Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ...

 

 

041.0654.150714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2014 թվականի N 654-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրության հետ մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 995-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Վերահսկողության համակարգ» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով, «2014 թ. հուլիսի» բառերը` «2015 թ. փետրվարի» բառերով.

2) «Անասնաբուժություն» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով.

3) «Կենդանական ծագման մթերք» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. հուլիսի» բառերը փոխարինել «2015 թ. փետրվարի» բառերով, «2014 թ. դեկտեմբերի» բառերը` «2015 թ. հուլիսի» բառերով.

4) «Հավաստագրում և ավտոմատացում» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով.

5) «Ներմուծում» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով, «2014 թ. հուլիսի» բառերը` «2015 թ. փետրվարի» բառերով.

6) «Կենդանիների գրանցում» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով.

7) «Բուսասանիտարիա» բաժնի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի» բառերը փոխարինել «2015 թ. հուլիսի» բառերով, «2014 թ. մայիսի» բառերը` «2015 թ. փետրվարի», «2014 թ. հունվարի» բառերը` «2015 թ. փետրվարի», «2014 թ. փետրվարի» բառերը` «2015 թ. փետրվարի», «2014 թ. մարտի» բառերը` «2015 թ. փետրվարի», «2014 թ. ապրիլի» բառերը` «2015 թ. փետրվարի» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.07.2014
N 654-Ա
Որոշում