(ուժը կորցնելու է 01.01.18 թվականից` 14.07.17 թիվ 17-Ն որոշում)
i
603.0030.240714
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 07 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2014 թվականի թիվ 30-Ն
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 31-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» ՁԵՎ Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» ՁԵՎ Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» ՁԵՎ Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 31-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2014 թվականի հուլիսի 4-ի
թիվ 30-Ն որոշման
ՁԵՎ Ա
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
20 թ. ____________________ ամսվա համար
.____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000թ., ՀՕ-48) |
|____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը|
|____________________________________________________________________|
| |
|Ներկայացնում է _________________________________________________ |
| (անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)|
|Գտնվելու վայրը _____________________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը ___________________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ____________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________ |
|_________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը |
| I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@________________ |
|____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
.____________________________________________________________________.
.________________________________________________________________________
|Տողի|Ապրանքի անվանումը |Ապրանքի|Չափի | Ամսվա օրերը |
|հա- | |կոդը |միավոր|__________________________|_
|մարը| | | |1|2|3|4|5|6|7|8|9|10|ԸՆԴԱ-|
| | | | | | | | | | | | | | |ՄԵՆԸ |
|____|_______________________|_______|______|_|_|_|_|_|_|_|_|_|__|_____|_
| Ա | Բ | Գ | Դ |1|2|3|4|5|6|7|8|9|10| 11 |
|____|_______________________|_______|______|_|_|_|_|_|_|_|_|_|__|_____|_
|1 |Աշորա |001 |կգ. | | | | | | | | | | | |
|2 |Ցորեն |002 |կգ. | | | | | | | | | | | |
|3 |Եգիպտացորեն |003 |կգ. | | | | | | | | | | | |
|4 |Վարսակ |004 |կգ. | | | | | | | | | | | |
|5 |Գարի |005 |կգ. | | | | | | | | | | | |
|6 |Այլ հացահատիկներ |006 |կգ. | | | | | | | | | | | |
|7 |Տարբեր թեփեր |011 |կգ. | | | | | | | | | | | |
|8 |Աշորայի ալյուր |021 |կգ. | | | | | | | | | | | |
|9 |Ցորենի ալյուր |022 |կգ. | | | | | | | | | | | |
|10 |Կարտոֆիլի ալյուր |023 |կգ. | | | | | | | | | | | |
|11 |Այլ տեսակի ալյուր |024 |կգ. | | | | | | | | | | | |
| |/եգիպտացորեն, վարսակ, | | | | | | | | | | | | | |
| |գարի, հնդկացորեն/ | | | | | | | | | | | | | |
|12 |Կորեկաձավար |031 |կգ. | | | | | | | | | | | |
|13 |Հնդկացորեն |032 |կգ. | | | | | | | | | | | |
|14 |Բրինձ |033 |կգ. | | | | | | | | | | | |
|15 |Այլ ձավարեղեն /վարսակ, |034 |կգ. | | | | | | | | | | | |
| |գարի սպիտակաձավար/ | | | | | | | | | | | | | |
|16 |Լոբազգիներ /ոլոռ, լոբի,|041 |կգ. | | | | | | | | | | | |
| |ոսպ/ | | | | | | | | | | | | | |
|17 |Արևածաղկի սերմ |101 |կգ. | | | | | | | | | | | |
|18 |Սովորական խոտ |111 |կգ. | | | | | | | | | | | |
|19 |Ուշահաս կարտոֆիլ |121 |կգ. | | | | | | | | | | | |
|20 |Վաղահաս կարտոֆիլ |122 |կգ. | | | | | | | | | | | |
|21 |Ուշահաս կաղամբ |140 |կգ. | | | | | | | | | | | |
|22 |Վաղահաս կաղամբ |141 |կգ. | | | | | | | | | | | |
|23 |Թթու դրած կաղամբ |142 |կգ. | | | | | | | | | | | |
|24 |Գլուխ սոխ |143 |կգ. | | | | | | | | | | | |
|25 |Սեղանի ճակնդեղ |144 |կգ. | | | | | | | | | | | |
|26 |Գազար |145 |կգ. | | | | | | | | | | | |
|27 |Թարմ վարունգ |146 |կգ. | | | | | | | | | | | |
|28 |Աղ դրած վարունգ |147 |կգ. | | | | | | | | | | | |
|29 |Թարմ պոմիդոր |148 |կգ. | | | | | | | | | | | |
|30 |Աղ դրած պոմիդոր |149 |կգ. | | | | | | | | | | | |
|31 |Սխտոր |151 |կգ. | | | | | | | | | | | |
|32 |Կանաչ սոխ |152 |կգ. | | | | | | | | | | | |
|33 |Ամսական բողկ |153 |կգ. | | | | | | | | | | | |
|34 |Դդում, բադրիջան |154 |կգ. | | | | | | | | | | | |
|35 |Մաղադանոս |155 |կգ. | | | | | | | | | | | |
|36 |Սալաթ |156 |կգ. | | | | | | | | | | | |
|37 |Սամիթ |157 |կգ. | | | | | | | | | | | |
|38 |Թրթնջուկ |158 |կգ. | | | | | | | | | | | |
|39 |Բողկ |159 |կգ. | | | | | | | | | | | |
|40 |Տարբեր բանջարեղեն |160 |կգ. | | | | | | | | | | | |
|41 |Խնձոր |161 |կգ. | | | | | | | | | | | |
|42 |Տանձ |162 |կգ. | | | | | | | | | | | |
|43 |Բալ ու կեռաս |163 |կգ. | | | | | | | | | | | |
|44 |Ծիրան ու դեղձ |164 |կգ. | | | | | | | | | | | |
|45 |Այլ թարմ մրգեր |165 |կգ. | | | | | | | | | | | |
|46 |Սալոր, դեղնասալոր, |166 |կգ. | | | | | | | | | | | |
| |մանր, սալոր | | | | | | | | | | | | | |
|47 |Խաղող |167 |կգ. | | | | | | | | | | | |
|48 |Մոշ և մոռ |168 |կգ. | | | | | | | | | | | |
|49 |Ելակ |169 |կգ. | | | | | | | | | | | |
|50 |Սև հաղարջ |170 |կգ. | | | | | | | | | | | |
|51 |Ցիտրուսեղեն |171 |կգ. | | | | | | | | | | | |
|52 |Նուռ |172 |կգ. | | | | | | | | | | | |
|53 |Այլ թարմ հատապտուղներ |173 |կգ. | | | | | | | | | | | |
|54 |Չորացած մրգեր և |174 |կգ. | | | | | | | | | | | |
| |հատապտուղներ | | | | | | | | | | | | | |
|55 |Ընկույզի միջուկ |175 |կգ. | | | | | | | | | | | |
|56 |Ընկույզ կեղևով |176 |կգ. | | | | | | | | | | | |
|57 |Ձմերուկ և սեխ |181 |կգ. | | | | | | | | | | | |
|58 |Բուսական յուղ |191 |լիտր | | | | | | | | | | | |
|59 |Տավարի միս |301 |կգ. | | | | | | | | | | | |
|60 |Հորթի միս |302 |կգ. | | | | | | | | | | | |
|61 |Ոչխարի միս |303 |կգ. | | | | | | | | | | | |
|62 |Խոզի միս |304 |կգ. | | | | | | | | | | | |
|63 |Տարբեր տեսակի միս |306 |կգ. | | | | | | | | | | | |
|64 |Խոզի աղ դրած ճարպ |311 |կգ. | | | | | | | | | | | |
|65 |Այլ ճարպեր |312 |կգ. | | | | | | | | | | | |
|66 |Հավ |321 |հատ | | | | | | | | | | | |
|67 |Սագ |322 |հատ | | | | | | | | | | | |
|68 |Բադ |323 |հատ | | | | | | | | | | | |
|69 |Այլ տեսակի թռչուններ |324 |հատ | | | | | | | | | | | |
|70 |Թարմ կաթ |401 |լիտր | | | | | | | | | | | |
|71 |Կենդանական յուղ |404 |կգ. | | | | | | | | | | | |
|72 |Կաթնաշոռ |405 |կգ. | | | | | | | | | | | |
|73 |Թթվասեր |406 |կգ. | | | | | | | | | | | |
|74 |Պանիր |407 |կգ. | | | | | | | | | | | |
|75 |Մածուն |408 |կգ. | | | | | | | | | | | |
|76 |Այլ կաթնամթերք |409 |կգ. | | | | | | | | | | | |
|77 |Ձու |411 |տասն | | | | | | | | | | | |
|78 |Մեղր |421 |կգ. | | | | | | | | | | | |
|79 |Ձիեր /3 տարեկանից մեծ/ |501 |գլուխ | | | | | | | | | | | |
|80 |Ձիեր /մինչև 3 տարեկան/|502 |գլուխ | | | | | | | | | | | |
|81 |Խոշոր եղջերավոր |503 |գլուխ | | | | | | | | | | | |
| |անասուններ /մինչև 1 | | | | | | | | | | | | | |
| |տարեկան/ | | | | | | | | | | | | | |
|82 |Խոշոր եղջերավոր |504 |գլուխ | | | | | | | | | | | |
| |անասուններ /1 տարեկանից| | | | | | | | | | | | | |
| |ավելի/ | | | | | | | | | | | | | |
|83 |Ոչխարներ և գառներ |507 |գլուխ | | | | | | | | | | | |
|84 |Այծեր և ուլեր |508 |գլուխ | | | | | | | | | | | |
|85 |Խոզեր (9 ամսից մեծ) |509 |գլուխ | | | | | | | | | | | |
|86 |Խոճկոր 1-9 ամսական |510 |գլուխ | | | | | | | | | | | |
|87 |Ձկներ |601 |կգ. | | | | | | | | | | | |
|88 |Տարբեր տեսակի սնկեր |701 |կգ. | | | | | | | | | | | |
|89 |Չոր սնկեր |702 |կգ. | | | | | | | | | | | |
|90 |Մեխակ |800 |հատ | | | | | | | | | | | |
|91 |Վարդ |801 |հատ | | | | | | | | | | | |
|92 |Կակաչ |802 |հատ | | | | | | | | | | | |
|93 |Այլ ծաղիկներ |803 |հատ | | | | | | | | | | | |
|94 |Ծաղիկի սածիլ |810 |հատ | | | | | | | | | | | |
|95 |Այլ ապրանքներ |X |հազ. | | | | | | | | | | | |
| | | |դրամ | | | | | | | | | | | |
.________________________________________________________________________
____________________________________________
|Տողի| Ամսվա օրերը |
|հա- |___________________________________|_
|մարը|11|12|13|14|15|16|17|18|19|20|ԸՆԴԱ-|
| | | | | | | | | | | |ՄԵՆԸ |
| |__|__|__|__|__|__|__|__|__|__|_____|_
| |12|13|14|15|16|17|18|19|20|21| 22 |
_|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|_____|_
| 1 | | | | | | | | | | | |
_|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|_____|_
|... | | | | | | | | | | | |
_|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|_____|_
| 95 | | | | | | | | | | | |
____________________________________________
___________________________________________________.
|Տողի| Ամսվա օրերը |
|հա- |____________________________________________|
|մարը|21|22|23|24|25|26|27|28|29|30|31|ԸՆԴԱ-|ԸՆԴԱ-|
| | | | | | | | | | | | |ՄԵՆԸ |ՄԵՆԸ |
| |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_____|_____|
| |23|24|25|26|27|28|29|30|31|32|33| 34 | 35 |
_|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_____|_____|
| 1 | | | | | | | | | | | | | |
_|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_____|_____|
|... | | | | | | | | | | | | | |
_|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|_____|_____|
| 95 | | | | | | | | | | | | | |
___________________________________________________.
Ղեկավար ______________________ _______________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (գլխավոր ______________________ _______________________
հաշվապահ կամ այլ (ազգանուն, անուն) (ստորագրություն)
լիազորված անձ)
«_ _ «______ ____20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2014 թվականի հուլիսի 4-ի
թիվ 30-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» ձև Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը ներառում է շուկաներում վաճառվող 94 անուն գյուղատնտեսական արտադրանք: Վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի չափի միավորը հաշվետվության մեջ նշվում է կիլոգրամներով, բացառությամբ բուսական յուղի, կաթի` լիտրով, հավը, սագը, բադը, այլ տեսակի թռչունները` հատով, ձուն` տասնյակով, խոշոր և մանր եղջերավոր անասունները` գլխաքանակով, ծաղիկները և ծաղկի սածիլները` հատով:
6. Հաշվարկը կատարվում է ամեն օր և ամփոփվում յուրաքանչյուր 10 օրը մեկ: Առաջին տասնօրյակի ամփոփված արդյունքները լրացվում են սյունակ 11-ում, երկրորդ տասնօրյակինը` սյունակ 22-ում, երրորդ տասնօրյակինը (31 օր ունեցող ամսվա համար 11 օր, իսկ փետրվար ամսվանը` 8 կամ 9 օր)` սյունակ 34-ում:
7. Սյունակ 35-ը իրենից ներկայացնում է սյունակ 11-ի, սյունակ 22-ի և սյունակ 34-ի համապատասխան տողերի հանրագումար: Տող 95-ում լրացվում է հաշվետվության ցանկում չընդգրկված, բայց հաշվետու ժամանակաշրջանում շուկայում վաճառված գյուղատնտեսական արտադրանքների վաճառքի ծավալները (չափի միավորը` հազ. դրամ):