Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 11 ...

 

 

040.0852.220814

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2014 թվականի N 852-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1190-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1190-Ա որոշման 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«բ. 74 236.0 մլն դրամը և հողամասի կադաստրային արժեքը` մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ,»,

2) 1-ին ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

3) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2) սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնորդի կողմից վճարումները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում վճարել տույժ` վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարած գումարի մեկ տոկոսի չափով:»,

4) լրացնել նոր` 5-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«5) գնորդը պարտավոր է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 4 104 084 դրամ գումար` որպես նախապես վճարված դատական ծախս:»:

2. Որոշումը լրացնել նոր` «3.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«3.1. Սահմանել, որ գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել մինչև սույն փոփոխությունն ուժի մեջ մտնելը հաշվարկված տույժերը:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.08.2014
N 852-Ա
Որոշում