Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2 ...

 

 

050.0196.050914

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        09            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014412

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2014 թվականի թիվ 196-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ֆոնդի կառավարիչների և ներդրումային ֆոնդի պահառուների ղեկավարների և պատասխանատու աշխատակիցների գրանցման գործընթացները և օպտիմալացնել այդ գործընթացները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 88-րդ հոդվածի 3-րդ մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշմամբ հաստատված »»Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ը (այսուհետ` Կանոնակարգ) շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 196-Ն որոշմամբ

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի

թիվ 115-Ն որոշմամբ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/05

 

ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող կամ գործող ներդրումային ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարիչների ղեկավարների և ֆոնդի կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց, ինչպես նաև ֆոնդի պահառուի ղեկավարների և աշխատակիցների որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշների ստուգման և գրանցման կարգը, մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը, ինչպես նաև կարգավորում է այդ հարցերի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված այլ հարաբերություններ:

2. Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ տեղեկանքները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով, առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով և սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում` տվյալ կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքի տվյալների (անվան և ծածկագրի) միջոցով:

3. Նոր ստեղծվող կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում, ղեկավարների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը «Փի Դի Էֆ» ֆորմատով:

4. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում, հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

5. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումներով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Ընդ որում, սույն կետում նշված միջնորդագրերը (դիմումները) էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում դրանք պետք է ներկայացվեն «Փի-ԴԻ-Էֆ» ֆորմատով, իսկ ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

._____________________________________________________________________.

|Դիմող      |գծիկ|Փաստաթղթի|գծիկ|Փաստաթղթի  |գծիկ|ամսաթիվ`|կետ|ֆայլի  |

|ընկերության|    |տեսակը   |    |բովանդակու-|    |օօաատտ  |   |ընդլայ-|

|անվանումը  |    |         |    |թյունը     |    |ֆորմատով|   |նումը  |

|           |    |         |    |(12 նիշի   |    |        |   |       |

|           |    |         |    |սահմաննե-  |    |        |   |       |

|           |    |         |    |րում)      |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

օրինակ

._____________________________________________________________________.

|ԱԲԳ        | _  |միջնորդա-| _  |Կանոնադր.  | -  |250913  | . |pdf    |

|           |    |գիր      |    |փոփ        |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

6. Սույն կանոնակարգով սահմանված կառավարչի գործադիր տնօրենի որակավորման պահանջները և ընթացակարգերը տարածվում են նաև կառավարչի լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ինչպես նաև կառավարչի ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի վրա:

7. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին և 66-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված հետևյալ անձինք, ինչպես նաև ֆոնդի պահառուի ղեկավարը և աշխատակիցը պետք է ունենան սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացված որակավորում.

1) ֆոնդի կառավարչի խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, ֆոնդի կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի տնօրենը (այսուհետ` մասնաճյուղի տնօրեն),

2) օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները,

3) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը,

4) ֆոնդի պահառուի ղեկավարը և աշխատակիցը:

8. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հետևյալ անձանց վրա չի տարածվում սույն կանոնակարգով սահմանված որակավորում ունենալու պահանջը.

1) ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարները,

2) ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի ներկայացուցչության ղեկավարը:

9. Սույն կանոնակարգով նախատեսված որակավորման վկայականներին հավասարեցվում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված որակավորումները, դիպլոմները կամ հավաստագրերը:

10. Սույն կանոնակարգի 9-րդ կետը չի տարածվում կամավոր և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող հետևյալ ֆիզիկական անձանց և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավարի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի վրա, որոնք գրանցվելու համար պետք է բավարարեն սույն կետով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին.

 

._____________________________________________________________________.

|1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի  |

|կառավարման գործունեություն իրականացնող անձինք                        |

|_____________________________________________________________________|

|Պաշտոն                           |Չափանիշ                            |

|_________________________________|___________________________________|

|1) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1. բարձրագույն կրթություն,         |

|կազմում ֆոնդի կառավարման         |2. ակտիվների կառավարման առնվազն 3  |

|գործունեություն իրականացնող      |տարվա փորձ, կամ ակտիվների          |

|ֆիզիկական անձ, որն իրականացնում է|կառավարման առնվազն 1 տարվա փորձ և  |

|ֆոնդի ներդրումային               |Սի-Էֆ-Էյ (CFA) առնվազն 1 փուլը     |

|քաղաքականության շրջանակներում    |ավարտած լինելու փաստը հավաստող     |

|ֆոնդի ակտիվների ներդրման         |փաստաթղթի առկայություն և           |

|վերաբերյալ որոշումների կայացում  |3. Կենտրոնական բանկից ստացված      |

|                                 |որակավորման վկայական               |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1. 1) բարձրագույն կրթություն,      |

|կազմում ֆոնդի կառավարման         |2) ակտիվների կառավարման առնվազն    |

|գործունեություն իրականացնող      |3 տարվա փորձ կամ ակտիվների         |

|ֆիզիկական անձ, որն իրականացնում է|կառավարման առնվազն 1 տարվա փորձ և  |

|ֆոնդի զուտ ակտիվների արժեքի      |Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն 1 փուլը   |

|հաշվարկում                       |ավարտած լինելու փաստը հավաստող     |

|                                 |փաստաթղթի առկայություն և           |

|                                 |3) Կենտրոնական բանկից ստացված      |

|                                 |որակավորման վկայական կամ           |

|                                 |2. 1) բարձրագույն կրթություն,      |

|                                 |2) Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ (ACCA,    |

|                                 |CPI) փուլերի առնվազն կեսը ավարտած  |

|                                 |լինելու փաստը հավաստող փաստաթղթի   |

|                                 |առկայություն և                     |

|                                 |3) Կենտրոնական բանկից ստացված      |

|                                 |որակավորման վկայական               |

|_____________________________________________________________________|

|2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում       |

|ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք                  |

|_____________________________________________________________________|

|1) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1.                                 |

|կազմում ֆոնդի կառավարման         |1) բարձրագույն կրթություն,         |

|գործունեություն իրականացնող      |2) ակտիվների կառավարման առնվազն 5  |

|ֆիզիկական անձ, որն իրականացնում է|տարվա փորձ, կամ ակտիվների          |

|ֆոնդի ներդրումային               |կառավարման առնվազն 2 տարվա փորձ և  |

|քաղաքականության շրջանակներում    |Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն երկու     |

|ֆոնդի ակտիվների ներդրման         |փուլը ավարտած լինելու փաստը        |

|վերաբերյալ որոշումների կայացում  |հավաստող փաստաթղթի առկայություն և  |

|                                 |3) Կենտրոնական բանկից ստացված      |

|                                 |որակավորման վկայական կամ           |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1. 1) բարձրագույն կրթություն,      |

|կազմում ֆոնդի կառավարման         |2) ակտիվների կառավարման առնվազն 5  |

|գործունեություն իրականացնող      |տարվա փորձ, կամ ակտիվների          |

|ֆիզիկական անձ, որն իրականացնում է|կառավարման առնվազն 2 տարվա փորձ և  |

|ֆոնդի զուտ ակտիվների արժեքի      |Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն երկու     |

|հաշվարկում                       |փուլը ավարտած լինելու փաստը        |

|                                 |հավաստող փաստաթղթի առկայություն և  |

|                                 |3) Կենտրոնական բանկից ստացված      |

|                                 |որակավորման վկայական կամ           |

|                                 |2. 1) բարձրագույն կրթություն,      |

|                                 |2) Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ (ACCA,    |

|                                 |CPI) փուլերի առնվազն կեսը ավարտած  |

|                                 |լինելու փաստը հավաստող փաստաթղթի   |

|                                 |առկայություն և                     |

|                                 |3) Կենտրոնական բանկից ստացված      |

|                                 |որակավորման վկայական               |

|_____________________________________________________________________|

|3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավար                   |

|_____________________________________________________________________|

|1) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |2. առնվազն 3 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |աշխատանքային փորձ,                 |

|աուդիտի ղեկավար                  |3. միջազգային աուդիտորական         |

|                                 |որակավորման (Սի-Այ-Էյ) փուլերից    |

|                                 |առնվազն մեկը ավարտած լինելու փաստը |

|                                 |հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ |

|                                 |Էյ-ՍԻ-ՍԻ-Էյ (ACCA) որակավորման     |

|                                 |բոլոր մակարդակները                 |

|                                 |4. Կենտրոնական բանկից ստացված      |

|                                 |որակավորման վկայական               |

._____________________________________________________________________.

 

11. Սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան որակավորումն ստացած են համարվում և լրացուցիչ որակավորման ստուգում անցնելու կարիք չունեն նաև սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում աշխատած, գրանցման գործընթացում գտնվող այն անձինք, ովքեր դրանցում ստանձնել են որակավորման ենթակա պաշտոնին համանման պաշտոնի պարտականություններ և (կամ) զբաղեցրել նմանատիպ պաշտոններ:

12. Թեկնածուն կարող է դիմել Կենտրոնական բանկ` մեկից ավելի ղեկավար պաշտոնների համար նախատեսված քննություններին մասնակցելու և համապատասխան որակավորման վկայականներ ստանալու համար:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

13. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) որակավորվող անձ` սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված որևէ պաշտոնի համար որակավորում ստացած անձ,

3) հանձնաժողով` Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով,

4) թեկնածու` անձ, որը դիմում է որակավորման ստուգում անցնելու համար,

5) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` անձ, որն առանց տվյալ ղեկավարի պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները:

6) հանրային ծառայությունների համարանիշ` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ, սոցիալական ապահովության քարտի համար, հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

7) անձնագրի տվյալներ` անձնագրի սերիան և համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի համարը:

8) «Բարձրագույն կրթություն ունեցող անձ»` անձ, որն ավարտել է Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն կամ ստացել է Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական ոլորտի մասնագիտական որակավորման վկայական:

14. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԲԱԺԻՆ II
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

 

15. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով որակավորման վկայական է տրամադրվում որոշակի պաշտոնում գրանցված այն ղեկավարին, որն ունի սույն կետի աղյուսակում նշված, տվյալ պաշտոնին համապատասխան որակավորում, դիպլոմ կամ հավաստագիր.

 

._____________________________________________________________________.

|           Պաշտոն                |   Որակավորում, դիպլոմ կամ         |

|                                 |          հավաստագիր               |

|_____________________________________________________________________|

|1. Ֆոնդի (բացառությամբ` կամավոր կենսաթոշակային ֆոնդի և  պարտադիր     |

|կենսաթոշակային ֆոնդի) կառավարչի ղեկավարներ և  կառավարչի անունից կամ  |

|կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք          |

|_____________________________________________________________________|

|1) Ֆոնդի կառավարչի ղեկավար, այդ թվում`                               |

|_____________________________________________________________________|

|ա. գործադիր տնօրեն (գործադիր     |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)        |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |որակավորում կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) |

|օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի |որակավորման F1-F9 մակարդակներ      |

|գործադիր մարմնի ղեկավար, գործադիր|                                   |

|մարմնի անդամ, գործադիր տնօրենի   |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_________________________________|___________________________________|

|բ. ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|տնօրեն                           |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)        |

|                                 |որակավորում կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) |

|                                 |որակավորման F1-F9 մակարդակներ      |

|_________________________________|___________________________________|

|գ. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |F1-F9 մակարդակները կամ CIA         |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |որակավորում կամ CFA որակավորման 2  |

|աուդիտի ղեկավար                  |մակարդակ                           |

|_________________________________|___________________________________|

|դ. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|F1-F9 մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |(CIA) որակավորում կամ CFA          |

|                                 |որակավորման 2 մակարդակ             |

|_________________________________|___________________________________|

|ե. գլխավոր հաշվապահ, գլխավոր     |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |F1-F9 մակարդակներ, կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |(CFA) որակավորման 2 մակարդակ       |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի անունից կամ   |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|կազմում ֆոնդի կառավարման         |մակարդակներ որակավորման առնվազն մեկ|

|գործունեություն իրականացնող      |փուլ կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA)        |

|ֆիզիկական անձ                    |որակավորման F1-F9 մակարդակներ      |

|_____________________________________________________________________|

|2. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ                 |

|_____________________________________________________________________|

|1) գործադիր տնօրեն (գործադիր     |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ    |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |F1-F9 մակարդակներ                  |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|տնօրեն                           |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ    |

|                                 |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|                                 |F1-F9 մակարդակներ                  |

|_________________________________|___________________________________|

|3) Ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլո|

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA)    |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |որակավորում                        |

|աուդիտի ղեկավար                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|4) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |(CIA) որակավորում                  |

|_________________________________|___________________________________|

|5) գլխավոր հաշվապահ, գլխավոր     |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |F1-F9 մակարդակներ, կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |(CFA) որակավորման 2 մակարդակ       |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_____________________________________________________________________|

|3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ                |

|_____________________________________________________________________|

|1) գործադիր տնօրեն (գործադիր     |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)  |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |F1-F9 մակարդակներ                  |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |                                   |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)  |

|տնօրեն                           |կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման |

|                                 |F1-F9 մակարդակներ                  |

|_________________________________|___________________________________|

|3) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |(CIA) որակավորում                  |

|_________________________________|___________________________________|

|4) գլխավոր հաշվապահ, գլխավոր     |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)  |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |F1-F9 մակարդակներ                  |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_____________________________________________________________________|

|4. Ֆոնդի պահառուի ղեկավար և  աշխատակից                               |

|_____________________________________________________________________|

|1) ֆոնդի պահառուի ղեկավար        |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)  |

|                                 |կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման |

|                                 |F1-F9 մակարդակներ                  |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի պահառուի աշխատակից      |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման առնվազն |

|                                 |մեկ փուլ կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA)    |

|                                 |որակավորման F1-F9 մակարդակներ      |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 4
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Կենտրոնական բանկի խորհրդի նիստում հարցազրույցի միջոցով որակավորման ստուգումն անցնում են կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամի պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները:

17. Հարցազրույցն (բացառությամբ` լրացուցիչ հարցազրույցի) իրականացվում է խորհրդի անդամի` Կենտրոնական բանկի կողմից գրանցման գործընթացում, որին խորհրդի անդամի մասնակցության համար կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացում միջնորդագիր և տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 7-ի և համաձայն Հավելված 1-ի:

18. Կենտրոնական բանկը կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամների որակավորման ստուգման համար հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ թեկնածուին տեղեկացնում է հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:

19. Հարցազրույցի ժամանակ ստուգվում են թեկնածուի գիտելիքները սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

20. Հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում կառավարչի խորհրդի անդամի թեկնածուների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

21. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշում ընդունել նաև առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:

22. Խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում նշված անձը համարվում է խորհրդի անդամի որակավորում ստացած:

23. Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամի որակավորումը տրվում է մինչև նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը:

24. Որակավորում ստացած կառավարչի, օտարերկրյա կառավարչի խորհրդի նախագահը և խորհրդի անդամը իրենց պաշտոնավարման ընթացքում Կենտրոնական բանկի կողմից կարող են որակավորման ստուգման նպատակով հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

25. Լրացուցիչ հարցազրույցը կարող է իրականացվել ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, որի մասին կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը տեղեկացվում է առնվազն 30 օր առաջ:

26. Լրացուցիչ հարցազրույցն անցկացվում է սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

27. Լրացուցիչ հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

28. Խորհրդի անդամի գիտելիքների անհամապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում, ինչպես նաև սույն գլխով սահմանված կարգով լրացուցիչ հարցազրույցին անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում այդ անձինք համարվում են որակավորում չունեցող:

 

ԳԼՈՒԽ 5
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ) ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Որակավորման ստուգում անցնելու նպատակով քննություն հանձնում են ստորև նշված պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները`

1) կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, մասնաճյուղի տնօրենը,

2) օտարերկրյա կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, մասնաճյուղի տնօրենը,

3) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը,

4) ֆոնդի պահառուի ղեկավարը և աշխատակիցը:

30. Քննությունն անցկացվում է Կենտրոնական բանկի թեսթավորման ծառայության (այսուհետ` թեսթավորման ծառայություն) կամ Կենտրոնական բանկի որոշմամբ` այլ կազմակերպության կողմից: Ընդ որում, Կենտրոնական բանկի որոշմամբ քննություններն այլ կազմակերպությունների կողմից անցկացվելու դեպքում քննության թեստերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:

31. Քննությանը հերթագրվելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` մինչև տվյալ եռամսյակին նախորդող ամսվա 10-ը:

32. Թեկնածուները քննությանը մասնակցելու համար պետք է նախապես հերթագրվեն Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում մուտքագրելով հետևյալ տվյալները`

1) անուն, ազգանուն,

2) որակավորման տեսակ,

3) քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),

4) հեռախոսահամար,

5) անձնագրի տվյալները,

6) էլեկտրոնային փոստի հասցեն:

33. Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

34. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

35. Քննության համար առանձնացված սենյակում թեկնածուն նստում է համապատասխան համակարգչի մոտ` ըստ ցուցակի:

36. ՈՒշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

37. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով:

38. Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

39. Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից միանշանակ ճիշտ) պատասխան:

40. Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչ սարքերի), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և համարվում է բացասական արդյունք ապահոված:

41. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

 

ԳԼՈՒԽ 6
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ) ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ

 

42. Թեկնածուները Կենտրոնական բանկում որակավորման ստուգումը անցնում են սույն կանոնակարգի Հավելված 6-ում ներկայացված աղյուսակում նշված թեմաներով, ընդ որում, «V» նշանը նշանակում է` տվյալ թեման վերաբերում է, «-» նշանը` չի վերաբերում:

43. Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է սույն կանոնակարգի Հավելված 6-ում սահմանված թեմաների ցանկի հիման վրա:

44. Թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ և ենթակա չեն հրապարակման:

45. Թեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության: Թեսթերը և դրանցում պարունակվող հարցերի քանակը տարբերակվում են ըստ որակավորման հետևյալ տեսակների.

 

._____________________________________________________________________.

|ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿ                                           |ՀԱՐՑԵՐԻ |

|                                                            |ՔԱՆԱԿ   |

|____________________________________________________________|________|

|1. Ֆոնդի կառավարչի (օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի) |        |

|ղեկավար, այդ թվում`                                         |        |

|____________________________________________________________|________|

|1.1. ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի            |100 հարց|

|մասնաճյուղի գործադիր տնօրեն (գործադիր մարմնի ղեկավար),      |        |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ,            |        |

|____________________________________________________________|________|

|1.2. ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի|        |

|գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ,                |        |

|1.3. ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի|        |

|ներքին աուդիտի ղեկավար, ներքին աուդիտի անդամ,               |        |

|____________________________________________________________|________|

|1.4. ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրեն                     |80 հարց |

|____________________________________________________________|________|

|2. Ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման     |80 հարց |

|գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ                   |        |

|____________________________________________________________|________|

|3. Ֆոնդի պահառուի ղեկավար և  աշխատակից                      |80 հարց |

._____________________________________________________________________.

 

46. Թեսթի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:

47. Հայոց լեզվին չտիրապետող թեկնածուների քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում` Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Հայոց լեզվին չտիրապետող թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել` Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի թույլտվությամբ:

48. Թեսթերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է 3-ից 4 պատասխան, որոնցից մեկն է միանշանակ ճիշտ և լիարժեք:

49. Թեստի հարցի միանշանակ ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում միանշանակ սխալ և ոչ միանշանակ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

 

ԳԼՈՒԽ 7
ԹԵՍԹԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

50. Թեսթերի հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված, և նրան տրվում է որակավորման վկայական:

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

51. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են դիմել մասնակցելու քննությանը` համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:

52. Թեկնածուի` թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Հանձնաժողովը, որի դրական եզրակացության հիման վրա թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

53. Թեկնածուն կարող է բողոքարկել անցկացված որակավորման քննության արդյունքները` քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 8
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

54. Որակավորման վկայականը տրվում է` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

2) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի գլխավոր հաշվապահի և գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնների համար,

3) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավարի և անդամների պաշտոնների համար,

4) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրենի համար,

5) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի պաշտոնի համար,

6) ֆոնդի պահառուի ղեկավարի և աշխատակցի պաշտոնների համար:

55. Սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է`

1) քննության դրական արդյունք ապահոված թեկնածուներին` էլեկտրոնային եղանակով, ուղարկելով թեկնածուի կողմից քննության մասնակցության հերթագրման ժամանակ ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին, քննությունը հանձնելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում:

2) սույն կանոնակարգի 11-րդ կետի պահանջներին բավարարող ղեկավարի թեկնածուին, սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարի թեկնածուին Կենտրոնական բանկում գրանցվելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկվելով ղեկավարի գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:

56. Որակավորման վկայականները սույն կանոնակարգի 55-րդ կետով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին չստանալու դեպքում կամ էլեկտրոնային փոստի խափանման դեպքում անձը կարող է այդ մասին հայտնել Կենտրոնական բանկին` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով թեկնածուն ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկվելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

57. Որակավորվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից (սույն կանոնակարգում սահմանված դեպքերում ղեկավարի գրանցումից հետո տրամադրելու դեպքում` որպես ղեկավար գրանցման օրվանից) տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

58. Թեկնածուների որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 3 տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ և սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող միջազգային որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ միջազգային որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի` որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել է միջազգային որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի կանոնները:

 

ԳԼՈՒԽ 9
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՏՐՎՈՂ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

59. Սույն կանոնակարգի 54-րդ կետի 1-ին ենթակետով նշված պաշտոնների համար որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել նաև ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրեն, ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, ֆոնդի պահառուի ղեկավար կամ աշխատակից:

60. Ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահը ի պաշտոնե կարող է լինել տվյալ ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր մարմնի (տնօրինության, վարչության) անդամ` առանց գործադիր մարմնի (տնօրինության, վարչության) անդամի որակավորման վկայական ստանալու:

61. Սույն կանոնակարգի 54-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նշված պաշտոնների համար որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել ֆոնդի կառավարչի մասնաճյուղի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ:

 

ԳԼՈՒԽ 10
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

62. Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի, ինչպես նաև պահառուի միջնորդությամբ որպես ղեկավար գրանցման ներկայացված անձը պետք է իրազեկ լինի, համապատասխանաբար, կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կամ պահառուի գործունեությունը կարգավորող օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կամ պահառուի գործարար ծրագրին, ինչպես նաև, համապատասխանաբար, կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կամ պահառուի գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին:

63. Անձը ստորև նշված որևէ պաշտոնում աշխատելու նպատակով գրանցվելու համար սույն կանոնակարգի 62-րդ կետով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներից բացի պետք է բավարարի նաև սույն կետով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին, բացառությամբ սույն կանոնակարգի 64-րդ կետով նախատեսված դեպքերի`

 

._____________________________________________________________________.

|Պաշտոն                           |Մասնագիտական համապատասխանության    |

|                                 |չափանիշ                            |

|_____________________________________________________________________|

|1. Ֆոնդի (բացառությամբ` կամավոր կենսաթոշակային ֆոնդի և  պարտադիր     |

|կենսաթոշակային ֆոնդի) կառավարչի ղեկավարներ և  կառավարչի անունից կամ  |

|կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք          |

|_____________________________________________________________________|

|1) Ֆոնդի կառավարչի ղեկավար, այդ թվում                                |

|_____________________________________________________________________|

|ա. խորհրդի անդամ                 |1. բարձրագույն կրթության           |

|                                 |առկայության դեպքում առնվազն 5 տարվա|

|                                 |աշխատանքային փորձ,                 |

|                                 |2. բարձրագույն կրթության           |

|                                 |բացակայության դեպքում` առնվազն 10  |

|                                 |տարվա աշխատանքային փորձ            |

|                                 |                                   |

|_________________________________|___________________________________|

|բ. գործադիր տնօրեն (գործադիր     |1. բարձրագույն կրթություն և        |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |փորձ, որից առնվազն երկու տարին`    |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |ղեկավար պաշտոնում                  |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|գ. ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |1. բարձրագույն կրթություն,         |

|տնօրեն                           |2. առնվազն 1 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|դ. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |2. առնվազն 3 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |աշխատանքային փորձ` աուդիտի ոլորտում|

|աուդիտի ղեկավարը                 |                                   |

|_________________________________|___________________________________|

|ե. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|անդամը, օտարերկրյա ֆոնդի         |2. Առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |աշխատանքային փորձ, ընդ որում`      |

|աուդիտի անդամը                   |տեղեկատվական համակարգերի համար     |

|                                 |պատասխանատու ներքին աուդիտի անդամի |

|                                 |համար` առնվազն 2 տարվա մասնագիտական|

|                                 |աշխատանքային փորձ տեղեկատվական     |

|                                 |տեխնոլոգիաների ոլորտում            |

|_________________________________|___________________________________|

|զ. գլխավոր հաշվապահ, գլխավոր     |1. բարձրագույն կրթություն և        |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |2. առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |աշխատանքային փորձ                  |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1. բարձրագույն կրթություն          |

|կազմում ֆոնդի կառավարման         |                                   |

|գործունեություն իրականացնող      |                                   |

|ֆիզիկական անձ                    |                                   |

|_____________________________________________________________________|

|2. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ, այդ թվում`     |

|_____________________________________________________________________|

|1) խորհրդի նախագահ, անդամ        |1. բարձրագույն կրթություն,         |

|                                 |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ, որից առնվազն երկու տարին     |

|                                 |ղեկավար պաշտոնում                  |

|_________________________________|___________________________________|

|2) գործադիր տնօրեն (գործադիր     |1. բարձրագույն կրթություն,         |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |փորձ, որից առնվազն երկու տարին     |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |ղեկավար պաշտոնում                  |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|3) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |1. բարձրագույն կրթություն,         |

|տնօրեն                           |2. առնվազն 1 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|4) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |2. առնվազն 3 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |աշխատանքային փորձ                  |

|աուդիտի ղեկավար                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|5) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|2. Առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |աշխատանքային փորձ, ընդ որում`      |

|                                 |տեղեկատվական համակարգերի համար     |

|                                 |պատասխանատու ներքին աուդիտի անդամի |

|                                 |համար` առնվազն 2 տարվա մասնագիտական|

|                                 |աշխատանքային փորձ տեղեկատվական     |

|                                 |տեխնոլոգիաների ոլորտում            |

|_________________________________|___________________________________|

|6) գլխավոր հաշվապահ, գլխավոր     |1. բարձրագույն կրթություն,         |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |2. առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |աշխատանքային փորձ                  |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_____________________________________________________________________|

|3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ, այդ թվում`    |

|_____________________________________________________________________|

|1) խորհրդի նախագահ, անդամ        |1. բարձրագույն կրթություն,         |

|                                 |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ, որից առնվազն երկու տարին`    |

|                                 |ղեկավար պաշտոնում                  |

|_________________________________|___________________________________|

|2) գործադիր տնօրեն (գործադիր     |1. բարձրագույն կրթություն,         |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |փորձ, որից առնվազն երկու տարին     |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |ղեկավար պաշտոնում                  |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|3) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |1. բարձրագույն կրթություն,         |

|տնօրեն                           |2. առնվազն 1 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|4) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|2. Առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |աշխատանքային փորձ, ընդ որում`      |

|                                 |տեղեկատվական համակարգերի համար     |

|                                 |պատասխանատու ներքին աուդիտի անդամի |

|                                 |համար` առնվազն 2 տարվա մասնագիտական|

|                                 |աշխատանքային փորձ տեղեկատվական     |

|                                 |տեխնոլոգիաների ոլորտում            |

|_________________________________|___________________________________|

|5) գլխավոր հաշվապահ, գլխավոր     |1. բարձրագույն կրթություն,         |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |2. առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |աշխատանքային փորձ                  |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_____________________________________________________________________|

|4. Ֆոնդի պահառուի ղեկավար և  աշխատակից                               |

|_____________________________________________________________________|

|1) ֆոնդի պահառուի ղեկավար        |1. բարձրագույն կրթություն,         |

|                                 |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|2) Ֆոնդի պահառուի աշխատակից      |1. բարձրագույն կրթություն          |

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.2014
N 196-Ն
Որոշում