Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.11.2014  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

 

010.0152.231014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի սեպտեմբերի 29-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 8. Հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են գործողության մեջ դրվել այդ օրենքների ընդունման տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո` վեցերորդ ամսի 1-ից:

Այն դեպքում, երբ հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել մինչև ընթացիկ տարվա ավարտը, ապա հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են գործողության մեջ դրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո` վեցերորդ ամսի 1-ից:

Հարկի դրույքաչափի բարձրացման և նոր հարկատեսակի սահմանման վերաբերյալ սույն հոդվածի դրույթները չեն տարածվում տեղական հարկերի վրա:

Հարկի դրույքաչափի իջեցում, հարկատուների գործելու պայմանների մեղմացում, հարկի վերացում նախատեսող օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են գործողության մեջ դրվել այդ օրենքների ընդունման տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, եթե այդ օրենքներով այլ ժամկետ սահմանված չէ:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

23 հոկտեմբերի 2014 թվականի

ՀՕ-152-Ն

 

 

pin
ՀՀ 29.09.2014
N ՀՕ-152-Ն օրենք