ հոդվածներում նշված հարցերը համաձայնեցնելուց հետո Կողմերը կատարում են անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցառումներ, ընդունում են որոշում սույն Արձանագրության իրականացման առաջին փուլը անցկացնելու վերաբերյալ և գրավոր համաձայնեցնում են նրա իրականացումն սկսելու ժամկետները:

Առաջին փուլում սույն Արձանագրության դրույթները կիրառվում են 6 ամսվա ընթացքում Կողմերի պետական սահմաններով նրանց կողմից համաձայնեցված երկու անցակետերում, որոնցում կօգտագործվի սույն Արձանագրության շրջանակներում ստացված նախնական տեղեկատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Արձանագրության 7-րդ հոդվածի իրականացման արդյունքներով Կողմերը որոշում են ընդունում մշտական հիմքով նախնական տեղեկատվության փոխանակում կազմակերպելու մասին` Կողմերի կողմից համաձայնեցված մաքսային մարմինների անվանացանկով:

Կողմերը գրավոր համաձայնեցնում են մշտական հիմքով նախնական տեղեկատվության փոխանակում սկսելու ժամկետները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են նրա անբաժանելի մասը և ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման և կատարման ժամանակ Կողմերի միջև առաջացած վեճերը կլուծվեն նրանց միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Արձանագրության դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակից են նրանց պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է հինգ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո այն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հինգ տարիների համար:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր մտադրության մասին մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան Արձանագրության գործողության հերթական ժամկետը ավարտվելուց երեք ամիս առաջ:

Կատարված է Չոլփոն Աթա քաղաքում 2012 թվականի հունիսի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսի 23-ին

 

Արձանագրությանը կից հավելված

 

Տեղեկատվական փոխանակման կազմակերպման համար անհրաժեշտ նախնական

տեղեկատվության կազմ

 

._________________________________________________________________________.

|         |Տեղեկություն   |Տեղեկու-   |Տեղեկություն|Տեղեկություն |Այլ     |

|         |ապրանքներ      |թյուն      |ապրանքների  |ապրանքներն   |տեղեկու-|

|         |տեղափոխող կամ  |տրանսպոր-  |վերաբերյալ  |ուղեկցող,    |թյուններ|

|         |այդ ապրանքների |տային      |            |տրանսպորտային|        |

|         |տեղափոխման     |միջոցների  |            |և  այլ       |        |

|         |նախաձեռնություն|վերաբերյալ |            |փաստաթղթերի  |        |

|         |ցուցաբերած     |           |            |վերաբերյալ   |        |

|         |անձանց         |           |            |             |        |

|         |վերաբերյալ     |           |            |             |        |

|_________|_______________|___________|____________|_____________|________|

|1        |2              |3          |4           |5            |6       |

|_________|_______________|___________|____________|_____________|________|

|Անհրաժեշտ|1. Ապրանքներ   |Ակտիվ      |1.Ապրանքների|1. Ապրանքների|1. Ապ-  |

|տեղեկու- |ուղարկողի      |տրանսպոր-  |անվանումը:  |առաքման      |րանքներ |

|թյուններ |անունը:        |տային      |2.Ապրանքի   |պայմանները`  |ուղարկող|

|         |2. Ապրանքներ   |միջոցի     |սերիական    |«Ինկո-       |երկրի   |

|         |ստացողի անունը:|համարը:    |համարը:     |տերմս»-ին    |ծածկա-  |

|         |3.Հայտարարատու:|           |3. Ապրանքի  |համապատասխան,|գիրը:   |

|         |4. Ֆինանսական  |           |գինը:       |աշխարհագրական|2. Ապ-  |

|         |կարգավորման    |           |4.Պայմանագրի|կետի         |րանքների|

|         |համար          |           |գնի         |անվանումը:   |նշանակ- |

|         |պատասխանատու   |           |արտարժույթի |2. Պայմանագրի|ման     |

|         |անձ:           |           |ծածկագիրը:  |ամսաթվի      |երկրի   |

|         |5. ՈՒղարկողի   |           |5. Բեռների  |և/կամ        |ծածկա-  |

|         |ՀՎՀՀ-ն:        |           |տեղերի      |հաշիվ-       |գիրը:   |

|         |6. Ապրանքներ   |           |ընդհանուր   |ապրանքագրի   |3. Ապ-  |

|         |տեղափոխողի     |           |քանակը:     |համարը:      |րանքների|

|         |անունը (եթե    |           |6.Ապրանքների|             |ծագման  |

|         |ապրանքները     |           |կոպիտ քաշը: |             |երկրի   |

|         |տեղավորվում են |           |7.Ապրանքների|             |ծածկա-  |

|         |մաքսային       |           |մաքուր քաշը:|             |գիրը:   |

|         |տարանցման      |           |8.Ապրանքների|             |4. Փաս- |

|         |մաքսային       |           |դասակարգիչ  |             |տաթղթի  |

|         |ընթացա-        |           |ծածկագիրը`  |             |գրանցման|

|         |կարգերում)     |           |ըստ Ներդաշ- |             |համարը: |

|         |               |           |նակեցման    |             |5. Ապ-  |

|         |               |           |համակարգի   |             |րանքների|

|         |               |           |(6 նիշից ոչ |             |փոխա-   |

|         |               |           |պակաս):     |             |դրման   |

|         |               |           |9.Ապրանքների|             |ուղղու- |

|         |               |           |ընդհանուր   |             |թյունը: |

|         |               |           |քանակը:     |             |        |

|         |               |           |10. Փաթեթա- |             |        |

|         |               |           |վորման      |             |        |

|         |               |           |տեսակի      |             |        |

|         |               |           |ծածկագիրը:  |             |        |

|         |               |           |11.Պահանջվող|             |        |

|         |               |           |մաքսային    |             |        |

|         |               |           |ընթացակարգի |             |        |

|         |               |           |ծածկագիրը:  |             |        |

|         |               |           |12. Նախորդող|             |        |

|         |               |           |մաքսային    |             |        |

|         |               |           |ընթացակարգի |             |        |

|         |               |           |ծածկագիրը:  |             |        |

|_________|_______________|___________|____________|_____________|________|

|Լրացուցիչ|1. Ապրանքներ   |1. Տրանս-  |1.Ապրանքների|1. Տեղեկու-  |        |

|տեղեկու- |ուղարկողի      |պորտային   |նկարագրու-  |թյուններ     |        |

|թյուններ |հասցեն:        |միջոցի     |թյունը:     |տեղափոխվող   |        |

|         |2. Ապրանքներ   |տեսակի     |2. Փաթեթա-  |ապրանքների   |        |

|         |ստացողի հասցեն:|ծածկագիրը: |վորման      |առևտրային    |        |

|         |3.Հայտարարատուի|2. Տրանս-  |նկարագրու-  |փաստաթղթերի  |        |

|         |հասցեն:        |պորտային   |թյունը      |մասին:       |        |

|         |               |միջոցի     |(քանակը,    |2. Տրանս-    |        |

|         |               |գրանցման   |տեսքը,      |պորտային     |        |

|         |               |երկրի      |մակնշումը և |փաստաթղթերի  |        |

|         |               |ծածկագիրը: |սերիական    |մասին տեղե-  |        |

|         |               |3.Բեռնարկղի|համարները): |կություններ: |        |

|         |               |համարը:    |3. Տեղեկու- |             |        |

|         |               |           |թյուններ    |             |        |

|         |               |           |ապրանքներ   |             |        |

|         |               |           |արտադրողի   |             |        |

|         |               |           |մասին:      |             |        |

|         |               |           |4. Տեղեկու- |             |        |

|         |               |           |թյուններ    |             |        |

|         |               |           |ապրանքների  |             |        |

|         |               |           |մակնշման    |             |        |

|         |               |           |մասին:      |             |        |

|         |               |           |5. ՉԼՄ      |             |        |

|         |               |           |ապրանքների  |             |        |

|         |               |           |քանակը:     |             |        |

|         |               |           |6. Չափման   |             |        |

|         |               |           |լրացուցիչ   |             |        |

|         |               |           |միավորի     |             |        |

|         |               |           |ծածկագիրը:  |             |        |

|_________|_______________|___________|____________|_____________|________|

|Տեղեկատու|1. Ցանկացած    |1. Տրանս-  |1.Ապրանքների|1. Ցանկացած  |Ցանկացած|

|տեղեկու- |լրացուցիչ      |պորտային   |մասին       |լրացուցիչ    |լրացու- |

|թյուններ |տեղեկություն   |միջոցների  |ցանկացած    |տեղեկություն:|ցիչ     |

|         |ապրանքներ      |մասին      |լրացուցիչ   |             |տեղեկու-|

|         |տեղափոխող կամ  |ցանկացած   |տեղեկու-    |             |թյուն:  |

|         |այդ ապրանքների |լրացուցիչ  |թյուն:      |             |        |

|         |տեղափոխման     |տեղեկու-   |            |             |        |

|         |նախաձեռնություն|թյուն:     |            |             |        |

|         |ցուցաբերած     |           |            |             |        |

|         |անձանց մասին:  |           |            |             |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
22.06.2012
Միջազգային պայմանագիր