Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ...

15.04.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.08.1999  -ից մինչեւ   15.04.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 15.04.02 թիվ 223 որոշում)

i

041.0494.180899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 1999 թվականի թիվ 494

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն, որ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 73-րդ կետի «ժ» ենթակետին համապատասխան.

ա) ազգային անվտանգության, արտաքին գործերի, ներքին գործերի և պաշտպանության նախարարների տեղակալներին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարների և պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների ղեկավարների տեղակալներին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով համապատասխան նախարարների և պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարների հետ.

i

գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» և Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրերի 1.7 կետին համապատասխան:

Երևանի քաղաքապետի տեղակալներին և մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության վարչապետը Երևանի քաղաքապետի և մարզպետների ներկայացմամբ.

i

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 494 որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականներին, ինչպես նաև կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության վարչապետը:

2. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պաշտոնի նշանակվող և պաշտոնից ազատվող Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների համակարգերի հիմնարկների ղեկավարների ցանկը (չի բերվում):

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցման կարգով պաշտոնի նշանակվող և պաշտոնից ազատվող Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքային ստորաբաժանումների, ՊՓԲԸ տնօրենների, առանձին հիմնարկների ղեկավարների թեկնածությունների ցանկը (չի բերվում):

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, ինչպես նաև նրա հետ համաձայնեցման կարգով պաշտոնի նշանակվող և պաշտոնից ազատվող պաշտոնատար անձանց փաստաթղթերի ներկայացման կարգը (կցվում է):

(2-րդ կետը մասնակի կասեցվել է 17.03.00 թիվ ՆԿ-527 կարգադրություն)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 Թ.

ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 494

ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կամ համաձայնությամբ պաշտոնի նշանակվող և պաշտոնից ազատվող պաշտոնատար անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության վարչապետին հասցեագրված ուղեկցական նամակ

 

անձնական թերթիկ

 

ինքնակենսագրություն

 

3 լուսանկար

 

դիպլոմի պատճենը

 

բնութագիր

 

Պաշտոնից ազատման դեպքում ղեկավարի հիմնավորումը կամ պաշտոնատար անձի դիմումը:

Ներկայացվող փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կադրերի վարչությունը պատրաստում է համապատասխան տեղեկանք և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:

Որոշման նախագիծը և վերը նշված փաստաթղթերի փաթեթը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությանը կամ համաձայնեցմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից որոշումը ստորագրվելուց հետո նշանակված կամ համաձայնեցված պաշտոնատար անձի համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կադրերի վարչությունում կազմվում է անձնական գործ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի «համաձայնությունը» մակագրությունը ստանալու համար գործն ամբողջությամբ կադրերի վարչությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը կամ նշանակման մասին դրական կարծիքը կադրերի վարչությունը ուղարկում է համապատասխան նախարարություն կամ գերատեսչություն:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «համաձայնեցման» ենթակա գործերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին նշված նախարարների կողմից և «համաձայնությունը» մակագրությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կադրերի վարչությունը նույն կարգով գործն ուղարկում է համապատասխան նախարարություն:

Հայաստանի Հանրապետության նախարարությունները և գերատեսչությունները տվյալ պաշտոնատար անձի պաշտոնի նշանակման մասին հրամանի պատճենը մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կադրերի վարչություն:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.08.1999
N 494
Որոշում