Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹ ...

13.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.05.2014  -ից մինչեւ   13.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 18.06.15 թիվ 594-Ն որոշում)

i

326.0198.280414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32614201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 մարտի 2014 թվականի N 198-Ն

 

i

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2014 թվականի մարտի 14-ի

N 198-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիր (այսուհետ` Վկայագիր) մշակելուն, վկայագրում ներառվող տեղեկություններին և վկայագրի կազմմանը ներկայացվող այլ պահանջները:

2. Արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջներում (այսուհետ` Պահանջներ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հասկացությունների իմաստը:

 

II. ՎԿԱՅԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի համաձայն պարտավոր է մշակել և հաստատել Վկայագիր:

4. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից մշակված արտադրական վտանգավոր օբյեկտի վկայագիրը պետք է համապատասխանի Պահանջներին:

5. Վկայագրում արտացոլվում և ամփոփվում են տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարների հավանականության, դրանց բնույթի ու մասշտաբների, աշխատողների, բնակչության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության, դրանց կանխարգելման և վերացման համար նախատեսված միջոցառումների, ինչպես նաև միջավայրի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտը գոտիավորող տարածքների մասին:

6. Վկայագրի էջերը համարակալվում, կարվում և հաստատվում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից:

7. Վկայագիրը ներառում է հետևյալ բաժինները`

1) արտադրական վտանգավոր օբյեկտի բնութագիրը.

2) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների ռիսկի վերլուծումը և գնահատումը.

3) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության համակարգը:

8. Վկայագիրը մշակելիս, արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը Վկայագրում կարող է ներառել նաև արտադրական վտանգավոր օբյեկտի առանձնահատկություններն ընդգծող լրացուցիչ տեղեկություններ:

9. Արտադրական վտանգավոր օբյեկտի բնութագիրը բաժնում տրվում են հետևյալ տեղեկությունները`

1) արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները.

2) արտադրական վտանգավոր օբյեկտի տեսակն ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչների` նշելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի այն կետը, որին համապատասխան օբյեկտը բնութագրվում է որպես վտանգավոր.

3) տվյալներ բնակլիմայական պայմանների մասին, եթե բնակլիմայական պայմանները կարող են ազդել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնոլոգիական գործընթացին.

4) իրականացվող գործունեության նկարագիրը` նշելով նպատակը, արտադրանքը, տեխնիկատեխնոլոգիական տվյալները (կարող է ներկայացվել բլոկ-սխեմայի տեսքով).

5) արտադրական վտանգավոր օբյեկտում օգտագործվող տեխնիկական միջոցների համառոտ նկարագրությունը:

10. Արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների ռիսկի վերլուծումը և գնահատումը բաժնում տրվում են հետևյալ տեղեկությունները`

1) արտադրական վտանգավոր օբյեկտում հնարավոր տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների բացահայտումը, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարների մասշտաբները, մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ծանրության աստիճանը.

2) նորմատիվ իրավական ակտերով սահմանված, դրա բացակայության դեպքում` գիտականորեն հիմնավորված արտադրական վտանգավոր օբյեկտում հնարավոր տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների հավանականության թույլատրելի քանակական ցուցանիշները.

3) հնարավոր տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների հավանականության գնահատումը.

4) արտադրական վտանգավոր օբյեկտում հնարավոր ամենավտանգավոր (վատթարագույն) տեխնածին վթարի զարգացման վերլուծությունը.

5) արտադրական վտանգավոր օբյեկտում հնարավոր ամենահաճախ կրկնվող տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի հանգամանալից վերլուծությունը:

11. Արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության համակարգը բաժնում տրվում են հետևյալ տեղեկությունները`

1) տեխնիկական անվտանգության ծառայության մասին (պատասխանատու անձանց ազգանունները, պաշտոնները, որակավորումը).

2) տեխնիկական կանոնակարգերի, անհրաժեշտ տեխնիկական անվտանգության այլ նորմատիվ փաստաթղթերի պահպանման և օգտագործման վերաբերյալ.

3) արտադրական վտանգավոր օբյեկտում օգտագործվող դիտարկման, ազդարարման, կապի միջոցների և տեխնիկական անվտանգության ապահովման այլ տեխնիկական համակարգերի մասին.

4) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների ռիսկի նվազեցման նպատակով իրականացված աշխատանքների, այդ թվում` տեխնիկական անվտանգության ծառայության պարբերական զննումների մասին.

5) արտադրական վտանգավոր օբյեկտը գոտիավորող տարածքների մասին:

12. Վկայագիրը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության` օրենքին համապատասխան:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
14.03.2014
N 198-Ն
Հրաման