Սեղմել Esc փակելու համար:
1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԱՎԻՐՎՈՂ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԱՎԻՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐ ...

 

 

030.0373.270899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԱՎԻՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 24-ի «1999 թվականին Երևանում համահայկական խորհրդաժողով հրավիրելու մասին» ՆՀ-194 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 24-ի «1999 թվականին Երևանում համահայկական խորհրդաժողով հրավիրելու մասին» ՆՀ-194 հրամանագրի 2-րդ կետը և 1999 թվականի մարտի 23-ի «1999 թվականին Երևանում հրավիրվող համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-253, 1999 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 24-ի ՆՀ-194 հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-314, 1999 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 24-ի ՆՀ-194 հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-355 հրամանագրերը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

27 օգոստոսի 1999 թ.

ՆՀ-373

 

Հաստատված է

ՀՀ Նախագահի

1999 օգոստոսի 27-ի

ՆՀ-373 հրամանագրով

 

ԿԱԶՄ

1999 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԱՎԻՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                            նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ        Հայաստանի Հանրապետության կրթության և  

                            գիտության նախարար

    Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ          Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                            երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

ղեկավար

    Նաիրա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ        Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին

                            գործերի նախարար (համաձայնությամբ)

    Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ          Հայաստանի Հանրապետության գիտությունների

                            ազգային ակադեմիայի պրեզիդենտ

    Լևոն  ՄԿՐՏՉՅԱՆ          Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

    Էդուարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ      Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                            առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության

                            վարչության պետ

    Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ          Մեծ Բրիտանիայի և  Հյուսիսային Իռլանդիայի

                            Միացյալ Թագավորությունում Հայաստանի

                            Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

    Ռուբեն ՇՈՒԳԱՐՅԱՆ        Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի

                            Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

    Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ        Հայաստանի գրողների միության նախագահ

    Վահան ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆ     «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր

                            վարչության տնօրեն

    Ջիվան ՄՈՎՍԻՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                            նախարարության սփյուռքի վարչության պետ

                            (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Նախագահ
27.08.1999
N ՆՀ-373
Հրամանագիր