Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐ ...

 

 

041.0500.200899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 1999 թվականի թիվ 500

 

i

ԵՐԵՎԱՆԻ Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 60-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի 60-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության կազմակերպման կապակցությամբ`

1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հոբելյանական հանձնաժողովին` 5-օրյա ժամկետում հաստատել տոնակատարության միջոցառումների ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 60-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

օգոստոսի 20-ի N 500 որոշմամբ

 

ԿԱԶՄ

հոբելյանական հանձնաժողովի

 

    Ռ. Շառոյան     - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                     նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ե. Ղազանչյան   - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

(համաձայնությամբ)

    Կ. Արեյան      - Երևանի  քաղաքապետի տեղակալ

Ա. Գրիգորյան   - Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի

գեղարվեստական ղեկավար

    Վ. Դյաչենկո    - թատրոնի դերասան

Յու. Չելինսկի  - թատրոնի դերասան

Լ. Խաչատրյան  - թատրոնի դերասանուհի, վաստակավոր արտիստուհի

Թ. Պետրոսյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

վարչության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.08.1999
N 500
Որոշում