Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 136 ...

 

 

040.1102.131014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2014 թվականի N 1102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 1364-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) 2-րդ կետը «համակարգչային եղանակով» բառերից հետո լրացնել «կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային» բառերով.

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) կարող են դուրս գրվել տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով:».

3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվելու դեպքում ՀԴՄ-ն գործարկելիս «Հարկային հաշիվներ» և «Հաշվարկային փաստաթուղթ» ձևերից ընտրվում է «Հաշվարկային փաստաթուղթ» ձևը:».

4) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթի թղթային` հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը չի պահպանում հաշվարկային փաստաթղթի ձևը, սակայն պետք է պարունակի հաշվարկային փաստաթղթում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները:».

i

5) 9-րդ կետը «ծրագիր» բառից հետո լրացնել «կամ ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիր» բառերով, իսկ «ծրագրից» բառը փոխարինել «ծրագրերից» բառով.

i

6) 11-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել», ՀԴՄ-ով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերը» բառերով.

i

7) 13-րդ կետը «տարբերակի» բառից հետո լրացնել «կամ ՀԴՄ կտրոնի դարձերեսի» բառերով.

8) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

i

«ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելիս ինքնաշխատ լրացվում և ՀԴՄ-ի ժապավենի վրա արտացոլվում են սույն կետում նշված տվյալները: ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս է գրվում, եթե լրացվել են առնվազն մեկ ապրանքի մատակարարման մասին տվյալներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.10.2014
N 1102-Ն
Որոշում