(ուժը կորցրել է 08.09.99 թիվ ՆԿ-341 կարգադրություն)
i
031.0334.260899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1999 թվականի օգոստոսի 25-ին Երևանում ստորագրված Ճապոնական դրամաշնորհի (Կառուցվածքային բարեփոխումների երրորդ վարկային ծրագրի համար) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
26 օգոստոսի 1999 թ.
ՆԿ-334