Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1112.161014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1112-Ն

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի «2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-544-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2014 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2014 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2014 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).

3) առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայացումը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) ուժեղացնել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2014 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2014 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 16-ի

N 1112-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Օհանյան         - ՀՀ պաշտպանության նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Յու. Խաչատուրով    - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Հ. Մուրադյան       - ՀՀ զինվորական կոմիսար

 

    Վ. Գասպարյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

 

    Գ. Հակոբյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության տնօրեն

 

    Գ. Կոստանյան       - ՀՀ գլխավոր դատախազ

 

    Ա. Մուրադյան       - ՀՀ առողջապահության նախարար

 

    Գ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Է. Նալբանդյան      - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Կ. Նահապետյան      - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                         անվտանգության և ներքին գործերի մշտական

                         հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

    Վ. Ասցատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային

                         փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 16-ի

N 1112-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքների և  |Հանձնաժողովների անդամները                             |

|զինվորական    |                                                      |

|կոմիսարիատների|                                                      |

|անվանումը     |                                                      |

|______________|______________________________________________________|

|      1       |                         2                            |

|______________|______________________________________________________|

|Երևան         |                - Երևանի  քաղաքապետ                   |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Արաբկիր       |                                                      |

|Մաշտոց        |Է. Ապրիամով     - ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ       |

|Կենտրոնական   |                - Երևան  քաղաքի ոստիկանության         |

|Նոր Նորք      |                  վարչության պետ                      |

|Շահումյան     |                - Երևան  քաղաքի կայազորի ռազմական     |

|Շենգավիթ      |                  ոստիկանության բաժնի պետ             |

|Էրեբունի      |                - Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր|

|              |                  Նորքի, Շահումյանի, Շենգավիթի,       |

|              |                  Էրեբունու զինվորական կոմիսարներ     |

|______________|______________________________________________________|

|Արագածոտն     |                - Արագածոտնի մարզպետ                  |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Աշտարակ       |Ա. Նազարյան     - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ   |

|Ապարան        |                                                      |

|Թալին         |                - մարզային ոստիկանության վարչության   |

|              |                  պետ                                 |

|              |                - Արմավիր կայազորի ռազմական           |

|              |                  ոստիկանության Աշտարակի բաժանմունքի  |

|              |                  պետ                                 |

|              |                - Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական|

|              |                  կոմիսարներ                          |

|______________|______________________________________________________|

|Արարատ        |                - Արարատի մարզպետ                     |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Արտաշատ       |Ա. Կարապետյան   - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության |

|Արարատ        |                  պետ                                 |

|Մասիս         |                - մարզային ոստիկանության վարչության   |

|              |                  պետ                                 |

|              |                - ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության|

|              |                  բաժանմունքի պետ                     |

|              |                - Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական|

|              |                  կոմիսարներ                          |

|______________|______________________________________________________|

|Արմավիր       |                - Արմավիրի մարզպետ                    |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Արմավիր       |Ա. Դավթյան      - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ       |

|Էջմիածին      |                  վարչության պետ                      |

|              |                - մարզային ոստիկանության վարչության   |

|              |                  պետ                                 |

|              |                - Արմավիրի կայազորի ռազմական          |

|              |                  ոստիկանության բաժնի պետ             |

|              |                - Արմավիրի, Էջմիածնի զինվորական       |

|              |                  կոմիսարներ                          |

|______________|______________________________________________________|

|Գեղարքունիք   |                  Գեղարքունիքի մարզպետ                |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Գավառ         |                                                      |

|Մարտունի      |Պ. Պողոսյան     - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար  |

|Սևան          |                - մարզային ոստիկանության վարչության   |

|Վարդենիս      |                  պետ                                 |

|Կրասնոսելսկ   |                - Սևանի  կայազորի ռազմական            |

|              |                  ոստիկանության բաժնի պետ             |

|              |                - Գավառի, Մարտունու, Սևանի,           |

|              |                  Վարդենիսի, Կրասնոսելսկի զինվորական  |

|              |                  կոմիսարներ                          |

|______________|______________________________________________________|

|Լոռի          |                - Լոռու մարզպետ                       |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Վանաձոր       |Օ. Գասպարյան    - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար  |

|Սպիտակ        |                - մարզային ոստիկանության վարչության   |

|Ստեփանավան    |                  պետ                                 |

|Տաշիր         |                - Լոռու կայազորի ռազմական             |

|Թումանյան     |                  ոստիկանության Վանաձորի բաժնի պետ    |

|              |                - Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի,     |

|              |                  Տաշիրի, Թումանյանի զինվորական       |

|              |                  կոմիսարներ                          |

|______________|______________________________________________________|

|Կոտայք        |                  Կոտայքի մարզպետ                     |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Կոտայք        |                                                      |

|(Աբովյան)     |Հ. Բաղմանյան    - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ   |

|Հրազդան       |                - մարզային ոստիկանության վարչության   |

|Չարենցավան    |                  պետ                                 |

|Նաիրի         |                - Երևանի  կայազորի ռազմական           |

|              |                  ոստիկանության Աբովյանի բաժնի պետ    |

|              |                - Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի,     |

|              |                  Նաիրիի զինվորական կոմիսարներ        |

|______________|______________________________________________________|

|Շիրակ         |                - Շիրակի մարզպետ                      |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Գյումրի       |Ս. Գալստյան     - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ   |

|Արթիկ         |                - մարզային ոստիկանության վարչության   |

|Աշոցք         |                  պետ                                 |

|______________|______________________________________________________|

|Անի           |                - Շիրակի կայազորի ռազմական            |

|Ախուրյան      |                  ոստիկանության բաժնի պետ             |

|              |                - Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի,     |

|              |                  Ախուրյանի զինվորական կոմիսարներ     |

|______________|______________________________________________________|

|Սյունիք       |                - Սյունիքի մարզպետ                    |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Կապան         |Տ. Փարվանյան    - 1-ին բանակային կորպուսի հրամանատար  |

|Գորիս         |                - մարզային ոստիկանության վարչության   |

|Սիսիան        |                  պետ                                 |

|Մեղրի         |                - Գորիսի կայազորի ռազմական            |

|              |                  ոստիկանության բաժնի պետ             |

|              |                - Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու     |

|              |                  զինվորական կոմիսարներ               |

|______________|______________________________________________________|

|Վայոց ձոր     |                - Վայոց ձորի մարզպետ                  |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Եղեգնաձոր     |Ա. Մակարյան     - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար  |

|Վայք          |                - մարզային ոստիկանության վարչության   |

|              |                  պետ                                 |

|              |                - Եղեգնաձորի կայազորի ռազմական        |

|              |                  ոստիկանության բաժնի պետ             |

|              |                - Եղեգնաձորի, Վայքի զինվորական        |

|              |                  կոմիսարներ                          |

|______________|______________________________________________________|

|Տավուշ        |                - Տավուշի մարզպետ                     |

|              |                  (հանձնաժողովի նախագահ)              |

|Իջևան         |Ա. Բրուտյան     - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար  |

|Տավուշ (Բերդ) |                - մարզային ոստիկանության վարչության   |

|Նոյեմբերյան   |                  պետ                                 |

|Դիլիջան       |                - Լոռու կայազորի ռազմական             |

|              |                  ոստիկանության Իջևանի  բաժնի պետ     |

|              |                - Իջևանի,  Տավուշի, Նոյեմբերյանի,     |

|              |                  Դիլիջանի զինվորական կոմիսարներ      |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 16-ի

N 1112-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Մուրադյան       - ՀՀ զինվորական կոմիսար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Մինասյան        - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Հ. Նազարյան        - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական

                         ոստիկանություն, ավագ լեյտենանտ

 

    Ա. Մուրադյան       - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի

                         վերահսկիչ վարչություն

 

    Ս. Ղասաբյան        - ՀՀ առողջապահության նախարարություն

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ առողջապահության նախարարություն

 

    Ա. Այվազյան        - թերապևտ,  բ.գ.դ., պրոֆ.

 

Գ. Հարությունյան  - թերապևտ, բ/ծ մայոր

 

    Պ. Սառաֆյան        - սրտաբան

 

    Հ. Հովսեփյան       - սրտաբան, բ/ծ մայոր

 

    Հ. Մանվելյան       - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ.

 

    Տ. Ազարյան         - նյարդաբան, բ/ծ մայոր

 

    Վ. Հովհաննիսյան    - մաշկաբան, բ/ծ մայոր

 

    Խ. Էրամջյան        - վիրաբույժ

 

    Տ. Մարտիրոսյան     - վիրաբույժ, բ/ծ մայոր

 

    Ա. Սոխակյան        - վնասվածքաբան

 

    Ս. Սահակյան        - վնասվածքաբան, բ/ծ մայոր

 

    Ս. Փխրիկյան        - օտոլարինգոլոգ, բ.գ.թ.

 

    Հ. Բարսեղյան       - օտոլարինգոլոգ

 

    Ե. Բաղդասարյան     - ակնաբույժ, բ.գ.թ.

 

    Ն. Բաղդասարյան     - ակնաբույժ, բ/ծ մայոր

 

    Ա. Թումանյան       - հոգեբույժ

 

    Ա. Արզումանյան     - հոգեբույժ

 

    Ս. Սարդարյան       - հոգեբույժ, բ/ծ մայոր

 

    Ռ. Բզանյան         - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/

 

    Ա. Բաբայան         - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.2014
N 1112-Ն
Որոշում