Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 1992 թ. թիվ 69

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքը վերանվանվել Հայաստանի Հանրապետության երկաթգիծ:

2. Հայաստանի Հանրապետության երկաթգծի ենթակայությանը հանձնել`

նախկին ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների նախարարության արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի գլխավոր վարչության Հայաստանի տարածքում գործող արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի արտադրական միավորումը.

Հայաստանի Հանրապետության պետական տրանսպորտային նախագծա-հետախուզական ինստիտուտը («Հայպետտրանսպորտնախագիծ» ինստիտուտը):

3. Հայաստանի Հանրապետության երկաթգծին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և արդարադատության նախարարության հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության երկաթգծի կանոնադրության նախագիծը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.1992
N 69
Որոշում