Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հուլիսի 2014 թվականի N 2

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) N 7 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը:

Օրենքի N 7 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն արտոնագրային վճար վճարողների համար նույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

Օրենքի N 8 հավելվածի 9-րդ կետի համաձայն արտոնագրային վճարը հաշվարկվում և վճարվում է գործունեության արդյունքներից անկախ:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 6-րդ կետով պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ ավտոմեքենաների փոխարինվող մասերի և պարագաների (նյութերի) օտարման գործարքների մասով «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները կիրառելի չեն և այդ մասով հարկերը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հաշվարկվում և վճարվում է արտոնագրային վճար «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով:

i

2. Հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում ավտոմեքենաներ իրացնողի կողմից ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման (այդ թվում` անհատույց) ծառայությունների մասով հաշվարկվում և վճարվում է արտոնագրային վճար «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով, իսկ ավտոմեքենաների փոխարինվող մասերի և պարագաների (նյութերի) օտարման մասով հարկերը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
07.07.2014
N 2
Պաշտոնական պարզաբանում