040.1112.161014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1112-Ն
2014 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի «2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-544-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2014 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2014 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2014 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).
3) առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայացումը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) ուժեղացնել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2014 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2014 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1112-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության տնօրեն
Գ. Կոստանյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Վ. Ասցատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային
փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1112-Ն որոշման
ԿԱԶՄ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
._____________________________________________________________________.
|Տարածքների և |Հանձնաժողովների անդամները |
|զինվորական | |
|կոմիսարիատների| |
|անվանումը | |
|______________|______________________________________________________|
| 1 | 2 |
|______________|______________________________________________________|
|Երևան | - Երևանի քաղաքապետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Արաբկիր | |
|Մաշտոց |Է. Ապրիամով - ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ |
|Կենտրոնական | - Երևան քաղաքի ոստիկանության |
|Նոր Նորք | վարչության պետ |
|Շահումյան | - Երևան քաղաքի կայազորի ռազմական |
|Շենգավիթ | ոստիկանության բաժնի պետ |
|Էրեբունի | - Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր|
| | Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, |
| | Էրեբունու զինվորական կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Արագածոտն | - Արագածոտնի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Աշտարակ |Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
|Ապարան | |
|Թալին | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
| | - Արմավիր կայազորի ռազմական |
| | ոստիկանության Աշտարակի բաժանմունքի |
| | պետ |
| | - Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական|
| | կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Արարատ | - Արարատի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Արտաշատ |Ա. Կարապետյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության |
|Արարատ | պետ |
|Մասիս | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
| | - ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության|
| | բաժանմունքի պետ |
| | - Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական|
| | կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Արմավիր | - Արմավիրի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Արմավիր |Ա. Դավթյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ |
|Էջմիածին | վարչության պետ |
| | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
| | - Արմավիրի կայազորի ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետ |
| | - Արմավիրի, Էջմիածնի զինվորական |
| | կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Գեղարքունիք | Գեղարքունիքի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Գավառ | |
|Մարտունի |Պ. Պողոսյան - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|Սևան | - մարզային ոստիկանության վարչության |
|Վարդենիս | պետ |
|Կրասնոսելսկ | - Սևանի կայազորի ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետ |
| | - Գավառի, Մարտունու, Սևանի, |
| | Վարդենիսի, Կրասնոսելսկի զինվորական |
| | կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Լոռի | - Լոռու մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Վանաձոր |Օ. Գասպարյան - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|Սպիտակ | - մարզային ոստիկանության վարչության |
|Ստեփանավան | պետ |
|Տաշիր | - Լոռու կայազորի ռազմական |
|Թումանյան | ոստիկանության Վանաձորի բաժնի պետ |
| | - Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, |
| | Տաշիրի, Թումանյանի զինվորական |
| | կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Կոտայք | Կոտայքի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Կոտայք | |
|(Աբովյան) |Հ. Բաղմանյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
|Հրազդան | - մարզային ոստիկանության վարչության |
|Չարենցավան | պետ |
|Նաիրի | - Երևանի կայազորի ռազմական |
| | ոստիկանության Աբովյանի բաժնի պետ |
| | - Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, |
| | Նաիրիի զինվորական կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Շիրակ | - Շիրակի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Գյումրի |Ս. Գալստյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
|Արթիկ | - մարզային ոստիկանության վարչության |
|Աշոցք | պետ |
|______________|______________________________________________________|
|Անի | - Շիրակի կայազորի ռազմական |
|Ախուրյան | ոստիկանության բաժնի պետ |
| | - Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, |
| | Ախուրյանի զինվորական կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Սյունիք | - Սյունիքի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Կապան |Տ. Փարվանյան - 1-ին բանակային կորպուսի հրամանատար |
|Գորիս | - մարզային ոստիկանության վարչության |
|Սիսիան | պետ |
|Մեղրի | - Գորիսի կայազորի ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետ |
| | - Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու |
| | զինվորական կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Վայոց ձոր | - Վայոց ձորի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Եղեգնաձոր |Ա. Մակարյան - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|Վայք | - մարզային ոստիկանության վարչության |
| | պետ |
| | - Եղեգնաձորի կայազորի ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետ |
| | - Եղեգնաձորի, Վայքի զինվորական |
| | կոմիսարներ |
|______________|______________________________________________________|
|Տավուշ | - Տավուշի մարզպետ |
| | (հանձնաժողովի նախագահ) |
|Իջևան |Ա. Բրուտյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար |
|Տավուշ (Բերդ) | - մարզային ոստիկանության վարչության |
|Նոյեմբերյան | պետ |
|Դիլիջան | - Լոռու կայազորի ռազմական |
| | ոստիկանության Իջևանի բաժնի պետ |
| | - Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, |
| | Դիլիջանի զինվորական կոմիսարներ |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1112-Ն որոշման
ԿԱԶՄ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Մինասյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական
ոստիկանություն, ավագ լեյտենանտ
Ա. Մուրադյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի
վերահսկիչ վարչություն
Ս. Ղասաբյան - ՀՀ առողջապահության նախարարություն
Վ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարություն
Ա. Այվազյան - թերապևտ, բ.գ.դ., պրոֆ.
Գ. Հարությունյան - թերապևտ, բ/ծ մայոր
Պ. Սառաֆյան - սրտաբան
Հ. Հովսեփյան - սրտաբան, բ/ծ մայոր
Հ. Մանվելյան - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ.
Տ. Ազարյան - նյարդաբան, բ/ծ մայոր
Վ. Հովհաննիսյան - մաշկաբան, բ/ծ մայոր
Խ. Էրամջյան - վիրաբույժ
Տ. Մարտիրոսյան - վիրաբույժ, բ/ծ մայոր
Ա. Սոխակյան - վնասվածքաբան
Ս. Սահակյան - վնասվածքաբան, բ/ծ մայոր
Ս. Փխրիկյան - օտոլարինգոլոգ, բ.գ.թ.
Հ. Բարսեղյան - օտոլարինգոլոգ
Ե. Բաղդասարյան - ակնաբույժ, բ.գ.թ.
Ն. Բաղդասարյան - ակնաբույժ, բ/ծ մայոր
Ա. Թումանյան - հոգեբույժ
Ա. Արզումանյան - հոգեբույժ
Ս. Սարդարյան - հոգեբույժ, բ/ծ մայոր
Ռ. Բզանյան - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/
Ա. Բաբայան - հանձնաժողովի քարտուղար