Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒ ...

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով անասնաբուժության բնագավառում փոխադարձ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ցանկությամբ, որպեսզի ապահովվի համապատասխան պաշտպանություն կենդանիների հիվանդությունների և, առողջապահական առումով, անապահով կենդանական ծագմամբ արտադրանքի հարուցած վտանգների դեմ,

ղեկավարվելով երկու երկրների միջև հետագա հարաբերությունները զարգացնելու ցանկությամբ, կենդանիների, կենդանական ծագման արտադրանքի և անասնակերի առևտուրը դյուրացնելու նպատակով,

 

որոշեցին կնքել սույն Համաձայնագիրը.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կհամագործակցեն` պաշտպանելու համար իրենց պետության տարածքները կենդանիների հիվանդությունների փոխանցումից` կենդանիների, կենդանական նյութերի, կենդանական ծագման արտադրանքի, կենսաբանական նյութերի, ինչպես նաև անասնակերի և կենդանիների հիվանդությունների պոտենցիալ աղբյուր հանդիսացող օբյեկտների ներկրման, արտահանման և տարանցման ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերի համապատասխան անասնաբուժական մարմիններն են.

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության անասնաբուժական պետական տեսչությունը,

2) Ռումինիայի գյուղատնտեսության և պարենի նախարարության պետական անասնաբուժական սանիտարական գործակալությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համապատասխան անասնաբուժական մարմինները կհամաձայնեն փոխադարձ գործունեության վերաբերյալ, որպեսզի պարզեցվի սահմանում կենդանիների և անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքների ներկրման, արտահանման և տարանցման ընթացքում անասնաբուժական ընթացակարգերի կատարումը: Փոխադարձ գործունեությունը կհամաձայնեցվի` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի օրենսդրության կանոնները, ինչպես նաև Եվրոպական միության սկզբունքները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Համապատասխան անասնաբուժական մարմինները.

ա) անմիջապես կտեղեկացնեն միմյանց իրենց երկրների տարածքներում Միջազգային համաճարակային բյուրոյի «Ա» Հավելվածում բնորոշված հիվանդությունների հայտնաբերման մասին, ներառյալ` տեսակների անունները, հիվանդությամբ վարակված կենդանիների քանակը և հիվանդության տարածման տարածքը, ախտորոշման հիմքը և հիվանդության դեմ պայքարի ձեռք առնված միջոցների տեսակը,

բ) ամեն ամիս կփոխանակեն Միջազգային համաճարակային բյուրոյի «Ա» և «Բ» Հավելվածներում բնորոշված կենդանիների վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական տեղեկագրերը,

գ) կփոխանակեն հավաստագրերի օրինակները, որոնք սահմանում են կենդանիների, կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի ներկրման պայմանները, և կտեղեկացնեն միմյանց այդ փաստաթղթերում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

2. Կողմերի համապատասխան անասնաբուժական մարմինները անմիջապես կտեղեկացնեն միմյանց հարևան երկրների տարածքներում Միջազգային համաճարակային բյուրոյի «Ա» Հավելվածում նշված հիվանդությունների հայտնաբերման դեպքում իրենց ձեռնարկած կանխարգելիչ միջոցների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կաջակցեն համագործակցությանը համապատասխան անասնաբուժական մարմինների և Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի այն հաստատությունների միջև, որոնք օգտագործում են անասնաբուժության բնագավառում գիտական և տեխնոլոգիական ձեռքբերումները, հետևյալ եղանակներով.

ա) մասնագիտական հարցերի բնագավառում փորձի և գիտելիքների փոխանակում,

բ) համագործակցություն համապատասխան անասնաբուժական մարմինների և հաստատությունների միջև,

գ) տեղեկության փոխանակում, մասնագետների և գիտական անձնակազմի աշխատանքային այցելություններ,

դ) մասնագիտական ամսագրերի և այլ անասնաբուժական հրատարակությունների փոխանակում,

ե) սանիտարական անասնաբուժական գործունեության և այդ բնագավառի վերաբերյալ իրավական դրույթների և կանոնների մասին տեղեկության փոխանակում:

Կողմերը կօգնեն իրենց համապատասխան անասնաբուժական մարմիններին` իրականացնելու փոխադարձ հսկողություն սննդամթերք և կենդանական ծագման այլ արտադրանք արտահանող հաստատություններում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Տեղեկության և փաստաթղթերի փոխանակման հետ կապված ծախսերը կկատարվեն հետևյալ կերպ.

ա) Կողմերի համապատասխան անասնաբուժական մարմինների միջև տեղեկության, մասնագիտական ամսագրերի և գրավոր նյութերի փոխանակման հետ կապված ծախսերը կկատարի ուղարկող Կողմը:

բ) Այն դեպքում, երբ մի Կողմը խնդրում է մյուս Կողմին մասնագետներ և գիտական անձնակազմ ուղարկել, ծախսերը կատարում է խնդրանք ներկայացնող Կողմը, իսկ եթե երկու Կողմերը համաձայնվել են անցկացնել մասնագետների կոնֆերանս, յուրաքանչյուր Կողմ կատարում է ծախսերը իր պատվիրակության համար, կամ ծախսերը ֆինանսավորվում են փոխադարձ հիմունքներով` ըստ համաձայնագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Անհրաժեշտության դեպքում Կողմերի համապատասխան անասնաբուժական մարմինները կհանդիպեն փոխհամաձայնեցված վայրում և ժամանակ:

2. Սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կիրառման ժամանակ ցանկացած տարաձայնություն Կողմերի համապատասխան անասնաբուժական մարմինների միջև պետք է լուծվի ուղղակի բանակցությունների միջոցով:

3. Եթե 2-րդ կետում նշված բանակցությունները չհանգեցնեն փոխադարձ համաձայնության, սույն Համաձայնագրի իրականացման վերաբերյալ Կողմերի տարաձայնությունները կուսումնասիրվեն Համատեղ հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովը յուրաքանչյուր կողմից կազմված կլինի երկու անասնաբույժից և մեկ իրավաբանից: Հանձնաժողովի նիստերը տեղի կունենան Կողմերից մեկի խնդրանքով, նրա տարածքում` խնդրանք ներկայացնելու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

Նիստերը հաջորդաբար կնախագահեն երկու պատվիրակության անդամները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը չի ազդում Կողմերի այն իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք բխում են սանիտարական անասնաբուժության բնագավառում Կողմերի կնքած այլ միջազգային համաձայնագրերից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երկրորդ ծանուցումից հետո 60-րդ օրը, որով Կողմերը ծանուցում են միմյանց իրենց օրենսդրությամբ պահանջվող բոլոր ընթացակարգերի կատարման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամանակով: Նրա գործողությունն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5 տարվա համար, եթե Կողմերից որևէ մեկը գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ չծանուցի մյուս Կողմին Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Բուխարեստ քաղաքում 2000 թվականի ապրիլի 5-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանության տարբերության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 19-ից:

 

 

pin
05.04.2000
Միջազգային պայմանագիր