Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ...

 

 

050.0226.280814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014387

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2014 թվականի թիվ 226-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական պորտֆելը այլ ապահովագրական ընկերությանը փոխանցելու դեպքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում պահպանվող տեղեկատվության վարման անընդհատությունը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասը, 125-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի «Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն տրամադրելու կարգը» հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն տրամադրելու կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Ապահովագրական պորտֆելը փոխանցող և ստանձնող ապահովագրական ընկերությունները ապահովագրական պորտֆելի փոխանցման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նախնական թույլտվությունն ստանալու նպատակով Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված փաստաթղթերը, ընդ որում`

ա. ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն ստանալու դիմումը ներկայացվում է համաձայն սույն Կարգի Հավելված 1-ի,

բ. ապահովագրական պորտֆելի փոխանցման կնքված պայմանագրում նշվում է նաև փոխանցման ամսաթիվը,

գ. առանձին դասերով կամ ենթադասերով փոխանցվող ապահովագրության պայմանագրերի ցանկը ներառում է հետևյալ տեղեկությունները` ապահովագրության պայմանագրի համարը, սերիան, կնքման ամսաթիվը, ապահովադիրը (շահառուն, ապահովագրված անձը), ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը, ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը, ապահովագրավճարը, չվճարված ապահովագրավճարի չափը, ապահովագրավճարի վճարման ժամկետները, ապահովագրավճարի վճարման ուշացման ժամկետները,

դ. փոխանցվող պորտֆելի գծով ձևավորված պահուստների տեսակները և դրանց հետ կապված հաշվարկները պետք է հաստատված լինեն փոխանցող ապահովագրական ընկերության պատասխանատու ակտուարի կողմից,

2) փոխանցվող ակտիվների տեսակները, չափերը և դրանց նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները հավաստող փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք նախատեսվել են ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրում,

3) ապահովագրական պորտֆելում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերի վերաապահովագրության դեպքում փոխանցողի վերաապահովագրողի համաձայնությունը` շարունակելու փոխանցվող ապահովագրական պորտֆելի վերաապահովագրված մասի հետ կապված ստանձնողի հետ վերաապահովագրության պայմանագիրը, կամ ստանձնողի վերաապահովագրողի համաձայնությունը` վերաապահովագրելու ապահովագրական պորտֆելում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերը, եթե նախատեսվում է այդ ռիսկերի վերաապահովագրություն,

4) ԱՊՊԱ պայմանագրերի փոխանցման դեպքում ստանձնող ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված պարտավորագիր, որով վերջինս ստանձնում է պորտֆելը փոխանցող ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների հետագա վարման (մուտքագրված տեղեկություններում փոփոխությունների կատարման) պարտականությունը` ներառյալ պորտֆելի փոխանցման պահին արդեն իսկ ավարտված ԱՊՊԱ պայմանագրերի գծով,

5) ԱՊՊԱ պայմանագրերի փոխանցման դեպքում փոխանցող ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված պարտավորագիր, որով վերջինս պարտավորվում է ապահովագրական պորտֆելը ստանձնող ապահովագրական ընկերությանը փոխանցել իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը,

6) սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը հավաստող այլ տեղեկություններ` դիմումը ներկայացնողների հայեցողությամբ:»,

i

2) Կարգի 2-րդ կետում «ապահովագրողներից» բառերը փոխարինել «ապահովագրական ընկերություններից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.08.2014
N 226-Ն
Որոշում