Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.10.2014  -ից մինչեւ     -ը:
 

 

010.0129.220714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

1) առաջին նախադասությունը «մասնաճյուղը» բառից հետո լրացնել «(անկախ ոչ առևտրային կազմակերպություն հանդիսանալու հանգամանքից), նոտարը» բառերով.

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, օրացուցային տարվա ընթացքում նոր ստեղծված (պետական գրանցում ստացած, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված) անձի համար` պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, իսկ օրացուցային տարվա ընթացքում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած անձի համար` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, եթե անձը տվյալ տարվա հունվարի 1-ի կամ պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, օրենքի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ օրենքով սահմանված ժամկետներում իր հաշվառման վայրի հարկային մարմին չի ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների և գյուղատնտեսական արտադրանք արտադրողների, որոնք ԱԱՀ վճարող են համարվում սույն հոդվածի 1.1-ին կետով սահմանված դեպքում և կարգով.».

3) 1.1-ին կետում «ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից մինչև հայտարարությունում նշված տարվա ավարտը, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, եթե ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունն իր հաշվառման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով գրավոր հայտարարություն է ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ձևով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարությունում (այսուհետ` միասնական հայտարարություն) նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ) մինչև միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը, եթե ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունը կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել միասնական հայտարարություն (նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին)» բառերով.

4) 3-րդ կետը լրացնել «կամ դադարում է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե օրենքով սահմանված ժամկետներում հարկային մարմին չի ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու հիմքերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 30-րդ օրը անձն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միասնական հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և պահը (օրը).».

5) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) միասնական հայտարարությունում նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ) մինչև միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը, եթե շրջանառության հարկ վճարողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրել է միասնական հայտարարություն (նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին):».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Այն դեպքում, երբ հարկ վճարողը օրենքի համաձայն չի համարվում ԱԱՀ վճարող և չի ներկայացրել միասնական հայտարարություն, սակայն հարկային մարմնի կողմից հաշվառվել է որպես ԱԱՀ վճարող, հարկային մարմինը հարկ վճարողի` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևի դիմումի հիման վրա մեկ օրվա ընթացքում չեղյալ է համարում հարկ վճարողի` տվյալ տարվա հունվարի 1-ից որպես ԱԱՀ վճարող հաշվառումը:

Սույն օրենքի իմաստով ոչ առևտրային կազմակերպությունը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող, եթե օրենքով ոչ առևտրային կազմակերպությանն արգելված չէ իրականացնել այդ գործունեությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3.1-ին հոդվածում`

i

1) 2-րդ կետը լրացնել «, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով.

2) 3-րդ կետը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «կամ նոտար» բառերով, իսկ նույն կետի «բ» ենթակետը «մատուցել են այնպիսի ծառայություններ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ անշարժ գույքի վարձակալության գործարքների)» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.

«17) անհատ ձեռնարկատեր և (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը «շրջանառության հարկ վճարող» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետը «հաստատագրված վճարով հարկվող» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան ձեռնարկատիրության» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետը «շրջանառության հարկով հարկվող» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 44.1-ին հոդվածը «հաստատագրված վճարով հարկվող» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան ձեռնարկատիրության» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված` ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգին վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

22 հուլիսի 2014 թվականի

ՀՕ-129-Ն

 

 

pin
ՀՀ 21.06.2014
N ՀՕ-129-Ն օրենք