(ուժը կորցրել է 14.09.99 թիվ ՆՀ-380 հրամանագիր)
i
030.0046.150598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի մասին» ՆՀ-831 հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը համալրելու նպատակով, որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
15 մայիսի 1998 թ.
ՆՀ-46