Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 հուլիսի 2014 թվականի N 31

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 8-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

2) 10-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

3) 11-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.

4) 12-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2015 թվականի Հունվարի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով.

5) 13-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2015 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ» բառերով.

6) 14-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2015 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

7) 15-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2015 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.2014
N 31
Արձանագրային որոշում