Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈ ...

17.09.1993 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.1992  -ից մինչեւ   17.09.1993  -ը:
 

(ուժը կորցրել է 17.09.93 թիվ ՆՀ-256 հրամանագիր)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային գործառնությունների զարգացման և կարգավորման նպատակով որոշում եմ.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին և կազմակերպություններին /այդ թվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող/ միմյանց հետ կատարել միջնորդային արժութային գործառնություններ` կապված արժույթի առուծախի և փոխանակության հետ, համաձայն Հայաստանի Հանրապետության բանկի կողմից տրվող լիցենզիաների:

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բանկին, նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական բանկին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային հարաբերությունների մասին որոշման նախագիծ:

2. Հայաստանի Հանրապետության բանկին, նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական բանկին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1992 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել արժութային գործառնությունների լիցենզավորման ու արժութային աճուրդների անցկացման կարգի մասին որոշման նախագիծ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել արժութային եկամուտների հարկման մասին որոշման նախագիծ:

4. Հայաստանի Հանրապետության բանկին, նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական բանկին, պետական առևտրային բանկերին` մեկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել քլիրինգային հաշվարկների կատարման կարգի մասին որոշման նախագիծ, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և կազմակերպությունների /այդ թվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող/, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց, անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետությունների հետ կոոպերացիոն կապերի սպասարկման համար:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բանկին` մինչև 1992 թվականի հունվարի 15-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել արտարժութային պահուստների /վալյուտային ռեզերվների/ կազմավորման և օգտագործման կարգի մասին որոշման նախագիծ:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում նախապատրաստել և ներկայացնել առաջարկություններ հանրապետության գործող օրենսդրության ակտերի մեջ սույն հրամանագրից բխող փոփոխություններ կատարելու մասին:

7. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:

 

4 հունվարի 1992 թ.

ՆՀ-60

 

 

pin
ՀՀ Նախագահ
04.01.1992
N ՆՀ-60
Հրամանագիր