Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ...

 

 

040.0731.240714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2014 թվականի N 731-Ա

 

i

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Վարդաշենի 6-րդ փողոցի 68, Թբիլիսյան խճուղու 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավորներ առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության մասին պայմանագրեր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման, դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 17-ի

N 731-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ 70 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ, ՎԱՐԴԱՇԵՆԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 68, ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ 5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Անձնագրային   |Սեփականաշնորհման|Բնակա-|Սկզբնա- |Սեփակա-   |

|ը/կ|անունը,   |տվյալները     |ենթակա          |րանի  |կան     |նության   |

|   |հայրանունը|              |բնակարանների    |մակե- |արժեքը  |իրավունքով|

|   |          |              |գտնվելու վայրը, |րեսը  |(դրամ)  |կամ       |

|   |          |              |սենյակների թիվը |(քառ. |        |ընդհանուր |

|   |          |              |                |մետր) |        |բաժնային  |

|   |          |              |                |      |        |սեփակա-   |

|   |          |              |                |      |        |նության   |

|   |          |              |                |      |        |իրավունքով|

|   |          |              |                |      |        |տրվող     |

|___|__________|______________|________________|______|________|__________|

|1. |Հայրիյան  |AK0427960,    |քաղ. Երևան,     |  34.9|882760.6|ընդհանուր |

|   |Արտյոմ    |տրված`        |Վարդաշենի 6-րդ  |      |        |բաժնային  |

|   |Սերգեյի   |21.01.2010 թ.,|փող. 68,        |      |        |սեփակա-   |

|   |          |009-ի կողմից  |հանրակացարան,   |      |        |նության   |

|   |Հայրիյան  |ծնվ.` 2011 թ. |բն. 4           |      |        |իրավուն-  |

|   |Սերգեյ    |              |                |      |        |քով,      |

|   |Արտյոմի   |              |                |      |        |հավասար   |

|   |Հայրիյան  |ծնվ.` 2012 թ. |                |      |        |բաժիններով|

|   |Սոֆիա     |              |                |      |        |          |

|   |Արտյոմի   |              |                |      |        |          |

|___|__________|______________|________________|______|________|__________|

|2. |Այվազյան  |AN0351754,    |քաղ. Երևան,     |  17.5| 51607.5|ընդհանուր |

|   |Դիանա     |տրված`        |Թբիլիսյան խճ. 5,|      |        |բաժնային  |

|   |Վալերիի   |04.12.2013 թ.,|հանրակացարան,   |      |        |սեփակա-   |

|   |          |004-ի կողմից  |բն. 214         |      |        |նության   |

|   |Այվազյան  |000864983,    |                |      |        |իրավուն-  |

|   |Սվետլանա  |տրված`        |                |      |        |քով,      |

|   |Սուրիկի   |06.01.2014 թ.,|                |      |        |հավասար   |

|   |          |004-ի կողմից  |                |      |        |բաժիններով|

|___|__________|______________|________________|______|________|__________|

|3. |Անտոնյան  |AH 0246514,   |քաղ. Երևան,     |  17.0|  101507|սեփակա-   |

|   |Ինեսա     |տրված`        |Մոլդովական 70   |      |        |նության   |

|   |Ռուբենի   |24.10.2006 թ.,|հասցեում գտնվող |      |        |իրավունքով|

|   |          |031-ի կողմից  |հանրակացարանային|      |        |          |

|   |          |              |թիվ 1 մասնաշենքի|      |        |          |

|   |          |              |թիվ 820 սենյակ  |      |        |          |

|___|__________|______________|________________|______|________|__________|

|4. |Սարգսյան  |AN0467801,    |քաղ. Երևան,     |  16.6| 99118.6|ընդհանուր |

|   |Զոյա      |տրված`        |Մոլդովական 70   |      |        |բաժնային  |

|   |Արմենակի  |08.05.2013 թ.,|հասցեում գտնվող |      |        |սեփակա-   |

|   |          |005-ի կողմից  |հանրակացարանային|      |        |նության   |

|   |Սարկիսյան |AM0860136,    |թիվ 1 մասնաշենքի|      |        |իրավուն-  |

|   |Դիանա     |տրված`        |թիվ 520 սենյակ  |      |        |քով,      |

|   |Սեմյոնի   |04.09.2012 թ.,|                |      |        |հավասար   |

|   |          |005-ի կողմից  |                |      |        |բաժիններով|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.07.2014
N 731-Ա
Որոշում