Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20- ...

 

 

501.0043.140514

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        05            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50114223

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2014 թվականի N 43-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 321-Ն որոշման պահանջները.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2007 թվականի փետրվարի 2-ի N 4-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 136-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը`

i

1) 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը «65 տարին» բառերից հետո լրացնել «իսկ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը.» բառերով:

2. Սույն որոշման դրույթները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի N 136-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտրված (նշանակված)` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմինների (տնօրենների) վրա` մինչև սահմանված կարգով նրանց լիազորությունների ժամկետի ավարտը:

 

 

pin
Արագածոտի մարզպետ
28.04.2014
N 43-Ն
Որոշում