Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

010.0123.220714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-7.4-րդ կետերով.

«7.1. ղեկավար պաշտոններ` կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավար, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից.

7.2. իրական շահառու` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու.

7.3. միևնույն ընտանիքի անդամ` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները.

7.4. նշանակալից մասնակցություն` կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ հոդվածներով.

 

«ՀՈԴՎԱԾ 4.1. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ` ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ, ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը`

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

4) նախկինում պատճառ է հանդիսացել իր` խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպած գործունեության սնանկացմանը.

5) չի ներկայացնում իր ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն).

6) այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց:

2. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը`

1) որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմնի ղեկավարը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին և պահանջներին.

2) որը սնանկության վարույթում է.

3) որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.

4) որի վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց.

5) որը չի ներկայացնում իր ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):

3. Ղեկավար պաշտոններ չի կարող զբաղեցնել այն անձը, որը կամ որի հետ փոխկապակցված անձը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված անձ:

 

ՀՈԴՎԱԾ 4.2. ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քսան և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները.

2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակից(ներ)ը (բաժնետեր(եր)ը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության, հանձնարարության պայմանագրերի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

3) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.

4) նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

2. Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է`

1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի քսան տոկոսից ավելին տնօրինող մասնակից.

2) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.

3) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ:

 

ՀՈԴՎԱԾ 4.3. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

 

1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն լիազոր մարմնում սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում անցնելուց հետո` լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:

2. Անձը ղեկավար պաշտոնում նշանակվելուց հետո պարտավոր է եռամսյա ժամկետում անցնել սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում և ստանալ լիազոր մարմնի դրական եզրակացությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգում անցնելու համար կազմակերպչի միջնորդությամբ անձը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով տեղեկություններ և փաստաթղթեր:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու կամ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման ժամկետը չերկարաձգվելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է կազմակերպիչը:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքում լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված հիմքերը, կամ լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Սույն մասով սահմանված մերժման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Վիճակախաղի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է հայտը լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է հայտատուն:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) մասնակիցը հանդիսանում է սույն օրենքի 4.1-ին հոդվածով սահմանված անձ, կամ 4.3-րդ հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու վերաբերյալ.»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «11-րդ հոդվածում նշված» բառերը հանել, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Լիազոր մարմինն իրականացնում է վիճակախաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն` տեղում ստուգումների և փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված հաշվետվության ներկայացման կարգը, ժամկետները և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետում «դադարեցման հայցով դիմում է դատարան» բառերը փոխարինել «դադարեցում» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» կամ «ժ» կետերով» բառերը փոխարինել «4.1-ին և 4.3-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ», կամ «ժ» կետերով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազոր մարմնի կողմից տրամադրված վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքից բխող իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից սույն օրենքից բխող անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործունեությունը կասեցվում է մինչև խախտումը վերացնելը:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 4.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմք, կամ լիազոր մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ ներդրված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, ապա լիազոր մարմինը վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնում է մինչև կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանված անհրաժեշտ և բավարար հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելը:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

22 հուլիսի 2014 թվականի

ՀՕ-123-Ն

 

 

pin
ՀՀ 21.06.2014
N ՀՕ-123-Ն օրենք