Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ Կ ...

 

 

041.0893.120914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2014 թվականի N 893-Ն

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 884-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը`

1. Հաստատել`

1) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքի մասին հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող (նախատեսվող, բանակցային փուլում գտնվող և գործող) վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հաշվետու տարում կատարված կամ ընթացքում գտնվող, ինչպես նաև կատարվելիք (նախատեսվող) գնումների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) պլան-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվության ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2014 թվականի սեպտեմբերի 12-ի

N 893-Ն որոշման

 

Ձև

 

Լիազոր պետական մարմնի անվանումը ---------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը ---------------

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Առ  ---- ---------- 20-- թվականը

 

.______________________________________________________________________

|NN |Մի- |Ծրագ-|Աջակ-|Ար-  |Ընդա-|    այդ թվում`     |Ծրագրի |Հաշվետու|

|ը/կ|ջազ-|րի   |ցու- |ժույ-|մենը`|                   |ընդհա- |օրվա    |

|   |գա- |անվա-|թյան |թը   |ծրագ-|                   |նուր   |դրութ-  |

|   |յին |նումը|տե-  |     |րով  |                   |գումա- |յամբ    |

|   |ֆի- |և    |սակը |     |նախա-|___________________|րից    |ծրագրի  |

|   |նան-|բաղա-|(Վ,  |     |տես- |դոնոր |համա- |այլ  |հաշ-   |ընդհա-  |

|   |սա- |դրիչ-|Դ,   |     |ված  |կազմա-|ֆինան-|աղբ- |վետու  |նուր    |

|   |վո- |ները |ԲԱ)  |     |գու- |կերպու|սավո- |յուր-|օրվա   |գումարից|

|   |րող |     |     |     |մարը |թյան  |րումը |ներ  |դրու-  |առկա    |

|   |կազ-|     |     |     |     |ֆինան-|      |     |թյամբ  |մնացորդը|

|   |մա- |     |     |     |     |սավո- |      |     |կատար- |(աճողա- |

|   |կեր-|     |     |     |     |րումը |      |     |ված    |կան)    |

|   |պու-|     |     |     |     |      |      |     |վճա-   |        |

|   |թյան|     |     |     |     |      |      |     |րում-  |        |

|   |անվա|     |     |     |     |      |      |     |ները   |        |

|   |նու-|     |     |     |     |      |      |     |(աճո-  |        |

|   |մը  |     |     |     |     |      |      |     |ղական) |        |

|___|____|_____|_____|_____|_____|______|______|_____|_______|________|

| 1 |  2 |  3  |  4  |  5  |  6  |  7   |  8   |  9  |  10   |   11   |

|___|____|_____|_____|_____|_____|______|______|_____|_______|________|

|   |    |     |     |     |     |      |      |     |       |        |

.______________________________________________________________________

______________________________________________________________________.

|Հաշվետու տարվա ՀՀ      |Հաշվետու տարվա կտրվածքով|Կատարո-|Կատա- |Նշում|

|պետական բյուջեով       |հաշվետու ամիսների       |ղականը |րողա- |ներ  |

|նախատեսված ծախսերը     |ընթացքում կատարված      |հաշ-   |կանի  |     |

|                       |վճարումները (աճողական)  |վետու- |կանխա-|     |

|_______________________|________________________|տարվա  |տեսու-|     |

|ըն-|    այդ թվում`     |ըն-|    այդ թվում`      |պլանա- |մը    |     |

|դա-|___________________|դա-|____________________|վորվածի|պլանա-|     |

|մե-|դոնոր |համա- |այլ  |մե-|դոնոր |համա- |այլ   |նկատ-  |վորվա-|     |

|նը |կազմա-|ֆինան-|աղբ- |նը |կազմա-|ֆինան-|աղբ-  |մամբ   |ծի    |     |

|   |կեր-  |սավո- |յուր-|   |կեր-  |սավո- |յուր- |(հաշվե-|նկատ- |     |

|   |պու-  |րումը |ներ  |   |պութ- |րումը |ներ   |տու    |մամբ  |     |

|   |թյան  |      |     |   |յան   |      |      |օրվա   |(հաշ- |     |

|   |ֆինան-|      |     |   |ֆինան-|      |      |դրու-  |վետու |     |

|   |սավո- |      |     |   |սավո- |      |      |թյամբ),|տարվա |     |

|   |րումը |      |     |   |րումը |      |      |տոկոս  |հա-   |     |

|   |      |      |     |   |      |      |      |       |մար), |     |

|   |      |      |     |   |      |      |      |       |տոկոս |     |

|___|______|______|_____|___|______|______|______|_______|______|_____|

|12 |  13  |  14  | 15  |16 |  17  |  18  |  19  |  20   |  21  |  22 |

|___|______|______|_____|___|______|______|______|_______|______|_____|

|   |      |      |     |   |      |      |      |       |      |     |

______________________________________________________________________.

 

Լրացման ուղեցույց

 

1. «Աջակցության տեսակը (Վ, Դ, ԲԱ)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը` «Վ»` վարկ, «Դ»` դրամաշնորհ, «ԲԱ»` բյուջետային աջակցություն: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է աջակցության տեսակը` հապավումներով:

2. «Ընդամենը` ծրագրով նախատեսված գումարը» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրով (համաձայնագրով, պայմանագրով) նախատեսված ամբողջ գումարը, այդ թվում` ըստ բաղադրիչների, որը ներառում է դոնոր կազմակերպության ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից տրամադրման ենթակա համաֆինանսավորման գումարը և այլ աղբյուրներից նախատեսվող եկամուտները (եթե այդպիսիք առկա են) («6»=»7»+»8»+»9»), այդ թվում` ըստ բաղադրիչների:

3. «Ծրագրի ընդհանուր գումարից հաշվետու օրվա դրությամբ կատարված վճարումները (աճողական)» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրի իրականացման ամբողջ ժամանակաշրջանում փաստացի կատարված վճարումների հանրագումարը, այդ թվում` ըստ բաղադրիչների:

4. «Հաշվետու օրվա դրությամբ ծրագրի ընդհանուր գումարից առկա մնացորդը (աճողական)» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի և ծրագրի ընդհանուր գումարից հաշվետու օրվա դրությամբ փաստացի կատարված վճարումների տարբերությունը («11»=»6»-»10»), այդ թվում` ըստ բաղադրիչների:

5. «Հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերը» սյունակի համապատասխան վանդակներում նշվում են հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները, որտեղ «ընդամենը» սյունակում նշվում է դոնոր կազմակերպության ֆինանսավորման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից տրամադրման ենթակա համաֆինանսավորման գումարի և այլ աղբյուրներից նախատեսվող եկամուտների (եթե այդպիսիք առկա են) հանրագումարը («12»=»13»+»14»+»15»), այդ թվում` ըստ բաղադրիչների:

6. «Հաշվետու տարվա կտրվածքով հաշվետու ամիսների ընթացքում կատարված վճարումները (աճողական)» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է հաշվետու տարվա ընթացքում հաշվետու օրվա դրությամբ կատարված փաստացի վճարումների հանրագումարը (աճողական), որտեղ «ընդամենը» սյունակում նշվում է դոնոր կազմակերպության ֆինանսավորման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից տրամադրման ենթակա համաֆինանսավորման գումարների և այլ աղբյուրներից նախատեսվող եկամուտների (եթե այդպիսիք առկա են) հաշվին կատարված փաստացի վճարումների հանրագումարը («16»=»17»+»18»+»19»), այդ թվում` ըստ բաղադրիչների:

7. «Կատարողականը հաշվետու տարվա պլանավորվածի նկատմամբ (հաշվետու օրվա դրությամբ), տոկոս» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է հաշվետու օրվա դրությամբ ծրագրի կատարողականը` հաշվետու տարվա կտրվածքով` հաշվարկված հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված պլանային ցուցանիշների նկատմամբ, տոկոսներով, այդ թվում` ըստ բաղադրիչների:

8. «Կատարողականի կանխատեսումը պլանավորվածի նկատմամբ (հաշվետու տարվա համար)» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրի կատարողականի կանխատեսումը հաշվետու տարվա վերջի դրությամբ` տոկոսներով, այդ թվում` ըստ բաղադրիչների:

9. «Նշումներ» սյունակում ներկայացվում է տեղեկատվություն ծրագրի կատարման ընթացքի, առկա կամ հնարավոր ռիսկերի, խնդիրների, ցածր կատարողական ունենալու դեպքում դրա պատճառների մասին, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

10. Բոլոր գումարային ցուցանիշները նշվում են ամբողջական թվերով` ՀՀ դրամով, ԱՄՆ-ի դոլարով կամ եվրոյով` տարադրամի կոդի վերաբերյալ կատարելով համապատասխան նշում «Արժույթը» սյունակի համապատասխան վանդակներում (AMD, USD, EUR):

11. Ծրագրերը ներկայացվում են խմբավորված` ըստ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի և բյուջետային աջակցության գումարների` բացառությամբ այն դեպքերի, երբ դրամաշնորհը և (կամ) բյուջետային աջակցությունը տրամադրվում է հիմնական վարկային ծրագրի շրջանակներում: Նման դեպքերում դրամաշնորհային ծրագրերը և բյուջետային աջակցության գումարները ներկայացվում են անմիջապես տվյալ վարկային ծրագրից հետո:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2014 թվականի սեպտեմբերի 12-ի

N 893-Ն որոշման

 

Ձև

 

Լիազոր պետական մարմնի անվանումը ----------------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը ------------------

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ (ՆԱԽԱՏԵՍՎՈՂ, ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ) ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Առ ---- ---------- 20-- թվականը

 

._________________________________________________________________________.

|Դոնոր |Ծրագրի|Ծրագրի|Ծրագրի|Կարգա-|Աջակ- |Ծրագրի|Դոնո-|Դոնո-|Ընդհա-|Նշում|

|կազմա-|անվա- |նկարա-|տևո-  |վիճակը|ցու-  |շահա- |րի   |րի   |նուր  |ներ  |

|կերպու|նումը |գիրը  |ղու-  |(Գ, Բ,|թյան  |ռու   |գու- |գու- |արժեքը|     |

|թյան  |      |      |թյունը|Ն)    |տեսակը|մարմի-|մարը |մարը |      |     |

|անվա- |      |      |      |      |(Վ, Դ,|նը    |USD  |EUR  |      |     |

|նումը |      |      |      |      |ԲԱ)   |      |     |     |      |     |

|______|______|______|______|______|______|______|_____|_____|______|_____|

|  1   |   2  |   3  |  4   |   5  |   6  |   7  |  8  |  9  |  10  | 11  |

|______|______|______|______|______|______|______|_____|_____|______|_____|

|______|______|______|______|______|______|______|_____|_____|      |_____|

|______|______|______|______|______|______|______|_____|_____|      |_____|

._________________________________________________________________________.

 

Լրացման ուղեցույց

 

1. «Կարգավիճակը (Գ, Բ, Ն)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը` «Գ»` գործող ծրագրեր (վերջնական վավերացում ստացած, դեռևս չավարտված կամ նոր սկսված ծրագրեր), «Բ»` բանակցային փուլում գտնվող (այդ թվում` դոնորի կողմից նախնական հաստատում ստացած) ծրագրեր, «Ն»` նոր քննարկվող կամ հնարավոր ծրագրեր: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրի կարգավիճակը` հապավումներով:

2. «Աջակցության տեսակը (Վ, Դ, ԲԱ)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը` «Վ»` վարկ, «Դ»` դրամաշնորհ, «ԲԱ»` բյուջետային աջակցություն: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է աջակցության տեսակը` հապավումներով:

3. Ծրագրերը ներկայացվում են խմբավորված` ըստ դոնորների և ըստ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի և բյուջետային աջակցության գումարների` բացառությամբ այն դեպքերի, երբ միևնույն ծրագիրը ֆինանսավորվում է մի քանի դոնորների կողմից, և (կամ) դրամաշնորհը և (կամ) բյուջետային աջակցությունը տրամադրվում է հիմնական վարկային ծրագրի շրջանակներում: Նման դեպքերում խմբավորումը կատարվում է ըստ ծրագրերի:

4. «Ընդհանուր արժեքը» սյունակի համապատասխան վանդակներում նշվում է ծրագրի ընդհանուր արժեքը: Մի քանի դոնորների կողմից ծրագրի ֆինանսավորման դեպքում նշվում է բոլոր դոնորների կողմից հատկացվող միջոցների հանրագումարը:

5. «Նշումներ» սյունակում ներկայացվում է տեղեկատվություն ծրագրի ընթացքի, առկա կամ հնարավոր ռիսկերի, խնդիրների մասին, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

2014 թվականի սեպտեմբերի 12-ի

N 893-Ն որոշման

 

Ձև

 

Աղյուսակ N 1

 

Լիազոր պետական մարմնի անվանումը ---------------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը ------------------

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Առ ---- ----------20-- թվականը

 

.______________________________________________________________________

|NN |վարկային|աջակցու-|Տեղեկատվություն ծրագրի շրջանակներում կատարված

|ը/կ|(դրամա- |թյան    |(ընթացքում գտնվող) գնումների մասին, այդ թվում`

|   |շնորհա- |տեսակը  |________________________________________________

|   |յին)    |(Վ, Դ)  |գնման|գնման   |Նախահաշ-|գնման|մրցույթի|հայտ    |

|   |ծրագրի  |        |առար-|առարկայի|վային   |ձևը  |հայտարա-|ներ-    |

|   |անվանու-|        |կայի |հակիրճ  |արժեքը  |     |րության |կայացրած|

|   |մը      |        |անվա-|բնութա- |(ՀՀ     |     |հրապա-  |մասնա-  |

|   |        |        |նումը|գրերը   |դրամ)   |     |րակման  |կիցների |

|   |        |        |     |        |        |     |(մասնա- |անվա-   |

|   |        |        |     |        |        |     |կիցների |նումները|

|   |        |        |     |        |        |     |ծանուց- |        |

|   |        |        |     |        |        |     |ման) օրը|        |

|___|________|________|_____|________|________|_____|________|________|

| 1 |    2   |    3   |  4  |   5    |    6   |  7  |    8   |   9    |

|___|________|________|_____|________|________|_____|________|________|

|   |        |        |     |        |        |     |        |        |

.______________________________________________________________________

___________________________________________________________________.

Տեղեկատվություն ծրագրի շրջանակներում կատարված            |Նշումներ|

(ընթացքում գտնվող) գնումների մասին, այդ թվում`           |        |

__________________________________________________________|        |

|ներկայացված      |հաղթող   |մրցույթի |գնման պայմանագրով  |        |

|գնային           |ճանաչված |ամփոփման |նախատեսված         |        |

|առաջարկները      |մասնակիցը|(պայմանա-|ապրանքների         |        |

|(ՀՀ դրամ)        |և  նրա   |գրի      |մատակարարման,      |        |

|_________________|գնային   |կնքման)  |ծառայությունների   |        |

|արժեքը|ԱԱՀ |ընդա-|առաջարկը |ամսաթիվը |մատուցման կամ      |        |

|      |    |մենը |(ներառյալ|         |աշխատանքների       |        |

|      |    |     |ԱԱՀ-ն)   |         |կատարման ժամկետները|        |

|      |    |     |(ՀՀ դրամ)|         |                   |        |

|______|____|_____|_________|_________|___________________|________|

|  10  | 11 | 12  |   13    |   14    |        15         |   16   |

|______|____|_____|_________|_________|___________________|________|

|      |    |     |         |         |                   |        |

___________________________________________________________________.

 

Լրացման ուղեցույց

 

1. «Աջակցության տեսակը (Վ, Դ)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը` «Վ»` վարկ, «Դ»` դրամաշնորհ: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է աջակցության տեսակը` հապավումներով:

2. «Նշումներ» սյունակում ներկայացվում է տեղեկատվություն ընթացքում գտնվող մրցույթների ամփոփման նախատեսվող ժամկետների, առկա կամ հնարավոր ռիսկերի ու խնդիրների մասին, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Աղյուսակ N 2

 

Լիազոր պետական մարմնի անվանումը --------------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը -----------------

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ (ՆԱԽԱՏԵՍՎՈՂ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Առ ---- ----------20--թվականը

 

._________________________________________________________________________.

|NN |Վարկա-|Աջակ-|Տեղեկատվություն ծրագրի շրջանակներում կատարվելիք  |Նշում-|

|ը/կ|յին   |ցու- |(նախատեսվող) գնումների մասին, այդ թվում`         |ներ   |

|   |(դրամա|թյան |_________________________________________________|      |

|   |շնոր- |տեսա-|գնման   |գնման   |նախա- |գնման|մրցույթի |մրցույթի|      |

|   |հային)|կը   |առարկայի|առարկայի|հաշվա-|ձևը  |հայտարար-|ամփոփման|      |

|   |ծրագրի|(Վ,  |անվանու-|հակիրճ  |յին   |     |ման (մաս-|նախատես-|      |

|   |անվա- |Դ)   |մը      |բնութա- |արժեքը|     |նակիցների|վող     |      |

|   |նումը |     |        |գրերը   |(ՀՀ   |     |ծանուց-  |ժամկետ- |      |

|   |      |     |        |        |դրամ) |     |ման)     |ները    |      |

|   |      |     |        |        |      |     |նախատես- |        |      |

|   |      |     |        |        |      |     |վող ժամ- |        |      |

|   |      |     |        |        |      |     |կետները  |        |      |

|___|______|_____|________|________|______|_____|_________|________|______|

| 1 |   2  |  3  |    4   |    5   |   6  |  7  |    8    |   9    |  10  |

|___|______|_____|________|________|______|_____|_________|________|______|

|   |      |     |        |        |      |     |         |        |      |

._________________________________________________________________________.

 

Լրացման ուղեցույց

 

1. «Աջակցության տեսակը (Վ, Դ)» սյունակի վերնագրում նշված հապավումներն ունեն հետևյալ իմաստը` «Վ»` վարկ, «Դ»` դրամաշնորհ: Նշված սյունակի համապատասխան վանդակներում նշվում է աջակցության տեսակը` հապավումներով:

2. «Նշումներ» սյունակում ներկայացվում է տեղեկատվություն առկա կամ հնարավոր ռիսկերի, խնդիրների մասին, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

3. Ծրագրերը ներկայացվում են խմբավորված` ըստ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի` բացառությամբ այն դեպքերի, երբ դրամաշնորհը տրամադրվում է հիմնական վարկային ծրագրի շրջանակներում: Նման դեպքերում դրամաշնորհային ծրագրերը և բյուջետային աջակցության գումարները ներկայացվում են անմիջապես տվյալ վարկային ծրագրից հետո:

 

Հավելված N 4

ՀՀ վարչապետի

2014 թվականի սեպտեմբերի 12-ի

N 893-Ն որոշման

 

Ձև

 

Լիազոր պետական մարմնի անվանումը -----------------------

Ծրագիրն իրականացնող մարմնի անվանումը -----------------------

Ծրագրի անվանումը -------------------------------------------

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Առ ---- ---------- 20-- թվականը

 

._______________________________________________________.

|NN |Միջոցառման|Ակնկալվող|Կատարման  |Միջոցառման կատարման|

|ը/կ|անվանումը |արդյունքը|ժամկետները|արդյունքները       |

|___|__________|_________|__________|___________________|

| 1 |    2     |    3    |     4    |         5         |

|___|__________|_________|__________|___________________|

|   |          |         |          |                   |

._______________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.09.2014
N 893-Ն
Որոշում