Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն Ո ...

 

 

040.0783.070814

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2014 թվականի N 783-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 408-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է`

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումը,

հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների վարկանիշավորումը,

հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի վարկանիշավորումը,

կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը,

կրթության տարբեր մակարդակներում ընտրանքային հետազոտությունների իրականացումը.

բ) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրումը,

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդրումը,

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ինտերնետային կապի ներդրումը,

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը,

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի համակարգումը,

ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով նրանց վերապատրաստումը,

հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տեղեկատվական կրթական միջավայրի ստեղծումը և շահագործումը,

համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումն ու կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրումը,

կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով մասնագիտական ուսումնական հաստատությունները.

նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը,

կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և շահագրգիռ կազմակերպություններին ու քաղաքացիներին տրամադրումը,

կրթության ոլորտին վերաբերող ցուցանիշների հրապարակումը.

2) որոշման հավելվածի`

ա. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

հայերեն կրճատ` «ԿՏԱԿ» ՊՈԱԿ

անգլերեն լրիվ` «NATIONAL CENTER FOR EDUCATIONAL TECHNOLOGIES» STATE NON TRADE ORGANIZATION

անգլերեն կրճատ` «NCET» SNTO

ռուսերեն լրիվ` «ՆԱՑԻՕՆԱԼՆԻՅ ՑԵՆՏՌ ՕԲՌԱԶՕՎԱՏԵԼՆԻԽ ՏԵԽՆՕԼՕԳԻՅ» ԳՕՍՈՒԴԱՌՍՏՎԵՆՆԱՅԱ ՆԵԿՕՄՄԵՌՉԵՍԿԱՅԱ ՕՌԳԱՆԻԶԱՑԻՅԱ

ռուսերեն կրճատ` ԳՆԿՕ «ՆՑՕՏ»,

բ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Կազմակերպության պաշտոնական կայքն է` ktak.am:»,

գ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Կազմակերպության գործունեության առարկան է`

ա) Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումը,

բ) հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների վարկանիշավորումը,

գ) հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի վարկանիշավորումը,

դ) կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը,

ե) ընտրանքային հետազոտությունների իրականացում կրթության տարբեր մակարդակներում:»,

դ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Կազմակերպության գործունեության նպատակներն են`

ա) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրումը.

բ) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդրումը.

գ) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ինտերնետային կապի ներդրումը.

դ) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը.

ե) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի համակարգումը.

զ) ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով նրանց վերապատրաստումը.

է) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տեղեկատվական կրթական միջավայրի ստեղծումը և շահագործումը.

ը) համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումն ու կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրումը.

թ) կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով մասնագիտական ուսումնական հաստատությունները.

ժ) նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը.

ժա) կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին տրամադրումը.

ժբ) կրթության ոլորտին վերաբերող ցուցանիշների հրապարակումը:»,

ե. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ» ենթակետով.

i

«ժէ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.»,

i

զ. 20-րդ կետի «ե» ենթակետում «Կրթական բարեփոխումների կենտրոն» բառերը փոխարինել «Կրթության ազգային ինստիտուտ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.2014
N 783-Ն
Որոշում