Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅ ...

27.02.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.09.1999  -ից մինչեւ   27.02.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.00 թիվ 319 որոշում)

i

118.0263.060899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

19 հուլիսի 1999 թվականի թիվ 263

 

i

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), հրամայում եմ`

1. Հաստատել «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության

հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»:

2. Սահմանել, որ սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի

i

Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի

«Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740

որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված

կազմակերպությունների վրա:

3. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թ.

i

հունվարի 26-ի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թիվ 28

հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական

գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»:

 

i

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ

 

Սույն հաշվային պլանը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), ելնելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներից, հաշվի առնելով ֆինանսական հաշվետվությունների կազմման և կառավարչական հաշվառման պահանջները:

Սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:

Հաշվային պլանը բաղկացած է երեք բաժնից`

1. Ընդհանուր դրույթներ,

2. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ,

3. Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ:

I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:

II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:

III բաժնում տրված է հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և նրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի` հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:

Հաշվային պլանը կազմված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվներից և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):

Հաշվային պլանը ներառում է 9 դաս`

1. Ոչ ընթացիկ ակտիվներ,

2. Ընթացիկ ակտիվներ,

3. ՍԵփական կապիտալ,

4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,

5. Ընթացիկ պարտավորություններ

6. Եկամուտներ,

7. Ծախսեր,

8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,

9. Արտահաշվեկշռային հաշիվներ:

1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը` կառավարչական հաշվառման և 9-րդ դասը` արտահաշվեկշռային հաշիվները:

Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):

Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:

Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների զուտ շրջանառությունը (դեբետային` ծախսերի գծով և կրեդիտային` եկամուտների գծով), սահմանված դեպքերում դրանց տարբերությունը` տեղափոխվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:

Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի (ծառայության) ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են կազմակերպության ներքին կարիքների համար` կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:

Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (վարձակալված (գործառնական) հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանության, վերամշակման ընդունված ակտիվներ և այլն), պայմանական իրավունքների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:

Հաշիվների կոդավորումը կառուցված է տասնորդական համակարգով, որոնց համապատասխան`

- հաշիվների դասերը նշված են միանիշ թվով` 1-ից մինչև 9-ը,

- հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը` խմբի համարը,

- առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը` առաջին կարգի հաշվի համարը,

- երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը` երկրորդ կարգի հաշվի համարը:

1-7 դասի առաջին կարգի հաշիվները պարտադիր են բոլոր կազմակերպությունների համար, իսկ 8-9 դասի առաջին կարգի հաշիվները և երկրորդ կարգի բոլոր հաշիվները օգտագործվում են անհրաժեշտության դեպքում, ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:

Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները կարող են անհրաժեշտության դեպքում հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ, օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, ինչպես նաև իրենց գործունեության բնույթից ելնելով փոփոխել երկրորդ կարգի հաշիվները, այդ մասին բացահայտելով իրենց հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:

Հաշվային պլանը ներառում է ակտիվային, պասիվային, ակտիվապասիվային հաշիվներ: 1, 2, 7, 8 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են:

1-8 դասերի հաշիվներում կազմակերպության գործառնությունների և նրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումը իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի հաշիվներում` հաշվառման պարզ համակարգով:

 

II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ

 

   Հաշիվն.    I կարգի   II կարգի

    խմբի      հաշիվն.   հաշիվն.

    ծածկ.      ծածկ.    ծածկ.

 

ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

    11-12                     ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

               111           Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ

                      1111   Շենքեր

                      1112   Կառուցվածքներ

                      1113   Փոխանցող հարմարանքներ

                      1114   Մեքենաներ և սարքավորումներ

                      1115   Տրանսպորտային միջոցներ

                      1116   Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ

                      1117   Բազմամյա տնկարկներ

                      1118   Բանող և մթերատու անասուններ

                      1119   Այլ հիմնական միջոցներ

 

               112           Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների

                             մաշվածություն

                      1121   Շենքերի մաշվածություն

                      1122   Կառուցվածքների մաշվածություն

                      1123   Փոխանցող հարմարանքների մաշվածություն

                      1124   Մեքենաների և սարքավորումների մաշվածություն

                      1125   Տրանսպորտային միջոցների մաշվածություն

                      1126   Արտադրական գույքի, տնտեսական գույքի,

                             գործիքների մաշվածություն

                      1127   Բազմամյա տնկարկների մաշվածություն

                      1128   Բանող և մթերատու անասունների մաշվածություն

                      1129   Այլ հիմնական միջոցների մաշվածություն

 

               113           Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ

                      1131   Շահագործման չհանձնված հիմնական միջոցներ

                      1132   Ժամանակավորապես շահագործումից հանված

                             հիմնական միջոցներ

                      1133   Շահագործումից հանված և օտարման նպատակով

                             պահվող հիմնական միջոցներ

 

               114           Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական

                             միջոցների մաշվածություն

 

               115           Հողամասեր

 

               116           Բնական ռեսուրսներ

 

               117           Բնական ռեսուրսների սպառում

 

               118           Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

                      1181   Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ

                      1182   Տեղակայման ենթակա սարքավորումներ

                      1183   Հետագա կապիտալացվող ծախսումներ

 

               119           Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական

                             միջոցներ

 

               121           Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական

                             միջոցների մաշվածություն

 

               122           Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից

                             կորուստներ

 

     13                      ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

               131           Ոչ նյութական ակտիվներ

                      1311   Կազմակերպչական ծախսեր

                      1312   Լիցենզիաներ

                      1313   Ֆիրմայի գին (գուդվիլ)

                      1314   Արտոնագրեր

                      1315   Ապրանքային նշաններ

                      1316   Ծրագրային ապահովում

                      1317   Հողի և բնական ռեսուրսների օգտագործման

                             իրավունք

                      1318   Այլ ոչ նյութական ակտիվներ

 

               132           Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա

                      1321   Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա

                      1322   Լիցենզիաների ամորտիզացիա

                      1323   Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա

                      1324   Արտոնագրերի ամորտիզացիա

                      1325   Ապրանքային նշանների ամորտիզացիա

                      1326   Ծրագրային ապահովման ամորտիզացիա

                      1327   Հողի և բնական ռեսուրսների օգտագործման

                             իրավունքի ամորտիզացիա

                      1328   Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա

 

               133           Զարգացման անավարտ ծախսումներ

 

               134           Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ

 

               135           Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների

                             ամորտիզացիա

 

               136           Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից

                             կորուստներ

 

      14                     ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

               141           Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի

                             կանոնադրական կապիտալում

                      1411   Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր

                             ընկերություններում

                      1412   Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված

                             կազմակերպություններում

                      1413   Ոչ ընթացիկ ներդրումներ համատեղ

                             ձեռնարկումներում

 

                142          Այլ ոչ ընթացիկ ներդրումներ

                      1421   Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի

                             կանոնադրական կապիտալում

                      1422   Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի

                             պարտքային արժեթղթերում

                      1423   Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի

                             պարտքային արժեթղթերում

 

                143          Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման

                             արժեքի և անվանական (մարման) արժեքի

                             տարբերություն

                      1431   Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և

                             անվանական (մարման) արժեքի դրական

                             տարբերություն (հավելավճար)

                      1432   Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և

                             անվանական (մարման) արժեքի բացասական

                             տարբերություն (զեղչ)

 

                144          Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում

 

                145          Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական

                             վարձակալության գծով

 

                146          Չվաստակած ֆինանսական եկամուտ

 

    15                       ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

                151          Ոչ ընթացիկ ակտիվները հետաձգված ծախսումների

                             գծով

 

                152          Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով

 

                153          Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու

                             համար

 

ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

     21                      ՊԱՇԱՐՆԵՐ

 

                211          Նյութեր

                      2111   Հումք և նյութեր

                      2112   Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ

                             և դետալներ

                      2113   Վառելիք

                      2114   Տարա և տարանյութեր

                      2115   Պահեստամասեր

                      2116   Շինանյութեր

                      2117   Գյուղատնտեսական նշանակության նյութեր

                      2118   Վերամշակման հանձնված նյութեր

                      2119   Այլ նյութեր

 

                212          Աճեցվող և  բտվող կենդանիներ

 

                213          Արագամաշ առարկաներ

                      2131   Արագամաշ առարկաներ պահեստում

                      2132   Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ

 

                214          Անավարտ արտադրություն

                      2141   Արտադրանքի գծով

                      2142   Աշխատանքների գծով

                      2143   Ծառայությունների գծով

                      2144   Օժանդակ արտադրության գծով

 

                215          Արտադրանք

                      2151   Պատրաստի արտադրանք

                      2152   Սեփական արտադրության կիսապատրաստուքներ

                      2153   Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով

                             վաճառքի հանձնված արտադրանք

                      2154   Առաքված արտադրանք

 

                216          Ապրանքներ

                      2161   Ապրանքներ պահեստում

                      2162   Ապրանքներ մանրածախ առևտրում

                      2163   Տարա և տարանյութ

                      2164   Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի

                             հանձնված ապրանքներ

                      2165   Առաքված ապրանքներ

                      2166   Այլ ապրանքներ

 

                217          Ապրանքների վաճառքի գնի և  ինքնարժեքի

                             տարբերություն

                      2171   Առևտրական հավելագին

                      2172   Ավելացված արժեքի հարկ

                      2173   Ակցիզային հարկ

 

                218          Պաշարների արժեքի նվազում

 

    22-23                    ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ

                             ՊԱՐՏՔԵՐ

 

                221          Առևտրական  դեբիտորական պարտքեր չկապակցված

                             կողմերի գծով

                      2211   Երկրի ներսից ստացվելիք առևտրական դեբիտորական

                             պարտք

                      2212   Արտերկրից ստացվելիք առևտրական դեբիտորական

                             պարտք

 

                222          Առևտրական  դեբիտորական պարտքեր կապակցված

                             կողմերի գծով

 

2221  Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր

ընկերությունների գծով

2222  Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված

կազմակերպությունների գծով

2223  Ընթացիկ դեբիտորական պարտք համատեղ

ձեռնարկումներում

 

                223          Առևտրական  դեբիտորական պարտքերի հնարավոր

                             կորուստների պահուստ

 

                224          Տրված ընթացիկ կանխավճարներ

                      2241   Երկրի ներսում տրված ընթացիկ կանխավճարներ

                      2242   Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ

 

                225          Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով

                      2251   Շահութահարկի գծով

                      2252   Ավելացված արժեքի հարկի գծով

                      2253   Ակցիզային հարկի գծով

                      2254   Այլ վճարների գծով

 

                226          Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի

                             հարկեր

                      2261   Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա ավելացված

                             արժեքի հարկ

                      2262   Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա ակցիզային

                             հարկ

 

                227          Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական

                             ապահովագրության և ապահովության գծով

                      2271   Սոցիալական ապահովագրության վճարների գծով

                      2272   Սոցիալական ապահովագրության նպաստների գծով

 

                228          Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ

                      2281   Աշխատանքի վճարման գծով

                      2282   Առհաշիվ տրված գումարների գծով

                      2283   Այլ գործառնությունների գծով

 

                229          Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված

                             եկամուտների գծով

                      2291   Ընթացիկ դեբիտորական պարտք վարձակալության գծով

                      2292   Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք

                             շահաբաժինների գծով

                      2293   Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված

                             տոկոսների գծով

                      2294   Ընթացիկ դեբիտորական պարտք այլ եկամուտների

                             գծով

 

                231          Այլ ընթացիկ դեբիտորական պարտք

                      2311   Ընթացիկ դեբիտորական պարտք բողոքարկումների

                             գծով

                      2312   Ընթացիկ դեբիտորական պարտք ապահովագրության

                             գծով

                      2313   Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ

                             դեբիտորական պարտքի կարճաժամկետ մաս

                      2314   Ընթացիկ դեբիտորական պարտք այլ

                             գործառնությունների գծով

 

    24                       ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

 

                241          Ընթացիկ ֆինանսական ներդրումներ

                      2411   Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի

                             կանոնադրական կապիտալում

                      2412   Ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի

                             կանոնադրական կապիտալում

                      2413   Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի

                             պարտքային արժեթղթերում

                      2414   Ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի

                             պարտքային արժեթղթերում

 

                242          Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման

                             արժեքի և անվանական (մարման) արժեքի

                             տարբերություն

                      2421   Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և

                             անվանական (մարման) արժեքի դրական

                             տարբերություն

                      2422   Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և

                             անվանական (մարման) արժեքի բացասական

                             տարբերություն

 

                243          Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի

                             նվազում

 

    25                       ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

                251          Դրամարկղ

                      2511   Ազգային արժույթի դրամարկղ

                      2512   Արտարժույթի դրամարկղ

                      2513   Սառեցված գումարներ դրամարկղում

 

                252          Հաշվարկային հաշիվ

                      2521   Հաշվարկային հաշիվ

                      2522   Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում

 

                253          Արտարժութային հաշիվ

                      2531   Արտարժութային հաշիվ երկրի ներսում

                      2532   Արտարժութային հաշիվ արտերկրում

                      2533   Սառեցված գումարներ արտարժութային հաշվում

 

                254          Այլ հաշիվներ բանկերում

                      2541   Ակրեդիտիվներ

                      2542   Չեկային գրքույկներ

                      2543   Այլ հաշիվներ բանկերում

 

                255          Դրամական միջոցներ ճանապարհին

 

                256          Դրամական փաստաթղթեր

 

    26                       ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

 

                261          Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով

 

                262          Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով

 

ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

 

    31                       ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ

 

                311          Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ

                      3111   Հասարակ բաժնետոմսեր

                      3112   Արտոնյալ բաժնետոմսեր

                      3113   Բաժնեմասեր

                      3114   Փայեր

 

                312          Չվճարված կապիտալ

 

                313          Հետ գնված կապիտալ

                      3131   Հետ գնված հասարակ բաժնետոմսեր

                      3132   Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր

                      3133   Հետ գնված բաժնեմասեր

                      3134   Հետ գնված փայեր

 

                314          Լրացուցիչ կապիտալ

 

    32                       ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

                321          Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ

                      3211   Հիմնական միջոցների վերագնահատումից առաջացած

                             արժեքի աճ

                      3212   Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից

                             առաջացած արժեքի աճ

                      3213   Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների

                             վերագնահատումից առաջացած արժեքի աճ

                      3214   Ընթացիկ ֆինանսական ներդրումների

                             վերագնահատումից առաջացած արժեքի աճ

 

                322          Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների

                             արժեքի նվազումից

 

    33                       ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

 

                331          Ֆինանսական արդյունք

 

    34                       ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)

 

                341          Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների

                             ճշգրտում

 

                342          Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված

                             վնաս)

 

                343          Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)

                      3431   Հաշվետու տարվա զուտ շահույթ

                      3432   Հաշվետու տարվա զուտ վնաս

 

                344          Կանխավճար շահաբաժինների գծով

 

    35                       ՊԱՀՈՒՍՏՆԵՐ

 

                351          Պարտադիր ձևավորվող  պահուստներ

 

ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

    41                       ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

                             ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

                411          Երկարաժամկետ բանկային վարկեր

                      4111   Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային

                             արժույթով

                      4112   Երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով

 

                412          Երկարաժամկետ փոխառություններ

                      4121   Երկարաժամկետ փոխառություններ կապակցված

                             կողմերից

                      4122   Տրված երկարաժամկետ մուրհակներ

                      4123   Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր

                      4124   Այլ երկարաժամկետ փոխառություններ

 

                413          Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական

                             վարձակալության գծով

 

                414          Ֆինանսական վարձակալության գծով չկրած

                             տոկոսային ծախսեր

 

   42                        ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

                421          Հետաձգված եկամուտներ

                      4211   Ակտիվներին վերաբերող շնորհներ

                      4212   Բացասական գուդվիլ

 

                422          Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված

                             հարկերի գծով

 

ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

    51                       ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

                511          Կարճաժամկետ բանկային վարկեր

                      5111   Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով

                      5112   Կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով

                      5113   Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր

                             ազգային արժույթով

                      5114   Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր

                             արտարժույթով

 

                512          Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս

                      5121   Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս

                             ազգային արժույթով

                      5122   Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս

                             արտարժույթով

                      5123   Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր

                             ազգային արժույթով

                      5124   Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր

                             արտարժույթով

 

                513          Կարճաժամկետ փոխառություններ

                      5131   Կարճաժամկետ փոխառություններ կապակցված

                             կողմերից

                      5132   Կարճաժամկետ փոխառություններ չկապակցված

                             կողմերից

 

                514          Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս

                      5141   Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս

                             կապակցված կողմերից

                      5142   Տրված երկարաժամկետ մուրհակների կարճաժամկետ

                             մաս

                      5143   Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի

                             կարճաժամկետ մաս

                      5144   Այլ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ

                             մաս

 

  52-53                      ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ

                             ՊԱՐՏՔԵՐ

 

                521          Առևտրական  կրեդիտորական պարտքեր չկապակցված

                             կողմերին

 

5211  Երկրի ներս վճարվելիք առևտրական կրեդիտորական

պարտք

5212  Արտերկիր վճարվելիք առևտրական կրեդիտորական

պարտք

 

                522          Առևտրական  կրեդիտորական պարտքեր կապակցված

                             կողմերին

                      5221   Առևտրական կրեդիտորական պարտք դուստր

                             ընկերություններին

                      5222   Առևտրական կրեդիտորական պարտք ասոցիացված

                             կազմակերպություններին

                      5223   Առևտրական կրեդիտորական պարտք համատեղ

                             ձեռնարկումներին

 

                523          Ստացված ընթացիկ կանխավճարներ

                      5231   Երկրի ներսից ստացված ընթացիկ կանխավճարներ

                      5232   Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ

 

                524          Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին

                      5241   Շահութահարկի գծով

                      5242   Եկամտահարկի գծով

                      5243   Ավելացված արժեքի հարկի գծով

                      5244   Ակցիզային հարկի գծով

                      5245   Գույքահարկի գծով

                      5246   Հողի հարկի գծով

                      5247   Մաքսատուրքի գծով

                      5248   Հաստատագրված վճարների գծով

                      5249   Այլ վճարների գծով

 

                525          Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր

                             սոցիալական ապահովագրության և ապահովության

                             գծով

                      5251   Սոցիալական ապահովագրության վճարների գծով

                      5252   Սոցիալական ապահովագրության նպաստների գծով

 

                526          Կարճաժամկետ կրեդիտորական պարտք

                             արտաբյուջետային վճարումների գծով

 

                527          Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի

                             վարձատրության գծով

                      5271   Աշխատանքի վարձատրության գծով

                      5272   Ավանդագրված աշխատավարձի գծով

 

                528          Պարտավորություններ անձնակազմին այլ

                             գործառնությունների գծով

                      5281   Պարտավորություններ առհաշիվ գումարների գծով

                      5282   Պարտավորություններ անձնակազմին այլ

                             գործառնությունների գծով

 

                529          Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին

                             (մասնակիցներին)

 

                531          Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված

                             տոկոսների գծով

                      5311   Երկրաժամկետ վարկերի գծով տոկոսներ

                      5312   Կարճաժամկետ վարկերի գծով տոկոսներ

                      5313   Երկարաժամկետ փոխառությունների գծով տոկոսներ

                      5314   Կարճաժամկետ  փոխառությունների գծով տոկոսներ

 

                532          Այլ ընթացիկ պարտավորություններ

                      5321   Կարճաժամկետ պարտավորություններ գործառնական

                             վարձակալության գծով

                      5322   Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ

                             պարտավորությունների կարճաժամկետ մաս

                      5323   Կարճաժամկետ պարտավորություններ

                             ապահովագրության գծով

 

   54                        ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

                541          Նպատակային ֆինանսավորում և  մուտքեր

 

                542          Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի

                             գծով

 

                543          Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և

                             վճարումների պահուստ

 

ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

   61                        ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

                             ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

                611          Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների

                             ծառայությունների իրացումից հասույթ

                     6111    Արտադրանքի վաճառքից հասույթ

                     6112    Ապրանքների վաճառքից հասույթ

                     6113    Աշխատանքների կատարումից հասույթ

                     6114    Ծառայությունների մատուցումից հասույթ

 

                612          Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ

                             վերադարձում և գների իջեցում

                     6121    Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ

                             վերադարձում

                     6122    Վաճառված արտադրանքի, ապրանքների գների իջեցում

 

            613-614          Գործառնական այլ եկամուտներ

                     6131    Ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից)

                             եկամուտ

                     6132    Գործառնական վարձակալությունից եկամուտ

                     6133    Եկամուտներ տույժերից, տուգանքներից

                     6134    Դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից

                             եկամուտ

                     6135    Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից եկամուտ

                     6136    Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ

                     6137    Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ

                     6138    Ընթացիկ ֆինանսական ներդրումների

                             վերագնահատումից եկամուտ

                     6139    Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման

                             վերականգնումից եկամուտ

                     6141    Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից եկամուտ

                     6142    Գործառնական այլ եկամուտներ

 

   62                        ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

             621             Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից)

                             եկամուտներ

 

             622             Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից)

                             եկամուտ

 

             623             Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից)

                             եկամուտ

 

             624             Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների

                             վաճառքից (օտարումից) եկամուտ

 

             625             Փոխարժեքային տարբերություններից եկամուտ

 

             626             Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ

 

             627             Ֆինանսական ներդրումներից եկամուտներ

                    6271     Շահաբաժիններ

                    6272     Տոկոսներ

                    6273     Ֆինանսական ներդրումներից այլ եկամուտներ

 

             628             Կապակցված կազմակերպությունների շահույթի

                             բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության

                             մեթոդով» հաշվառելիս

 

             629             Ֆինանսական վարձակալությունից եկամուտ

 

    63                       ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

             631             Արտասովոր եկամուտներ

 

    64                       ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

             641             Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների

                             եկամուտներ

                     6411    Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների

                             գործառնական գործունեությունից եկամուտ

                     6412    Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների

                             այլ եկամուտներ

 

ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ

 

    71                       ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

             711             Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,

                             ծառայությունների ինքնարժեք

 

7111  Վաճառված արտադրանքի ինքնարժեք

7112  Վաճառված ապրանքների ինքնարժեք

7113  Կատարված աշխատանքների ինքնարժեք

7114  Մատուցված ծառայությունների ինքնարժեք

 

           712-713           Իրացման (առևտրային)  ծախսեր

                      7121   Աշխատանքի վճարման ծախսեր

                      7122   Սոցիալական ապահովագրության վճարներ

                      7123   Հիմնական միջոցների մաշվածություն

                      7124   Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման

                             ծախսեր

                      7125   Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների

                             փաթեթավորման, տեսակավորման և տարայի ծախսեր

                      7126   Արտադրանքի, ապրանքների պահպանության ծախսեր

                      7127   Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային

                             ծախսեր

                      7128   Կոմիսիոն վճարներ

                      7129   Մարկետինգի ծախսեր

                      7131   Գովազդի ծախսեր

                      7132   Ապահովագրական ծախսեր

                      7133   Իրացման (առևտրային) այլ ծախսեր

 

            714-715          Վարչական և  ընդհանուր այլ ծախսեր

                      7141   Աշխատանքի վճարման ծախսեր

                      7142   Սոցիալական ապահովագրության վճարներ

                      7143   Հիմնական միջոցների մաշվածություն

                      7144   Հիմնական միջոցների նորոգման և սպասարկման

                             ծախսեր

                      7145   Հիմնական միջոցների գործառնական վարձակալության

                             ծախսեր

                      7146   Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա

                      7147   Գործուղման ծախսեր

                      7148   Ներկայացուցչական ծախսեր

                      7149   Ապահովագրության ծախս

                      7151   Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր

                      7152   Գրասենյակային ծախսեր

                      7153   Կոմունալ ծախսեր

                      7154   Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների

                             ծախսեր

                      7155   Բանկային ծառայությունների ծախսեր

                      7156   Երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծախսեր

                      7157   Առևտրական դեբիտորական պարտքերի կորուստների

                             գծով ծախսեր

                      7158   Չփոխհատուցվող հարկերից ծախսեր

                      7159   Վարչական և ընդհանուր այլ ծախսեր

 

            716-717          Գործառնական այլ ծախսեր

                      7161   Շարունակվող գործունեության ընթացիկ այլ

                             ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր

                      7162   Գործառնական վարձակալության տրված հիմնական

                             միջոցների մաշվածություն

                      7163   Տույժերից, տուգանքներից ծախսեր

                      7164   Դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր

                      7165   Դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարման

                             ծախսեր

                      7166   Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ

                      7167   Պաշարների արժեքի նվազումից ծախս

                      7168   Ընթացիկ ֆինանսական ներդրումների

                             վերագնահատումից ծախս

                      7169   Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից կորուստներ

                      7171   Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից ծախս

                      7172   Հետազոտության և զարգացման ծախսեր

                      7173   Արտադրական ծախսումների սովորական (նորմալ)

                             մակարդակը գերազանցող ծախսեր

                      7174   Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր

                      7175   Դատական ծախսեր

                      7176   Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական

                             միջոցների պահպանման ծախսեր

                      7177   Հիմնական միջոցների լուծարման ծախսեր

                      7178   Այլ ծախսեր

 

   72                        ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

              721            Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր

 

              722            Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման)

                             ծախսեր

 

              723            Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման)

                             ծախսեր

 

              724            Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների

                             վաճառքի (օտարման) ծախսեր

                     7241    Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր

                     7242    Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների

                             վաճառքի (օտարման) ծախսեր

                     7243    Պաշարների վաճառքի (օտարման) ծախսեր

 

              725            Փոխարժեքային տարբերություններից ծախսեր

 

              726            Վարկերի և  փոխառությունների հետ կապված ծախսեր

                     7261    Վարկերի և  փոխառությունների գծով տոկոսներ

                     7262    Ֆինանսավորման հետ կապված այլ ծախսեր

 

              727            Կապակցված կազմակերպությունների վնասի

                             բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության

                             մեթոդով» հաշվառելիս

 

              728            Ֆինանսական վարձակալության ծախսեր

 

   73                        ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾԱԽՍԵՐ

 

              731            Արտասովոր ծախսեր

 

   74                        ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

              741            Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների

                             ծախսեր

                     7411    Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների

                             գործառնական գործունեությունից ծախսեր

                     7412    Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների

                             այլ ծախսեր

 

   75                        ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ

 

              751            Շահութահարկի գծով ծախս

 

ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

   81                        ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ

 

              811            Հիմնական արտադրություն

                     8111    Ուղղակի նյութական ծախսումներ

                     8112    Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով

                     8113    Ուղղակի ծախսումներ սոցիալական

                             ապահովագրության վճարների գծով

                     8114    Ուղղակի արտադրական այլ ծախսումներ

                     8115    Օժանդակ արտադրության ծախսումներ

                     8116    Անուղղակի արտադրական ծախսումներ

 

              812            Օժանդակ արտադրություն

                     8121    Ուղղակի նյութական ծախսումներ

                     8122    Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով

                     8123    Ուղղակի ծախսումներ սոցիալական

                             ապահովագրության վճարների գծով

                     8124    Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ

                     8125    Անուղղակի արտադրական ծախսումներ

 

              813            Անուղղակի արտադրական ծախսումներ

 

                     8131    Արտադրական ստորաբաժանումների կառավարչական

                             և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման

                             ծախսումներ

                     8132    Արտադրական ստորաբաժանումների կառավարչական

                             և սպասարկող անձնակազմի սոցիալական

                             ապահովագրության վճարներ

                     8133    Արտադրական նշանակության հիմնական միջոցների

                             մաշվածություն

                     8134    Արտադրական նշանակության հիմնական միջոցների

                             նորոգման, սպասարկման ծախսումներ

                     8135    Արտադրական նշանակության ոչ նյութական

                             ակտիվների ամորտիզացիա

                     8136    Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների

                             ամորտիզացիա

                     8137    Աշխատանքի պաշտպանության և  տեխնիկայի

                             անվտանգության ծախսումներ

                     8138    Արտադրական անձնակազմի գործուղման ծախսեր

                     8139    Անուղղակի արտադրական այլ ծախսումներ

 

              814            Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման

                             (ստեղծման) ծախսումներ

                     8141    Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման)

                             ծախսումներ

                     8142    Սարքավորումների տեղակայման ծախսումներ

                     8143    Հետագա կապիտալացվող ծախսումներ

 

              815            Հետազոտության և  զարգացման ծախսումներ

                     8151    Հետազոտության ծախսումներ

                     8152    Զարգացման ծախսումներ

 

   82                        ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ

 

              821            Խոտան և  դրա շտկման ծախսումներ

                     8211    Խոտան արտադրանք

                     8212    Խոտանի ուղղման նյութական ծախսումներ

                     8213    Խոտանի ուղղման աշխատանքային ծախսումներ

                     8214    Խոտանի ուղղման գծով  սոցիալական

                             ապահովագրության վճարներ

                     8215    Խոտանի ուղղման այլ ծախսումներ

 

ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

   91                        ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ

                             ԱԿՏԻՎՆԵՐ

 

              911            Գործառնական վարձակալությամբ ընդունված

                             հիմնական միջոցներ

 

   92                        ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ

                             ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ

 

              921            Պատասխանատու պահպանման ընդունված

                             ապրանքանյութական արժեքներ

 

              922            Վերամշակման ընդունված նյութեր

 

              923            Տեղակայման ընդունված սարքավորումներ

 

              924            Հանձնուրդի (կոմիսիայի) և  հանձնարարության

                             (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված

                             ապրանքներ

 

    93                       ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ

                             ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ

 

              931            Հավատարմագրային կառավարման պայմանագրի

                             համաձայն կառավարվող միջոցներ

 

                     9311    Հավատարմագրային կառավարման պայմանագրի

                             համաձայն կառավարվող դրամական միջոցներ

                     9312    Հավատարմագրային կառավարման պայմանագրի

                             համաձայն կառավարվող արժեթղթեր

 

              932            Հանձնուրդի (կոմիսիայի) և  հանձնարարության

                             (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված

                             միջոցներ

 

                     9321    Հանձնուրդի (կոմիսիայի) և  հանձնարարության

                             (կոնսիգնացիայի) պայմանագրերով արժեթղթերում

                             ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ

                     9322    Հանձնուրդի (կոմիսիայի) և  հանձնարարության

                             (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված

                             արժեթղթեր

                     9323    Հանձնուրդի (կոմիսիայի) և  հանձնարարության

                             (կոնսիգնացիայի) պայմանագրերով ձեռք բերված

                             արժեթղթեր

                     9324    Հանձնուրդի (կոմիսիայի) և  հանձնարարության

                             (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված

                             (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից ստացված

                             դրամական միջոցներ

 

   94                        ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

                             ՎՃԱՐՆԵՐ

 

             941             Դուրս գրված դեբիտորական պարտքեր

 

             942             Դուրս գրված կրեդիտորական պարտքեր

 

             943             Պարտավորությունների և  ստացվելիք վճարումների

                             ապահովում

 

             944             Ստանձնած պարտավորությունների և  վճարումների

                             ապահովում

 

             945             Չհատուցված հարկային վնաս

 

   95                        ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

             951             Խիստ հաշվառման բլանկներ

             952             Պարբերական և  մասնագիտական գրականություն

             953             Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաներ

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգում նկարագրված են հաշվապահական հաշվառման վարման հետ կապված հիմնական մոտեցումները: Նրանում բերված են դասերի, հաշիվների խմբերի, առաջին կարգի (սինթետիկ) հաշիվների հակիրճ բնութագրերը, բացահայտված են վերջիններիս կառուցվածքը և նշանակությունը, առավել տարածված գործառնությունների տիպային (ոչ պարտադիր) հաշվապահական թղթակցությունները: Այն գործառնությունները, որոնց հաշվապահական թղթակցությունները սույն բաժնում նախատեսված չեն, կազմակերպությունները դրանց թղթակցությունները կազմում են ինքնուրույն` ելնելով հաշվապահական հաշվառման ստանդարտներից և սույն հրահանգից: Հաշվապահական հաշվառման հաշիվների նկարագիրն ըստ բաժինների տրված է հաշվային պլանով նախատեսված հաջորդականությամբ:

 

--------------------------------------------------

 

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգում նկարագրված են հաշվապահական հաշվառման վարման հետ կապված հիմնական մոտեցումները: Նրանում բերված են դասերի, հաշիվների խմբերի, առաջին կարգի (սինթետիկ) հաշիվների հակիրճ բնութագրերը, բացահայտված են վերջիններիս կառուցվածքը և նշանակությունը, առավել տարածված գործառնությունների տիպային (ոչ պարտադիր) հաշվապահական թղթակցությունները: Այն գործառնությունները, որոնց հաշվապահական թղթակցությունները սույն բաժնում նախատեսված չեն, կազմակերպությունները դրանց թղթակցությունները կազմում են ինքնուրույն` ելնելով հաշվապահական հաշվառման ստանդարտներից և սույն հրահանգից: Հաշվապահական հաշվառման հաշիվների նկարագիրն ըստ բաժինների տրված է հաշվային պլանով նախատեսված հաջորդականությամբ:

 

ԴԱՍ 1 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 1 «Ոչ ընթացիկ ակտիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ», 13 «Ոչ նյութական ակտիվներ», 14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ»:

Ակտիվների` ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում:

 

ԽՈՒՄԲ 11- 12 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ», 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն», 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ», 114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն», 115 «Հողամասեր», 116 «Բնական ռեսուրսներ», 117 «Բնական ռեսուրսների սպառում», 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ», 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ», 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» և 122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»:

 

Հաշիվ 111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ»

 

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող և շահագործման մեջ գտնվող կամ գործառնական վարձակալության հանձնված մաշվող հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հիմնական միջոցների` նյութական ակտիվներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (կառուցված) և շահագործման կամ գործառնական վարձակալության հանձնված հիմնական միջոցների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, ինչպես նաև դուրս գրված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների կամ հիմնական հոտից խոտանված անասունների արժեքը (սկզբնական` հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները և վերագնահատումները), վերագնահատումից առաջացած արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1111 «Շենքեր», 1112 «Կառուցվածքներ», 1113 «Փոխանցող հարմարանքներ», 1114 «Մեքենաներ և սարքավորումներ», 1115 «Տրանսպորտային միջոցներ», 1116 «Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1117 «Բազմամյա տնկարկներ», 1118 «Բանող և մթերատու անասուններ», 1119 «Այլ հիմնական միջոցներ»:

Հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների կրեդիտ        |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|                                      |                                 |

|1. Հիմնական միջոցների մուտքագրում     |                                 |

|   (շահագործման հանձնում)`            |                                 |

|                                      |                                 |

|ա) կազմակերպությունում պատրաստված     |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|   (կառուցված), տեղակայված            |    ակտիվներ»                    |

|                                      |                                 |

|բ) մատակարարներից ձեռք բերված,        |                                 |

|   տեղակայում չպահանջող`              |                                 |

|                                      |                                 |

|- երբ ձեռք բերման և  շահագործման      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|  հանձնման պահերը չեն համընկնում      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |                                 |

|- երբ ձեռք բերման և  շահագործման      |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|  հանձնման պահերը համընկնում են`      |     ակտիվներ ձեռք բերելու համար»|

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|գ) հիմնադիրներից (մասնակիցներից)`     |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   որպես ներդրում կանոնադրական        |    կապիտալ»                     |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|դ) ֆինանսական վարձակալությամբ         |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|   ստացվածների նկատմամբ սեփականության |    ստացված հիմնական միջոցներ»   |

|   իրավունք ձեռք բերելիս              |                                 |

|                                      |                                 |

|ե) նախկինում ֆինանսական վարձակալության|145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|   տրվածի հետ ընդունում               |    պարտք ֆինանսական             |

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |                                 |

|զ) անհատույց ստացված                  |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      |                                 |

|է) գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   ավելցուկ                           |                                 |

|                                      |                                 |

|ը) աճեցվող և  բտվող կենդանիները       |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|   հիմնական հոտ փոխադրելիս            |                                 |

|                                      |                                 |

|թ) շահագործման մեջ չգտնվողների        |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|   շահագործման հանձնում               |    հիմնական միջոցներ»           |

|                                      |                                 |

|ժ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով|221 «Առևտրական  դեբիտորական      |

|   ստացված                            |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|ժա) արտասովոր դեպքերի հետևանքների     |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|   վերացման նպատակով` որպես           |                                 |

|   փոխհատուցում և  օգնություն ստացված |                                 |

|                                      |                                 |

|2. Տեղակայում չպահանջող և  ձեռք բերման|228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   պահին շահագործման հանձնված հիմնական|    անձնակազմի հետ»              |

|   միջոցների ձեռք բերման (ստացման) հետ|251 «Դրամարկղ»                   |

|   կապված ծախսումների (տրանսպորտային, |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   բեռնման և  բեռնաթափման ծախսումներ, |253 «Արտարժութային հաշիվ»        |

|   չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և    |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|   այլն) արտացոլում                   |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |526 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք արտաբյուջետային        |

|                                      |    վճարումների գծով»            |

|                                      |                                 |

|3. Հիմնական միջոցների վրա հետագա      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|   ծախսումների կապիտալացում           |    ակտիվներ»                    |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |                                 |

|4. Հիմնական միջոցների վերագնահատումից |                                 |

|   արժեքի աճ`                         |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է եկամտին (այն չափով|614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   որքանով վերականգնում է նախորդ      |                                 |

|   վերագնահատումներից նախապես ծախս    |                                 |

|   ճանաչված նվազումը)                 |                                 |

.________________________________________________________________________.

 

111 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|                                      |                                 |

|1. Շարունակվող գործունեության վաճառված|721 «Հիմնական միջոցների վաճառքի  |

|   (օտարված) հիմնական միջոցների       |    (օտարման) ծախսեր»            |

|   հաշվեկշռային արժեքի (սկզբնական     |                                 |

|   (վերագնահատված) արժեքի և  կուտակված|                                 |

|   մաշվածության ու արժեզրկումից       |                                 |

|   կորուստների տարբերություն) դուրս   |                                 |

|   գրում                              |                                 |

|                                      |                                 |

|2. Գործունեության ընդհատման հետ կապված|724 «Գործունեության ընդհատման հետ|

|   վաճառված (օտարված) հիմնական        |    կապված ակտիվների վաճառքի     |

|   միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս|    (օտարման) ծախսեր»            |

|   գրում                              |                                 |

|                                      |                                 |

|3. Լուծարված հիմնական միջոցների       |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   հաշվեկշռային արժեքի դուրս գրում    |                                 |

|                                      |                                 |

|4. ֆինանսական վարձակալության տրված    |                                 |

|   հիմնական միջոցների հաշվեկշռային    |                                 |

|   արժեքի դուրս գրում                 |                                 |

|                                      |                                 |

|-  մինչև  զուտ ներդրումների (հիմնական |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|   միջոցների իրական արժեքի)           |    պարտք ֆինանսական             |

|   մեծությունը                        |    վարձակալության գծով»         |

|                                      |                                 |

|-  զուտ ներդրումների մեծությունը      |721 «Հիմնական միջոցների վաճառքի  |

|   գերազանցող մասը                    |    (օտարման) ծախսեր»            |

|                                      |                                 |

|5. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և     |731 «Արտասովոր ծախսեր»           |

|   իրադարձությունների հետևանքով       |                                 |

|   հիմնական միջոցների հաշվեկշռային    |                                 |

|   արժեքի դուրս գրում                 |                                 |

|                                      |                                 |

|6. Հիմնական հոտի անասունների խոտանում |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|   և  դրանց հանձնումը բտման`          |                                 |

|   հաշվեկշռային արժեքով               |                                 |

|                                      |                                 |

|7. Օգտագործումից հանված և  օտարման    |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|   նպատակով պահվող հիմնական միջոցների |    հիմնական միջոցներ»           |

|   դուրս գրում                        |                                 |

|                                      |                                 |

|8. Վաճառված (օտարված), ֆինանսական     |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   վարձակալության տրված հիմնական      |    հիմնական միջոցների           |

|   միջոցների, հիմնական հոտից խոտանված |    մաշվածություն»               |

|   անասունների, ինչպես նաև            |                                 |

|   օգտագործումից հանված և  իրացման    |                                 |

|   նպատակով պահվող հիմնական միջոցների |                                 |

|   կուտակված մաշվածության գումարների  |                                 |

|   դուրս գրում                        |                                 |

|                                      |                                 |

|9. Վաճառված (օտարված), ֆինանսական     |122 «Ոչ ընթացիկ նյութական        |

|   վարձակալության տրված, ինչպես նաև   |    ակտիվների արժեզրկումից       |

|   օգտագործումից հանված և  իրացման    |    կորուստներ»                  |

|   նպատակով պահվող հիմնական միջոցների |                                 |

|   կուտակված արժեզրկումից կորուստների |                                 |

|   դուրս գրում                        |                                 |

|                                      |                                 |

|10. Հիմնական միջոցների վերագնահատումից|                                 |

|    արժեքի նվազում`                   |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է ծախսերին (այն     |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|  չափով, որքանով վերականգնում է նախորդ|                                 |

|  վերագնահատումներից նախապես եկամուտ  |                                 |

|  ճանաչված աճը)                       |                                 |

|                                      |                                 |

|11. Հիմնական միջոցների ժամանակավորապես|113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|    շահագործումից հանում              |    հիմնական միջոցներ»           |

|                                      |                                 |

|                                      |                                 |

|12. Հիմնական միջոցների պակասորդների և |716 Գործառնական այլ ծախսեր»      |

|    կորուստների արտացոլում            |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական

միջոցների մաշվածություն»

 

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության գումարները որոշվում են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում նկարագրված մոտեցումներով:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, վերագնահատումից մաշվածության աճը, նորից շահագործման հանձնված հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը, իսկ դեբետում` օտարված, դուրս գրված և օտարման նպատակով պահվող, ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների, հիմնական հոտից խոտանված անասունների մաշվածության հաշվեգրված գումարների դուրս գրումը, ինչպես նաև վերագնահատումից մաշվածության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա, շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1121 «Շենքերի մաշվածություն», 1122 «Կառուցվածքների մաշվածություն», 1123 «Փոխանցող հարմարանքների մաշվածություն», 1124 «Մեքենաների և սարքավորումների մաշվածություն», 1125 «Տրանսպորտային միջոցների մաշվածություն», 1126 «Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն», 1127 «Բազմամյա տնկարկների մաշվածություն», 1128 «Բանող և մթերատու անասունների մաշվածություն», 1129 «Այլ հիմնական միջոցների մաշվածություն»:

Հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հիմնական միջոցների մաշվածության    |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|   հաշվեգրում                         |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |543 «Գալիք ժամանակաշրջանների     |

|                                      |    ծախսերի և  վճարումների       |

|                                      |    պահուստ»                     |

|                                      |712 «Իրացման (առևտրային)  ծախսեր»|

|                                      |714 «Վարչական ծախսեր»            |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|2. Գործառնական վարձակալության տրված   |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   հիմնական միջոցների մաշվածության    |                                 |

|   հաշվեգրում                         |                                 |

|                                      |                                 |

|3. Նորից շահագործման հանձնված հիմնական|114 «Ժամանակավորապես             |

|   միջոցների կուտակված մաշվածության   |    շահագործումից հանված հիմնական|

|   արտացոլում                         |    միջոցների մաշվածություն»     |

|                                      |                                 |

|4. Հիմնական միջոցների վերագնահատման   |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|   հետևանքով  կուտակված մաշվածության  |    առաջացած արժեքի աճ»          |

|   աճ                                 |                                 |

|                                      |                                 |

|5. Ֆինանսական վարձակալությամբ ստացված |121 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|   և  վարձակալի սեփականություն դարձած |    ստացված հիմնական միջոցների   |

|   հիմնական միջոցների մաշվածության    |    մաշվածություն»               |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|6. Նախորդ ժամանակաշրջաններում պակաս   |                                 |

|   հաշվարկված մաշվածության ուղղում`   |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն նվազեցվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդից       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |741 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների ծախսեր»      |

.________________________________________________________________________.

 

112»Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված), ֆինանսական     |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   վարձակալության տրված հիմնական      |    հիմնական միջոցներ»           |

|   միջոցների, հիմնական հոտից խոտանված |                                 |

|   անասունների, ինչպես նաև            |                                 |

|   օգտագործումից հանված և  իրացման    |                                 |

|   նպատակով պահվող հիմնական միջոցների |                                 |

|   կուտակված մաշվածության գումարների  |                                 |

|   դուրս գրում                        |                                 |

|                                      |                                 |

|2. Ժամանակավորապես շահագործումից      |114 «Ժամանակավորապես             |

|   հանված հիմնական միջոցների          |    շահագործումից հանված հիմնական|

|   կուտակված մաշվածության արտացոլում  |    միջոցների մաշվածություն»     |

|                                      |                                 |

|3. Հիմնական միջոցների վերագնահատման   |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|   հետևանքով  կուտակված մաշվածության  |    առաջացած արժեքի աճ»          |

|   նվազում                            |                                 |

|                                      |                                 |

|7. Նախորդ ժամանակաշրջաններում ավել    |                                 |

|   հաշվարկված մաշվածության ուղղում`   |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն ավելացվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդին       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |641 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների եկամուտներ»  |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

 

113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է շահագործման չհանձնված, ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների սկզբնական (վերագնահատված) արժեքը, ինչպես նաև շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը, իսկ կրեդիտում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված, շահագործման հանձնված հիմնական միջոցների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է շահագործման չհանձնված, ժամանակավորապես շահագործումից հանված, ինչպես նաև շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1131 «Շահագործման չհանձնված հիմնական միջոցներ», 1132 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցներ», 1133 «Շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցներ»:

Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ձեռք բերման (ստացման) պահին        |                                 |

|   շահագործման չհանձնված հիմնական     |                                 |

|   միջոցների մուտքագրում              |                                 |

|                                      |                                 |

|ա) մատակարարներից ձեռք բերված         |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|                                      |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|բ) հիմնադիրներից (մասնակիցներից)`     |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   որպես ներդրում կանոնադրական        |կապիտալ»                         |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|գ) անհատույց ստացված                  |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      |                                 |

|դ) գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   ավելցուկ                           |                                 |

|                                      |                                 |

|ե) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով|221 «Առևտրական  դեբիտորական      |

|   ստացված                            |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|զ) արտասովոր դեպքերի հետևանքների      |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|   վերացման նպատակով` որպես           |                                 |

|   փոխհատուցում և  օգնություն ստացված |                                 |

|                                      |                                 |

|2. Ձեռք բերման (ստացման) պահին        |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   շահագործման չհանձնված հիմնական     |    անձնակազմի հետ»              |

|   միջոցների ձեռք բերման (ստացման) հետ|251 «Դրամարկղ»                   |

|   կապված ծախսումների (տրանսպորտային, |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   բեռնման և  բեռնաթափման ծախսումներ, |253 «Արտարժութային հաշիվ»        |

|   չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և    |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|   այլն) արտացոլում                   |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |526 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք արտաբյուջետային        |

|                                      |    վճարումների գծով»            |

|                                      |                                 |

|3. Հիմնական միջոցների ժամանակավորապես |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   շահագործումից հանում` սկզբնական    |    հիմնական միջոցներ»           |

|   (վերագնահատված) արժեքով            |                                 |

|                                      |                                 |

|4. Շահագործումից հանված հիմնական      |118 «Անավարտ ոչ ընթացիկ          |

|   միջոցների վրա հետագա ծախսումների   |    նյութական ակտիվներ»          |

|   կապիտալացում                       |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |                                 |

|5. Շահագործումից հանված և  օտարման    |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   նպատակով պահվող հիմնական միջոցների |    հիմնական միջոցներ»           |

|   հաշվեկշռային արժեքի արտացոլում     |                                 |

|                                      |                                 |

|6. Վերագնահատումից արժեքի աճ          |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է եկամտին (այն      |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   ծախս ճանաչված նվազումը)            |                                 |

|                                      |                                 |

|7. Նախկինում ֆինանսական վարձակալության|145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|   տրված ակտիվների հետ ընդունում      |    պարտք ֆինանսական             |

|                                      |    վարձակալության գծով»         |

.________________________________________________________________________.

 

113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հիմնական միջոցների շահագործման     |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   հանձնում                           |    հիմնական միջոցներ»           |

|                                      |                                 |

|2. Շարունակվող գործունեության վաճառված|721 «Հիմնական միջոցների          |

|   (օտարված) հիմնական միջոցների       |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   հաշվեկշռային արժեքի (սկզբնական     |                                 |

|   (վերագնահատված) արժեքի և  կուտակված|                                 |

|   մաշվածության ու արժեզրկումից       |                                 |

|   կորուստների տարբերություն) դուրս   |                                 |

|   գրում                              |                                 |

|                                      |                                 |

|3. Գործունեության ընդհատման հետ կապված|724 «Գործունեության ընդհատման    |

|   վաճառված (օտարված) հիմնական        |    հետ կապված ակտիվների վաճառքի |

|   միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս|    (օտարման) ծախսեր»            |

|   գրում                              |                                 |

|                                      |                                 |

|4. Վաճառված (օտարված) ժամանակավորապես |114 «Ժամանակավորապես             |

|   շահագործումից հանված հիմնական      |    շահագործումից հանված հիմնական|

|   միջոցների կուտակված մաշվածության   |    միջոցների մաշվածություն»     |

|   գումարների դուրս գրում             |                                 |

|                                      |                                 |

|5. Վաճառված (օտարված), ֆինանսական     |122 «Ոչ ընթացիկ նյութական        |

|   վարձակալության տրված շահագործման   |    ակտիվների արժեզրկումից       |

|   մեջ չգտնվող հիմնական միջոցների     |    կորուստներ»                  |

|   կուտակված արժեզրկումից             |                                 |

|   կորուստների դուրս գրում            |                                 |

|                                      |                                 |

|6. Շահագործման մեջ չգտնվող հիմնական   |                                 |

|   միջոցների վերագնահատումից արժեքի   |                                 |

|   նվազում`                           |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է ծախսերին (այն     |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   եկամուտ ճանաչված աճը)              |                                 |

|                                      |                                 |

|7. ֆինանսական վարձակալության տրված    |                                 |

|   շահագործման մեջ չգտնվող հիմնական   |                                 |

|   միջոցների հաշվեկշռային արժեքի      |                                 |

|   դուրս գրում                        |                                 |

|                                      |                                 |

|-  մինչև  զուտ ներդրումների (հիմնական |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|   միջոցների իրական արժեքի)           |    պարտք ֆինանսական             |

|   մեծությունը                        |    վարձակալության գծով»         |

|                                      |                                 |

|-  զուտ ներդրումների մեծությունը      |721 «Հիմնական միջոցների          |

|   գերազանցող մասը                    |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|                                      |                                 |

|8. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և     |731 «Արտասովոր ծախսեր»           |

|   իրադարձությունների հետևանքով       |                                 |

|   շահագործման մեջ չգտնվող հիմնական   |                                 |

|   միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս|                                 |

|   գրում                              |                                 |

|                                      |                                 |

|9. Հիմնական միջոցների պակասորդների և  |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   կորուստների արտացոլում             |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական

միջոցների մաշվածություն»

 

114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը, վերագնահատումից մաշվածության աճը, իսկ դեբետում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված, նորից շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարների դուրս գրումը, ինչպես նաև վերագնահատումից մաշվածության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական

միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ժամանակավորապես շահագործումից      |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   հանված հիմնական միջոցների կուտակված|    հիմնական միջոցների           |

|   մաշվածություն                      |    մաշվածություն»               |

|                                      |                                 |

|2. Հիմնական միջոցների վերագնահատման   |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|   հետևանքով  կուտակված մաշվածության  |    առաջացած արժեքի աճ»          |

|   աճ                                 |                                 |

.________________________________________________________________________.

 

114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական

միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված), ֆինանսական     |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|   վարձակալության տրված հիմնական      |    հիմնական միջոցներ»           |

|   միջոցների կուտակված մաշվածության   |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|2. Նորից շահագործման հանձնված հիմնական|112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   միջոցների կուտակված մաշվածության   |    հիմնական միջոցների           |

|   արտացոլում                         |    մաշվածություն»               |

|                                      |                                 |

|3. Հիմնական միջոցների վերագնահատման   |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|   հետևանքով  կուտակված մաշվածության  |    առաջացած արժեքի աճ»          |

|   նվազում                            |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 115 «Հողամասեր»

 

115 «Հողամասեր» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հողամասերի (այդ թվում նաև շենքերի և շինությունների տակ գտնվող և բնական ռեսուրսներով հողամասերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հողամասերի` ակտիվների համապատասխան խմբին (հիմնական միջոցների կամ ներդրումների) վերագրման կարգի, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» և ՀՀՀՀՍ 25 «Ներդրումներ» ստանդարտներում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերած (ստացված) հողամասերի սկզբնական արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված հողամասերի սկզբնական (վերագնահատված) արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հողամասերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հողի բարելավման նպատակով կատարված (մելիորացիայի, չորացման և այլ ծախսումներ) կապիտալ ծախսումները չեն ավելացվում հողամասի արժեքին և հաշվառվում են առանձին:

115 «Հողամասեր» հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ` հողամասեր առանց շինությունների, շինություններով, օգտակար հանածոներով և այլն:

Հողամասերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

115 «Հողամասեր» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հողամասերի ձեռք բերում             |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|                                      |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|2. Հիմնադիրների (մասնակիցների) կողմից |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   հողամասի ներդրում կանոնադրական     |    կապիտալ»                     |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|3. Հողամասերի ձեռք բերման հետ կապված  |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   ծախսումների (միջնորդավճարներ, հողի |    պարտք անձնակազմի հետ»        |

|   գնահատման, տարածքի մաքրման և       |251 «Դրամարկղ»                   |

|   հավասարեցման համար վճարում և  այլն)|252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   արտացոլում                         |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|4. Ֆինանսական վարձակալությամբ ստացված |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|   հողամասերի նկատմամբ սեփականության  |    ստացված հիմնական միջոցներ»   |

|   իրավունքի ձեռք բերում              |                                 |

|                                      |                                 |

|5. Հողամասերի անհատույց ստացում       |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      |                                 |

|6. Հողամասերի վերագնահատումից արժեքի  |                                 |

|   աճ`                                |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է եկամտին (այն      |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   ծախս ճանաչված նվազումը)            |                                 |

.________________________________________________________________________.

 

115 «Հողամասեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) հողամասերի      |721 «Հիմնական միջոցների          |

|   հաշվեկշռային արժեքի (սկզբնական     |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   (վերագնահատված) արժեքի և           |724 «Գործունեության ընդհատման    |

|   արժեզրկումից կորուստների           |    հետ կապված ակտիվների         |

|   տարբերություն) դուրս գրում         |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|                                      |                                 |

|2. ֆինանսական վարձակալության տրված    |                                 |

|   հողամասերի հաշվեկշռային արժեքի     |                                 |

|   դուրս գրում                        |                                 |

|                                      |                                 |

|-  մինչև  զուտ ներդրումների           |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|   (հողամասերի իրական արժեքի)         |    պարտք ֆինանսական             |

|   մեծությունը                        |    վարձակալության գծով»         |

|                                      |                                 |

|-  զուտ ներդրումների մեծությունը      |721 «Ոչ ընթացիկ ակտիվների        |

|   գերազանցող մասը                    |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|                                      |                                 |

|3. Վաճառված (օտարված), ֆինանսական     |122 «Ոչ ընթացիկ նյութական        |

|   վարձակալության տրված հողամասերի    |    ակտիվների արժեզրկումից       |

|   կուտակված արժեզրկումից կորուստների |    կորուստներ»                  |

|                                      |                                 |

|4. Հողամասերի վերագնահատումից արժեքի  |                                 |

|   նվազում`                           |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է ծախսերին (այն     |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   եկամուտ ճանաչված աճը)              |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 116 «Բնական ռեսուրսներ»

 

116 «Բնական ռեսուրսներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող բնական ռեսուրսների (քարի, նավթի, գազի, ոսկու, պղնձի պաշարներ և այլն) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բնական ռեսուրսների նյութական ակտիվներին վերագրման կարգը, դրանց կազմը և գնահատումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության հիման վրա:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերած բնական ռեսուրսների սկզբնական արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված բնական ռեսուրսների սկզբնական (վերագնահատված) արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է բնական ռեսուրսների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Բնական ռեսուրսների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

116 «Բնական ռեսուրսներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Բնական ռեսուրսների ձեռք բերում     |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|                                      |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|2. Հիմնադիրների (մասնակիցների) կողմից |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   բնական ռեսուրսների ներդրում        |    կապիտալ»                     |

|   կանոնադրական կապիտալում            |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|3. Բնական ռեսուրսների ձեռք բերման հետ |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   կապված ծախսումների                 |    պարտք անձնակազմի հետ»        |

|   (միջնորդավճարներ, բնական           |251 «Դրամարկղ»                   |

|   ռեսուրսների գնահատման վճարներ և    |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   այլն) արտացոլում                   |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|4. Բնական ռեսուրսների անհատույց       |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|   ստացում                            |                                 |

|                                      |                                 |

|5. Բնական ռեսուրսների վերագնահատումից |                                 |

|   արժեքի աճ`                         |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է եկամտին (այն      |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   ծախս ճանաչված նվազումը)            |                                 |

.________________________________________________________________________.

 

116 «Բնական ռեսուրսներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) բնական          |723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|   ռեսուրսների հաշվեկշռային արժեքի    |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   (սկզբնական (վերագնահատված) արժեքի  |724 «Գործունեության ընդհատման    |

|   և  բնական ռեսուրսների կուտակված    |    հետ կապված ակտիվների         |

|   սպառման ու արժեզրկումից կորուստների|    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   տարբերություն) դուրս գրում         |                                 |

|                                      |                                 |

|2. Վաճառված (օտարված) բնական          |117 «Բնական ռեսուրսների սպառում» |

|   ռեսուրսների կուտակված սպառման դուրս|                                 |

|   գրում                              |                                 |

|                                      |                                 |

|3. Վաճառված (օտարված) բնական          |122 «Ոչ ընթացիկ նյութական        |

|   ռեսուրսների կուտակված արժեզրկումից |    ակտիվների արժեզրկումից       |

|   կորուստների դուրս գրում            |    կորուստներ»                  |

|                                      |                                 |

|4. Բնական ռեսուրսների վերագնահատումից |                                 |

|   արժեքի նվազում`                    |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է ծախսերին (այն     |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   եկամուտ ճանաչված աճը)              |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ117 «Բնական ռեսուրսների սպառում»

 

117 «Բնական ռեսուրսների սպառում» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող բնական ռեսուրսների սպառման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բնական ռեսուրսների սպառման հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության հիման վրա:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է սպառված (արդյունահանված) բնական ռեսուրսների հաշվեկշռային արժեքը (սպառման հաշվեգրված գումարը), իսկ դեբետում` օտարված բնական ռեսուրսների սպառման հաշվեգրված գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա բնական ռեսուրսների սպառման կուտակված գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Բնական ռեսուրսների սպառման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

117 «Բնական ռեսուրսների սպառում» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Բնական ռեսուրսների սպառման հաշվեգրում |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

.________________________________________________________________________.

 

117 «Բնական ռեսուրսների սպառում» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Վաճառված (օտարված) բնական ռեսուրսների |116 «Բնական ռեսուրսներ»          |

|կուտակված սպառման դուրս գրում         |                                 |

.________________________________________________________________________.

 

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

Հաշիվ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

 

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ձեռք բերման), տեղակայման և ակտիվ ճանաչվող հետագա ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների ավարտուն ոչ ընթացիկ նյութական ակտիվներին վերագրման մոտեցումները մասնավորապես նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հիմնական միջոցների կառուցման, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռք բերման և տեղակայման կուտակված ծախսումները, ինչպես նաև հետագա կապիտալացվող ծախսումները, իսկ կրեդիտում` շահագործման հանձնված հիմնական միջոցների սկզբնական արժեքը, արդեն ճանաչված հիմնական միջոցների վրա կապիտալացվող ծախսումները, ինչպես նաև չկապիտալացվող և որպես ժամանակաշրջանի ծախս ճանաչվող գումարները: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հիմնական միջոցների կառուցման (վերափոխման) գծով կուտակված ծախսումները, տեղակայման ենթակա սարքավորումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1181 «Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ», 1182 «Տեղակայման ենթակա սարքավորումներ», 1183 «Հետագա կապիտալացվող ծախսումներ»:

Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կառուցվող հիմնական միջոցների օբյեկտների, կատարվող աշխատանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հիմնական միջոցների կառուցման գծով  |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|   կուտակված ծախսումների արտացոլում   |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |                                 |

|2. Տեղակայման ենթակա սարքավորումների  |                                 |

|   մուտքագրում                        |                                 |

|                                      |                                 |

|ա) մատակարարներից ձեռք բերված         |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|                                      |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|բ) հիմնադիրներից (մասնակիցներից)`     |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   որպես ներդրում կանոնադրական        |    կապիտալ»                     |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|գ) անհատույց ստացված                  |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      |                                 |

|դ) գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   ավելցուկ                           |                                 |

|                                      |                                 |

|ե) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով|221 «Առևտրական  դեբիտորական      |

|   ստացված                            |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|3. Տեղակայման ենթակա սարքավորումների  |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   ձեռք բերման (ստացման) հետ կապված   |    անձնակազմի հետ»              |

|   ծախսումների (տրանսպորտային,        |251 «Դրամարկղ»                   |

|   բեռնման և  բեռնաթափման ծախսումներ, |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և    |253 «Արտարժութային հաշիվ»        |

|   այլն) արտացոլում                   |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |526 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք արտաբյուջետային        |

|                                      |    վճարումների գծով»            |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |                                 |

|4. Անավարտ ոչ ընթացիկ նյութական       |                                 |

|   ակտիվների վերագնահատումից արժեքի   |                                 |

|   աճ`                                |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է եկամտին (այն      |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   ծախս ճանաչված նվազումը)            |                                 |

.________________________________________________________________________.

 

118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հիմնական միջոցների շահագործման     |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   հանձնում                           |    հիմնական միջոցներ»           |

|                                      |                                 |

|2. Հիմնական միջոցների վրա հետագա      |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   ծախսումների կապիտալացում           |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |                                 |

|3. Հիմնական միջոցների վրա կատարված    |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   չկապիտալացվող ծախսումների դուրս    |                                 |

|   գրումը (ժամանակաշրջանի ծախս        |                                 |

|   ճանաչումը)                         |                                 |

|                                      |                                 |

|4. Վաճառված (օտարված) անավարտ ոչ      |723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|   ընթացիկ նյութական ակտիվների        |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   հաշվեկշռային արժեքի (սկզբնական     |724 «Գործունեության ընդհատման    |

|   (վերագնահատված)) դուրս գրում       |    հետ կապված ակտիվների վաճառքի |

|                                      |    (օտարման) ծախսեր»            |

|                                      |                                 |

|5. Անավարտ ոչ ընթացիկ նյութական       |                                 |

|   ակտիվների վերագնահատումից արժեքի   |                                 |

|   նվազում                            |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է ծախսերին (այն     |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   եկամուտ ճանաչված աճը)              |                                 |

|                                      |                                 |

|6. Անավարտ ոչ ընթացիկ նյութական       |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   ակտիվների պակասորդների և           |                                 |

|   կորուստների արտացոլում             |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

 

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների` ակտիվներին վերագրման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեքը, իսկ կրեդիտում` վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին հետ վերադարձրած հիմնական միջոցների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցների արժեքը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված |413 «Երկարաժամկետ                |

|   հիմնական միջոցների արտացոլում      |    պարտավորություններ ֆինանսական|

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |                                 |

|2. Ուղղակի ֆինանսական վարձակալությանը |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   վերաբերող ծախսումների (վարձակալական|    անձնակազմի հետ»              |

|   պայմանագրերի շուրջը բանակցելիս և   |251 «Դրամարկղ»                   |

|   կնքելիս առաջացող և  այլն)          |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   արտացոլում                         |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

.________________________________________________________________________.

 

119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   հիմնական միջոցների նկատմամբ        |    հիմնական միջոցներ»           |

|   սեփականության իրավունքի ձեռք բերում|115 «Հողամասեր»                  |

|                                      |                                 |

|2. Վարձատուին հետ վերադարձված         |121 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|   ֆինանսական վարձակալությամբ ստացված |    ստացված հիմնական միջոցների   |

|   հիմնական միջոցների կուտակված       |    մաշվածություն»               |

|   մաշվածության ու արժեզրկումից       |122 «Ոչ ընթացիկ նյութական        |

|   կորուստների դուրս գրում            |    ակտիվների արժեզրկումից       |

|                                      |    կորուստներ»                  |

|                                      |                                 |

|3. Վարձատուին հետ վերադարձված         |413 «Երկարաժամկետ                |

|   ֆինանսական վարձակալությամբ ստացված |    պարտավորություններ ֆինանսական|

|   հիմնական միջոցների հաշվեկշռային    |    վարձակալության գծով»         |

|   արժեքի (սկզբնական (վերագնահատված)  |                                 |

|   և  կուտակված մաշվածության ու       |                                 |

|   արժեզրկումից կորուստների           |                                 |

|   տարբերություն) դուրս գրում         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված

հիմնական միջոցների մաշվածություն»

 

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության գումարները որոշվում են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում նկարագրված մոտեցումներով:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին վերադարձված վարձակալված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական

միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ֆինանսական վարձակալությամբ ստացված    |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|հիմնական միջոցների մաշվածության       |    հետաձգված ծախսումների գծով»  |

|հաշվեգրում                            |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |712 «Իրացման (առևտրային)  ծախսեր»|

|                                      |714 «Վարչական ծախսեր»            |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և             |

|                                      |    զարգացման ծախսումներ»        |

.________________________________________________________________________.

 

121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական

միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վարձակալի սեփականությունը դարձած   |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   ֆինանսական վարձակալությամբ ստացված |    հիմնական միջոցների           |

|   հիմնական միջոցների մաշվածության    |    մաշվածություն»               |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|2. Վարձատուին հետ վերադարձված         |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|   ֆինանսական վարձակալությամբ ստացված |    ստացված հիմնական միջոցներ»   |

|   հիմնական միջոցների կուտակված       |                                 |

|   մաշվածության դուրսգրում            |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների

արժեզրկումից կորուստներ»

 

122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների արժեզրկումից կորուստների գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ վերականգնման (չեղյալ ճանաչման) հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 36 «Արժեզրկումից կորուստներ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ակտիվների ճանաչված արժեզրկումից կորուստների գումարները, իսկ դեբետում` օտարված, ֆինանսական վարձակալության տրված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների գումարների դուրս գրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկումից կորուստների գումարների վերականգնումը (չեղյալ ճանաչումը): Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ոչ ընթացիկ նյութական ակտիվների        |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|արժեզրկումից կորուստներ               |                                 |

.________________________________________________________________________.

 

122 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակություն             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Օտարված, ֆինանսական վարձակալության |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   տրված ոչ ընթացիկ նյութական         |    հիմնական միջոցներ»           |

|   ակտիվների կուտակված արժեզրկումից   |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|   կորուստների դուրսգրում             |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|                                      |    ստացված հիմնական միջոցներ»   |

|                                      |                                 |

|2. Ոչ ընթացիկ նյութական ակտիվների     |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   արժեզրկման վերականգնում (չեղյալ    |                                 |

|   ճանաչում)                          |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 13 «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

13 «Ոչ նյութական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 131 «Ոչ նյութական ակտիվներ», 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 133 «Զարգացման անավարտ ծախսումներ», 134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ», 135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա» և 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»:

 

Հաշիվ 131 «Ոչ նյութական ակտիվներ»

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների ոչ նյութականին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերած (ստացված) ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ոչ նյութական ակտիվների արժեքը (սկզբնական` հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները և վերագնահատումները), վերագնահատումից առաջացած արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ նյութական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1311 «Կազմակերպչական ծախսեր», 1312 «Լիցենզիաներ», 1313 «Ֆիրմայի գին (գուդվիլ)», 1314 «Արտոնագրեր», 1315 «Ապրանքային նշաններ», 1316 «Ծրագրային ապահովում», 1317 «Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք», 1318 «Այլ ոչ նյութական ակտիվներ»:

Ոչ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ոչ նյութական ակտիվների մուտքագրում`|                                 |

|                                      |                                 |

|ա) մատակարարներից ձեռք բերված         |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|                                      |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|բ) հիմնադիրներից (մասնակիցներից)`     |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   որպես ներդրում կանոնադրական        |    կապիտալ»                     |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|զ) անհատույց ստացված                  |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      |                                 |

|2. Ոչ նյութական ակտիվների վրա հետագա  |251 «Դրամարկղ»                   |

|   ծախսումների կապիտալացում           |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |                                 |

|3. Ոչ նյութական ակտիվների             |                                 |

|   վերագնահատումից արժեքի աճ`         |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |առաջացած արժեքի աճ»              |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է եկամտին (այն      |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|  չափով, որքանով վերականգնում է նախորդ|                                 |

|  վերագնահատումներից նախապես ծախս     |                                 |

|  ճանաչված նվազումը)                  |                                 |

.________________________________________________________________________.

 

131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) ոչ նյութական    |723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|   ակտիվների հաշվեկշռային արժեքի      |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   (սկզբնական (վերագնահատված) արժեքի  |                                 |

|   և  կուտակված մաշվածության ու       |                                 |

|   արժեզրկումից կորուստների           |                                 |

|   տարբերություն) դուրս գրում         |                                 |

|                                      |                                 |

|2. Վաճառված (օտարված) ոչ նյութական    |132 «Ոչ նյութական ակտիվների      |

|   ակտիվների կուտակված ամորտիզացիայի  |    ամորտիզացիա»                 |

|   գումարների դուրս գրում             |                                 |

|                                      |                                 |

|3. Վաճառված (օտարված) ոչ նյութական    |136 «Ոչ նյութական ակտիվների      |

|   ակտիվների կուտակված արժեզրկումից   |    արժեզրկումից կորուստներ»     |

|   կորուստների դուրս գրում            |                                 |

|                                      |                                 |

|4. Ոչ նյութական ակտիվների             |                                 |

|   վերագնահատումից արժեքի նվազում`    |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է ծախսերին (այն     |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   եկամուտ ճանաչված աճը)              |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ամորտիզացիայի գումարները որոշվում են ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտում նկարագրված մոտեցումներով:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` օտարված ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարների դուրսգրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների հաշվեգրված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1321 «Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա», 1322 «Լիցենզիաների ամորտիզացիա», 1323 «Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա», 1324 «Արտոնագրերի ամորտիզացիա», 1325 «Ապրանքային նշանների ամորտիզացիա», 1326 «Ծրագրային ապահովման ամորտիզացիա», 1327 «Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունքի ամորտիզացիա», 1318 «Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ոչ նյութական ակտիվների             |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|   ամորտիզացիայի հաշվեգրում           |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |714 «Վարչական ծախսեր»            |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|2. Ոչ նյութական ակտիվների             |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|   վերագնահատման հետևանքով  կուտակված |    առաջացած արժեքի աճ»          |

|   ամորտիզացիայի աճ                   |                                 |

|                                      |                                 |

|3. Նախորդ ժամանակաշրջաններում պակաս   |                                 |

|   հաշվարկված ամորտիզացիայի ուղղում`  |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն նվազեցվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդից       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |741 «Հաշվետու տարում             |

|   ֆինանսական արդյունքներում          |    հայտնաբերված նախորդ տարիների |

|                                      |    ծախսեր»                      |

.________________________________________________________________________.

 

132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) ոչ նյութական    |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|   ակտիվների կուտակված ամորտիզացիայի  |                                 |

|   գումարների դուրս գրում             |                                 |

|                                      |                                 |

|2. Ոչ նյութական ակտիվների             |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|   վերագնահատման հետևանքով  կուտակված |    առաջացած արժեքի աճ»          |

|   ամորտիզացիայի նվազում              |                                 |

|                                      |                                 |

|4. Նախորդ ժամանակաշրջաններում ավել    |                                 |

|   հաշվարկված ամորտիզացիայի ուղղում`  |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն ավելացվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդին       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |641 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների եկամուտներ»  |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 133 «Զարգացման անավարտ ծախսումներ»

 

133 «Զարգացման անավարտ ծախսումներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից զարգացման աշխատանքների գծով կուտակված ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Զարգացման ծախսումների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում են զարգացման կուտակված ծախսումները, իսկ կրեդիտում` ակտիվ կամ որպես ժամանակաշրջանի ծախս ճանաչված զարգացման ծախսումները: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է զարգացման անավարտ ծախսումների գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

Անավարտ զարգացման ծախսումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կատարվող աշխատանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

133 «Զարգացման անավարտ ծախսումներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Զարգացման աշխատանքների գծով կուտակված |815 «Հետազոտության և  զարգացման  |

|ծախսումների արտացոլում                |    ծախսումներ»                  |

.________________________________________________________________________.

 

133 «Զարգացման անավարտ ծախսումներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |Հաշիվների դեբետ                  |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Զարգացման ծախսումների ակտիվ        |134 «Ակտիվ ճանաչված              |

|   ճանաչում                           |    զարգացման ծախսումներ»        |

|                                      |                                 |

|2. Զարգացման ծախսումների ծախս         |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   ճանաչում                           |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ»

 

134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ» հաշիվը նախատեսված է ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում` օտարված ակտիվ ճանաչված զարգացման ծախսումները: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Զարգացման ծախսումների ակտիվ        |133 «Զարգացման անավարտ           |

|   ճանաչում                           |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|2. Զարգացման ծախսումների դուրս գրված  |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   չամորտիզացված մնացորդի վերականգնում|                                 |

.________________________________________________________________________.

 

134 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) ակտիվ ճանաչված  |723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|   զարգացման ծախսումների հաշվեկշռային |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   արժեքի (սկզբնական արժեքի և         |724 «Գործունեության ընդհատման    |

|   կուտակված ամորտիզացիայի ու         |    հետ կապված ակտիվների վաճառքի |

|   արժեզրկումից կորուստների           |    (օտարման) ծախսեր»            |

|   տարբերություն) դուրս գրում         |                                 |

|                                      |                                 |

|2. Զարգացման ծախսումների չամորտիզացված|717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   մնացորդի դուրս գրում               |                                 |

|                                      |                                 |

|3. Վաճառված (օտարված) ակտիվ ճանաչված  |135 «Ակտիվ ճանաչված զարգացման    |

|   զարգացման ծախսումների կուտակված    |    ծախսումների ամորտիզացիա»     |

|   ամորտիզացիայի դուրս գրում          |                                 |

|                                      |                                 |

|4. Վաճառված (օտարված) ակտիվ ճանաչված  |136 «Ոչ նյութական ակտիվների      |

|   զարգացման ծախսումների կուտակված    |    արժեզրկումից կորուստներ»     |

|   արժեզրկումից կորուստների դուրս     |                                 |

|   գրում                              |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 135 «Ակտիվ ճանաչված զարգացման

ծախսումների ամորտիզացիա»

 

135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ամորտիզացիայի գումարները որոշվում են ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտում նկարագրված մոտեցումներով:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում` օտարված ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների հաշվեգրված ամորտիզացիայի գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների հաշվեգրված ամորտիզացիայի գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների  |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|ամորտիզացիայի հաշվեգրում              |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

.________________________________________________________________________.

 

135 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Վաճառված (օտարված) ակտիվ ճանաչված     |134 «Ակտիվ ճանաչված զարգացման    |

|զարգացման ծախսումների կուտակված       |    ծախսումներ»                  |

|ամորտիզացիայի դուրս գրում             |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ»

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը նախատեսված է ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների արժեզրկումից կորուստների գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ վերականգնման (չեղյալ ճանաչման) հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 36 «Արժեզրկումից կորուստներ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկումից կորուստների գումարները, իսկ դեբետում` օտարված ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների գումարների դուրսգրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկումից կորուստների գումարների վերականգնումը (չեղյալ ճանաչումը): Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումից կորուստների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից   |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|կորուստներ                            |                                 |

.________________________________________________________________________.

 

136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |Հաշիվների կրեդիտ                 |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Օտարված ոչ նյութական ակտիվների     |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|   կուտակված արժեզրկումից կորուստների |134 «Ակտիվ ճանաչված զարգացման    |

|   դուրսգրում                         |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|2. Ոչ նյութական ակտիվների արժեզրկման  |613 «Գործառնական այլ             |

|   վերականգնում                       |    եկամուտներ»                  |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 14 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում», 142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ», 143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն, 144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում», 145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով» և 146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ»:

 

Հաշիվ 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի

կանոնադրական կապիտալում»

 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում» հաշիվը նախատեսված է կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կողմի կապակցված լինելը որոշվում է` համաձայն ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում» ստանդարտի: Կապակցված կողմերում ներդրումների` ոչ ընթացիկ ակտիվներին վերագրման, չափման, գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում», ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» և ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ստանդարտներում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելիս` առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, ինչպես նաև բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելիս` արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեքը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1411 «Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր ընկերություններում», 1412 «Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում», 1413 «Ոչ ընթացիկ ներդրումներ համատեղ ձեռնարկումներում»:

Կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի

կանոնադրական կապիտալում» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կապակցված կողմերի կանոնադրական     |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|   ձեռք բերում                        |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |621 «Հիմնական միջոցների          |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |                                 |

|2. Ներդրումների ձեռք բերման հետ կապված|228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   ծախսումների (միջնորդավճարներ,      |    պարտք անձնակազմի հետ»        |

|   բանկային ծառայությունների դիմաց    |251 «Դրամարկղ»                   |

|   վճար և  այլն) արտացոլում           |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |                                 |

|3. Ընթացիկ ներդրումների               |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|   վերադասակարգումը ոչ ընթացիկ        |    ներդրումներ»                 |

|   ներդրումների                       |                                 |

|                                      |                                 |

|4. Չկապակցված կողմերի կանոնադրական    |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|   կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների |                                 |

|   վերադասակարգումը կապակցված         |                                 |

|   կողմերում ոչ ընթացիկ ներդրումների  |                                 |

|                                      |                                 |

|5. Կապակցված կողմերի շահույթի         |628 «Կապակցված                   |

|   բաժնեմասի արտացոլումը` ներդրումները|    կազմակերպությունների շահույթի|

|   «բաժնեմասնակցության մեթոդով»       |    բաժնեմասը` ներդրումները      |

|   հաշվառելիս                         |    «բաժնեմասնակցության մեթոդով» |

|                                      |    հաշվառելիս»                  |

|                                      |                                 |

|6. Կապակցված կողմերում ոչ ընթացիկ     |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   ներդրումների ստացում հիմնադիրներից |    կապիտալ»                     |

|   (մասնակիցներից)` որպես ներդրում    |312 «Չվճարված կապիտալ»           |

|   կանոնադրական կապիտալում            |                                 |

.________________________________________________________________________.

 

141 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի

կանոնադրական կապիտալում» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) ոչ ընթացիկ      |722 «Ֆինանսական ներդրումների     |

|   ներդրումների հաշվեկշռային արժեքի   |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   դուրսգրում                         |                                 |

|                                      |                                 |

|2. Կապակցված կողմերի կանոնադրական     |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|   կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների |    ներդրումներ»                 |

|   վերադասակարգումը ընթացիկ           |                                 |

|   ներդրումների                       |                                 |

|                                      |                                 |

|3. Կապակցված կողմերի կանոնադրական     |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|   կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների |                                 |

|   վերադասակարգումը` չկապակցված       |                                 |

|   կողմերում ոչ ընթացիկ ներդրումների  |                                 |

|                                      |                                 |

|4. Կապակցված կողմերի վնասի բաժնեմասի  |727 «Կապակցված                   |

|   արտացոլումը` ներդրումները          |    կազմակերպությունների վնասի   |

|   «բաժնեմասնակցության մեթոդով»       |    բաժնեմասը` ներդրումները      |

|   հաշվառելիս                         |    «բաժնեմասնակցության մեթոդով» |

|                                      |    հաշվառելիս»                  |

|                                      |                                 |

|5. Ներդրումները «բաժնեմասնակցության   |229 «Ընթացիկ դեբիտորական         |

|   մեթոդով» հաշվառելիս հայտարարված    |    պարտք հաշվեգրված եկամուտների |

|   (ստացված) շահաբաժինների չափով      |    գծով»                        |

|   ներդրման հաշվեկշռային արժեքի       |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   նվազեցում                          |253 «Արտարժութային հաշիվ»        |

.________________________________________________________________________.

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

Հաշիվ 142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»

 

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» հաշիվը նախատեսված է չկապակցված կողմերում ոչ ընթացիկ ներդրումների և կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում (ժամկետային դեպոզիտներ, փոխատվություններ, պարտատոմսեր, մուրհակներ և այլն) ոչ ընթացիկ ներդրումների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ներդրումների` ոչ ընթացիկ ակտիվներին վերագրման, չափման, գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների ինքնարժեքը (բացառությամբ անվանական արժեք ունեցող պարտքային արժեթղթերի), վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ոչ ընթացիկ ներդրումների սկզբնական (վերագնահատված) արժեքը, ինչպես նաև վերագնահատումից արժեքի նվազումը: Անվանական արժեք ունեցող պարտքային արժեթղթերն այս հաշվում հաշվառվում են անվանական արժեքով, իսկ դրանց ձեռք բերման արժեքի (ինքնարժեքի) և անվանական արժեքի տարբերությունը հաշվառվում է 143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշվում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1421 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում», 1422 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում», 1423 «Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում»:

Ոչ ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Չկապակցված կողմերում ոչ ընթացիկ    |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   ներդրումների ձեռք բերում           |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |                                 |

|2. Ներդրումների ձեռք բերման հետ կապված|228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   ծախսումների (միջնորդավճարներ,      |    պարտք անձնակազմի հետ»        |

|   բանկային ծառայությունների դիմաց    |251 «Դրամարկղ»                   |

|   վճար, տուրքեր և  այլն) արտացոլում  |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|3. Պարտքային արժեթղթերում ներդրումների|143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|   ձեռք բերման արժեքի և  անվանական    |    արժեթղթերի ձեռք բերման       |

|   (մարման) արժեքի միջև  բացասական    |    արժեքի և  անվանական (մարման) |

|   տարբերության (զեղչի) արտացոլում    |    արժեքի տարբերություն»        |

|                                      |                                 |

|4. Չկապակցված կողմերում ոչ ընթացիկ    |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   ներդրումների ստացում հիմնադիրներից |    կապիտալ»                     |

|   (մասնակիցներից)` որպես ներդրում    |312 «Չվճարված կապիտալ»           |

|   կանոնադրական կապիտալում            |                                 |

|                                      |                                 |

|5. Կապակցված կողմերի կանոնադրական     |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|   կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների |    կապակցված կողմերի            |

|   վերադասակարգումը` չկապակցված       |    կանոնադրական կապիտալում»     |

|   կողմերում ոչ ընթացիկ ներդրումների  |                                 |

|                                      |                                 |

|6. Ընթացիկ ներդրումների               |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|   վերադասակարգումը ոչ ընթացիկ        |ներդրումներ»                     |

|   ներդրումների                       |                                 |

|                                      |                                 |

|7. Ոչ ընթացիկ ներդրումների            |                                 |

|   վերագնահատումից արժեքի աճ`         |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |առաջացած արժեքի աճ»              |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է եկամտին (այն      |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   ծախս ճանաչված նվազումը)            |                                 |

|                                      |                                 |

|8. Ոչ ընթացիկ արտարժութային պարտքային |625 «Փոխարժեքային                |

|   արժեթղթերի վերագնահատումից         |    տարբերություններից եկամուտ»  |

|   (փոխարժեքային տարբերություններից)  |                                 |

|   արժեքի աճ                          |                                 |

.________________________________________________________________________.

 

142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) ոչ ընթացիկ      |722 «Ֆինանսական ներդրումների     |

|   ներդրումների հաշվեկշռային արժեքի   |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   (սկզբնական (վերագնահատված)) դուրս  |                                 |

|   գրում                              |                                 |

|                                      |                                 |

|2. Օտարված պարտքային արժեթղթերի ձեռք  |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|   բերման արժեքի և  անվանական (մարման)|    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|   արժեքի միջև  բացասական տարբերության|    և  անվանական (մարման) արժեքի |

|   (զեղչի) դուրսգրում                 |    տարբերություն»               |

|                                      |                                 |

|3. Չկապակցված կողմերի կանոնադրական    |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|   կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների |    կապակցված կողմերի            |

|   վերադասակարգումը` կապակցված        |    կանոնադրական կապիտալում»     |

|   կողմերում ոչ ընթացիկ ներդրումների  |                                 |

|                                      |                                 |

|4. Ոչ ընթացիկ ներդրումների            |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|   վերադասակարգումն ընթացիկ           |ներդրումներ»                     |

|   ներդրումների                       |                                 |

|                                      |                                 |

|5. Ոչ ընթացիկ ներդրումների            |                                 |

|   վերագնահատումից արժեքի նվազում`    |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է ծախսերին (այն     |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|  չափով, որքանով վերականգնում է       |                                 |

|  նախորդ վերագնահատումներից նախապես   |                                 |

|  եկամուտ ճանաչված աճը)               |                                 |

|                                      |                                 |

|6. Ոչ ընթացիկ արտարժութային պարտքային |725 «Փոխարժեքային                |

|   արժեթղթերի վերագնահատումից         |տարբերություններից ծախսեր»       |

|   (փոխարժեքային տարբերություններից)  |                                 |

|   արժեքի նվազում                     |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման

արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն»

 

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը նախատեսված է պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվապասիվային է, կարգավորող: Հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 1431 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն (հավելավճար)» (ակտիվային) և 1432 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն (զեղչ)» (պասիվային):

1431 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն» երկրորդ կարգի հաշվի դեբետում արտացոլվում է արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերությունը, իսկ կրեդիտում` այդ տարբերության ամորտիզացիան կամ դուրսգրումը:

1432 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն» երկրորդ կարգի հաշվի կրեդիտում արտացոլվում է արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերությունը, իսկ դեբետում` այդ տարբերության ամորտիզացիան կամ դուրսգրումը:

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշվի մնացորդը ցույց է տալիս վերը նշված երկրորդ կարգի հաշիվների տարբերությունը: Հաշվի մնացորդը կրեդիտային լինելու դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժեթղթերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և

անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |153 «Կանխավճարներ ոչ             |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|    ընթացիկ ակտիվներ ձեռք        |

|   միջև  դրական տարբերության          |    բերելու համար»               |

|   (հավելավճարի) արտացոլում           |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |                                 |

|2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |627 «Ֆինանսական ներդրումներից    |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|    եկամուտներ»                  |

|   միջև  բացասական տարբերության       |                                 |

|   (զեղչի) ամորտիզացիա                |                                 |

|                                      |                                 |

|3. Օտարված պարտքային արժեթղթերի ձեռք  |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|   բերման արժեքի և  անվանական (մարման)|                                 |

|   արժեքի միջև  բացասական տարբերության|                                 |

|   (զեղչի) դուրսգրում                 |                                 |

|                                      |                                 |

|4. Որպես ոչ ընթացիկ ակտիվներ          |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|   վերադասակարգված ընթացիկ պարտքային  |    ձեռք բերման արժեքի և         |

|   արժեթղթերի ձեռք բերման արժեքի և    |    անվանական (մարման) արժեքի    |

|   անվանական (մարման) արժեքի միջև     |    տարբերություն»               |

|   դրական տարբերության (հավելավճարի)  |                                 |

|   վերաձևակերպում                     |                                 |

|                                      |                                 |

|5. Որպես ընթացիկ ակտիվներ             |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|   վերադասակարգված ոչ ընթացիկ         |    ձեռք բերման արժեքի և         |

|   պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |    անվանական (մարման) արժեքի    |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|    տարբերություն»               |

|   միջև  բացասական տարբերության       |                                 |

|   (զեղչի) վերաձևակերպում             |                                 |

.________________________________________________________________________.

 

143 «Ոչ ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի

և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|                                 |

|   միջև  բացասական տարբերության       |                                 |

|   (զեղչի) արտացոլում                 |                                 |

|                                      |                                 |

|2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |627 «Ֆինանսական ներդրումներից    |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|    եկամուտներ»                  |

|   միջև  դրական տարբերության          |                                 |

|   (հավելավճարի) ամորտիզացիա          |                                 |

|                                      |                                 |

|3. Որպես ոչ ընթացիկ ակտիվներ          |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|   վերադասակարգված ընթացիկ պարտքային  |    ձեռք բերման արժեքի և         |

|   արժեթղթերի ձեռք բերման արժեքի և    |    անվանական (մարման) արժեքի    |

|   անվանական (մարման) արժեքի միջև     |    տարբերություն»               |

|   բացասական տարբերության (զեղչի)     |                                 |

|   վերաձևակերպում                     |                                 |

|                                      |                                 |

|4. Որպես ընթացիկ ակտիվներ             |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|   վերադասակարգված ոչ ընթացիկ         |    ձեռք բերման արժեքի և         |

|   պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |    անվանական (մարման) արժեքի    |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|    տարբերություն»               |

|   միջև  դրական տարբերության          |                                 |

|   (հավելավճարի) վերաձևակերպում       |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում»

 

144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում» հաշիվը նախատեսված է արժեթղթերի պորտֆելի հիմունքով գնահատվող հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի (որոնք դասակարգված են որպես երկարաժամկետ ներդրումներ) արժեքի նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազման գումարների որոշման, դրանց ճանաչման կամ վերականգնման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը (շուկայական արժեքի ժամանակավոր նվազումը), իսկ դեբետում` այդ տարբերության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և ցույց է տալիս հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի (որոնք դասակարգված են որպես երկարաժամկետ ներդրումներ) պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Որպես ոչ ընթացիկ ներդրումներ          |322 «Չիրացված վնասներ ոչ         |

|դասակարգված հեշտ իրացվելի (շուկայական)|    ընթացիկ ներդրումների         |

|բաժնեմասնակցության արժեթղթերի`        |    արժեքի նվազումից»            |

|պորտֆելի հիմունքով որոշված շուկայական |                                 |

|արժեքի ժամանակավոր նվազում            |                                 |

.________________________________________________________________________.

 

144 «Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների կրեդիտ        |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Որպես ոչ ընթացիկ ներդրումներ          |322 «Չիրացված վնասներ ոչ         |

|դասակարգված հեշտ իրացվելի (շուկայական)|    ընթացիկ ներդրումների         |

|բաժնեմասնակցության արժեթղթերի`        |    արժեքի նվազումից»            |

|պորտֆելի հիմունքով որոշված շուկայական |                                 |

|արժեքի ժամանակավոր նվազման            |                                 |

|վերականգնում                          |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական

վարձակալության գծով»

 

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքի ճանաչման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների գծով առաջացած դեբիտորական պարտքի գումարը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումները, դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ դեբիտորական պարտքի գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

Երկարաժամկետ դեբիտորական պարտքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ֆինանսական վարձակալության տրված    |                                 |

|   ակտիվների դիմաց վարձակալի պարտքի   |                                 |

|   արտացոլումը`                       |                                 |

|վարձակալությունում զուտ ներդրումների  |                                 |

|գումարը                               |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ չի գերազանցում հաշվեկշռային    |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   արժեքը                             |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |                                 |

|ա) երբ գերազանցում է հաշվեկշռային     |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   արժեքը                             |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |                                 |

|- չվաստակած ֆինանսական եկամտի գումարը |146 «Չվաստակած ֆինանսական        |

|                                      |    եկամուտ»                     |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով դեբիտորական պարտքերի  |                                 |

|   գծով առաջացած դրական փոխարժեքային  |625 «Փոխարժեքային                |

|   տարբերությունների արտացոլում       |    տարբերություններից եկամուտ»  |

.________________________________________________________________________.

 

145 «Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Դրամական միջոցների ստացում` որպես  |251 «Դրամարկղ»                   |

|   երկարաժամկետ դեբիտորական պարտքի    |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   մարում                             |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Երկարաժամկետ դեբիտորական պարտքի    |231 «Այլ ընթացիկ դեբիտորական     |

|   փոխանցումը կարճաժամկետի            |    պարտք»                       |

|                                      |                                 |

|3. Անհուսալի երկարաժամկետ դեբիտորական |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   պարտքի դուրս գրում                 |                                 |

|                                      |                                 |

|4. Նախկինում ֆինանսական վարձակալության|111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   տրված ակտիվների հետ ընդունում      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |                                 |

|5. Արտարժույթով դեբիտորական պարտքերի  |725 «Փոխարժեքային                |

|   գծով առաջացած բացասական            |    տարբերություններից ծախսեր»   |

|   փոխարժեքային տարբերությունների     |                                 |

|   արտացոլում                         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ»

 

146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության շրջանակներում չվաստակած ֆինանսական եկամտի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Չվաստակած ֆինանսական եկամտի որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է վարձակալությունում համախառն ներդրումների և վարձակալությունում զուտ ներդրումների տարբերությունը, իսկ դեբետում` այդ տարբերության վերագրումը եկամուտներին (ֆինանսական եկամտի ճանաչմանը զուգընթաց): Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չվաստակած ֆինանսական եկամտի գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Չվաստակած ֆինանսական եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ֆինանսական վարձակալությունում         |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|ներդրումներից չվաստակած ֆինանսական    |    պարտք ֆինանսական             |

|եկամտի արտացոլում                     |    վարձակալության գծով»         |

.________________________________________________________________________.

 

146 «Չվաստակած ֆինանսական եկամուտ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ֆինանսական եկամտի ճանաչում            |629 «Ֆինանսական վարձակալությունից|

|                                      |    եկամուտ»                     |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 15 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով», 152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» և 153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»:

 

Հաշիվ 151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

 

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կատարված, բայց մեկ տարուց ավելի ժամանակաշրջաններին վերաբերող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել հետևյալ ծախսումները`

- լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված,

- նոր ձեռնարկությունների, արտադրությունների, սարքերի և ագրեգատների յուրացման,

- հողի բարելավման,

- այլ ոչ ընթացիկ ծախսումները, որոնք չեն արտացոլվել սույն դասի հաշիվներում:

Հետաձգված ծախսումների ամորտիզացիայի (արտադրության ծախսումներին վերագրման) հաշվարկման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են գալիք ժամանակաշրջանի երկարաժամկետ ծախսումները, իսկ կրեդիտում` դրանց դուրս գրումը և հաշվետու ժամանակաշրջանի ծախսերին վերագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է գալիք ժամանակաշրջանի ոչ ընթացիկ ծախսերի գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Լեռնա-նախապատրաստական աշխատանքների,   |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|նոր ձեռնարկությունների,               |    հիմնական միջոցների           |

|արտադրությունների յուրացման, հողի     |    մաշվածություն»               |

|բարելավման գծով կատարված, ինչպես նաև  |121 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|վարձակալության գծով կատարված սկզբնական|    ստացված հիմնական միջոցների   |

|ուղղակի ծախսումների արտացոլում        |    մաշվածություն»               |

|                                      |132 «Ոչ նյութական ակտիվների      |

|                                      |    ամորտիզացիա»                 |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|                                      |    պարտք անձնակազմի հետ»        |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

.________________________________________________________________________.

 

151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Գալիք ժամանակաշրջանի ոչ ընթացիկ       |                                 |

|ծախսերի համապատասխան մասերի`          |                                 |

|                                      |                                 |

|ա) վերագրումը արտադրության            |811 «Հիմնական արտադրություն»     |

|   ծախսումներին                       |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|բ) կորուստ ճանաչելը                   |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

 

152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը նախատեսված է ըստ ժամանակային տարբերությունների առաջացած շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների որոշման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած ոչ ընթացիկ ակտիվների գումարը, իսկ կրեդիտում` շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների մարումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների գումարը` հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ոչ ընթացիկ հարկային ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների և մարման ժամկետների:

 

152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների|524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|արտացոլում                            |    պարտք բյուջեին»              |

.________________________________________________________________________.

 

152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Շահութահարկի գծով ոչ ընթացիկ ակտիվների|751 «Շահութահարկի գծով ծախս»     |

|մարում                                |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»

 

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար կատարված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է կատարված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար կատարված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար| 251 «Դրամարկղ»                  |

|կատարված կանխավճարներ                 | 252 «Հաշվարկային հաշիվ»         |

|                                      | 253 «Արտարժութային հաշիվ»       |

|                                      | 411 «Երկարաժամկետ բանկային      |

|                                      | վարկեր»                         |

.________________________________________________________________________.

 

153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կանխավճարների դիմաց ստացված ոչ     |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   ընթացիկ ակտիվներ                   |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ          |

|                                      |    նյութական ակտիվներ»          |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|                                      |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|                                      |    և  անվանական (մարման) արժեքի |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |                                 |

|2. Առևտրական  կրեդիտորական պարտքերի   |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|   մարում տրված կանխավճարների հաշվին  |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|3. Ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման   |251 «Դրամարկղ»                   |

|   համար տրված կանխավճարների հետ      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   վերադարձ                           |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|4. Ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերման   |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   համար տրված կանխավճարների դուրս    |                                 |

|   գրում                              |                                 |

.________________________________________________________________________.

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

ԴԱՍ 2 «ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 2 «Ընթացիկ ակտիվներ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 21 «Պաշարներ», 22-23 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր», 24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ», 25 «Դրամական միջոցներ» և 26 «Այլ ընթացիկ ակտիվներ»:

Ակտիվների` ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում:

 

ԽՈՒՄԲ 21 «ՊԱՇԱՐՆԵՐ»

 

21 «Պաշարներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 211 «Նյութեր», 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ», 213 «Արագամաշ առարկաներ», 214 «Անավարտ արտադրություն», 215 «Արտադրանք», 216 «Ապրանքներ», 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» և 218 «Պաշարների արժեքի նվազում»:

Ակտիվների` պաշարներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտում:

 

Հաշիվ 211 «Նյութեր»

 

211 «Նյութեր» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող նյութերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) և կազմակերպությունում արտադրված նյութերի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում` արտադրական նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված նյութերի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է նյութերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

211 «Նյութեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2111 «Հումք և նյութեր», 2112 «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ», 2113 «Վառելիք», 2114 «Տարա և տարանյութեր», 2115 «Պահեստամասեր», 2116 «Շինանյութեր», 2117 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր», 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» և 2119 «Այլ նյութեր»:

Նյութերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, նյութերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

211 «Նյութեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ

հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Նյութերի մուտքագրում`              |                                 |

|                                      |                                 |

|ա) մատակարարներից ձեռք բերված         |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտք չկապակցված կողմերին»   |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|բ) հիմնադիրներից (մասնակիցներից)`     |311 «Կանոնադրական                |

|   որպես ներդրում կանոնադրական        |    (բաժնեհավաք) կապիտալ»        |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|                                      |                                 |

|գ) կազմակերպությունում արտադրված      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |                                 |

|դ) անհատույց ստացված                  |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      |626 «Անհատույց ստացված ակտիվներից|

|                                      |    եկամուտ»                     |

|                                      |                                 |

|ե) հիմնական միջոցների լուծարումից     |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   ստացված                            |                                 |

|                                      |                                 |

|զ) արտադրության թափոններ              |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |                                 |

|է) գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   ավելցուկ                           |                                 |

|                                      |                                 |

|ը) արտասովոր դեպքերի հետևանքների      |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|   վերացման նպատակով` որպես           |                                 |

|   փոխհատուցում և  օգնություն         |                                 |

|   ստացված                            |                                 |

|                                      |                                 |

|2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով|221 «Առևտրական  դեբիտորական      |

|   ձեռք բերված նյութերի մուտքագրում   |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613-614 «Գործառնական այլ         |

|                                      |        եկամուտներ»              |

|                                      |                                 |

|3. Նյութերի ձեռք բերման հետ կապված    |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   ծախսումների (տրանսպորտային, բեռնման|    պարտք անձնակազմի հետ»        |

|   և  բեռնաթափման ծախսումներ,         |251 «Դրամարկղ»                   |

|   չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և    |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   այլն) արտացոլում                   |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |526 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք արտաբյուջետային        |

|                                      |    վճարումների գծով»            |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|4. Նախորդ ժամանակաշրջաններում նյութերի|                                 |

|   գծով կատարված սխալների ուղղում     |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն ավելացվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդին       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |641 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների եկամուտներ»  |

.________________________________________________________________________.

 

211 «Նյութեր» հաշիվը» կրեդիտով թղթակցում է հետևյալ

հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Արտադրական նպատակներով օգտագործելու|151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|   համար դուրս գրված նյութերի         |    հետաձգված ծախսումների        |

|   հաշվեկշռային արժեքի արտացոլումը    |    գծով»                        |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |543 «Գալիք ժամանակաշրջանների     |

|                                      |    ծախսերի և  վճարումների       |

|                                      |    պահուստ»                     |

|                                      |712-713 «Իրացման                 |

|                                      |        (առևտրային)  ծախսեր»     |

|                                      |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |716-717 «Գործառնական այլ ծախսեր» |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և             |

|                                      |    զարգացման ծախսումներ»        |

|                                      |821 «Խոտան և  դրա շտկման         |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|2. Վաճառված (օտարված) նյութերի        |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   հաշվեկշռային արժեքի դուրս գրում    |                                 |

|                                      |                                 |

|3. Հիմնական միջոցների օտարման ժամանակ |721 «Հիմնական միջոցների          |

|   օգտագործվող նյութերի արժեքի դուրս  |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|   գրում                              |724 «Գործունեության ընդհատման    |

|                                      |    հետ կապված ակտիվների         |

|                                      |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|                                      |                                 |

|4. Գործունեության ընդհատման հետ կապված|724 «Գործունեության ընդհատման    |

|   օտարված նյութերի արժեքի դուրս գրում|    հետ կապված ակտիվների վաճառքի |

|                                      |    (օտարման) ծախսեր»            |

|                                      |                                 |

|5. Նյութերի պակասորդների և            |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   կորուստների արտացոլումը            |                                 |

|   հաշվեկշռային արժեքով               |                                 |

|                                      |                                 |

|6. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և     |731 «Արտասովոր ծախսեր»           |

|   իրադարձությունների հետևանքով       |                                 |

|   նյութերի արժեքի դուրս գրում        |                                 |

|                                      |                                 |

|7. Նախորդ ժամանակաշրջաններում նյութերի|                                 |

|   գծով կատարված սխալների ուղղում     |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն նվազեցվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդից       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |741 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների ծախսեր»      |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»

 

212 «Աճեցվող և բտվող կենդանիներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող աճեցվող և բտվող կենդանիների (աճեցվող և բտվող մատղաշ կենդանիներ, թռչուններ, գազաններ, ճագարներ, մեղվաընտանիքներ, իրացման համար հիմնական հոտից խոտանված հասուն կենդանիներ) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված), հիմնական հոտից խոտանված և բտման հանձնված, ծնաճից ստացված աճեցվող և բտվող կենդանիների սկզբնական արժեքը, ինչպես նաև մատղաշ կենդանիների քաշաճի արժեքը, իսկ կրեդիտում` օտարված, մորթված, հիմնական հոտ փոխադրված կենդանիների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է աճեցվող և բտվող կենդանիների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Աճեցվող և բտվող կենդանիների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կենդանիների խնամքի վայրի, դրանց տեսակների, սեռի, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

212 «Աճեցվող և բտվող կենդանիներ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Աճեցվող և  բտվող կենդանիների       |                                 |

|   մուտքագրում                        |                                 |

|                                      |                                 |

|ա) այլ կազմակերպություններից ձեռք     |221 «Առևտրական  դեբիտորական      |

|   բերված                             |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտք չկապակցված կողմերին»   |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|բ) հիմնադիրներից (մասնակիցներից)`     |311 «Կանոնադրական                |

|   որպես ներդրում կանոնադրական        |    (բաժնեհավաք) կապիտալ»        |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|գ) ծնաճից ստացված                     |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |                                 |

|դ) անհատույց ստացված                  |626 «Անհատույց ստացված ակտիվներից|

|                                      |    եկամուտ»                     |

|                                      |                                 |

|ե) հիմնական հոտից խոտանված և  բտման   |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   հանձնված                           |    հիմնական միջոցներ»           |

|                                      |                                 |

|զ) գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   ավելցուկ                           |                                 |

|                                      |                                 |

|է) արտասովոր դեպքերի հետևանքների      |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|   վերացման նպատակով` որպես           |                                 |

|   փոխհատուցում և  օգնություն ստացված |                                 |

|                                      |                                 |

|2. Կենդանիների ձեռք բերման հետ կապված |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   ծախսումների (տրանսպորտային, բեռնման|    պարտք անձնակազմի հետ»        |

|   և  բեռնաթափման ծախսումներ,         |251 «Դրամարկղ»                   |

|   չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և    |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   այլն) արտացոլում                   |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտք չկապակցված կողմերին»   |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |526 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք արտաբյուջետային        |

|                                      |    վճարումների գծով»            |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|3. Մատղաշ կենդանիների քաշաճի          |811 «Հիմնական արտադրություն»     |

|   արտացոլում                         |812 «Օժանդակ արտադրություն»      |

.________________________________________________________________________.

 

212 «Աճեցվող և բտվող կենդանիներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Աճեցվող և  բտվող կենդանիների       |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   փոխադրումը հիմնական հոտ            |    հիմնական միջոցներ»           |

|                                      |                                 |

|2. Վաճառված (օտարված) աճեցվող և  բտվող|711 «Իրացված արտադրանքի,         |

|   կենդանիների հաշվեկշռային արժեքի    |    ապրանքների, աշխատանքների,    |

|   դուրս գրում                        |    ծառայությունների ինքնարժեք»  |

|                                      |                                 |

|3. Գործունեության ընդհատման հետ կապված|724 «Գործունեության ընդհատման    |

|   օտարված աճեցվող և  բտվող           |    հետ կապված ակտիվների         |

|   կենդանիների արժեքի դուրս գրում     |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|                                      |                                 |

|4. Կենդանիների մորթի (սպանդի) դեպքում |811 «Հիմնական արտադրություն»     |

|   հաշվեկշռային արժեքի արտացոլում     |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |                                 |

|5. Ընկած (սատկած) և  հարկադրաբար      |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   մորթված կենդանիների հաշվեկշռային   |                                 |

|   արժեքի արտացոլում                  |                                 |

|                                      |                                 |

|6. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և     |731 «Արտասովոր ծախսեր»           |

|   իրադարձությունների հետևանքով       |                                 |

|   աճեցվող և  բտվող կենդանիների արժեքի|                                 |

|   դուրս գրում                        |                                 |

|                                      |                                 |

|7. Գույքագրման ժամանակ հայտնաբերված   |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   աճեցվող և  բտվող կենդանիների       |                                 |

|   պակասորդների և  կորուստների        |                                 |

|   արտացոլումը հաշվեկշռային արժեքով   |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 213 «Արագամաշ առարկաներ»

 

213 «Արագամաշ առարկաներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) և կազմակերպությունում պատրաստված արագամաշ առարկաների սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում` արտադրական նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված արագամաշ առարկաների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է արագամաշ առարկաների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

213 «Արագամաշ առարկաներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2131 «Արագամաշ առարկաներ պահեստում», 2132 «Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ»:

Արագամաշ առարկաների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց պահպանման տեղի, համասեռ առարկաների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

213 «Արագամաշ առարկաներ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Արագամաշ առարկաների մուտքագրում`   |                                 |

|                                      |                                 |

|ա) մատակարարներից ձեռք բերված         |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|                                      |    պարտք անձնակազմի հետ»        |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|բ) հիմնադիրներից (մասնակիցներից)`     |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   որպես ներդրում կանոնադրական        |    կապիտալ»                     |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|գ) կազմակերպությունում պատրաստված     |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |                                 |

|դ) անհատույց ստացված                  |626 «Անհատույց ստացված ակտիվներից|

|                                      |    եկամուտ»                     |

|                                      |                                 |

|ե) գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   ավելցուկ                           |                                 |

|                                      |                                 |

|2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով|221 «Առևտրական  դեբիտորական      |

|   ձեռք բերված արագամաշ առարկաների    |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|   մուտքագրում                        |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|3. Արագամաշ առարկաների ձեռք բերման հետ|228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   կապված ծախսումների (տրանսպորտային, |    պարտք անձնակազմի հետ»        |

|   բեռնման և  բեռնաթափման ծախսումներ, |251 «Դրամարկղ»                   |

|   չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և    |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   այլն) արտացոլում                   |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |526 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք արտաբյուջետային        |

|                                      |    վճարումների գծով»            |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|4. Նախորդ ժամանակաշրջաններում արագամաշ|                                 |

|   առարկաների գծով կատարված սխալների  |                                 |

|   ուղղում                            |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն ավելացվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդին       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |641 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների եկամուտներ»  |

.________________________________________________________________________.

 

213 «Արագամաշ առարկաներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Արտադրական նպատակներով օգտագործելու|151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|   համար դուրս գրված արագամաշ         |    հետաձգված ծախսումների գծով»  |

|   առարկաների հաշվեկշռային արժեքի     |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|   արտացոլում                         |    ծախսումների գծով»            |

|                                      |543 «Գալիք ժամանակաշրջանների     |

|                                      |    ծախսերի և  վճարումների       |

|                                      |    պահուստ»                     |

|                                      |712-713 «Իրացման (առևտրային)     |

|                                      |        ծախսեր»                  |

|                                      |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |716-717 «Գործառնական այլ ծախսեր» |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |821 «Խոտան և  դրա շտկման         |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|2. Վաճառված (օտարված) արագամաշ        |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   առարկաների հաշվեկշռային արժեքի     |724 «Գործունեության ընդհատման    |

|   դուրսգրում                         |    հետ կապված ակտիվների վաճառքի |

|                                      |    (օտարման) ծախսեր             |

|                                      |                                 |

|3. Գույքագրման ժամանակ հայտնաբերված   |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   արագամաշ առարկաների պակասորդների   |                                 |

|   և  կորուստների արտացոլումը         |                                 |

|   հաշվեկշռային արժեքով               |                                 |

|                                      |                                 |

|4. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և     |731 «Արտասովոր ծախսեր»           |

|   իրադարձությունների հետևանքով       |                                 |

|   արագամաշ առարկաների արժեքի         |                                 |

|   դուրսգրում                         |                                 |

|                                      |                                 |

|5. Նախորդ ժամանակաշրջաններում արագամաշ|                                 |

|   առարկաների գծով կատարված սխալների  |                                 |

|   ուղղում                            |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն նվազեցվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդից       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |741 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների ծախսեր»      |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 214 «Անավարտ արտադրություն»

 

214 «Անավարտ արտադրություն» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության անավարտ արտադրանքի և ծառայությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրանքի և ծառայությունների գումարը, իսկ կրեդիտում` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում` այդ գումարի դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է անավարտ արտադրանքի և ծառայությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

214 «Անավարտ արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2141 «Արտադրանքի գծով», 2142 «Աշխատանքների գծով», 2143 «Ծառայությունների գծով», 2144 «Օժանդակ արտադրության գծով»:

Անավարտ արտադրության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրությունների և ծառայությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

214 «Անավարտ արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի      |811 «Հիմնական արտադրություն»     |

|   դրությամբ անավարտ արտադրության     |812 «Օժանդակ արտադրություն»      |

|   հաշվեկշռային արժեքի արտացոլում     |                                 |

|                                      |                                 |

|2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   անավարտ արտադրության ավելցուկի     |                                 |

|   մուտքագրում                        |                                 |

.________________________________________________________________________.

 

214 «Անավարտ արտադրություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի      |811 «Հիմնական արտադրություն»     |

|   դրությամբ անավարտ արտադրության     |812 «Օժանդակ արտադրություն»      |

|   հաշվեկշռային արժեքի տեղափոխում     |                                 |

|   կառավարչական հաշվառման հաշիվներ    |                                 |

|                                      |                                 |

|2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված   |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   անավարտ արտադրության պակասորդների  |                                 |

|   և  կորուստների արտացոլումը         |                                 |

|   հաշվեկշռային արժեքով               |                                 |

|                                      |                                 |

|3. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և     |731 «Արտասովոր ծախսեր»           |

|   իրադարձությունների հետևանքով       |                                 |

|   անավարտ արտադրության արժեքի դուրս  |                                 |

|   գրում                              |                                 |

|                                      |                                 |

|4. Վաճառված (օտարված) անավարտ         |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   արտադրության հաշվեկշռային արժեքի   |724 «Գործունեության ընդհատման    |

|   դուրս գրում                        |    հետ կապված ակտիվների վաճառքի |

|                                      |    (օտարման) ծախսեր             |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 215 «Արտադրանք»

 

215 «Արտադրանք» հաշիվը նախատեսված է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների ինքնարժեքը, իսկ կրեդիտում` արտադրական նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, վաճառված (օտարված) արտադրանքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

215 «Արտադրանք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2151 «Պատրաստի արտադրանք», 2152 «Սեփական արտադրության կիսապատրաստուքներ», 2153 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք», 2154 «Առաքված արտադրանք»:

Արտադրանքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, արտադրանքի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

215 «Արտադրանք» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Պատրաստի արտադրանքի, սեփական       |                                 |

|   արտադրության կիսապատրաստուքների    |                                 |

|   մուտքագրումը                       |                                 |

|                                      |                                 |

|ա) հիմնական արտադրությունից           |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |                                 |

|բ) օժանդակ արտադրությունից            |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |                                 |

|գ) խոտանի շտկումից                    |821 «Խոտան և  դրա շտկման         |

|                                      |ծախսումներ»                      |

|                                      |                                 |

|2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   ավելցուկի մուտքագրում              |                                 |

|                                      |                                 |

|3. Վաճառված արտադրանքի հետ վերադարձ   |711 «Վաճառված արտադրանքի,        |

|                                      |    ապրանքների հետ վերադարձում և |

|                                      |    գների իջեցում»               |

|                                      |                                 |

|4. Նախորդ ժամանակաշրջաններում         |                                 |

|   արտադրանքի գծով կատարված սխալների  |                                 |

|   ուղղում                            |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն ավելացվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդին       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |641 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների եկամուտներ»  |

.________________________________________________________________________.

 

215 «Արտադրանք» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) պատրաստի        |711 «Իրացված արտադրանքի,         |

|   արտադրանքի, սեփական արտադրության   |    ապրանքների, աշխատանքների,    |

|   կիսապատրաստուքների արժեքի դուրս    |    ծառայությունների ինքնարժեք»  |

|   գրում                              |724 «Գործունեության ընդհատման    |

|                                      |    հետ կապված ակտիվների վաճառքի |

|                                      |    (օտարման) ծախսեր             |

|                                      |                                 |

|2. Խոտանված պատրաստի արտադրանքի,      |821 «Խոտան և  դրա շտկման         |

|   սեփական արտադրության               |    ծախսումներ»                  |

|   կիսապատրաստուքների հետ             |                                 |

|   վերադարձումը` խոտանը շտկելու       |                                 |

|   նպատակով                           |                                 |

|                                      |                                 |

|3. Գույքագրման ժամանակ պատրաստի       |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   արտադրանքի, սեփական արտադրության   |                                 |

|   կիսապատրաստուքների պակասորդների և  |                                 |

|   կորուստների արտացոլումը            |                                 |

|   հաշվեկշռային արժեքով               |                                 |

|                                      |                                 |

|4. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և     |731 «Արտասովոր ծախսեր»           |

|   իրադարձությունների հետևանքով       |                                 |

|   արտադրանքի արժեքի դուրս գրում      |                                 |

|                                      |                                 |

|5. Նախորդ ժամանակաշրջաններում         |                                 |

|   արտադրանքի գծով կատարված սխալների  |                                 |

|   ուղղում                            |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն նվազեցվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդից       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |                                 |

|   ֆինանսական արդյունքներում          |741 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|                                      |     նախորդ տարիների ծախսեր»     |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 216 «Ապրանքներ»

 

216 «Ապրանքներ» հաշիվը նախատեսված է ապրանքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ապրանքների սկզբնական արժեքը, մանրածախ առևտրում` նաև վաճառքի գնի և ձեռք բերման արժեքի տարբերությունը (նպատակահարմարության դեպքում), իսկ կրեդիտում` վաճառված (օտարված) ապրանքների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ապրանքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

216 «Ապրանքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2161 «Ապրանքներ պահեստում», 2162 «Ապրանքներ մանրածախ առևտրում», 2163 «Տարա և տարանյութ», 2164 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ», 2165 «Առաքված ապրանքներ», 2166 «Այլ ապրանքներ»:

Ապրանքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց պահպանման տեղի, տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

216 «Ապրանքներ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների կրեդիտ        |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ապրանքների մուտքագրում             |                                 |

|                                      |                                 |

|ա) մատակարարներից ձեռք բերված         |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|բ) հիմնադիրներից (մասնակիցներից)`     |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   որպես ներդրում կանոնադրական        |     կապիտալ»                    |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|գ) անհատույց ստացված                  |626 «Անհատույց ստացված ակտիվներից|

|                                      |    եկամուտ»                     |

|                                      |                                 |

|դ) գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   ավելցուկ                           |                                 |

|                                      |                                 |

|ե) արտասովոր դեպքերի հետևանքների      |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|   վերացման նպատակով` որպես           |                                 |

|   փոխհատուցում և  օգնություն ստացված |                                 |

|                                      |                                 |

|2. Վաճառված ապրանքների հետ վերադարձից`|711 «Վաճառված արտադրանքի,        |

|   ինքնարժեքի արտացոլում              |    ապրանքների հետ վերադարձում   |

|                                      |    և  գների իջեցում»            |

|                                      |                                 |

|3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով|221 «Առևտրական  դեբիտորական      |

|   ձեռք բերված ապրանքների մուտքագրում |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|4. Ապրանքների ձեռք բերման հետ կապված  |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   ծախսումների (տրանսպորտային, բեռնման|    պարտք անձնակազմի հետ»        |

|   և  բեռնաթափման ծախսումներ,         |251 «Դրամարկղ»                   |

|   չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և    |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   այլն) արտացոլում                   |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |526 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք արտաբյուջետային        |

|                                      |    վճարումների գծով»            |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|5. Մանրածախ առևտրում  ապրանքների      |217 «Ապրանքների վաճառքի գնի      |

|   վաճառքի գնի և  ինքնարժեքի          |    և  ինքնարժեքի տարբերություն» |

|   տարբերության արտացոլում            |                                 |

|                                      |                                 |

|6. Կոնսիգնացիոն և  կոմիսիոն           |216 «Ապրանքներ»                  |

|   հիմունքներով վաճառքի հանձնված      |                                 |

|   ապրանքների արտացոլում              |                                 |

|                                      |                                 |

|7. Նախորդ ժամանակաշրջաններում         |                                 |

|   ապրանքների գծով կատարված սխալների  |                                 |

|   ուղղում                            |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն ավելացվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդին       |     արդյունքների ճշգրտում»      |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |641 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների եկամուտներ»  |

.________________________________________________________________________.

 

216 «Ապրանքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) ապրանքների      |711 «Իրացված արտադրանքի,         |

|   արժեքի դուրս գրում                 |    ապրանքների, աշխատանքների,    |

|                                      |    ծառայությունների» ինքնարժեք  |

|                                      |724 «Գործունեության ընդհատման հետ|

|                                      |    կապված ակտիվների վաճառքի     |

|                                      |    (օտարման) ծախսեր             |

|                                      |                                 |

|2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված   |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   ապրանքների պակասորդների և          |                                 |

|   կորուստների արտացոլում             |                                 |

|                                      |                                 |

|3. Արտասովոր (արտակարգ) դեպքերի և     |731 «Արտասովոր ծախսեր»           |

|   իրադարձությունների հետևանքով       |                                 |

|   ապրանքների արժեքի դուրս գրում      |                                 |

|                                      |                                 |

|4. Ապրանքների հետ վերադարձի դեպքում`  |217 «Ապրանքների վաճառքի գնի      |

|   վաճառքի գնի և  ինքնարժեքի          |    և  ինքնարժեքի տարբերություն» |

|   տարբերության արտացոլում            |                                 |

|                                      |                                 |

|5. Նախորդ ժամանակաշրջաններում         |                                 |

|   ապրանքների գծով կատարված էական     |                                 |

|   սխալների ուղղում                   |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ այն նվազեցվում է չբաշխված      |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   շահույթի սկզբնական մնացորդից       |    արդյունքների ճշգրտում»       |

|                                      |                                 |

|բ) երբ ներառվում է հաշվետու տարվա     |741 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|   ֆինանսական արդյունքներում          |    նախորդ տարիների ծախսեր»      |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»

 

217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը նախատեսված է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության (առևտրական հավելագին, անուղղակի հարկեր) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերությունը, ինչպես նաև իրացված ապրանքներին բաժին ընկնող տարբերության գումարը` ճշտանցման եղանակով, իսկ դեբետում` այլ դուրսգրումներին բաժին ընկնող տարբերությունը (օրինակ ապրանքների հետ վերադարձի դեպքում): Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2171 «Առևտրական հավելագին», 2172 «Ավելացված արժեքի հարկ», 2173 «Ակցիզային հարկ»:

Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ապրանքների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Մանրածախ առևտրում  ստացված         |216 «Ապրանքներ»                  |

|   ապրանքների վաճառքի գնի և           |                                 |

|   ինքնարժեքի տարբերության արտացոլում |                                 |

|                                      |                                 |

|2. Իրացված ապրանքներին բաժին ընկնող   |711 «Իրացված արտադրանքի,         |

|   վաճառքի գնի և  ինքնարժեքի          |    ապրանքների, աշխատանքների,    |

|   տարբերության ճշտանցում             |    ծառայությունների ինքնարժեք»  |

|                                      |                                 |

|3. Գույքագրմամբ հայտնաբերված          |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   ապրանքների պակասորդներին և         |                                 |

|   կորուստներին բաժին ընկնող վաճառքի  |                                 |

|   գնի և  ինքնարժեքի տարբերության     |                                 |

|   ճշտանցում                          |                                 |

.________________________________________________________________________.

 

217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ապրանքների հետ վերադարձի դեպքում`     |216 «Ապրանքներ»                  |

|վաճառքի գնի և  ինքնարժեքի տարբերության|                                 |

|արտացոլում                            |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 218 «Պաշարների արժեքի նվազում»

 

218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը նախատեսված է պաշարների արժեքի նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են պաշարների ինքնարժեքի` մինչև իրացման զուտ արժեք իջեցումները, իսկ դեբետում` այդ իջեցումների գումարների վերականգնումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա պաշարների արժեքի նվազման գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Պաշարների արժեքի նվազման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պաշարների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Պաշարների արժեքի իջեցումների          |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|արտացոլում                            |                                 |

.________________________________________________________________________.

 

218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|                                      |                                 |

|Նախկին իջեցումների գումարների         |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|վերականգնում                          |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 22-23 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ»

 

22-23 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով», 222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով», 223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ», 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ», 225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով», 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր», 227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով», 228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ», 229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով» և 231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»:

Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի կազմի, ձևավորման և դուրս գրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում», ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն», ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտներում:

 

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

Հաշիվ 221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված

կողմերի գծով»

 

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով» հաշիվը նախատեսված է վաճառքի գներով (ներառյալ անուղղակի հարկերը) իրացված արտադրանքի (ապրանքների), կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների համար չկապակցված կողմերի հետ հաշվարկների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է չկապակցված կողմերին իրացված արտադրանքի (ապրանքների), կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների գծով առաջացած դեբիտորական պարտքի գումարը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումները, դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է իրացված արտադրանքի (ապրանքների), կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների համար չկապակցված կողմերի գծով դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2211 «Երկրի ներսից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք», 2212 «Արտերկրից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք»:

Չկապակցված կողմերի գծով առևտրական դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Իրացված ակտիվների դիմաց չկապակցված |                                 |

|   կողմերի պարտքի արտացոլում`         |                                 |

|                                      |                                 |

|- բաց թողնման գներով (առանց անուղղակի |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|  հարկերի)                            |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |624 «Գործունեության ընդհատման    |

|                                      |    հետ կապված ակտիվների վաճառքից|

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |542 «Հետաձգված ընթացիկ           |

|                                      |    պարտավորություններ հարկերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|2. Չկապակցված կողմերի նկատմամբ        |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   հաշվեգրված տույժերի և  տուգանքների |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով դեբիտորական պարտքերի  |625 «Փոխարժեքային                |

|   գծով առաջացած դրական փոխարժեքային  |    տարբերություններից եկամուտ»  |

|   տարբերությունների արտացոլում       |                                 |

.________________________________________________________________________.

 

221 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Դրամական միջոցների ստացում` որպես  |251 «Դրամարկղ»                   |

|   առևտրական  դեբիտորական պարտքի      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   մարում                             |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով|                                 |

|   ստացված ակտիվների սկզբնական արժեքի |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|3. Գնորդների կողմից հետ վերադարձված   |                                 |

|   արտադրանքի, ապրանքների արժեքների   |                                 |

|   և  գների իջեցումից առաջացած        |                                 |

|   գումարների արտացոլում`             |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |612 «Վաճառված արտադրանքի,        |

|                                      |    ապրանքների հետ վերադարձում և |

|                                      |    գների իջեցում»               |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|4. Ընթացիկ դեբիտորական պարտքի մարում` |                                 |

|   հաշվանցում (եթե դա թույլատրվում է) |                                 |

|                                      |                                 |

|ա) մատակարարների և  կապալառուների     |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|   հանդեպ ունեցած կրեդիտորական պարտքի |    պարտք չկապակցված կողմերին»   |

|   հաշվին (փոխադարձ պահանջարկների     |                                 |

|   գրանցման ճանապարհով հաշվարկների    |                                 |

|   իրականացման դեպքում)               |                                 |

|                                      |                                 |

|բ) ստացված կանխավճարների հաշվին       |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|4. Արտարժույթով դեբիտորական պարտքերի  |725 «Փոխարժեքային                |

|   գծով առաջացած բացասական            |    տարբերություններից ծախսեր»   |

|   փոխարժեքային տարբերությունների     |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|5. Անհուսալի դեբիտորական պարտքի դուրս |                                 |

|   գրում`                             |                                 |

|                                      |                                 |

|ա) հնարավոր կորուստների պահուստի      |223 «Առևտրական  դեբիտորական      |

|   հաշվին                             |    պարտքերի հնարավոր կորուստների|

|                                      |    պահուստ»                     |

|                                      |                                 |

|բ) ժամանակաշրջանի ծախսերի հաշվին      |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված

կողմերի գծով»

 

222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով» հաշիվը նախատեսված է կապակցված կողմերի գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է կապակցված կողմերի հետ ընթացիկ գործառնությունների գծով առաջացած դեբիտորական պարտքի գումարը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումները, դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կապակցված կողմերի գծով դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2221 «Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր ընկերությունների գծով», 2222 «Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված կազմակերպությունների գծով», 2223 «Ընթացիկ դեբիտորական պարտք համատեղ ձեռնարկումների գծով»:

Կապակցված կողմերի գծով առևտրական դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

222 «Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Իրացված ակտիվների դիմաց կապակցված  |                                 |

|   կողմերի պարտքի արտացոլում`         |                                 |

|                                      |                                 |

|- բաց թողման գներով (առանց անուղղակի  |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|  հարկերի)                            |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից) եկամուտ»|

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից) եկամուտ»|

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |542 «Հետաձգված ընթացիկ           |

|                                      |    պարտավորություններ հարկերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|2. Կապակցված կողմերի նկատմամբ         |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   հաշվարկված տույժերի և  տուգանքների |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով դեբիտորական պարտքերի  |625 «Փոխարժեքային                |

|   գծով առաջացած դրական փոխարժեքային  |    տարբերություններից եկամուտ»  |

|   տարբերությունների արտացոլում       |                                 |

.________________________________________________________________________.

 

222 «Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Դրամական միջոցների ստացում         |251 «Դրամարկղ»                   |

|   կապակցված կողմից` որպես առևտրական  |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   դեբիտորական պարտքի մարում          |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով|                                 |

|   կապակցված կողմերից ստացված         |                                 |

|   ակտիվների սկզբնական արժեքի         |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ          |

|                                      |    նյութական ակտիվներ»          |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|3. Կապակցված կողմերից հետ վերադարձված |                                 |

|   արտադրանքի, ապրանքների արժեքների և |                                 |

|   գների իջեցումից առաջացած գումարների|                                 |

|   արտացոլում`                        |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |612 «Վաճառված արտադրանքի,        |

|                                      |    ապրանքների հետ վերադարձում և |

|                                      |    գների իջեցում»               |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|4. Ընթացիկ դեբիտորական պարտքի մարում` |                                 |

|   հաշվանցում (եթե դա թույլատրվում է) |                                 |

|                                      |                                 |

|ա) կապակցված կողմերի հանդեպ ունեցած   |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|   կրեդիտորական պարտքի հաշվին         |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|   (փոխադարձ պահանջարկների գրանցման   |                                 |

|   ճանապարհով հաշվարկների իրականացման |                                 |

|   դեպքում)                           |                                 |

|                                      |                                 |

|բ) ստացված կանխավճարների հաշվին       |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|5. Արտարժույթով դեբիտորական պարտքերի  |725 «Փոխարժեքային                |

|   գծով առաջացած բացասական            |    տարբերություններից ծախսեր»   |

|   փոխարժեքային տարբերությունների     |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|6. Անհուսալի դեբիտորական պարտքի դուրս |                                 |

|   գրում`                             |                                 |

|                                      |                                 |

| ա) հնարավոր կորուստների պահուստի     |223 «Առևտրական  դեբիտորական      |

|    հաշվին                            |    պարտքերի հնարավոր կորուստների|

|                                      |    պահուստ»                     |

| բ) ժամանակաշրջանի ծախսերի հաշվին     |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

.________________________________________________________________________.

 

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր

կորուստների պահուստ»

 

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշիվը նախատեսված է առևտրային գործառնությունների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի առկայության, ձևավորման և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում են պահուստին կատարվող մասհանումները, իսկ դեբետում` անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի դուրս գրումները, ինչպես նաև մնացորդի ճշգրտումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պահուստի չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների, ձևավորման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Առևտրական  դեբիտորական պարտքերի    |715 «Վարչական և  ընդհանուր       |

|   հնարավոր կորուստների պահուստին     |    այլ ծախսեր»                  |

|   մասհանումներ                       |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|                                      |                                 |

|2. Անհուսալի դեբիտորական պարտքերի     |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|   դուրս գրումից` նախկինում որպես     |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|   պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի   |                                 |

|   փոխհատուցում                       |                                 |

.________________________________________________________________________.

 

223 «Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Պահուստի հաշվին անհուսալի          |221 «Առևտրական  դեբիտորական      |

|   դեբիտորական պարտքի դուրս գրում     |     պարտքեր չկապակցված կողմերի  |

|                                      |     գծով»                       |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|2. Պահուստի չօգտագործված մնացորդի     |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   դուրս գրում                        |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

 

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը նախատեսված է ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար մատակարարներին (կապալառուներին) տրված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է տրված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում` ընթացիկ ակտիվների ձեռք բերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար տրված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2241 «Երկրի ներսում տրված ընթացիկ կանխավճարներ» և 2242 «Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ»:

Տրված ընթացիկ կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար|251 «Դրամարկղ»                   |

|   մատակարարներին (կապալառուներին)    |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   տրված կանխավճարներ                 |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |                                 |

|2. Տրված ընթացիկ կանխավճարների        |625 «Փոխարժեքային                |

|   փոխարժեքային տարբերությունից`      |    տարբերություններից եկամուտ»  |

|   եկամուտ                            |                                 |

.________________________________________________________________________.

 

224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կանխավճարների դիմաց ստացված ընթացիկ|                                 |

|   ակտիվների և  ծառայությունների      |                                 |

|   արտացոլում`                        |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|                                      |    ձեռք բերման արժեքի և         |

|                                      |    անվանական (մարման) արժեքի    |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |714 «Վարչական և  ընդհանուր այլ   |

|                                      |    ծախսեր»                      |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|2. Առևտրական  կրեդիտորական պարտքերի   |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|   մարում տրված կանխավճարների հաշվին  |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|   (հաշվանցում)                       |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|3. Ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար|251 «Դրամարկղ»                   |

|   տրված կանխավճարների հետ վերադարձ   |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|4. Ընթացիկ ակտիվների ձեռք բերման համար|716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   տրված կանխավճարների դուրս գրում    |                                 |

|                                      |                                 |

|5. Տրված ընթացիկ կանխավճարների        |725 «Փոխարժեքային                |

|   փոխարժեքային տարբերությունից` ծախս |    տարբերություններից ծախսեր»   |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով»

 

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով» հաշիվը նախատեսված է հարկերի և այլ պարտադիր վճարների գծով բյուջեի հետ ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բյուջե կատարված կանխավճարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարը, իսկ կրեդիտում` բյուջեին ընթացիկ պարտավորությունների մարումը կանխավճարների, գերավճարի հաշվին, ինչպես նաև բյուջեից գերավճարի մարումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հարկերի և այլ պարտադիր վճարների գծով բյուջեի հետ ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2151 «Շահութահարկի գծով», 2252 «Ավելացված արժեքի հարկի գծով», 2253 «Ակցիզային հարկի գծով», 2254 «Այլ վճարների գծով»:

Բյուջեի գծով ընթացիկ դեբիտորական պարտքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հարկերի և այլ պարտադիր վճարների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների կրեդիտ        |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում  |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   բյուջե կատարված կանխավճարներ       |    պարտք անձնակազմի հետ»        |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|   բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարի |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|   արտացոլում                         |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

.________________________________________________________________________.

 

225 «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|   դրությամբ բյուջեի հետ հաշվարկների  |    պարտք բյուջեին»              |

|   գծով ընթացիկ պարտավորությունների   |                                 |

|   մարում կանխավճարների, գերավճարների |                                 |

|   հաշվին                             |                                 |

|                                      |                                 |

|2. Բյուջեից գերավճարի մարում          |252 «Հաշվարկային հաշիվ»          |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

 

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը նախատեսված է ձեռք բերված (ստացված) ակտիվների գծով հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ակտիվների գծով հարկային հաշիվներում առկա և հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի, ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից` նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցումը, իսկ կրեդիտում` բյուջեին ընթացիկ պարտավորությունների մարումը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ մնացորդը (գերավճարը) որպես դեբիտորական պարտք արտացոլումը: Այս հաշիվը հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չի ունենում:

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2261 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա ավելացված արժեքի հարկ», 2262 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա ակցիզային հարկ»:

Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հարկերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ձեռք բերված (ստացված) ակտիվների    |                                 |

|   գծով հաշվանցվող (փոխհատուցվող)     |                                 |

|   անուղղակի հարկերի գումարների       |                                 |

|   արտացոլում, երբ ձեռք բերման        |                                 |

|   (ստացման) և  հաշվանցման            |                                 |

|   (փոխհատուցման) պահերը              |                                 |

|                                      |                                 |

|- համընկնում են                       |221 «Առևտրական  դեբիտորական պարտք|

|                                      |    չկապակցված կողմերի գծով»     |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտք կապակցված կողմերի      |

|                                      |    գծով»                        |

|                                      |224 «Տրված ընթացիկ               |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|                                      |    պարտք անձնակազմի հետ»        |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտք չկապակցված կողմերին»   |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|- չեն համընկնում                      |262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    հարկերի գծով»                |

|                                      |                                 |

|2. Անհուսալի դեբիտորական պարտքերի     |223 «Առևտրական  դեբիտորական      |

|   դուրս գրումից` նախկինում որպես     |    պարտքերի հնարավոր կորուստների|

|   պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի   |    պահուստ»                     |

|   փոխհատուցում                       |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

.________________________________________________________________________.

 

226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ձեռք բերված ակտիվների դիմաց        |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|   բյուջեին ընթացիկ                   |    պարտք բյուջեին»              |

|   պարտավորությունների մարում         |                                 |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |225 «Ընթացիկ դեբիտորական         |

|   մնացորդը (փոխհատուցման ենթակա      |    պարտք բյուջեի գծով»          |

|   գումարը) որպես դեբիտորական պարտք   |                                 |

|   արտացոլում                         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական

ապահովագրության և ապահովության գծով»

 

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության անձնակազմի համար պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով հաշվարկների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է աշխատակիցներին վճարված կամ փոխհատուցման ենթակա անաշխատունակության կամ այլ սոցիալական նպաստները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով գերավճարը, իսկ կրեդիտում` սոցիալական ապահովագրության մարմինների հետ հաշվարկների հաշվանցումը և սոցիալական ապահովագրության մարմինների կողմից պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2271 «Սոցիալական ապահովագրության վճարների գծով», 2272 «Սոցիալական ապահովագրության նպաստների գծով»:

Պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական

ապահովագրության և ապահովության գծով» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Աշխատակիցներին վճարված կամ         |251 «Դրամարկղ»                   |

|   փոխհատուցման ենթակա                |527 «Պարտավորություններ          |

|   անաշխատունակության կամ այլ         |    անձնակազմին աշխատանքի        |

|   սոցիալական նպաստների արտացոլում    |    վարձատրության գծով»          |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|   սոցիալական ապահովագրության         |    պարտք պարտադիր սոցիալական    |

|   մարմինների նկատմամբ ունեցած        |    ապահովագրության և            |

|   գերավճարի արտացոլում               |    ապահովության գծով»           |

.________________________________________________________________________.

 

227 «Ընթացիկ դեբիտորական պարտք պարտադիր սոցիալական

ապահովագրության և ապահովության գծով» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Սոցիալական ապահովագրության         |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|   մարմինների հետ հաշվարկների         |    պարտք պարտադիր սոցիալական    |

|   հաշվանցում                         |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |                                 |

|2. Սոցիալական ապահովագրության         |                                 |

|  մարմինների կողմից                   |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|  պարտավորությունների մարում          |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ»

 

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ» հաշիվը նախատեսված է անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության, առհաշիվ տրված գումարների և այլ գործառնությունների գծով կարճաժամկետ դեբիտորական պարտքի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է աշխատակիցներին տրված կանխավճարները և այլ գործառնությունների գծով առաջացող դեբիտորական պարտքը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումը, ինչպես նաև հաշվետու անձանց կողմից ծախսված գումարները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է անձնակազմի գծով կազմակերպության ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի գծով կրեդիտային մնացորդ առաջանալու դեպքում այն ձևակերպվում է որպես ընթացիկ կրեդիտորական պարտք:

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2281 «Աշխատանքի վճարման գծով», 2282 «Առհաշիվ տրված գումարների գծով» և 2283 «Այլ գործառնությունների գծով»:

Անձնակազմի հետ ընթացիկ դեբիտորական պարտքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր աշխատողի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Առհաշիվ գումարների տրամադրում      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |                                 |

|2. Անձնակազմի` առևտրային              |                                 |

|   կազմակերպություններին ունեցած      |                                 |

|   դեբիտորական պարտքի արտացոլում      |                                 |

|   (այն դեպքում, երբ կազմակերպությունը|                                 |

|   առևտրային  կազմակերպություններին   |                                 |

|   հատուցում է իր անձնակազմին ապառիկ  |                                 |

|   վաճառված ապրանքների գումարը)`      |                                 |

|                                      |                                 |

|ա) իր միջոցներից                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |                                 |

|բ) բանկի վարկի հաշվին                 |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |                                 |

|3. Բնակարանային շինարարության և       |                                 |

|   օրենսդրությամբ նախատեսված այլ      |                                 |

|   դեպքերում աշխատակիցներին տրամադրված|                                 |

|   փոխառությունների գումարների        |                                 |

|   արտացոլում`                        |                                 |

|                                      |                                 |

|ա) իր միջոցներից                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |                                 |

|բ) բանկի վարկի հաշվին                 |411 «Երկարաժամկետ բանկային վարկեր|

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |                                 |

|4. Հաշվետու ժամանակաշրջանում          |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   հայտնաբերված և  մեղավոր անձանց     |                                 |

|   կողմից ընդունված, կամ նրանցից      |                                 |

|   դատավճռով գանձման ենթակա պակասորդ  |                                 |

|   գումարների արտացոլում              |                                 |

|                                      |                                 |

|5. Տրամադրված բնակարանային կոմունալ   |715 «Վարչական ծախսեր»            |

|   ծառայությունների դիմաց` անձնակազմի |                                 |

|   դեբիտորական պարտքի արտացոլում      |                                 |

|                                      |                                 |

|6. Այլ կրեդիտորների գծով անձնակազմի   |532 «Այլ ընթացիկ                 |

|   դեբիտորական պարտքի արտացոլում      |    պարտավորություններ»          |

|   (ալիմենտ և  այլ կատարողական        |                                 |

|   փաստաթղթեր)                        |                                 |

|                                      |                                 |

|7. Արտարժույթով արտահայտված           |625 «Փոխարժեքային                |

|   դեբիտորական պարտքի փոխարժեքային    |    տարբերություններից եկամուտ»  |

|   տարբերություններից` եկամուտի       |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |528 «Պարտավորություններ          |

|   յուրաքանչյուր աշխատողի գծով        |    անձնակազմին այլ              |

|   կրեդիտային մնացորդի ձևակերպումը    |    գործառնությունների գծով»     |

|   որպես ընթացիկ կրեդիտորական պարտք   |                                 |

|                                      |                                 |

|9. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |527 «Պարտավորություններ          |

|   յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի |    անձնակազմին աշխատանքի        |

|   գծով գերավճարի տեղափոխում          |    վարձատրության գծով»          |

.________________________________________________________________________.

 

228 «Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում    |528 «Պարտավորություններ          |

|   յուրաքանչյուր աշխատողի գծով        |    անձնակազմին այլ              |

|   կրեդիտային մնացորդի վերաձևակերպում |    գործառնությունների գծով»     |

|                                      |                                 |

|2. Անձնակազմի գծով դեբիտորական պարտքի |                                 |

|   մարում                             |                                 |

|                                      |                                 |

|ա) աշխատավարձից պահումների միջոցով    |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |                                 |

|բ) աշխատողների մուծումների հաշվին     |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |                                 |

|3. Ծախսված (օգտագործված) առհաշիվ      |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   գումարների հաշվեգրում ըստ          |    հիմնական միջոցներ»           |

|   նշանակության                       |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ          |

|                                      |    նյութական ակտիվներ»          |

|                                      |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|                                      |    ստացված հիմնական միջոցներ»   |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|                                      |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |225 «Ընթացիկ դեբիտորական         |

|                                      |    պարտք բյուջեի գծով»          |

|                                      |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |255 «Դրամական միջոցներ           |

|                                      |    ճանապարհին»                  |

|                                      |256 «Դրամական փաստաթղթեր»        |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |712-713 «Իրացման (առևտրային)     |

|                                      |        ծախսեր                   |

|                                      |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և             |

|                                      |    զարգացման ծախսումներ»        |

|                                      |                                 |

|4. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   դեբիտորական պարտքի փոխարժեքային    |    տարբերություններից ծախսեր»   |

|   տարբերություններից` ծախսի          |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|5. Անձնակազմի գծով անհուսալի          |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   դեբիտորական պարտքի դուրս գրում     |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»

 

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով» հաշիվը նախատեսված է հաշվեգրված եկամուտների գծով կազմակերպության կողմից ստացվելիք ընթացիկ դեբիտորական պարտքերի (գործառնական վարձակալության, շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների և այլ պասիվ եկամուտների գծով) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվեգրված եկամուտների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի առաջացումը, իսկ կրեդիտում` մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվեգրված եկամուտների գծով կազմակերպության ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2291 «Ընթացիկ դեբիտորական պարտք վարձակալության գծով», 2292 «Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք շահաբաժինների գծով», 2293 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված տոկոսների գծով», 2294 «Ընթացիկ դեբիտորական պարտք այլ եկամուտների գծով»:

Հաշվեգրված եկամուտների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվեգրված եկամուտների գծով        |                                 |

|   դեբիտորական պարտքի արտացոլում      |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |627 «Ֆինանսական ներդրումներից    |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|2. Ներդրումները «բաժնեմասնակցության   |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|   մեթոդով» հաշվառելիս հայտարարված    |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական                 |

|   շահաբաժինների արտացոլում           |    կապիտալում»                  |

|                                      |                                 |

|3. Արտարժույթի դրական փոխարժեքային    |625 «Փոխարժեքային                |

|   տարբերությունների արտացոլում       |    տարբերություններից եկամուտ»  |

.________________________________________________________________________.

 

229 «Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվեգրված եկամուտների գծով ընթացիկ|251 «Դրամարկղ»                   |

|   դեբիտորական պարտքերի մարում        |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Անհուսալի դեբիտորական պարտքերի     |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   դուրս գրում                        |                                 |

|                                      |                                 |

|3. Արտարժույթի բացասական փոխարժեքային |725 «Փոխարժեքային                |

|   տարբերությունների արտացոլում       |    տարբերություններից ծախսեր»   |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք»

 

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք» հաշիվը նախատեսված է բողոքարկումների, ապահովագրության գծով և այս խմբում չհաշվառված այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է դեբիտորական պարտքերի առաջացումը, իսկ կրեդիտում` մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կազմակերպության այլ ընթացիկ դեբիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2311 «Ընթացիկ դեբիտորական պարտք բողոքարկումների գծով», 2312 «Ընթացիկ դեբիտորական պարտք ապահովագրության գծով», 2313 «Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ դեբիտորական պարտքերի կարճաժամկետ մաս», 2314 «Ընթացիկ դեբիտորական պարտք այլ գործառնությունների գծով»:

Այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Բողոքարկումների, ապահովագրական     |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   հատուցումների և  այլնի գծով`       |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|   դեբիտորական պարտքի արտացոլում      |                                 |

|                                      |                                 |

|2. Դեբիտորների նկատմամբ հաշվեգրված    |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   տույժերի և  տուգանքների արտացոլում |                                 |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով դեբիտորական պարտքերի  |625 «Փոխարժեքային                |

|   գծով դրական փոխարժեքային           |    տարբերություններից եկամուտ»  |

|   տարբերությունների արտացոլում       |                                 |

|                                      |                                 |

|4. Ֆինանսական վարձակալության գծով     |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|   երկարաժամկետ դեբիտորական պարտքի    |    պարտք ֆինանսական             |

|   փոխանցումը կարճաժամկետի            |    վարձակալության գծով»         |

.________________________________________________________________________.

 

231 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտք» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Դեբիտորական պարտքի մարում          |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   դեբիտորական պարտքերի բացասական     |   տարբերություններից ծախսեր»    |

|   փոխարժեքային տարբերությունների     |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|3. Անհուսալի դեբիտորական պարտքերի     |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   դուրս գրում                        |                                 |

.________________________________________________________________________.

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

ԽՈՒՄԲ 24 «ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ»

 

24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ», 242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռքբերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» և 243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում»:

Ներդրումների` ընթացիկ ակտիվներին վերագրման, չափման, գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

 

Հաշիվ 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ»

 

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության ընթացիկ ֆինանսական ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ներդրումների` ընթացիկ ակտիվներին վերագրման, չափման, գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) ընթացիկ ներդրումների ինքնարժեքը (բացառությամբ անվանական արժեք ունեցող պարտքային արժեթղթերի), վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում` օտարված ընթացիկ ներդրումների սկզբնական (վերագնահատված) արժեքը, ինչպես նաև վերագնահատումից արժեքի նվազումը: Անվանական արժեք ունեցող պարտքային արժեթղթերը այս հաշվում հաշվառվում են անվանական արժեքով, իսկ դրանց ձեռք բերման արժեքի (ինքնարժեքի) և անվանական արժեքի տարբերությունը հաշվառվում է 242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշվում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2411 «Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում», 2412 «Ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում», 2413 «Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում», 2414 «Ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում»:

Ընթացիկ ֆինանսական ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ընթացիկ ներդրումների ձեռք բերում   |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |                                 |

|2. Ներդրումների ձեռք բերման հետ       |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   կապված ծախսումների                 |    պարտք անձնակազմի հետ»        |

|   (միջնորդավճարներ, բանկային         |251 «Դրամարկղ»                   |

|   ծառայությունների դիմաց վճար,       |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   տուրքեր և  այլն) արտացոլում        |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|3. Պարտքային արժեթղթերում ներդրումների|242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|   ձեռք բերման արժեքի և  անվանական    |    ձեռք բերման արժեքի և         |

|   (մարման) արժեքի միջև  բացասական    |    անվանական (մարման) արժեքի    |

|   տարբերության (զեղչի) արտացոլում    |    տարբերություն»               |

|                                      |                                 |

|4. Ընթացիկ ներդրումների ստացում       |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   հիմնադիրներից (մասնակիցներից)`     |    կապիտալ»                     |

|   որպես ներդրում կանոնադրական        |312 «Չվճարված կապիտալ»           |

|   կապիտալում                         |                                 |

|                                      |                                 |

|5. Ոչ ընթացիկ ներդրումների            |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|   վերադասակարգումը ընթացիկ           |    կապակցված կողմերի            |

|   ներդրումների                       |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |                                 |

|6. Ընթացիկ ներդրումների արժեքի աճ`    |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է եկամտին (նաև  այն |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   ծախս ճանաչված նվազումը)            |                                 |

|                                      |                                 |

|7. Արտարժույթով արտահայտված ընթացիկ   |625 «Փոխարժեքային                |

|   ներդրումների փոխարժեքային          |    տարբերություններից եկամուտ»  |

|   տարբերություններից` եկամուտի       |                                 |

|   արտացոլում                         |                                 |

.________________________________________________________________________.

 

241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված (օտարված) ընթացիկ         |722 «Ֆինանսական ներդրումների     |

|   ներդրումների արժեքի դուրս գրում    |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|                                      |                                 |

|2. Օտարված պարտքային արժեթղթերի ձեռք  |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|   բերման արժեքի և  անվանական (մարման)|    ձեռք բերման արժեքի և         |

|   արժեքի միջև  բացասական տարբերության|    անվանական (մարման) արժեքի    |

|   (զեղչի) դուրս գրում                |    տարբերություն»               |

|                                      |                                 |

|3. Ընթացիկ ներդրումների               |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|   վերադասակարգումը ոչ ընթացիկ        |    կապակցված կողմերի            |

|   ներդրումների                       |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |                                 |

|4. Ընթացիկ ներդրումների արժեքի        |                                 |

|   նվազում`                           |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|                                      |    առաջացած արժեքի աճ»          |

|                                      |                                 |

|բ) երբ վերագրվում է ծախսերին (նաև  այն|716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   չափով, որքանով վերականգնում է      |                                 |

|   նախորդ վերագնահատումներից նախապես  |                                 |

|   եկամուտ ճանաչված աճը)              |                                 |

|                                      |                                 |

|5. Ընթացիկ ներդրումների մարում        |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|6. Արտարժույթով արտահայտված ընթացիկ   |725 «Փոխարժեքային                |

|   ներդրումների փոխարժեքային          |    տարբերություններից ծախսեր»   |

|   տարբերություններից` ծախսի          |                                 |

|   արտացոլում                         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և

անվանական (մարման) արժեքի տարբերություն»

 

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը նախատեսված է պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվապասիվային է, կարգավորող: Հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2421 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն» (ակտիվային) և 2422 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն» (պասիվային):

2421 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերություն» երկրորդ կարգի հաշվի դեբետում արտացոլվում է արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի դրական տարբերությունը, իսկ կրեդիտում` այդ տարբերության ամորտիզացիան կամ դուրս գրումը:

2422 «Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերություն» երկրորդ կարգի հաշվի կրեդիտում արտացոլվում է արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի բացասական տարբերությունը, իսկ դեբետում` այդ տարբերության ամորտիզացիան կամ դուրս գրումը:

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշվի մնացորդը ցույց է տալիս վերը նշված երկրորդ կարգի հաշիվների տարբերությունը: Հաշվի մնացորդը կրեդիտային լինելու դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և անվանական (մարման) արժեքի տարբերության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժեթղթերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և

անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|251 «Դրամարկղ»                   |

|   միջև  դրական տարբերության          |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   (հավելավճարի) արտացոլում           |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |                                 |

|2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |627 «Ֆինանսական ներդրումներից    |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|    եկամուտներ»                  |

|   միջև  բացասական տարբերության       |                                 |

|   (զեղչի) ամորտիզացիա                |                                 |

|                                      |                                 |

|3. Օտարված պարտքային արժեթղթերի ձեռք  |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|   բերման արժեքի և  անվանական (մարման)|    ներդրումներ»                 |

|   արժեքի միջև  բացասական տարբերության|                                 |

|   (զեղչի) դուրս գրում                |                                 |

|                                      |                                 |

|4. Որպես ընթացիկ ակտիվներ             |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|   վերադասակարգված ոչ ընթացիկ         |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|   պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |    և  անվանական (մարման) արժեքի |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|    տարբերություն»               |

|   միջև  դրական տարբերության          |                                 |

|   (հավելավճարի) վերաձևակերպում       |                                 |

|                                      |                                 |

|5. Որպես ոչ ընթացիկ ակտիվներ          |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|   վերադասակարգված ընթացիկ պարտքային  |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|   արժեթղթերի ձեռք բերման արժեքի և    |    և  անվանական (մարման) արժեքի |

|   անվանական (մարման) արժեքի միջև     |    տարբերություն»               |

|   բացասական տարբերության (զեղչի)     |                                 |

|   վերաձևակերպում                     |                                 |

.________________________________________________________________________.

 

242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի ձեռք բերման արժեքի և

անվանական (մարման) արժեքի տարբերություն» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|   արժեքի և  անվանական (մարման) արժեքի|    ներդրումներ»                 |

|   միջև  բացասական տարբերության       |                                 |

|   (զեղչի) արտացոլում                 |                                 |

|                                      |                                 |

|2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |627 «Ֆինանսական ներդրումներից    |

|   արժեքի և  անվանական (մարման)       |    եկամուտներ»                  |

|   արժեքի միջև  դրական տարբերության   |                                 |

|   (հավելավճարի) ամորտիզացիա          |                                 |

|                                      |                                 |

|3. Որպես ոչ ընթացիկ ակտիվներ          |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|   վերադասակարգված ընթացիկ պարտքային  |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|   արժեթղթերի ձեռք բերման արժեքի և    |    և  անվանական (մարման) արժեքի |

|   անվանական (մարման) արժեքի միջև     |    տարբերություն»               |

|   դրական տարբերության (հավելավճարի)  |                                 |

|   վերաձևակերպում                     |                                 |

|                                      |                                 |

|4. Որպես ընթացիկ ակտիվներ             |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|   վերադասակարգված ոչ ընթացիկ         |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|   պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |    և  անվանական (մարման) արժեքի |

|   արժեքի և  անվանական (մարման)       |    տարբերություն»               |

|   արժեքի միջև  բացասական տարբերության|                                 |

|   (զեղչի) վերաձևակերպում             |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում»

 

243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում» հաշիվը նախատեսված է արժեթղթերի պորտֆելի հիմունքով գնահատվող հեշտ իրացվելի (շուկայական) արժեթղթերի (որոնք դասակարգված են որպես ընթացիկ ներդրումներ) արժեքի նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է ընթացիկ ներդրումների` պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը, իսկ դեբետում` այդ տարբերության նվազումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և ցույց է տալիս ընթացիկ ներդրումների պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ընթացիկ ներդրումների արժեքի նվազման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ընթացիկ ներդրումների` պորտֆելի        |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|հիմունքով որոշված արժեքի նվազում      |                                 |

.________________________________________________________________________.

 

243 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների կրեդիտ        |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ընթացիկ ներդրումների` պորտֆելի        |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|հիմունքով որոշված արժեքի նվազման      |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|վերականգնում                          |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 25 «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ»

 

25 «Դրամական միջոցներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 251 «Դրամարկղ», 252 «Հաշվարկային հաշիվ», 253 «Արտարժութային հաշիվ», 254 «Այլ հաշիվներ բանկերում», 255 «Դրամական միջոցներ ճանապարհին» և 256 «Դրամական փաստաթղթեր»:

Այս խմբի հաշիվներում հաշվառումը վարվում է դրամաշրջանառությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

 

Հաշիվ 251 «Դրամարկղ»

 

251 «Դրամարկղ» հաշիվը նախատեսված է կազմակերպությունների դրամարկղերում ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է կազմակերպության դրամարկղ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` դրամարկղից կատարված վճարումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է դրամարկղում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

251 «Դրամարկղ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2511 «Ազգային արժույթի դրամարկղ», 2512 «Արտարժույթի դրամարկղ», 2513 «Սառեցված գումարներ դրամարկղում»:

Դրամարկղի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժույթի տեսակների, դրամարկղերի գտնվելու վայրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

251 «Դրամարկղ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Դրամական միջոցների մուտքագրում     |                                 |

|   դրամարկղ`                          |                                 |

|                                      |                                 |

|ա) բանկային հաշիվներից                |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|բ) ակտիվների իրացումից (հասույթի),    |                                 |

|   գործառնական վարձակալությունից`     |                                 |

|                                      |                                 |

|- վաճառքի գներով (առանց անուղղակի     |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|  հարկերի)                            |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |624 «Գործունեության ընդհատման հետ|

|                                      |    կապված ակտիվների վաճառքից    |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|գ) դեբիտորական պարտքերի մարումից      |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|                                      |    պարտք ֆինանսական             |

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |229 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    հաշվեգրված եկամուտների գծով» |

|                                      |231 «Այլ ընթացիկ դեբիտորական     |

|                                      |    պարտք»                       |

|                                      |                                 |

|դ) կանխավճարների ստացումից            |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|ե) տրված կանխավճարների հետ            |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   վերադարձումից                      |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |                                 |

|զ) հիմնադիրներից (մասնակիցներից)`     |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   որպես ներդրում կանոնադրական        |    կապիտալ»                     |

|   կապիտալում                         |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|է) բաժնետոմսերի վաճառքի գնի և         |314 «Լրացուցիչ կապիտալ»          |

|   անվանական արժեքի դրական            |                                 |

|   տարբերությունից (էմիսիոն եկամուտ)  |                                 |

|                                      |                                 |

|ը) ներդրումների մարումից              |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |                                 |

|թ) փոխառություններից                  |412 «Երկարաժամկետ փոխառություններ|

|                                      |513 «Կարճաժամկետ փոխառություններ»|

|                                      |                                 |

|ժ) վարկերի ստացումից                  |411 «Երկարաժամկետ բանկային վարկեր|

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |                                 |

|ժա) հետ գնված բաժնետոմսերի            |313 «Հետ գնված կապիտալ»          |

|    (բաժնեմասերի, փայերի) վաճառքից    |314 «Լրացուցիչ կապիտալ»          |

|                                      |                                 |

|ժբ) նպատակային ֆինանսավորման          |541 «Նպատակային ֆինանսավորում և  |

|    միջոցներից                        |    մուտքեր»                     |

|                                      |                                 |

|ժգ) անհատույց ստացումից               |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      |626 «Անհատույց ստացված ակտիվներից|

|                                      |    եկամուտ»                     |

|                                      |                                 |

|ժդ) տույժերից, տուգանքներից           |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |                                 |

|ժե) դուրս գրված դեբիտորական պարտքերի  |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|    մարումից                          |                                 |

|                                      |                                 |

|ժզ) գույքագրման ժամանակ հայտնաբերված  |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|    ավելցուկից                        |                                 |

|                                      |                                 |

|ժէ) նյութական վնասի հատուցումից       |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |                                 |

|ժը) արտասովոր դեպքերի հետևանքների     |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|    վերացման նպատակով` որպես          |                                 |

|    փոխհատուցում և  ստացված օգնություն|                                 |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով դրամական միջոցների    |625 «Փոխարժեքային տարբերությունից|

|   դրական փոխարժեքային                |    եկամուտ»                     |

|   տարբերությունների արտացոլում       |                                 |

.________________________________________________________________________.

 

251 «Դրամարկղ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կրեդիտորական պարտքի մարում`        |                                 |

|                                      |                                 |

|ա) անձնակազմին                        |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |                                 |

|բ) առևտրական  գործառնությունների գծով |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|գ) բանկի վարկերի և  փոխառությունների, |411 «Երկարաժամկետ բանկային       |

|   ինչպես նաև  հաշվեգրված տոկոսների   |    վարկեր»                      |

|   գծով                               |412 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառություններ»             |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |512 «Երկարաժամկետ բանկային       |

|                                      |    վարկերի կարճաժամկետ մաս»     |

|                                      |513 «Կարճաժամկետ փոխառություններ»|

|                                      |514 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառությունների կարճաժամկետ |

|                                      |    մաս»                         |

|                                      |531 «Կարճաժամկետ                 |

|                                      |    պարտավորություններ հաշվեգրված|

|                                      |    տոկոսների գծով»              |

|                                      |726 «Վարկերի և  փոխառությունների |

|                                      |    հետ կապված ծախսեր»           |

|                                      |                                 |

|դ) այլ գործառնությունների գծով        |413 «Երկարաժամկետ                |

|                                      |    պարտավորություններ ֆինանսական|

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |526 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք արտաբյուջետային        |

|                                      |    վճարումների գծով»            |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |543 «Գալիք ժամանակաշրջանների     |

|                                      |    ծախսերի և  վճարումների       |

|                                      |    պահուստ»                     |

|                                      |                                 |

|                                      |                                 |

|2. Գնորդների կողմից հետ վերադարձված   |612 «Վաճառված արտադրանքի,        |

|   արտադրանքի, ապրանքների դիմաց       |    ապրանքների հետ վերադարձում   |

|   վճարում                            |    և  գների իջեցում»            |

|                                      |                                 |

|3. Ակտիվների ձեռք բերման նպատակով     |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   կանխավճարների տրամադրում           |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |                                 |

|4. Ստացված կանխավճարների հետ          |523 «Ստացված ընթացիկ             |

|   վերադարձում                        |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|5. Աշխատավարձի գծով կանխավճարների,    |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   առհաշիվ գումարների,                |    պարտք անձնակազմի հետ»        |

|   փոխառությունների տրամադրում        |                                 |

|   անձնակազմին                        |                                 |

|                                      |                                 |

|6. Շահաբաժինների (եկամուտների) վճարում|                                 |

|   հիմնադիրներին (մասնակիցներին)      |                                 |

|                                      |                                 |

|- հայտարարված                         |529 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք հիմնադիրներին          |

|                                      |    (մասնակիցներին)              |

|                                      |                                 |

|- կանխավճար                           |344 «Կանխավճար շահաբաժինների գծով|

|                                      |                                 |

|7. Դրամական միջոցների մուտքագրումը    |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   բանկային հաշիվներ                  |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|8. Ձեռք բերված ակտիվների, ստացված     |                                 |

|   ծառայությունների, ինչպես նաև  դրանց|                                 |

|   ձեռք բերման (ստացման) հետ կապված   |                                 |

|   ծախսումների վճարում                |                                 |

|                                      |                                 |

|- առանց ԱԱՀ-ի                         |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ             |

|                                      |    չգտնվող հիմնական միջոցներ»   |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ          |

|                                      |    նյութական ակտիվներ»          |

|                                      |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|                                      |    ստացված հիմնական միջոցներ»   |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|                                      |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|                                      |    և  անվանական (մարման) արժեքի |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|                                      |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|                                      |    ձեռք բերման արժեքի և         |

|                                      |    անվանական (մարման) արժեքի    |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |256 «Դրամական փաստաթղթեր»        |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|9. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) |313 «Հետ գնված կապիտալ»          |

|   հետ գնում                          |                                 |

|                                      |                                 |

|10. Դրամարկղից վճարում այն            |                                 |

|    ծառայությունների համար, որոնք     |                                 |

|    վերագրված են ծախսերին և           |                                 |

|    ծախսումներին                      |                                 |

|                                      |                                 |

|- առանց ԱԱՀ-ի                         |712-713 «Իրացման (առևտրային)     |

|                                      |        ծախսեր»                  |

|                                      |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |716-717 «Գործառնական այլ ծախսեր» |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|11. Կազմակերպության հաշվարկային կամ   |255 «Դրամական միջոցներ           |

|    այլ հաշիվներ մուտքագրելու համար   |    ճանապարհին»                  |

|    (սակայն դեռևս  չմուտքագրված)      |                                 |

|    բանկերի, փոստային բաժանմունքների  |                                 |

|    դրամարկղեր կամ խնայդրամարկղեր     |                                 |

|    մուտքագրված դրամական միջոցներ     |                                 |

|                                      |                                 |

|12. Նպատակային ֆինանսավորման միջոցների|541 «Նպատակային ֆինանսավորում    |

|    ստացում                           |    և  մուտքեր»                  |

|                                      |                                 |

|13. Գույքագրման ժամանակ հայտնաբերված  |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|    պակասորդի արտացոլում              |                                 |

|                                      |                                 |

|14. Արտարժույթով դրամական միջոցների   |725 «Փոխարժեքային                |

|    բացասական կուրսային               |    տարբերություններից ծախսեր»   |

|    տարբերությունների արտացոլում      |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 252 «Հաշվարկային հաշիվ»

 

252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը նախատեսված է բանկում` կազմակերպության հաշվարկային հաշվում ազգային արժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվարկային հաշիվ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` կատարված ելքերը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

252 «Հաշվարկային հաշիվ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2521 «Հաշվարկային հաշիվ», 2522 «Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում»:

Հաշվարկային հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Դրամական միջոցների մուտքագրում     |                                 |

|   հաշվարկային հաշիվ`                 |                                 |

|                                      |                                 |

|ա) ակտիվների իրացումից (հասույթի)`    |                                 |

|   գործառնական վարձակալությունից      |                                 |

|                                      |                                 |

|- վաճառքի գներով (առանց անուղղակի     |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|  հարկերի)                            |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |624 «Գործունեության ընդհատման    |

|                                      |    հետ կապված ակտիվների վաճառքից|

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|բ) տույժերի, տուգանքների տեսքով       |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |                                 |

|գ) տոկոսների, ռոյալթիների,            |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|   շահաբաժինների և  այլնի տեսքով      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |229 «Ընթացիկ դեբիտորական         |

|                                      |    պարտք հաշվեգրված եկամուտների |

|                                      |    գծով»                        |

|                                      |627 «Ֆինանսական ներդրումներից    |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |                                 |

|դ) դեբիտորական պարտքի մարումից        |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|                                      |    պարտք ֆինանսական             |

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |229 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    հաշվարկված եկամուտների       |

|                                      |    գծով»                        |

|                                      |231 «Այլ ընթացիկ դեբիտորական     |

|                                      |    պարտք»                       |

|                                      |                                 |

|ե) կազմակերպության դրամարկղից         |251 «Դրամարկղ»                   |

|                                      |                                 |

|զ) ակրեդիտիվների, չեկային (վճարագիր)  |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|   գրքույկների, կրեդիտային (ապառիկ),  |                                 |

|   մագնիսային քարտերի չօգտագործված    |                                 |

|   միջոցների մուտքագրումը հաշվարկային |                                 |

|   հաշվին                             |                                 |

|                                      |                                 |

|է) բյուջեից գերավճարի մարումից        |225 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    բյուջեի գծով»                |

|                                      |                                 |

|ը) սոցիալական ապահովագրության         |227 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   մարմինների կողմից գերավճարի        |    պարտադիր սոցիալական          |

|   մարումից և  նպաստների ստացումից    |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |                                 |

|թ) կանխավճարների ստացումից            |523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ|

|                                      |                                 |

|ժ) տրված կանխավճարների հետ            |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   վերադարձումից                      |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |                                 |

|ժա) հիմնադիրներից (մասնակիցներից)`    |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|    որպես ներդրում կանոնադրական       |    կապիտալ»                     |

|    կապիտալում                        |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|ժբ) բաժնետոմսերի վաճառքի գնի և        |314 «Լրացուցիչ կապիտալ»          |

|    անվանական արժեքի դրական           |                                 |

|    տարբերությունից (էմիսիոն եկամուտ) |                                 |

|                                      |                                 |

|ժգ) ներդրումների մարումից             |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |                                 |

|ժդ) փոխառություններից                 |412 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառություններ»             |

|                                      |513 «Կարճաժամկետ փոխառություններ»|

|                                      |                                 |

|ժե) վարկերի ստացումից                 |411 «Երկարաժամկետ բանկային       |

|                                      |    վարկեր»                      |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |                                 |

|ժզ) հետ գնված բաժնետոմսերի            |313 «Հետ գնված կապիտալ»          |

|    (բաժնեմասերի, փայերի) վաճառքից    |314 «Լրացուցիչ կապիտալ»          |

|                                      |                                 |

|ժէ) նպատակային ֆինանսավորման          |541 «Նպատակային ֆինանսավորում    |

|    միջոցներից                        |    և  մուտքեր»                  |

|                                      |                                 |

|ժը) անհատույց ստացումից               |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      |626 «Անհատույց ստացված ակտիվներից|

|                                      |    եկամուտ»                     |

|                                      |                                 |

|ժթ) դուրս գրված դեբիտորական պարտքերի  |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|    մարումից                          |                                 |

|                                      |                                 |

|իա) ճանապարհին գտնվող դրամական        |255 «Դրամական միջոցներ           |

|    միջոցների ստացումից               |    ճանապարհին»                  |

|                                      |                                 |

| իբ) արտասովոր դեպքերի հետևանքների    |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|     վերացման նպատակով` որպես         |                                 |

|     փոխհատուցում և  ստացված          |                                 |

|     օգնություն                       |                                 |

.________________________________________________________________________.

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կրեդիտորական պարտքի մարում`        |                                 |

|                                      |                                 |

|ա) առևտրական  գործառնությունների գծով |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|բ) բյուջեի գծով                       |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|գ) սոցիալական ապահովագրության գծով    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |                                 |

|դ) արտաբյուջետային վճարումների գծով   |526 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք արտաբյուջետային        |

|                                      |    վճարումների գծով»            |

|                                      |                                 |

| ե) բանկի վարկի և  փոխառությունների,  |411 «Երկարաժամկետ բանկային       |

|    ինչպես նաև  հաշվեգրված տոկոսների  |    վարկեր»                      |

|    գծով                              |412 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառություններ»             |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |512 «Երկարաժամկետ բանկային       |

|                                      |    վարկերի կարճաժամկետ մաս»     |

|                                      |513 «Կարճաժամկետ փոխառություններ»|

|                                      |514 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառությունների կարճաժամկետ |

|                                      |    մաս»                         |

|                                      |531 «Կարճաժամկետ                 |

|                                      |    պարտավորություններ հաշվեգրված|

|                                      |    տոկոսների գծով»              |

|                                      |726 «Վարկերի և  փոխառությունների |

|                                      |    հետ կապված ծախսեր»           |

|                                      |                                 |

|զ) այլ պարտավորությունների գծով       |413 «Երկարաժամկետ                |

|                                      |    պարտավորություններ ֆինանսական|

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|է) ստացված կանխավճարների հետ          |523 «Ստացված ընթացիկ             |

|   վերադարձում                        |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|ը) շահաբաժինների (եկամուտների) վճարում|                                 |

|   հիմնադիրներին (մասնակիցներին)      |                                 |

|                                      |                                 |

|- հայտարարված                         |529 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք հիմնադիրներին          |

|                                      |    (մասնակիցներին)              |

|                                      |                                 |

|- կանխավճար                           |344 «Կանխավճար շահաբաժինների     |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|թ) անձնակազմին` աշխատավարձի և  այլ    |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   գործառնությունների գծով            |    անձնակազմի հետ»              |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |                                 |

|2. Գնորդներից հետ վերադարձված         |612 «Վաճառված արտադրանքի,        |

|   արտադրանքի, ապրանքների դիմաց       |    ապրանքների հետ վերադարձում և |

|  վճարում                             |    գների իջեցում»               |

|                                      |                                 |

|3. Ակտիվների ձեռք բերման նպատակով     |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   կանխավճարների տրամադրում           |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |                                 |

|4. Բյուջե վճարված կանխավճարներ        |225 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    բյուջեի գծով»                |

|                                      |                                 |

|5. Դրամական միջոցների մուտքագրում     |251 «Դրամարկղ»                   |

|   դրամարկղ                           |                                 |

|                                      |                                 |

|6. Ձեռք բերված ակտիվների, ինչպես նաև  |                                 |

|   դրանց ձեռք բերման հետ կապված       |                                 |

|   ծախսումների վճարում                |                                 |

|                                      |                                 |

|- առանց ԱԱՀ-ի                         |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|                                      |    ստացված հիմնական միջոցներ»   |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|                                      |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|                                      |    և  անվանական (մարման) արժեքի |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|                                      |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|                                      |    ձեռք բերման արժեքի և         |

|                                      |    անվանական (մարման) արժեքի    |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |256 «Դրամական փաստաթղթեր»        |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|7. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) |313 «Հետ գնված կապիտալ»          |

|   հետ գնում                          |                                 |

|                                      |                                 |

|8. Հաշվարկային հաշվից վճարում այն     |                                 |

|   ծառայությունների համար, որոնք      |                                 |

|   վերագրված են ծախսերին և            |                                 |

|   ծախսումներին                       |                                 |

|                                      |                                 |

|- առանց ԱԱՀ-ի                         |543 «Գալիք ժամանակաշրջանների     |

|                                      |    ծախսերի և  վճարումների       |

|                                      |    պահուստ»                     |

|                                      |712-713 «Իրացման (առևտրային)     |

|                                      |        ծախսեր»                  |

|                                      |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |716-717 «Գործառնական այլ ծախսեր» |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|9. Նպատակային ֆինանսավորման միջոցների |541 «Նպատակային ֆինանսավորում և  |

|   հետ վերադարձում                    |    մուտքեր»                     |

|                                      |                                 |

|10. Ակրեդիտիվների, չեկային (վճարագիր) |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|    գրքույկների, կրեդիտային (ապառիկ), |                                 |

|    մագնիսային քարտերի բացում         |                                 |

|                                      |                                 |

|11.Պետական շնորհների վերադարձում      |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      | 717 «Գործառնական այլ ծախսեր»    |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 253 «Արտարժութային հաշիվ»

 

253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերում` կազմակերպության արտարժութային հաշիվներում դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Արտարժույթով գործարքների կատարման և փոխարժեքային տարբերությունների արտացոլման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է արտարժութային հաշիվ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` կատարված վճարումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է արտարժութային հաշվում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

253 «Արտարժութային հաշիվ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2531 «Արտարժութային հաշիվ երկրի ներսում», 2532 «Արտարժութային հաշիվ արտերկրում», 2533 «Սառեցված գումարներ արտարժութային հաշվում»:

Արտարժութային հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի, արտարժույթի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Դրամական միջոցների մուտքագրում     |                                 |

|   արտարժութային հաշիվ`               |                                 |

|                                      |                                 |

|ա) ակտիվների իրացումից (հասույթի)`    |                                 |

|                                      |                                 |

|- վաճառքի գներով (առանց անուղղակի     |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|  հարկերի)                            |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |624 «Գործունեության ընդհատման    |

|                                      |    հետ կապված ակտիվների վաճառքից|

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|բ) տույժերի, տուգանքների տեսքով       |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |                                 |

|գ) տոկոսների, ռոյալթիների,            |                                 |

|  շահաբաժինների և  այլնի տեսքով       |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |229 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    հաշվեգրված եկամուտների գծով» |

|                                      |627 «Ֆինանսական ներդրումներից    |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |                                 |

|դ) անհատույց ստացումից                |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|                                      |626 «Անհատույց ստացված           |

|                                      |    ակտիվներից եկամուտ»          |

|                                      |                                 |

|ե) դեբիտորական պարտքի մարումից        |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|                                      |    պարտք ֆինանսական             |

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |229 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    հաշվարկված եկամուտների գծով» |

|                                      |231 «Այլ ընթացիկ դեբիտորական     |

|                                      |    պարտք»                       |

|                                      |                                 |

|զ) կազմակերպության դրամարկղից դրամական|251 «Դրամարկղ»                   |

|   միջոցների մուտքերից                |                                 |

|                                      |                                 |

|է) ակրեդիտիվների, չեկային (վճարագիր)  |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|   գրքույկների, կրեդիտային (ապառիկ),  |                                 |

|   մագնիսային քարտերի չօգտագործված    |                                 |

|   միջոցների մուտքագրումը հաշվարկային |                                 |

|   հաշվին                             |                                 |

|                                      |                                 |

|ը) ճանապարհին համարվող արտարժույթով   |255 «Դրամական միջոցներ           |

|                                      |     ճանապարհին»                 |

|   դրամական միջոցների ստացումից       |                                 |

|                                      |                                 |

|թ) կանխավճարների ստացումից            |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|ժ) տրված կանխավճարների հետ            |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   վերադարձումից                      |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |                                 |

|ժա) հիմնադիրներից (մասնակիցներից)`    |311 «Կանոնադրական                |

|    որպես ներդրում կանոնադրական       |    (բաժնեհավաք) կապիտալ»        |

|    կապիտալում                        |312 «Չվճարված կապիտալ»           |

|                                      |                                 |

|ժբ) ներդրումների մարումից             |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |                                 |

|ժգ) փոխառություններից                 |412 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառություններ»             |

|                                      |513 «Կարճաժամկետ փոխառություններ»|

|                                      |                                 |

|ժդ) վարկերի ստացումից                 |411 «Երկարաժամկետ բանկային       |

|                                      |    վարկեր»                      |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |                                 |

|ժե) հետ գնված բաժնետոմսերի            |313 «Հետ գնված կապիտալ»          |

|    (բաժնեմասերի, փայերի) վաճառքից    |314 «Լրացուցիչ կապիտալ»          |

|                                      |                                 |

|ժզ) նպատակային ֆինանսավորման          |541 «Նպատակային ֆինանսավորում    |

|    միջոցներից                        |    և  մուտքեր»                  |

|                                      |                                 |

|ժէ) դուրս գրված դեբիտորական պարտքերի  |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|    մարումից                          |                                 |

|                                      |                                 |

|ժը) արտասովոր դեպքերի հետևանքների     |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|    վերացման նպատակով` որպես          |                                 |

|    փոխհատուցում և  օգնություն        |                                 |

|    ստացված                           |                                 |

|                                      |                                 |

|2. Դրական փոխարժեքային                |625 «Փոխարժեքային                |

|   տարբերությունների արտացոլում       |    տարբերություններից եկամուտ»  |

.________________________________________________________________________.

 

253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կրեդիտորական պարտքի մարում`        |                                 |

|                                      |                                 |

|ա) առևտրական  գործառնությունների գծով |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|բ) բանկի վարկի և  փոխառությունների,   |411 «Երկարաժամկետ բանկային       |

|   ինչպես նաև  հաշվեգրված տոկոսների   |    վարկեր»                      |

|   գծով                               |412 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառություններ»             |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային        |

|                                      |    վարկեր»                      |

|                                      |512 «Երկարաժամկետ բանկային       |

|                                      |    վարկերի կարճաժամկետ մաս»     |

|                                      |513 «Կարճաժամկետ փոխառություններ»|

|                                      |514 «Երկարաժամկետ փոխառություններ|

|                                      |    կարճաժամկետ մաս»             |

|                                      |531 «Կարճաժամկետ                 |

|                                      |    պարտավորություններ հաշվեգրված|

|                                      |    տոկոսների գծով»              |

|                                      |726 «Վարկերի և  փոխառությունների |

|                                      |    հետ կապված ծախսեր»           |

|                                      |                                 |

|գ) այլ պարտավորությունների գծով       |413 «Երկարաժամկետ                |

|                                      |    պարտավորություններ ֆինանսական|

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|դ) ստացված կանխավճարների հետ          |523 «Ստացված ընթացիկ             |

|   վերադարձում                        |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|ե) շահաբաժինների (եկամուտների) վճարում|                                 |

|   հիմնադիրներին (մասնակիցներին)      |                                 |

|                                      |                                 |

|- հայտարարված                         |529 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք հիմնադիրներին          |

|                                      |    (մասնակիցներին)»             |

|                                      |                                 |

|- կանխավճար                           |344 «Կանխավճար շահաբաժինների     |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|2. Գնորդների կողմից հետ վերադարձված   |612 «Վաճառված արտադրանքի,        |

|   արտադրանքի, ապրանքների դիմաց       |ապրանքների հետ վերադարձում և     |

|   վճարում                            |գների իջեցում»                   |

|                                      |                                 |

|3. Ակտիվների ձեռք բերման նպատակով     |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   կանխավճարների տրամադրում           |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |                                 |

|4. Դրամական միջոցների մուտքագրում     |251 «Դրամարկղ»                   |

|   դրամարկղ                           |                                 |

|                                      |                                 |

|5. Ձեռք բերված ակտիվների, ինչպես նաև  |                                 |

|   դրանց ձեռք բերման հետ կապված       |                                 |

|   ծախսումների վճարում                |                                 |

|                                      |                                 |

|- առանց ԱԱՀ-ի                         |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|                                      |    ստացված հիմնական միջոցներ»   |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|                                      |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|                                      |    և  անվանական (մարման) արժեքի |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|                                      |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|                                      |    ձեռք բերման արժեքի և         |

|                                      |    անվանական (մարման) արժեքի    |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |256 «Դրամական փաստաթղթեր»        |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|6. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) |313 «Հետ գնված կապիտալ»          |

|   հետ գնում                          |                                 |

|                                      |                                 |

|7. Արտարժութային հաշվից վճարում այն   |                                 |

|   ծառայությունների համար, որոնք      |                                 |

|   վերագրված են ծախսերին և            |                                 |

|   ծախսումներին                       |                                 |

|                                      |                                 |

|- առանց ԱԱՀ-ի                         |543 «Գալիք ժամանակաշրջանների     |

|                                      |     ծախսերի և  վճարումների      |

|                                      |     պահուստ»                    |

|                                      |712-713 «Իրացման (առևտրային)     |

|                                      |        ծախսեր»                  |

|                                      |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |716-717 «Գործառնական այլ ծախսեր» |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ        |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|8. Նպատակային ֆինանսավորման և         |541 «Նպատակային ֆինանսավորում    |

|   մուտքերի միջոցների հետ վերադարձնում|    և  մուտքեր»                  |

|                                      |                                 |

|9. Ակրեդիտիվների, չեկային (վճարագիր)  |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|   գրքույկների, դեբետային քարտերի     |                                 |

|   բացում                             |                                 |

|                                      |                                 |

|10. Բացասական փոխարժեքային            |725 «Փոխարժեքային                |

|    տարբերությունների արտացոլում      |    տարբերություններից ծախսեր»   |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 254 «Այլ հաշիվներ բանկերում»

 

254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերում` կազմակերպության ակրեդիտիվներում, չեկային (վճարագիր) գրքույկներում և այլ հաշիվներում ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում են մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` կատարված վճարումները, չօգտագործված մնացորդների ելքագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ հաշիվներում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2541 «Ակրեդիտիվներ», 2542 «Չեկային գրքույկներ», 2543 «Այլ հաշիվներ բանկերում»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի, արժույթի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ակրեդիտիվների, չեկային գրքույկների,|252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   ապառիկ (կրեդիտային) և  մագնիսային  |253 «Արտարժութային հաշիվ»        |

|   քարտերի բացում                     |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |                                 |

|2. Արտարժութային միջոցների գծով       |625 «Փոխարժեքային տարբերությունից|

|   փոխարժեքային դրական                |    եկամուտ»                     |

|   տարբերությունների արտացոլում       |                                 |

.________________________________________________________________________.

 

254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Առևտրական  գործառնությունների գծով |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|   կրեդիտորական պարտքի մարում`        |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|2. Ձեռք բերված ակտիվների, ինչպես նաև  |                                 |

|   դրանց ձեռք բերման հետ կապված       |                                 |

|   ծախսումների վճարում                |                                 |

|                                      |                                 |

|- առանց ԱԱՀ-ի                         |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|                                      |    ստացված հիմնական միջոցներ»   |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |     կապակցված կողմերի           |

|                                      |     կանոնադրական կապիտալում»    |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|                                      |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|                                      |    և  անվանական (մարման) արժեքի |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|                                      |    ձեռք բերման արժեքի և         |

|                                      |    անվանական (մարման) արժեքի    |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|3. Չօգտագործված գումարների փոխանցում  |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   համապատասխան հաշիվներին            |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |                                 |

|4. Արտարժութային միջոցների գծով       |725 «Փոխարժեքային                |

|   բացասական փոխարժեքային             |    տարբերություններից ծախսեր»   |

|   տարբերությունների արտացոլում       |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»

 

255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը նախատեսված է ճանապարհին գտնվող ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների, այսինքն կազմակերպության հաշվարկային կամ այլ հաշիվներ մուտքագրելու համար (սակայն դեռևս չմուտքագրված) բանկերի, փոստային բաժանմունքների դրամարկղեր կամ խնայողական դրամարկղեր մուտքագրված գումարների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են բանկերի, փոստային բաժանմունքների դրամարկղեր կամ խնայողական դրամարկղեր մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում` այդ գումարների փոխանցումը համապատասխան հաշիվներին: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ճանապարհին գտնվող դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժույթի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Բանկերում կազմակերպության հաշվարկային |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|կամ այլ հաշիվներ մուտքագրելու համար   |    անձնակազմի հետ»              |

|(սակայն դեռևս  չմուտքագրված) բանկերի, |251 «Դրամարկղ»                   |

|փոստային բաժանմունքների դրամարկղեր    |                                 |

|կամ խնայդրամարկղեր մուտքագրված        |                                 |

|դրամական միջոցների արտացոլում         |                                 |

.________________________________________________________________________.

 

255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |          Հաշիվների դեբետ        |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ճանապարհին գտնվող դրամական միջոցների  |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|մուտքագրումը հաշվարկային և            |253 «Արտարժութային հաշիվ»        |

|արտարժութային հաշվին                  |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 256 «Դրամական փաստաթղթեր»

 

256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը նախատեսված է կազմակերպության դրամարկղում գտնվող դրամական փաստաթղթերի (փոստային նամականիշեր, պետական մաքսային նամականիշեր, վճարված տրանսպորտային տոմսեր, հանգստյան տների և առողջարանների ուղեգրեր և այլն) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են մուտք եղած դրամական փաստաթղթերը, իսկ կրեդիտում` դրանց ելքագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է դրամական փաստաթղթերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Դրամական փաստաթղթերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փաստաթղթերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Դրամական փաստաթղթերի ձեռք բերում   |228 Ընթացիկ դեբիտորական պարտք    |

|                                      |    անձնակազմի հետ               |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված   |614 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   դրամական փաստաթղթերի ավելցուկի     |                                 |

|   մուտքագրում                        |                                 |

.________________________________________________________________________.

 

256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|          բովանդակությունը            |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Դրամական փաստաթղթերի օտարում       |715 «Վարչական ծախսեր»            |

|   (վաճառք, փոխանակում, դուրս գրում)  |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|                                      |                                 |

|                                      |                                 |

|                                      |                                 |

|2. Գույքագրման ժամանակ հայտնաբերված   |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   դրամական փաստաթղթերի պակասորդի     |                                 |

|   արտացոլում                         |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 26 «ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

26 «Այլ ընթացիկ ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» և 262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»:

 

Հաշիվ 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով»

 

261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կատարված և մեկ տարվա ընթացքում ծախսումներին ու ծախսերին վերագրման ենթակա գալիք ժամանակաշրջանի ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են գալիք ժամանակաշրջանի ընթացիկ ծախսումները, իսկ կրեդիտում` դրանց դուրս գրումը և հաշվետու ժամանակաշրջանի ծախսումներին ու ծախսերին վերագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է գալիք ժամանակաշրջանի ընթացիկ ծախսերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Հետաձգված ծախսումների գծով ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի       |251 «Դրամարկղ»                   |

|   արտացոլում (ապահովագրական պոլիսի   |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   վճար, թերթերի, ամսագրերի           |253 «Արտարժութային հաշիվ»        |

|   բաժանորդագրության համար աբոնենտային|532 «Այլ ընթացիկ                 |

|   վճար, վարձակալությունում սկզբնական |    պարտավորություններ»          |

|   ուղղակի ծախսումներ և  այլն)        |                                 |

|                                      |                                 |

|2. Լեռնանախապատրաստական աշխատանքների, |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   արդյունաբերության սեզոնային        |    հիմնական միջոցների           |

|   ճյուղերում` արտադրության           |    մաշվածություն»               |

|   նախապատրաստական աշխատանքների հետ   |121 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|   կապված, նոր ձեռնարկությունների,    |    ստացված հիմնական միջոցների   |

|   արտադրությունների, սարքերի և       |    մաշվածություն»               |

|   ագրեգատների յուրացման, հողի        |132 «Ոչ նյութական ակտիվների      |

|   բարելավման գծով կատարված           |    ամորտիզացիա»                 |

|   ծախսումների արտացոլում             |211 «Նյութեր»                    |

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին   |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

.________________________________________________________________________.

 

261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների դեբետ          |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ընթացիկ ծախսումների վերագրումը        |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|հաշվետու ժամանակաշրջանի ծախսումներին  |        այլ ծախսեր»              |

|և  ծախսերին                           |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

 

262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը նախատեսված է ըստ ժամանակային տարբերությունների առաջացած հարկերի գծով ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում են հարկերի գծով առաջացած ընթացիկ ակտիվների գումարը, իսկ կրեդիտում` հարկերի գծով ընթացիկ ակտիվների դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հարկերի գծով ընթացիկ ակտիվների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ընթացիկ հարկային ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման և դուրս գրման ժամկետների:

 

262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ձեռք բերված (ստացված) ակտիվների գծով  |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|հարկային հաշիվներում առկա և           |    պարտք չկապակցված կողմերին»   |

|հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի       |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|գումարների արտացոլում, երբ ձեռք բերման|    պարտքեր կապակցված կողմերին»  |

|(ստացման) և  հաշվանցման (փոխհատուցման)|532 «Այլ ընթացիկ                 |

|պահերը չեն համընկնում                 |    պարտավորություններ»          |

.________________________________________________________________________.

 

262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|ԱԱՀ-ի գծով ընթացիկ ակտիվների դուրս    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|գրում                                 |    ենթակա անուղղակի հարկեր»     |

.________________________________________________________________________.

 

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

ԴԱՍ 3 «ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են և նախատեսված են սեփական կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 3 «Սեփական կապիտալ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 31 «Կանոնադրական և լրացուցիչ կապիտալ», 32 «Վերագնահատումից տարբերություններ», 33 «Ֆինանսական արդյունք», 34 «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» և 35 «Պահուստներ»:

 

ԽՈՒՄԲ 31 «ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ»

 

31 «Կանոնադրական և լրացուցիչ կապիտալ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ», 312 «Չվճարված կապիտալ», 313 «Հետ գնված կապիտալ» և 314 «Լրացուցիչ կապիտալ»:

 

Հաշիվ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

 

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կանոնադրական կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կանոնադրական կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում են կազմակերպության կանոնադրական կապիտալը և դրա հետագա ավելացումները, իսկ դեբետում` նվազեցումները: Ընդ որում, հաշվում գրանցումներ կատարվում են միայն հիմնադիր փաստաթղթերը կամ դրանցում հետագայում կատարված համապատասխան փոփոխությունները սահմանված կարգով գրանցելուց հետո: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կանոնադրական կապիտալի մեծությունը հաշվետու ամսաթվի դրությամբ:

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 3111 «Հասարակ բաժնետոմսեր», 3112 «Արտոնյալ բաժնետոմսեր», 3113 «Բաժնեմասեր», 3114 «Փայեր»:

Կանոնադրական կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (մասնակիցների) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կանոնադրական կապիտալի ձևավորում    |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ          |

|                                      |    նյութական ակտիվներ»          |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Կանոնադրական կապիտալի հետագա       |                                 |

|   ավելացում                          |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ ավելացման (տեղաբաշխման) և      |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   ներդրման (վճարման) պահերը          |    հիմնական միջոցներ»           |

|   համընկնում են                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |529 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք հիմնադիրներին          |

|                                      |    (մասնակիցներին)              |

|                                      |                                 |

|բ) երբ ավելացման (տեղաբաշխման) և      |312 «Չվճարված կապիտալ»           |

|   ներդրման (վճարման) պահերը չեն      |                                 |

|   համընկնում                         |                                 |

|                                      |                                 |

|3. Կանոնադրական կապիտալի ավելացում    |314 «Լրացուցիչ կապիտալ»          |

|   սեփական կապիտալի այլ տարրերի       |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|   հաշվին                             |    շահույթ (չծածկված վնաս)»     |

|                                      |351 «Պարտադիր ձևավորվող          |

|                                      |    պահուստներ»                  |

.________________________________________________________________________.

 

311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Կանոնադրական կապիտալի նվազեցում`      |                                 |

|                                      |                                 |

|ա) հետ գնված և  շրջանառությունից      |313 «Հետ գնված կապիտալ»          |

|   հանված բաժնետոմսերի (բաժնեմասերի,  |                                 |

|   փայերի) հաշվին                     |                                 |

|                                      |                                 |

|բ) թողարկված, բայց չտեղաբաշխված       |312 «Չվճարված կապիտալ»           |

|   բաժնետոմսերի հաշվին                |                                 |

|                                      |                                 |

|գ) նախորդ տարիների վնասի ծածկման      |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|   նպատակով                           |    շահույթ (չծածկված վնաս)»     |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 312 «Չվճարված կապիտալ»

 

312 «Չվճարված կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության չվճարված կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է հիմնադիրների (մասնակիցների) պարտքը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրումների գծով, ինչպես նաև բաժնետիրական ընկերությունների թողարկած, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումը, չմարված պարտքի կամ թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի հաշվին կանոնադրական կապիտալի նվազեցումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հիմնադիրների (մասնակիցների) պարտքը և տեղաբաշխված չվճարված բաժնետոմսերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Չվճարված կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեղաբաշխված չվճարված բաժնետոմսերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

312 «Չվճարված կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Կանոնադրական կապիտալում ներդրումների  |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|գծով հիմնադիրների (մասնակիցների)      |    կապիտալ»                     |

|պարտքի, ինչպես նաև  բաժնետիրական      |                                 |

|ընկերությունների թողարկած, բայց       |                                 |

|չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական   |                                 |

|արժեքի արտացոլում                     |                                 |

.________________________________________________________________________.

 

312 «Չվճարված կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կանոնադրական կապիտալում            |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   ներդրումների գծով հիմնադիրների     |    հիմնական միջոցներ»           |

|   (մասնակիցների) պարտքի մարում       |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Կանոնադրական կապիտալի նվազեցում    |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|                                      |    կապիտալ                      |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 313 «Հետ գնված կապիտալ»

 

313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը նախատեսված է մասնակիցներից (բաժնետերերից) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է մասնակիցներից (բաժնետերերից) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արժեքը, իսկ կրեդիտում` դրանց մարումը և վերավաճառքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

313 «Հետ գնված կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 3131 «Հետ գնված հասարակ բաժնետոմսեր», 3132 «Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր», 3133 «Հետ գնված բաժնեմասեր», 3134 «Հետ գնված փայեր»:

Հետ գնված կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի,  |251 «Դրամարկղ»                   |

|փայերի) արտացոլում` գնման գնով        |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

.________________________________________________________________________.

 

313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1 Շրջանառությունից հանված և  մարված   |                                 |

|  բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի)  |                                 |

|  հաշվին կանոնադրական կապիտալի        |                                 |

|  նվազեցում`                          |                                 |

|                                      |                                 |

|- մինչև  անվանական արժեք              |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|                                      |    կապիտալ»                     |

|                                      |                                 |

|- անվանական արժեքը գերազանցող մասը    |314 «Լրացուցիչ կապիտալ»          |

|                                      |                                 |

|                                      |                                 |

|2 Հետ գնված բաժնետոմսերի վաճառք       |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ վաճառքի գինը բարձր է հետգնման  |251 «Դրամարկղ»                   |

|   գնից` հետգնման գնով                |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|բ) երբ վաճառքի գինը ցածր է հետգնման   |                                 |

|   գնից`                              |                                 |

|                                      |                                 |

|- վաճառքի գնով                        |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|- վաճառքի գնի և  հետգնման գնի         |314 «Լրացուցիչ կապիտալ»          |

|  բացասական տարբերության չափով        |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 314 «Լրացուցիչ կապիտալ»

 

314 «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության լրացուցիչ կապիտալի (էմիսիոն եկամտի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, իսկ դեբետում` բացասական տարբերությունը, ինչպես նաև լրացուցիչ կապիտալի հաշվին կանոնադրական կապիտալի ավելացումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Լրացուցիչ կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

314 «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի   |251 «Դրամարկղ»                   |

|   գնի և  անվանական արժեքի դրական     |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   տարբերության արտացոլում            |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Հետգնված բաժնետոմսերի վաճառքի գնի  |251 «Դրամարկղ»                   |

|   և  հետգնման գնի դրական տարբերության|252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   արտացոլում                         |253 «Արտարժութային հաշիվ»        |

.________________________________________________________________________.

 

314 «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վաճառված բաժնետոմսերի վաճառքի գնի  |313 «Հետ գնված կապիտալ»          |

|   և  հետգնման գնի բացասական          |                                 |

|   տարբերության արտացոլում            |                                 |

|                                      |                                 |

|2. Հետ գնված և  շրջանառությունից      |313 «Հետ գնված կապիտալ»          |

|   հանված ու մարված բաժնետոմսերի      |                                 |

|   (բաժնեմասերի, փայերի) անվանական    |                                 |

|   արժեքը գերազանցող մասով            |                                 |

|                                      |                                 |

|3. Կանոնադրական կապիտալի ավելացում`   |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   լրացուցիչ կապիտալի հաշվին          |    կապիտալ»                     |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 32 «ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

32 «Վերագնահատումից տարբերություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» և 322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից»:

 

Հաշիվ 321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ»

 

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» հաշիվը նախատեսված է ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերությունների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ», ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում», ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտներում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճը, ինչպես նաև ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից արժեքի աճը (եթե այն նախատեսված է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությամբ), իսկ դեբետում` այդ աճի նվազումը, վերագրումը չբաշխված շահույթին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ակտիվների վերագնահատումից առաջացած աճի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից առաջացած արժեքի աճ», 3212 «Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ», 3213 «Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից առաջացած արժեքի աճ», 3214 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի աճ»:

Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ակտիվների վերագնահատումից արժեքի   |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   աճի արտացոլում                     |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ          |

|                                      |    նյութական ակտիվներ»          |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |                                 |

|2. Ակտիվների վերագնահատումից արժեքի   |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   նվազման դեպքում կուտակված          |    հիմնական միջոցների           |

|   մաշվածության (ամորտիզացիայի)       |    մաշվածություն»               |

|   գումարի նվազեցում                  |114 «Ժամանակավորապես             |

|                                      |    շահագործումից հանված հիմնական|

|                                      |    միջոցների մաշվածություն»     |

|                                      |132 «Ոչ նյութական ակտիվների      |

|                                      |    ամորտիզացիա»                 |

.________________________________________________________________________.

 

321 «Ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճ» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ակտիվների վերագնահատումից արժեքի   |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|   աճի նվազման արտացոլում             |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |                                 |

|2. Ակտիվների վերագնահատումից արժեքի   |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   աճի դեպքում կուտակված մաշվածության |    հիմնական միջոցների           |

|   (ամորտիզացիայի) գումարի ավելացում  |    մաշվածություն»               |

|                                      |114 «Ժամանակավորապես             |

|                                      |    շահագործումից հանված         |

|                                      |    հիմնական միջոցների           |

|                                      |    մաշվածություն»               |

|                                      |132 «Ոչ նյութական ակտիվների      |

|                                      |    ամորտիզացիա»                 |

|                                      |                                 |

|3. Ակտիվների մաշվածությանը            |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|   (ամորտիզացիային) զուգընթաց, ինչպես |    շահույթ (չծածկված վնաս)      |

|   նաև  օտարվող ակտիվներին վերաբերող` |                                 |

|   վերագնահատումից առաջացած արժեքի աճի|                                 |

|   գումարների վերագրումը չբաշխված     |                                 |

|   շահույթին                          |                                 |

|                                      |                                 |

|4. Ընթացիկ ֆինանսական ներդրումների    |                                 |

|   օտարման ժամանակ օտարվող ակտիվներին |                                 |

|   վերաբերող` վերագնահատումից առաջացած|                                 |

|   արժեքի աճի գումարների վերագրումը`  |                                 |

|                                      |                                 |

|- չբաշխված շահույթին                  |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|                                      |    շահույթ (չծածկված վնաս)      |

|                                      |                                 |

|- եկամուտներին                        |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների

արժեքի նվազումից»

 

322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ներդրումների արժեքի ժամանակավոր նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազման գումարների որոշման, դրանց ճանաչման կամ վերականգնման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը (շուկայական արժեքի ժամանակավոր նվազումը), իսկ կրեդիտում` այդ տարբերության նվազումը: Հաշվի մնացորդը դեբետային է և ցույց է տալիս հեշտ իրացվելի (շուկայական) բաժնեմասնակցության արժեթղթերի (որոնք դասակարգված են որպես երկարաժամկետ ներդրումներ) պորտֆելի հիմունքով որոշված շուկայական արժեքի և ինքնարժեքի բացասական տարբերությունը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից չիրացված վնասների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Որպես ոչ ընթացիկ ներդրումներ          |144 «Ոչ ընթացիկ ներդրումների     |

|դասակարգված հեշտ իրացվելի (շուկայական)|    արժեքի նվազում»              |

|բաժնեմասնակցության արժեթղթերի`        |                                 |

|պորտֆելի հիմունքով որոշված շուկայական |                                 |

|արժեքի ժամանակավոր նվազում            |                                 |

.________________________________________________________________________.

 

322 «Չիրացված վնասներ ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազումից»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Որպես ոչ ընթացիկ ներդրումներ          |144 «Ոչ ընթացիկ ներդրումների     |

|դասակարգված հեշտ իրացվելի (շուկայական)|    արժեքի նվազում»              |

|բաժնեմասնակցության արժեթղթերի`        |                                 |

|պորտֆելի հիմունքով որոշված շուկայական |                                 |

|արժեքի ժամանակավոր նվազման            |                                 |

|վերականգնում                          |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 33 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ»

 

33 «Ֆինանսական արդյունք» խումբը իր մեջ ներառում է 331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը:

 

Հաշիվ 331 «Ֆինանսական արդյունք»

 

331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը նախատեսված է կազմակերպության հաշվետու տարվա գործունեության ֆինանսական արդյունքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքը (շահույթ կամ վնաս) ներառում է արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) իրացումից, գործառնական այլ գործունեությունից, ոչ գործառնական գործունեությունից, արտասովոր դեպքերից, նախորդ տարիների եկամուտների ու ծախսերի ճշգրտումից ստացված ֆինանսական արդյունքը, շահութահարկի գծով ծախսը:

Հաշվի կրեդիտում արտացոլվում են կազմակերպության գործունեության եկամուտները, ինչպես նաև զուտ վնասի դուրս գրումը, իսկ դեբետում` ծախսերը և զուտ շահույթի դուրս գրումը: Այս հաշիվը տարեվերջի մնացորդ չի ունենում: Հաշվետու տարվա զուտ արդյունքը տեղափոխվում է համապատասխան հաշվին:

331 «Ֆինանսական արդյունք» հաշվին կից երկրորդ կարգի հաշիվներ կարող են բացվել` ելնելով «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն»-ում կամ ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում բացահայտման ենթակա տեղեկատվության ստացման անհրաժեշտությունից:

 

331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի      |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|   դրությամբ կուտակված եկամուտների    |    աշխատանքների,                |

|   արտացոլում                         |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613-614 «Գործառնական այլ         |

|                                      |        եկամուտներ»              |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |624 «Գործունեության ընդհատման հետ|

|                                      |    կապված ակտիվների վաճառքից    |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |625 «Փոխարժեքային                |

|                                      |    տարբերություններից եկամուտ»  |

|                                      |626 «Անհատույց ստացված ակտիվներից|

|                                      |    եկամուտ»                     |

|                                      |627 «Ֆինանսական ներդրումներից    |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |628 «Կապակցված                   |

|                                      |    կազմակերպությունների շահույթի|

|                                      |    բաժնեմասը` ներդրումները      |

|                                      |   «բաժնեմասնակցության մեթոդով»  |

|                                      |   հաշվառելիս»                   |

|                                      |629 «Ֆինանսական վարձակալությունից|

|                                      |    եկամուտ»                     |

|                                      |631 «Արտասովոր եկամուտներ»       |

|                                      |641 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|                                      |    նախորդ տարիների եկամուտներ»  |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի զուտ վնասի |343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ |

|   տեղափոխում                         |    (վնաս)»                      |

.________________________________________________________________________.

 

331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվետու տարվա վերջի դրությամբ     |711 «Իրացված արտադրանքի,         |

|   կուտակված ծախսերի հավաքագրում ըստ  |    ապրանքների, աշխատանքների,    |

|   կազմակերպության գործունեության     |    ծառայությունների ինքնարժեք»  |

|   տեսակների                          |712-713 «Իրացման (առևտրային)     |

|                                      |        ծախսեր»                  |

|                                      |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |716-717 «Գործառնական այլ ծախսեր» |

|                                      |721 «Հիմնական միջոցների վաճառքի  |

|                                      |    (օտարման) ծախսեր»            |

|                                      |722 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|                                      |723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքի (օտարման) ծախսեր»    |

|                                      |724 «Գործունեության ընդհատման հետ|

|                                      |    կապված ակտիվների վաճառքի     |

|                                      |    (օտարման) ծախսեր»            |

|                                      |725 «Փոխարժեքային                |

|                                      |    տարբերություններից ծախսեր»   |

|                                      |726 «Վարկերի և  փոխառությունների |

|                                      |    հետ կապված ծախսեր»           |

|                                      |727 «Կապակցված                   |

|                                      |    կազմակերպությունների վնասի   |

|                                      |    բաժնեմասը` ներդրումները      |

|                                      |    «բաժնեմասնակցության մեթոդով» |

|                                      |    հաշվառելիս»                  |

|                                      |728 «Ֆինանսական վարձակալության   |

|                                      |    ծախսեր»                      |

|                                      |731 «Արտասովոր ծախսեր»           |

|                                      |741 «Հաշվետու տարում հայտնաբերված|

|                                      |    նախորդ տարիների ծախսեր»      |

|                                      |751 «Շահութահարկի գծով ծախս»     |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի զուտ       |343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ |

|   շահույթի տեղափոխում                |    (վնաս)»                      |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 34 «ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)»

 

34 «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում», 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)», 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» և 344 «Կանխավճար շահաբաժինների գծով»:

 

Հաշիվ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

 

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը նախատեսված է նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված սխալների ուղղումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշվի դեբետում արտացոլվում է էական սխալի գումարը, որը պետք է նվազեցվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից, իսկ կրեդիտում` էական սխալի գումարը, որը պետք է ավելացվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին: Այս հաշվի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջում դուրս է գրվում` ճշտելու չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը: Հաշվի շրջանառությունը հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվություններում չի արտացոլվում, այլ ճշգրտում է չբաշխված շահույթի և այս հաշվի հետ թղթակցած համապատասխան հաշվեկշռային հաշիվների սկզբնական մնացորդները:

 

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող|112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   գործառնությունների գծով հաշվետու   |    հիմնական միջոցների           |

|   ժամանակաշրջանում հայտնաբերված այն  |    մաշվածություն»               |

|   սխալների ուղղումների արտացոլում,   |132 «Ոչ նյութական ակտիվների      |

|   որոնք պետք է նվազեցվեն չբաշխված    |    ամորտիզացիա»                 |

|   շահույթի սկզբնական մնացորդից       |211 «Նյութեր»                    |

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |215 «Արտադրանք»                  |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի      |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|   դրությամբ դեբետային և  կրեդիտային  |    շահույթ (չծածկված վնաս)»     |

|   շրջանառությունների բացասական       |                                 |

|   տարբերության դուրս գրում (չբաշխված |                                 |

|   շահույթի սկզբնական մնացորդի        |                                 |

|   ավելացում)                         |                                 |

.________________________________________________________________________.

 

341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող|112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   գործառնությունների գծով հաշվետու   |    հիմնական միջոցների           |

|   ժամանակաշրջանում հայտնաբերված այն  |    մաշվածություն»               |

|   սխալների ուղղումների արտացոլում,   |132 «Ոչ նյութական ակտիվների      |

|   որոնք պետք է ավելացվեն չբաշխված    |    ամորտիզացիա»                 |

|   շահույթի սկզբնական մնացորդին       |211 «Նյութեր»                    |

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |215 «Արտադրանք»                  |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |                                 |

| 2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի     |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|    դրությամբ դեբետային և  կրեդիտային |    շահույթ (չծածկված վնաս)»     |

|    շրջանառությունների դրական         |                                 |

|    տարբերության դուրս գրում          |                                 |

|    (չբաշխված շահույթի սկզբնական      |                                 |

|    մնացորդի նվազեցում)               |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

 

342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը նախատեսված է նախորդ տարիների չբաշխված շահույթի (չծածկված վնասի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է նախորդ տարվա չբաշխված շահույթը, ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճի` սահմանված կարգով չբաշխված շահույթին վերագրումը, նախորդ տարիների վնասների ծածկումը պահուստների հաշվին, իսկ դեբետում` չբաշխված շահույթի օգտագործումը, նախորդ տարվա չծածկված վնասը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է նախորդ տարիների չբաշխված շահույթը (չծածկված վնասը) հաշվետու ամսաթվի դրությամբ: Չծածկված վնասը ցույց է տրվում բացասական նշանով:

 

342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Նախորդ տարվա չբաշխված շահույթի     |343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ |

|   տեղափոխում                         |    (վնաս)»                      |

|                                      |                                 |

|2. Ակտիվների վերագնահատումից առաջացած |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|   արժեքի աճի` սահմանված կարգով       |    առաջացած արժեքի աճ»          |

|   չբաշխված շահույթին վերագրումը      |                                 |

|                                      |                                 |

|3. Նախորդ տարիների վնասների ծածկումը  |351 «Պարտադիր ձևավորվող          |

|   պահուստների հաշվին                 |    պահուստներ»                  |

|                                      |                                 |

|4. Կանոնադրական կապիտալի նվազեցում`   |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|   վնասների ծածկման նպատակով          |    կապիտալ»                     |

|                                      |                                 |

|5. Նախորդ տարիների չբաշխված շահույթի  |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   սկզբնական մնացորդի ճշգրտում        |    արդյունքների ճշգրտում»       |

|   (հաշվետու տարում հայտնաբերված`     |                                 |

|   նախորդ տարիների էական սխալների     |                                 |

|   ուղղման արդյունքում)               |                                 |

.________________________________________________________________________.

 

342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Նախորդ տարվա չծածկված վնասի        |343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ |

|   տեղափոխում                         |    (վնաս)»                      |

|                                      |                                 |

|2. Նախորդ տարիների չբաշխված շահույթի  |                                 |

|   հաշվին`                            |                                 |

|                                      |                                 |

|ա) պահուստների ստեղծում               |351 «Պարտադիր ձևավորվող          |

|                                      |    պահուստներ»                  |

|                                      |                                 |

|բ) շահաբաժինների հայտարարում          |529 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք հիմնադիրներին          |

|                                      |    (մասնակիցներին)»             |

|                                      |                                 |

|գ) կանոնադրական կապիտալի ավելացում    |311 «Կանոնադրական կապիտալ»       |

|                                      |                                 |

|3. Էական սխալի գումարի, որը պետք է    |341 «Նախորդ տարիների ֆինանսական  |

|   նվազեցվի չբաշխված շահույթի         |    արդյունքների ճշգրտում»       |

|   սկզբնական մնացորդին, արտացոլում    |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»

 

343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը նախատեսված է հաշվետու տարվա զուտ շահույթի (վնասի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվետու տարվա զուտ շահույթը, ինչպես նաև զուտ վնասի տեղափոխումը, իսկ դեբետում` հաշվետու տարվա զուտ վնասը, ինչպես նաև զուտ շահույթի տեղափոխումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթը: Վնասի առկայության դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

 

343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

.________________________________________________________________________.

1. Նախորդ տարվա չծածկված վնասի         342 «Նախորդ տարիների չբաշխված

   մնացորդի տեղափոխումը հաշվետու տարվա     շահույթ (չծածկված վնաս)»

սկիզբ

 

2. Հաշվետու տարվա զուտ շահույթի        331 «Ֆինանսական արդյունք»

տեղափոխում

 

343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Նախորդ տարվա չբաշխված շահույթի     |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|   տեղափոխումը հաշվետու տարվա սկիզբ   |    շահույթ (չծածկված վնաս)»     |

|                                      |                                 |

|2. Հաշվետու տարվա զուտ վնասի          |331 «Ֆինանսական արդյունք»        |

|   տեղափոխում                         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 344 «Կանխավճար շահաբաժինների գծով»

 

344 «Կանխավճար շահաբաժինների գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու տարվա ընթացքում որպես կանխավճար վճարված շահաբաժինների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է որպես կանխավճար վճարված շահաբաժինների գումարը, իսկ կրեդիտում` այդ կանխավճարների մարումը հայտարարված շահաբաժիններից: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես կանխավճար վճարված շահաբաժինների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Շահաբաժինների գծով կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (մասնակիցների) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

344 «Կանխավճար շահաբաժինների գծով» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Կանխավճարով շահաբաժինների վճարում     |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

.________________________________________________________________________.

 

344 «Կանխավճար շահաբաժինների գծով» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Կանխավճարի մարում հայտարարված         |529 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|շահաբաժիններից                        |    պարտք հիմնադիրներին          |

|                                      |    (մասնակիցներին)»             |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 35 «ՊԱՀՈՒՍՏՆԵՐ»

 

35 «Պահուստներ» խումբը իր մեջ ներառում է 351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ» հաշիվը:

 

Հաշիվ 351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ»

 

351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ» հաշիվը նախատեսված է օրենսդրությամբ սահմանված պահուստների ձևավորման և օգտագործման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է պահուստներին կատարվող հատկացումները, իսկ դեբետում` օգտագործումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պահուստների չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:

351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ» հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ ըստ պահուստների տեսակների:

Պարտադիր ձևավորվող պահուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Պահուստին կատարվող հատկացումներ       |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|                                      |    շահույթ (չծածկված վնաս)»     |

.________________________________________________________________________.

 

351 «Պարտադիր ձևավորվող պահուստներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Պահուստների օգտագործում`              |                                 |

|                                      |                                 |

|- վնասների ծածկման նպատակով           |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|                                      |    շահույթ (չծածկված վնաս)»     |

|                                      |                                 |

|- շահաբաժինների վճարման նպատակով      |529 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք հիմնադիրներին          |

|                                      |   (մասնակիցներին)»              |

|                                      |                                 |

|- կանոնադրական կապիտալի ավելացման     |311 «Կանոնադրական (բաժնեհավաք)   |

|  նպատակով                            |    կապիտալ                      |

.________________________________________________________________________.

 

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

ԴԱՍ 4 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 4 «Ոչ ընթացիկ պարտավորություններ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 41 «Ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» և 42 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ»:

Պարտավորությունների` ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում:

 

ԽՈՒՄԲ 41 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

41 «Ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 411 «Երկարաժամկետ բանկային վարկեր», 412 «Երկարաժամկետ փոխառություններ», 413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով» և 414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր»:

 

Հաշիվ 411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»

 

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերից ստացված ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ (մեկ տարուց ավել ժամկետով) վարկերի առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված երկարաժամկետ վարկերի գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը կամ փոխանցումը կարճաժամկետի: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ վարկերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 4111 «Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով», 4112 «Երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով»:

Երկարաժամկետ բանկային վարկերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկատուների, վարկերի ժամկետների, առանձին վարկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Բանկի վարկերի ստացում              |                                 |

|                                      |                                 |

|- դրամական միջոցներով                 |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|- պարտավորությունների մարմամբ կամ     |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|  պարտքի ձևակերպմամբ                  |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |                                 |

|   երկարաժամկետ բանկային վարկերի գծով |725 «Փոխարժեքային                |

|   առաջացած ծախսի արտացոլում          |    տարբերություններից ծախսեր»   |

.________________________________________________________________________.

 

411 «Երկարաժամկետ բանկային վարկեր» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Երկարաժամկետ վարկերի կարճաժամկետ   |512 «Երկարաժամկետ բանկային       |

|   մասի տեղափոխում ընթացիկ            |    վարկերի կարճաժամկետ մաս»     |

|   պարտավորությունների կազմ           |                                 |

|                                      |                                 |

|2. Երկարաժամկետ վարկերի մարում        |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով արտահայտված           |625 «Փոխարժեքային                |

|   երկարաժամկետ բանկային վարկերի գծով |    տարբերություններից եկամուտ»  |

|   առաջացած եկամտի արտացոլում         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 412 «Երկարաժամկետ փոխառություններ»

 

412 «Երկարաժամկետ փոխառություններ» հաշիվը նախատեսված է մեկ տարուց ավել ժամկետով ստացված (բացի բանկերից) երկարաժամկետ փոխառությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված երկարաժամկետ (մեկ տարուց ավել) փոխառությունների գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը կամ փոխանցումը կարճաժամկետի: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

412 «Երկարաժամկետ փոխառություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 4121 «Երկարաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից», 4122 «Տրված երկարաժամկետ մուրհակներ», 4123 «Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր»:

Երկարաժամկետ փոխառությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխատուների, փոխառությունների ժամկետների, առանձին փոխառությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

412 «Երկարաժամկետ փոխառություններ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Երկարաժամկետ փոխառությամբ ստացված  |251 «Դրամարկղ»                   |

|   դրամական միջոցների մուտքագրում     |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Երկարաժամկետ փոխառություններով     |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|   պարտավորությունների մարում         |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   երկարաժամկետ փոխառությունների գծով |    տարբերություններից ծախսեր»   |

|   առաջացած ծախսի արտացոլում          |                                 |

.________________________________________________________________________.

 

412 «Երկարաժամկետ փոխառություններ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Երկարաժամկետ փոխառությունների      |514 «Երկարաժամկետ                |

|   կարճաժամկետ մասի տեղափոխում ընթացիկ|    փոխառությունների կարճաժամկետ |

|   պարտավորությունների կազմ           |    մաս»                         |

|                                      |                                 |

|2. Նախկինում տեղաբաշխված պարտատոմսերի |251 «Դրամարկղ»                   |

|   հետ գնում (փոխառությունների        |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   մարում) ժամկետից շուտ              |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|4. Արտարժույթով արտահայտված           |625 «Փոխարժեքային                |

|   երկարաժամկետ փոխառությունների գծով |    տարբերություններից եկամուտ»  |

|   առաջացած եկամտի արտացոլում         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական

վարձակալության գծով»

 

413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով պարտավորությունների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների գծով առաջացած կրեդիտորական պարտքի գումարը, իսկ դեբետում` այդ պարտքի մարումները, դուրս գրումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության

գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Երկարաժամկետ վարձակալությամբ       |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|   ստացված հիմնական միջոցների         |    ստացված հիմնական միջոցներ»   |

|   (իրական արժեքով) արտացոլում        |                                 |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   երկարաժամկետ պարտավորությունների   |    տարբերություններից ծախսեր»   |

|   փոխարժեքային տարբերությունից`      |                                 |

|   ծախսի արտացոլում                   |                                 |

|                                      |                                 |

|3. Ֆինանսական վճարի (ֆինանսական       |414 «Ֆինանսական վարձակալության   |

|   վարձակալության գծով չկրած տոկոսային|    գծով չկրած տոկոսային ծախսեր» |

|   ծախսերի) արտացոլումը               |                                 |

.________________________________________________________________________.

 

413 «Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության

գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ֆինանսական վարձակալության գծով     |                                 |

|   երկարաժամկետ պարտավորությունների`  |                                 |

|                                      |                                 |

| ա) կարճաժամկետ մասի տեղափոխում       |532 «Այլ ընթացիկ                 |

|    ընթացիկ պարտավորությունների կազմ  |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|բ) մարում                             |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Վարձակալված հիմնական միջոցների     |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|   վերադարձումը վարձատուին            |    ստացված հիմնական միջոցներ»   |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով արտահայտված           |625 «Փոխարժեքային                |

|   երկարաժամկետ պարտավորությունների   |    տարբերություններից եկամուտ»  |

|   փոխարժեքային տարբերությունից`      |                                 |

|   եկամուտի արտացոլում                |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր»

 

414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի (ֆինանսական վճարի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսերի (ֆինանսական վճարի) որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է նվազագույն վարձավճարների և այն գումարի տարբերությունը, որով ճանաչվում է վարձակալված ակտիվը վարձակալության սկզբում, իսկ կրեդիտում` այդ տարբերության վերագրումը ծախսերին: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:

Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ֆինանսական վարձակալության գծով չկրած  |413 «Երկարաժամկետ                |

|տոկոսային ծախսերի (ֆինանսական վճարի)  |    պարտավորություններ ֆինանսական|

|արտացոլում                            |    վարձակալության գծով»         |

.________________________________________________________________________.

 

414 «Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսեր»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ֆինանսական վարձակալության գծով        |728 «Ֆինանսական վարձակալության   |

|տոկոսային ծախսերի ճանաչում (ֆինանսական|    ծախսեր»                      |

|վճարի վերագրումը ծախսերին)            |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 42 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

«Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 421 «Հետաձգված եկամուտներ» և 422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»:

 

Հաշիվ 421 «Հետաձգված եկամուտներ»

 

421 «Հետաձգված եկամուտներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ակտիվներ գնելու, կառուցելու կամ այլ կերպ ձեռք բերելու նպատակով (պայմանով) ստացված պետական շնորհների (ակտիվներին վերաբերող շնորհների), բացասական գուդվիլի, ինչպես նաև այլ հետաձգված եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հետաձգված եկամուտների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են, մասնավորապես, ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում», ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրության միավորումներ» ստանդարտներում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հետաձգված եկամուտների գումարը, իսկ դեբետում` դրանց վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից նեկայացնում է հետաձգված եկամուտների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

421 «Հետաձգված եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 4211 «Ակտիվներին վերաբերող շնորհներ», 4212 «Բացասական գուդվիլ»:

Հետաձգված եկամուտների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց առաջացման ուղղությունների:

 

421 «Հետաձգված եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ակտիվներին վերաբերող շնորհների ստացում|111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

.________________________________________________________________________.

 

421 «Հետաձգված եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Պետական շնորհների վերադարձում`     |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   չմարված (դեռևս  եկամուտ չճանաչված) |                                 |

|   մնացորդի հաշվին                    |                                 |

|                                      |                                 |

|2. Հետաձգված եկամուտների վերագրումը   |626 «Անհատույց ստացված ակտիվներից|

|   հաշվետու ժամանակաշրջանի            |    եկամուտ»                     |

|   եկամուտներին                       |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»

 

422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» հաշիվը նախատեսված է ըստ ժամանակային տարբերությունների առաջացած հարկերի գծով ոչ ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Շահութահարկի գծով ոչ ընթացիկ պարտավորությունների որոշման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած ոչ ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` շահութահարկի գծով ոչ ընթացիկ պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով ոչ ընթացիկ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Ոչ ընթացիկ հարկային պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների և մարման ժամկետների:

 

422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Շահութահարկի գծով հետաձգված ոչ ընթացիկ|751 «Շահութահարկի գծով ծախս»     |

|պարտավորությունների արտացոլում        |                                 |

.________________________________________________________________________.

 

422 «Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Շահութահարկի գծով հետաձգված ոչ ընթացիկ| 524 «Կարճաժամկետ կրեդիտորական   |

|պարտավորությունների մարում            |     պարտք բյուջեին»             |

.________________________________________________________________________.

 

ԴԱՍ 5 «ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները պասիվային են և նախատեսված են ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 5 «Ընթացիկ պարտավորություններ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 51 «Ընթացիկ ֆինանսական պարտավորություններ», 52-53 «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» և 54 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:

Պարտավորությունների` ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտում:

 

ԽՈՒՄԲ 51 «ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

51 «Ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 511 «Կարճաժամկետ բանկային վարկեր», 512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս», 513 «Կարճաժամկետ փոխառություններ» և 514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»:

 

Հաշիվ 511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»

 

511 «Կարճաժամկետ բանկային վարկեր» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերից ստացված ազգային արժույթով և արտարժույթով կարճաժամկետ (մեկ տարուց ոչ ավել մարման ժամկետով) վարկերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված կարճաժամկետ վարկերի գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կարճաժամկետ վարկերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

511 «Կարճաժամկետ բանկային վարկեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5111 «Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով», 5112 «Կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով», 5113 «Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով», 5114 «Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով»:

Կարճաժամկետ բանկային վարկերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին վարկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

511 «Կարճաժամկետ բանկային վարկեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Բանկի վարկերի ստացում              |                                 |

|                                      |                                 |

|- դրամական միջոցներով                 |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |                                 |

|- պարտավորությունների մարմամբ կամ     |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|  պարտքի ձևակերպմամբ                  |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   կարճաժամկետ բանկային վարկերի       |    տարբերություններից ծախսեր»   |

|   փոխարժեքային տարբերությունից`      |                                 |

|   ծախսի արտացոլում                   |                                 |

.________________________________________________________________________.

 

511 «Կարճաժամկետ բանկային վարկեր» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Բանկի կարճաժամկետ վարկերի մարում   |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |625 «Փոխարժեքային                |

|   կարճաժամկետ բանկային վարկերի       |    տարբերություններից եկամուտ»  |

|   փոխարժեքային տարբերությունից`      |                                 |

|   եկամտի արտացոլում                  |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս»

 

512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ բանկային վարկերի այն մասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց մարման ժամկետը հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց պակաս է:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս տեղափոխվող գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մասի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5121 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս ազգային արժույթով», 5122 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս արտարժույթով», 5123 «Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով», 5124 «Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով»:

 

512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Երկարաժամկետ բանկային վարկերի      |411 «Երկարաժամկետ բանկային       |

|   կարճաժամկետ մասի տեղափոխում ընթացիկ|    վարկեր»                      |

|   պարտավորությունների կազմ           |                                 |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   երկարաժամկետ բանկային վարկերի      |    տարբերություններից ծախսեր»   |

|   կարճաժամկետ մասի փոխարժեքային      |                                 |

|   տարբերությունից` ծախսի արտացոլում  |                                 |

.________________________________________________________________________

 

512 «Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների     |         Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը            |                                  |

|_____________________________________|__________________________________|

|1. Երկարաժամկետ բանկային վարկերի     | 251 «Դրամարկղ»                   |

|   կարճաժամկետ մասի մարում           | 252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                     | 253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                     |                                  |

|2. Արտարժույթով արտահայտված          | 625 «Փոխարժեքային                |

|   երկարաժամկետ բանկային վարկերի     |     տարբերություններից եկամուտ»  |

|   կարճաժամկետ մասի փոխարժեքային     |                                  |

|   տարբերությունից` եկամտի արտացոլում|                                  |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 513 «Կարճաժամկետ փոխառություններ»

 

513 «Կարճաժամկետ փոխառություններ» հաշիվը նախատեսված է մեկ տարուց ոչ ավել մարման ժամկետ ունեցող ընթացիկ փոխառությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է կարճաժամկետ փոխառությունների գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կարճաժամկետ փոխառությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

513 «Կարճաժամկետ փոխառություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5131 «Կարճաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից», 5132 «Կարճաժամկետ փոխառություններ չկապակցված կողմերից»:

Կարճաժամկետ փոխառությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխատուների, փոխառությունների ժամկետների, առանձին փոխառությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

513 «Կարճաժամկետ փոխառություններ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կարճաժամկետ փոխառությամբ ստացված   |251 «Դրամարկղ»                   |

|   դրամական միջոցների մուտքագրում     |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Կարճաժամկետ փոխառություններով      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|   պարտավորությունների մարում         |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   կարճաժամկետ փոխառությունների       |    տարբերություններից ծախսեր»   |

|   փոխարժեքային տարբերությունից`      |                                 |

|   ծախսի արտացոլում                   |                                 |

.________________________________________________________________________.

 

513 «Կարճաժամկետ փոխառություններ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կարճաժամկետ փոխառությունների մարում|251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |625 «Փոխարժեքային                |

|   կարճաժամկետ փոխառությունների       |    տարբերություններից եկամուտ»  |

|   փոխարժեքային տարբերությունից`      |                                 |

|   եկամտի արտացոլում                  |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս»

 

514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ փոխառությունների այն մասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց մարման ժամկետը հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց պակաս է:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս տեղափոխվող գումարը, իսկ դեբետում` դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5141 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս կապակցված կողմերից», 5142 «Տրված երկարաժամկետ մուրհակների կարճաժամկետ մաս», 5143 «Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի կարճաժամկետ մաս»:

 

514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Երկարաժամկետ փոխառությունների      |412 «Երկարաժամկետ                |

|   կարճաժամկետ մասի տեղափոխումը       |    փոխառություններ»             |

|   ընթացիկ պարտավորությունների կազմ   |                                 |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   երկարաժամկետ փոխառությունների      |    տարբերություններից ծախսեր»   |

|   կարճաժամկետ մասի փոխարժեքային      |                                 |

|   տարբերությունից` ծախսի արտացոլում  |                                 |

.________________________________________________________________________.

 

514 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Երկարաժամկետ փոխառությունների      |251 «Դրամարկղ»                   |

|   կարճաժամկետ մասի մարում            |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |625 «Փոխարժեքային                |

|   երկարաժամկետ փոխառությունների      |    տարբերություններից եկամուտ»  |

|   կարճաժամկետ մասի փոխարժեքային      |                                 |

|   տարբերությունից` եկամտի արտացոլում |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 52-53 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ»

 

52-53 «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին», 522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին», 523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ», 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին», 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով», 526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով», 527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով», 528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով», 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)», 531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով» և 532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:

 

Հաշիվ 521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին»

 

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին» հաշիվը նախատեսված է մատակարարների, կապալառուների հետ հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է չկապակցված կողմերից ձեռք բերված ակտիվների, ստացված ծառայությունների գծով առաջացած կրեդիտորական պարտքի գումարը, իսկ դեբետում` այդ պարտքի մարումը, դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չկապակցված կողմերի գծով առևտրական կրեդիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5211 «Երկրի ներս վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք», 5112 «Արտերկիր վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք»:

Չկապակցված կողմերին առևտրական կրեդիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Չկապակցված կողմերից ձեռք բերված    |                                 |

|   ակտիվների, հետագա կապիտալացվող     |                                 |

|   ծախսումների և  ստացված             |                                 |

|   ծառայությունների գծով պարտքի       |                                 |

|   արտացոլում`                        |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|                                      |    ստացված հիմնական միջոցներ»   |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|                                      |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |256 «Դրամական փաստաթղթեր»        |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |712-713 «Իրացման (առևտրային)     |

|                                      |        ծախսեր»                  |

|                                      |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |716-717 «Գործառնական այլ ծախսեր» |

|                                      |721 «Հիմնական միջոցների վաճառքի  |

|                                      |    (օտարման) ծախսեր»            |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    հարկերի գծով»                |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   կրեդիտորական պարտքերի փոխարժեքային |    տարբերություններից ծախսեր»   |

|   տարբերությունից` ծախսի արտացոլում  |                                 |

.________________________________________________________________________.

 

521 «Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Առևտրական  կրեդիտորական պարտքի     |                                 |

|   մարում`                            |                                 |

|                                      |                                 |

|ա) դրամական միջոցներով                |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |                                 |

|բ) վարկերով և  փոխառություններով      |411 «Երկարաժամկետ բանկային       |

|                                      |    վարկեր»                      |

|                                      |412 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառություններ»             |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային        |

|                                      |    վարկեր»                      |

|                                      |513 «Կարճաժամկետ փոխառություններ»|

|                                      |                                 |

|գ) այլ ակտիվներով`                    |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |                                 |

|                                      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |621 «Ոչ ընթացիկ ակտիվների        |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|դ) փոխադարձ պարտավորությունների       |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   հաշվանցմամբ                        |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |                                 |

|2. Անհուսալի առևտրական  կրեդիտորական  |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   պարտքերի դուրս գրում               |                                 |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով կրեդիտորական պարտքերի |625 «Փոխարժեքային                |

|   փոխարժեքային տարբերություններից`   |    տարբերություններից եկամուտ»  |

|   եկամտի արտացոլում                  |                                 |

_________________________________________________________________________.

 

Հաշիվ 522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին»

 

522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին» հաշիվը նախատեսված է կապակցված կողմերի հետ առևտրական գործառնությունների գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է կապակցված կողմերից ձեռք բերված ակտիվների, ստացված ծառայությունների գծով առաջացած կրեդիտորական պարտքի գումարը, իսկ դեբետում` այդ պարտքի մարումը, դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կապակցված կողմերի գծով առևտրական կրեդիտորական պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5221 «Առևտրական կրեդիտորական պարտք դուստր ընկերություններին», 5222 «Առևտրական կրեդիտորական պարտք ասոցիացված կազմակերպություններին», 5223 «Առևտրական կրեդիտորական պարտք համատեղ ձեռնարկումներին»:

Կապակցված կողմերին առևտրական կրեդիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Կապակցված կողմերից ձեռքբերված      |                                 |

|   ակտիվների, հետագա կապիտալացվող     |                                 |

|   ծախսումների և  ստացված             |                                 |

|   ծառայությունների գծով պարտքի       |                                 |

|   արտացոլում`                        |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |119 «Ֆինանսական վարձակալությամբ  |

|                                      |    ստացված հիմնական միջոցներ»   |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|                                      |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |256 «Դրամական փաստաթղթեր»        |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |712-713 «Իրացման (առևտրային)     |

|                                      |        ծախսեր»                  |

|                                      |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |716-717 «Գործառնական այլ ծախսեր» |

|                                      |721 «Հիմնական միջոցների վաճառքի  |

|                                      |    (օտարման) ծախսեր»            |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    հարկերի գծով»                |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված           |725 «Փոխարժեքային                |

|   կրեդիտորական պարտքերի փոխարժեքային |    տարբերություններից ծախսեր»   |

|   տարբերությունից` ծախսի արտացոլում  |                                 |

.________________________________________________________________________.

 

522 «Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Առևտրական  կրեդիտորական պարտքի     |                                 |

|   մարում`                            |                                 |

|                                      |                                 |

|ա) դրամական միջոցներով                |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |                                 |

|բ) վարկերով և  փոխառություններով      |411 «Երկարաժամկետ բանկային       |

|                                      |    վարկեր»                      |

|                                      |412 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառություններ»             |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |513 «Կարճաժամկետ փոխառություններ»|

|                                      |                                 |

|գ) այլ ակտիվներով`                    |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|դ) փոխադարձ պարտավորությունների       |153 «Կանխավճարներ ոչ ընթացիկ     |

|   հաշվանցմամբ                        |    ակտիվներ ձեռք բերելու համար» |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |                                 |

|2. Անհուսալի առևտրական  կրեդիտորական  |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   պարտքերի դուրս գրում               |                                 |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով արտահայտված           |625 «Փոխարժեքային                |

|   կրեդիտորական պարտքերի փոխարժեքային |    տարբերություններից եկամուտ»  |

|   տարբերությունից` եկամտի արտացոլում |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ»

 

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը նախատեսված է գնորդներից և պատվիրատուներից ապրանքանյութական արժեքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար ստացված կանխավճարների, ինչպես նաև մասնակիորեն պատրաստ արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց կանխավճարային կարգով ստացված գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված ընթացիկ կանխավճարների գումարը, իսկ դեբետում` մարումը կամ դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ստացված և չմարված (դուրս չգրված) ընթացիկ կանխավճարների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5231 «Երկրի ներսից ստացված ընթացիկ կանխավճարներ», 5232 «Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ»:

Ստացված ընթացիկ կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին կրեդիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ստացված ընթացիկ կանխավճարների         |251 «Դրամարկղ»                   |

|գումարների արտացոլում                 |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

.________________________________________________________________________.

 

523 «Ստացված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ստացված ընթացիկ կանխավճարների      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|   հաշվին ընթացիկ դեբիտորական պարտքերի|    պարտքեր չկապակցված կողմերի   |

|   հաշվանցում (եթե դա թույլատրվում է) |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|2. Ստացված ընթացիկ կանխավճարների      |                                 |

|   մարում իրացված ակտիվներով,         |                                 |

|   մատուցված ծառայություններով`       |                                 |

|                                      |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |621 «Հիմնական միջոցների վաճառքից |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |622 «Ֆինանսական ներդրումների     |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների    |

|                                      |    վաճառքից (օտարումից)         |

|                                      |    եկամուտներ»                  |

|                                      |624 «Գործունեության ընդհատման հետ|

|                                      |    կապված ակտիվների վաճառքից    |

|                                      |    (օտարումից) եկամուտներ»      |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|3. Ստացված ընթացիկ կանխավճարների      |251 «Դրամարկղ»                   |

|   հետ վերադարձ                       |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|4. Ստացված ընթացիկ կանխավճարների      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|   դուրս գրում                        |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

 

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հաշիվը նախատեսված է հարկերի, տուրքերի, բյուջե վճարվող այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով տույժերի, տուգանքների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է բյուջեի նկատմամբ առաջացած ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը, ինչպես նաև անուղղակի հարկերի գծով հաշվանցվող գումարները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է բյուջեին ունեցած կրեդիտորական պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձևակերպվում է որպես դեբիտորական պարտք:

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5241 «Շահութահարկի գծով», 5242 «Եկամտահարկի գծով», 5243 «Ավելացված արժեքի հարկի գծով», 5244 «Ակցիզային հարկի գծով», 5245 «Գույքահարկի գծով», 5246 «Հողի հարկի գծով», 5247 «Մաքսատուրքի գծով», 5248 «Հաստատագրված վճարի գծով», 5249 «Այլ պարտադիր վճարների գծով»:

 

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Բյուջեի գծով ընթացիկ               |                                 |

|   պարտավորությունների արտացոլում     |                                 |

|                                      |                                 |

|ա) շահութահարկի գծով                  |152 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|                                      |    հետաձգված հարկերի գծով»      |

|                                      |422 «Ոչ ընթացիկ                  |

|                                      |    պարտավորություններ հետաձգված |

|                                      |    հարկերի գծով»                |

|                                      |751 «Շահութահարկի գծով ծախս»     |

|                                      |                                 |

|բ) եկամտահարկի գծով`                  |                                 |

|                                      |                                 |

|- աշխատավարձից                        |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |                                 |

|- այլ տիպի եկամուտների հատկացման      |211 «Նյութեր»                    |

|  (վճարման) գծով գործառնություններից  |216 «Ապրանքներ»                  |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |                                 |

|գ) ավելացված արժեքի հարկի գծով`       |                                 |

|                                      |                                 |

|- հարկի հաշվարկման և  հաշվեգրման      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|  ժամկետի չհետաձգմամբ                 |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |229 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    հաշվեգրված եկամուտների գծով» |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|- հարկի հաշվարկման և  հաշվեգրման      |542 «Հետաձգված ընթացիկ           |

|  ժամկետի հետաձգմամբ                  |    պարտավորություններ հարկերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|դ) ակցիզային հարկի գծով               |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |                                 |

|ե) գույքային հարկերի գծով             |715 «Վարչական ծախսեր»            |

|                                      |                                 |

|զ) մաքսատուրքի գծով                   |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |                                 |

|է) հաստատագրված վճարի գծով            |715 «Վարչական ծախսեր»            |

|                                      |                                 |

|ը) այլ պարտադիր վճարների գծով         |715 «Վարչական ծախսեր»            |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|2. Անհուսալի կրեդիտորական պարտքի դուրս|613 «Գործառնական այլ             |

|   գրումից` նախկինում հաշվանցված      |    եկամուտներ»                  |

|   ԱԱՀ-ի որպես պարտավորություն        |                                 |

|   ձևակերպում                         |                                 |

|                                      |                                 |

|3. Հարկային օրենսդրության խախտման     |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   համար տույժերի և  տուգանքների      |                                 |

|   հաշվեգրում                         |                                 |

|                                      |                                 |

|4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |225 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   բյուջեի գերավճարի փոխանցում        |    բյուջեի գծով»                |

.________________________________________________________________________.

 

524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Վճարումներ բյուջեին ընթացիկ        |251 «Դրամարկղ»                   |

|   պարտավորությունների դիմաց          |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |                                 |

|2. Գնորդների կողմից հետ վերադարձված   |221 «Առևտրական  դեբիտորական      |

|   արտադրանքի, ապրանքների արժեքներում |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|   և  գների իջեցումից առաջացած        |    գծով»                        |

|   գումարներում ներառված ԱԱՀ-ի        |222 «Առևտրական  դեբիտորական      |

|   արտացոլում                         |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|3. Հաշվանցվող անուղղակի հարկերի       |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|   գումարների արտացոլում              |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |                                 |

|4. Կանխավճարների հաշվին ընթացիկ       |225 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   պարտավորությունների մարում         |    բյուջեի գծով»                |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական

ապահովագրության և ապահովության գծով»

 

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշիվը նախատեսված է պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության վճարների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության վճարների գծով առաջացած ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը, ինչպես նաև նպաստների գծով փոխադարձ պարտավորությունների հաշվանցումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձևակերպվում է որպես դեբիտորական պարտք:

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5251 «Սոցիալական ապահովագրության վճարների գծով», 5252 «Սոցիալական ապահովագրության նպաստների գծով»:

 

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական

ապահովագրության և ապահովության գծով» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող   |115 «Հողամասեր»                  |

|   միջոցների նկատմամբ հաշվարկված      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|   սոցիալական ապահովագրության վճարների|151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|   արտացոլում ըստ նշանակության        |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |543 «Գալիք ժամանակաշրջանների     |

|                                      |    ծախսերի և  վճարումների       |

|                                      |    պահուստ»                     |

|                                      |712 «Իրացման (առևտրային)  ծախսեր»|

|                                      |714 «Վարչական ծախսեր»            |

|                                      |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|                                      |721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի|

|                                      |    (օտարման) ծախսեր»            |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման (ստեղծման|

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |821 «Խոտան և  դրա շտկման         |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող   |527 «Պարտավորություններ          |

|   միջոցներից պահված սոցիալական       |    անձնակազմին աշխատանքի        |

|   ապահովագրության վճարների           |    վարձատրության գծով»          |

|   հատկացում                          |                                 |

|                                      |                                 |

|3. Սոցիալական ապահովագրության         |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   վճարների գծով հաշվարկված տույժերի  |                                 |

|   և  տուգանքների արտացոլում          |                                 |

|                                      |                                 |

|4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |227 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   գերավճարի տեղափոխում               |    պարտադիր սոցիալական          |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

.________________________________________________________________________.

 

525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական

ապահովագրության և ապահովության գծով» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ընթացիկ պարտավորությունների մարում |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |                                 |

|2. Նպաստների գծով փոխադարձ            |227 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   պարտավորությունների մարում         |    պարտադիր սոցիալական          |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

.________________________________________________________________________.

 

 

Հաշիվ 526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային

վճարումների գծով»

 

526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից արտաբյուջետային վճարումների գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է արտաբյուջետային վճարումների գծով ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է արտաբյուջետային վճարումների գծով պարտքի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Արտաբյուջետային վճարումների գծով կրեդիտորական պարտքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վճարումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների

գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Արտաբյուջետային վճարումների գծով      |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|պարտքի արտացոլում                     |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ          |

|                                      |    նյութական ակտիվներ»          |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |713 «Իրացման (առևտրային)  ծախսեր»|

|                                      |715 «Վարչական ծախսեր»            |

|                                      |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

.________________________________________________________________________.

 

526 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների

գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Արտաբյուջետային վճարումների գծով      |251 «Դրամարկղ»                   |

|պարտավորությունների մարում            |252 «Հաշվարկային հաշիվ»          |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի

վարձատրության գծով»

 

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության անձնակազմին աշխատանքի վարձատրության և ավանդագրված գումարների գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով առաջացած ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձևակերպվում է որպես դեբիտորական պարտք:

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5271 «Աշխատանքի վարձատրության գծով», 5272 «Ավանդագրված աշխատավարձի գծով»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ աշխատողների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |          Հաշիվների դեբետ        |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող   |115 «Հողամասեր»                  |

|   միջոցների արտացոլում ըստ           |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|   նշանակության                       |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|                                      |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |543 «Գալիք ժամանակաշրջանների     |

|                                      |    ծախսերի և  վճարումների       |

|                                      |    պահուստ»                     |

|                                      |712 «Իրացման (առևտրային)  ծախսեր»|

|                                      |714 «Վարչական ծախսեր»            |

|                                      |717 «Գործառնական այլ ծախսեր»     |

|                                      |721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի|

|                                      |    (օտարման) ծախսեր»            |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |821 «Խոտան և  դրա շտկման         |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   գերավճարի տեղափոխում               |    անձնակազմի հետ»              |

.________________________________________________________________________.

 

527 «Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող   |                                 |

|   միջոցներից հատկացումներ`           |                                 |

|                                      |                                 |

|ա) եկամտահարկի գծով                   |524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք բյուջեին»              |

|                                      |                                 |

|բ) սոցիալական ապահովագրության գծով    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |                                 |

|գ) կատարողական թերթիկներով            |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|դ) ապառիկ գնված ապրանքների համար      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |                                 |

|ե) նյութական վնասի փոխհատուցման համար |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |                                 |

|2. Աշխատավարձի վճարում`               |                                 |

|                                      |                                 |

|ա) դրամական միջոցներով                |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |                                 |

|բ) բնամթերքով                         |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|                                      |    աշխատանքների,                |

|                                      |    ծառայությունների իրացումից   |

|                                      |    հասույթ»                     |

|                                      |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

|                                      |                                 |

|3. Կանխավճար աշխատավարձի հաշվին       |251 «Դրամարկղ»                   |

|                                      |                                 |

|4. Չվճարված աշխատավարձի դուրս գրում   |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 528 «Պարտավորություններ անձնակազմին այլ

գործառնությունների գծով»

 

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության անձնակազմի հետ այլ գործառնությունների գծով բոլոր տեսակի հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է անձնակազմին այլ գործառնությունների գծով առաջացած ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է անձնակազմին այլ գործառնությունների գծով պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5281 «Պարտավորություններ առհաշիվ գումարների գծով», 5282 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ աշխատողների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|յուրաքանչյուր աշխատողի` առհաշիվ       |    անձնակազմի հետ»              |

|գործառնությունների գծով կրեդիտային    |                                 |

|մնացորդի ձևակերպումը  որպես ընթացիկ   |                                 |

|կրեդիտորական պարտք                    |                                 |

.________________________________________________________________________.

 

528 «Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում       |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|յուրաքանչյուր աշխատողի` առհաշիվ       |    անձնակազմի հետ»              |

|գործառնությունների գծով կրեդիտային    |                                 |

|մնացորդի վերաձևակերպում               |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին

(մասնակիցներին)»

 

529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)» հաշիվը նախատեսված է կազմակերպության հիմնադիրների հետ շահաբաժինների և այլ եկամուտների գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հայտարարված շահաբաժինների և այլ եկամուտների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հայտարարված և չվճարված շահաբաժինների և այլ եկամուտների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (մասնակիցների) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հայտարարված շահաբաժինների             |342 «Նախորդ տարիների չբաշխված    |

|(եկամուտների) գումարների արտացոլում   |    շահույթ (չծածկված վնաս)»     |

|                                      |351 «Պարտադիր ձևավորվող          |

|                                      |    պահուստներ»                  |

.________________________________________________________________________.

 

529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Շահաբաժինների (եկամուտների) վճարում|251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Շահաբաժինների (եկամուտների)        |344 «Կանխավճար շահաբաժինների     |

|   կանխավճարային գումարների հաշվանցում|    գծով»                        |

|                                      |                                 |

|3. Կազմակերպության բաժնետոմսերով      |311 «Կանոնադրական կապիտալ»       |

|   շահաբաժինների վճարում              |                                 |

.________________________________________________________________________.

 

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»

 

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության ֆինանսական պարտավորությունների գծով հաշվեգրված տոկոսների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական պարտավորությունների գծով հաշվեգրված տոկոսների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվեգրված տոկոսների գումարը, իսկ դեբետում` մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվեգրված տոկոսների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5311 «Երկարաժամկետ վարկերի գծով տոկոսներ», 5312 «Կարճաժամկետ վարկերի գծով տոկոսներ», 5313 «Երկարաժամկետ փոխառությունների գծով տոկոսներ», 5314 «Կարճաժամկետ փոխառությունների գծով տոկոսներ»:

Հաշվեգրված տոկոսների գծով կարճաժամկետ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պարտավորությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվեգրված տոկոսների արտացոլում`   |                                 |

|                                      |                                 |

|ա) երբ ճանաչվում է որպես              |726 «Վարկերի և  փոխառությունների |

|   ժամանակաշրջանի ծախս                |    հետ կապված ծախսեր»           |

|                                      |                                 |

|բ) երբ կապիտալացվում է                |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված տոկոսների |725 «Փոխարժեքային                |

|   գծով փոխարժեքային                  |    տարբերություններից ծախսեր»   |

|   տարբերություններից` ծախսի          |                                 |

|   արտացոլում                         |                                 |

.________________________________________________________________________.

 

531 «Կարճաժամկետ պարտավորություններ հաշվեգրված տոկոսների գծով»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Տոկոսների գծով ընթացիկ             |251 «Դրամարկղ»                   |

|   պարտավորությունների մարում         |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված տոկոսների |625 «Փոխարժեքային                |

|   գծով փոխարժեքային                  |    տարբերություններից եկամուտ»  |

|   տարբերություններից` եկամտի         |                                 |

|   արտացոլում                         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 532 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

 

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը նախատեսված է կազմակերպության այլ ընթացիկ պարտավորությունների (գործառնական վարձակալություն, ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների կարճաժամկետ մաս, ապահովագրություն և այլն) գծով հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվեգրված պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` այդ պարտավորությունների մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է այլ կարճաժամկետ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5321 «Կարճաժամկետ պարտավորություններ գործառնական վարձակալության գծով», 5322 «ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների կարճաժամկետ մաս», 5323 «Կարճաժամկետ պարտավորություններ ապահովագրության գծով»:

Այլ ընթացիկ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Այլ ընթացիկ պարտավորությունների    |                                 |

|   հաշվեգրում`                        |                                 |

|                                      |                                 |

|ա) գործառնական վարձակալության գծով    |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ         |

|                                      |    հետաձգված ծախսումների գծով»  |

|                                      |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    ծախսումների գծով»            |

|                                      |714 «Վարչական ծախսեր»            |

|                                      |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |814 «Ոչ ընթացիկ նյութական        |

|                                      |    ակտիվների կառուցման          |

|                                      |    (ստեղծման) ծախսումներ»       |

|                                      |815 «Հետազոտության և  զարգացման  |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    հարկերի գծով»                |

|                                      |                                 |

|բ) ապահովագրության գծով               |                                 |

|- առանց անուղղակի հարկերի             |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |713 «Իրացման (առևտրային)  ծախսեր»|

|                                      |714 «Վարչական ծախսեր»            |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

|                                      |                                 |

|- անուղղակի հարկեր                    |226 «Հաշվանցման (փոխհատուցման)   |

|                                      |    ենթակա անուղղակի հարկեր»     |

|                                      |262 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված  |

|                                      |    հարկերի գծով»                |

|                                      |                                 |

|գ) գնորդներից հետ վերադարձված         |612 «Վաճառված արտադրանքի,        |

|   արտադրանքի, ապրանքների դիմաց       |    ապրանքների հետ վերադարձում   |

|                                      |    և  գների իջեցում»            |

|                                      |                                 |

|դ) ֆինանսական ներդրումների ձեռքբերման |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|   գծով                               |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|                                      |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|                                      |    և  անվանական (մարման) արժեքի |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|                                      |    ձեռք բերման արժեքի և         |

|                                      |    անվանական (մարման) արժեքի    |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |                                 |

|ե) այլ կրեդիտորների գծով անձնակազմի   |228 «Ընթացիկ դեբիտորական         |

|   դեբիտորական պարտքի արտացոլում      |    պարտք անձնակազմի հետ»        |

|   (ալիմենտ և  այլ կատարողական        |                                 |

|   փաստաթղթեր)                        |                                 |

|                                      |                                 |

|զ) կատարողական թերթիկներով            |527 «Պարտավորություններ աշխատանքի|

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |                                 |

|2. Այլ ընթացիկ պարտավորությունների    |716 «Գործառնական այլ ծախսեր»     |

|   գծով հաշվարկված տույժերի ու        |                                 |

|   տուգանքների արտացոլում             |                                 |

|                                      |                                 |

|3. Ֆինանսական վարձակալության գծով     |413 «Երկարաժամկետ                |

|   երկարաժամկետ պարտավորությունների   |    պարտավորություններ ֆինանսական|

|   կարճաժամկետ մասի տեղափոխում ընթացիկ|    վարձակալության գծով»         |

|   պարտավորությունների կազմ           |                                 |

|                                      |                                 |

|3. Արտարժույթով արտահայտված պարտքի    |725 «Փոխարժեքային                |

|   գծով փոխարժեքային                  |    տարբերություններից ծախսեր»   |

|   տարբերություններից` ծախսի          |                                 |

|   արտացոլում                         |                                 |

.________________________________________________________________________.

 

532 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Այլ ընթացիկ պարտավորությունների    |251 «Դրամարկղ»                   |

|   մարում                             |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Արտարժույթով արտահայտված պարտքի    |625 «Փոխարժեքային                |

|   գծով փոխարժեքային                  |    տարբերություններից եկամուտ»  |

|   տարբերություններից` եկամտի         |                                 |

|   արտացոլում                         |                                 |

|                                      |                                 |

|3. Պարտավորության դուրս գրում         |613 «Գործառնական այլ եկամուտներ» |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 54 «ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

54 «Այլ ընթացիկ պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր», 542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով» և 543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»:

 

Հաշիվ 541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր»

 

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշիվը նախատեսված է նպատակային միջոցառումների ֆինանսավորման նպատակով ստացված միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված միջոցների գումարը, իսկ դեբետում` այդ միջոցների օգտագործումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ստացված և չօգտագործված նպատակային ֆինանսավորման միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ նպատակային միջոցառումների, դրանց ֆինանսավորման աղբյուրների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Նպատակային ֆինանսավորման մուտքեր      |251 «Դրամարկղ»                   |

|դրամական միջոցների տեսքով             |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

.________________________________________________________________________.

 

541 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ստացված նպատակային ֆինանսավորման   |251 «Դրամարկղ»                   |

|   միջոցների օգտագործում              |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Չօգտագործված նպատակային            |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|   ֆինանսավորման միջոցների վերադարձում|253 «Արտարժութային հաշիվ»        |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով»

 

542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով» հաշիվը նախատեսված է ըստ ժամանակային տարբերությունների առաջացած հարկերի գծով ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հարկերի գծով առաջացած հետաձգված ընթացիկ պարտավորությունների գումարը, իսկ դեբետում` դրանց վերագրումը ընթացիկ հարկային պարտավորություններին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հարկերի գծով հետաձգված ընթացիկ պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ

Հարկերի գծով ընթացիկ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման և դուրս գրման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Իրացված ակտիվների գծով հարկային       |221 «Առևտրական  դեբիտորական      |

|հաշիվներում առկա ԱԱՀ-ի գումարների     |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|արտացոլում, երբ իրացման և  հարկային   |    գծով»                        |

|պարտավորությունների առաջացման պահերը  |222 «Առևտրական  դեբիտորական      |

|չեն համընկնում                        |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

.________________________________________________________________________.

 

542 «Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|ԱԱՀ-ի գծով ընթացիկ պարտավորությունների|524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|արտացոլում` երբ հարկի հաշվարկման      |    պարտք բյուջեին»              |

|ժամկետը հետաձգվել է                   |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»

 

543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ» հաշիվը նախատեսված է սահմանված կարգի համաձայն, առանձին ծախսերի և վճարումների հավասարաչափ բաշխման նպատակով, կազմակերպության ստեղծած պահուստների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է պահուստներին կատարվող մասհանումները, իսկ դեբետում` պահուստների օգտագործումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է գալիք ժամանակաշրջանի ծախսերի ու վճարումների պահուստի չօգտագործված մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահուստների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և     |712-713 «Իրացման (առևտրային)     |

|վճարումների պահուստներին կատարվող     |        ծախսեր»                  |

|մասհանումներ                          |714-715 «Վարչական և  ընդհանուր   |

|                                      |        այլ ծախսեր»              |

|                                      |811 «Հիմնական արտադրություն»     |

|                                      |812 «Օժանդակ արտադրություն»      |

|                                      |813 «Անուղղակի արտադրական        |

|                                      |    ծախսումներ»                  |

.________________________________________________________________________.

 

543 «Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ստեղծված պահուստների օգտագործում      |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|                                      |    հիմնական միջոցների           |

|                                      |    մաշվածություն»               |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |525 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|                                      |    պարտք պարտադիր սոցիալական    |

|                                      |    ապահովագրության և            |

|                                      |    ապահովության գծով»           |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

.________________________________________________________________________.

 

 

ԴԱՍ 6 «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են և նախատեսված են կազմակերպությունների գործառնական գործունեությունից եկամուտների, ոչ գործառնական եկամուտների, արտասովոր դեպքերից եկամուտների, հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 6 «Եկամուտներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 61 «Գործառնական գործունեությունից եկամուտներ», 62 «Ոչ գործառնական եկամուտներ», 63 «Արտասովոր եկամուտներ» և 64 «Նախորդ տարիների եկամուտներ»:

Այս դասի հաշիվները հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չեն ունենում:

 

ԽՈՒՄԲ 61 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

61 «Գործառնական գործունեությունից եկամուտներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ», 612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում» և 613-614 «Գործառնական այլ եկամուտներ»:

Գործառնական գործունեությունից եկամուտների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են մասնավորապես ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր», ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն», ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտներում:

 

Հաշիվ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,

ծառայությունների իրացումից հասույթ»

 

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշիվը նախատեսված է արտադրանքի և ապրանքների իրացումից, աշխատանքների կատարումից ու ծառայությունների մատուցումից ստացված հասույթի (առանց անուղղակի հարկերի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ստացված հասույթի գումարը, իսկ դեբետում` ճշգրտումը, ինչպես նաև դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6111 «Արտադրանքի վաճառքից հասույթ», 6112 «Ապրանքների վաճառքից հասույթ», 6113 «Աշխատանքների կատարումից հասույթ», 6114 «Ծառայությունների մատուցումից հասույթ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրության (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների

իրացումից հասույթ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, |                                 |

|ծառայությունների իրացումից հասույթի   |                                 |

|արտացոլում`                           |                                 |

|                                      |                                 |

|ա) դրամական միջոցներով անմիջական      |251 «Դրամարկղ»                   |

|   վճարման դեպքում                    |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|բ) դեբիտորական պարտքի առաջացմամբ      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|գ) պարտավորությունների մարմամբ        |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |                                 |

|դ) այլ ակտիվների հետ փոխանակմամբ      |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |143 «Ոչ ընթացիկ պարտքային        |

|                                      |    արժեթղթերի ձեռք բերման արժեքի|

|                                      |    և  անվանական (մարման) արժեքի |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|                                      |    ձեռք բերման արժեքի և         |

|                                      |    անվանական (մարման) արժեքի    |

|                                      |    տարբերություն»               |

.________________________________________________________________________.

 

611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների

իրացումից հասույթ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |612 «Վաճառված արտադրանքի,        |

|   վաճառված արտադրանքի, ապրանքների հետ|    ապրանքների հետ վերադարձում և |

|   վերադարձումից և  գների իջեցումից   |    գների իջեցում»               |

|   հասույթի ճշգրտում                  |                                 |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |331 «Ֆինանսական արդյունք»        |

|   հասույթի դուրս գրումը ֆինանսական   |                                 |

|   արդյունքին                         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ

վերադարձում և գների իջեցում»

 

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում» հաշիվը նախատեսված է վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, կարգավորող: Դեբետում արտացոլվում է գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի (ապրանքների) արժեքը և վաճառված արտադրանքի (ապրանքների) գների իջեցման գումարը (առանց անուղղակի հարկերի), կրեդիտում` հաշվետու ժամանակաշրջանի վերջում` հասույթի ճշգրտումը:

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6121 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում», 6122 «Վաճառված արտադրանքի, ապրանքների գների իջեցում»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վերադարձված արտադրանքի, ապրանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների

իջեցում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Գնորդների կողմից հետ վերադարձված      |                                 |

|ապրանքների արժեքների և  գների         |                                 |

|իջեցումից առաջացած գումարների         |                                 |

|արտացոլում`                           |                                 |

|                                      |                                 |

|ա) դեբիտորական պարտքի նվազեցմամբ      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |                                 |

|բ) դրամական միջոցներով վճարմամբ       |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|գ) կրեդիտորական պարտքի ձևակերպմամբ    |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

.________________________________________________________________________.

 

612 «Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների

իջեցում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |611 «Արտադրանքի, ապրանքների,     |

|վաճառված արտադրանքի, ապրանքների հետ   |    աշխատանքների,                |

|վերադարձումից և  գների իջեցումից      |    ծառայությունների իրացումից   |

|հասույթի ճշգրտում                     |    հասույթ»                     |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 613-614 «Գործառնական այլ եկամուտներ»

 

613-614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշիվը նախատեսված է գործառնական այլ եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է գործառնական այլ եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

613-614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6131 «Ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) հասույթ», 6132 «Գործառնական վարձակալությունից եկամուտ», 6133 «Եկամուտներ տույժերից, տուգանքներից», 6134 «Դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից եկամուտ», 6135 «Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից եկամուտ», 6136 «Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ», 6137 «Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ», 6138 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից եկամուտ», 6139 «Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման վերականգնումից եկամուտ», 6141 «Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից եկամուտ», 6142 «Գործառնական այլ եկամուտներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

613-614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ընթացիկ այլ ակտիվների (նյութեր,    |211 «Նյութեր»                    |

|   արագամաշ առարկաներ, կարճաժամկետ    |221 «Առևտրական  դեբիտորական      |

|   արժեթղթեր) իրացումից հասույթի      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|   արտացոլում                         |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |                                 |

|2. Գործառնական վարձակալությունից      |229 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   եկամտի արտացոլում (առանց անուղղակի |    հաշվեգրված եկամուտների գծով» |

|   հարկերի)                           |                                 |

|                                      |                                 |

|3. Գործառնական վարձակալության տրված   |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|   հիմնական միջոցների մաշվածություն   |    հիմնական միջոցների           |

|                                      |    մաշվածություն»               |

|                                      |                                 |

|4. Եկամուտներ տույժերից, տուգանքներից |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |229 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    հաշվեգրված եկամուտների գծով» |

|                                      |231 «Այլ ընթացիկ դեբիտորական     |

|                                      |    պարտք»                       |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|5. Դուրս գրված դեբիտորական պարտքերի   |251 «Դրամարկղ»                   |

|   մարումից եկամտի արտացոլում         |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|6. Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից|521 «Առևտրական  կրեդիտորական     |

|   եկամտի արտացոլում                  |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |527 «Պարտավորություններ          |

|                                      |    անձնակազմին աշխատանքի        |

|                                      |    վարձատրության գծով»          |

|                                      |532 «Այլ կարճաժամկետ             |

|                                      |    պարտավորություններ»          |

|                                      |                                 |

|7. Նյութական վնասի փոխհատուցումից     |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   եկամուտ                            |    անձնակազմի հետ»              |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |                                 |

|8. Ապահովագրական հատուցումից եկամուտ  |231 «Այլ ընթացիկ դեբիտորական     |

|                                      |    պարտք»                       |

|                                      |                                 |

|9. Պաշարների արժեքի փոփոխությունից    |218 «Պաշարների արժեքի նվազում»   |

|   եկամուտ                            |                                 |

|                                      |                                 |

|10. Ընթացիկ ներդրումների պորտֆելի     |243 «Ընթացիկ ֆինանսական          |

|    հիմունքով որոշված արժեքի նվազման  |    ներդրումների արժեքի նվազում» |

|    վերականգնում                      |                                 |

|                                      |                                 |

|11. Ընթացիկ ֆինանսական ներդրումների   |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|    վերագնահատումից եկամուտ           |    ներդրումներ»                 |

|                                      |                                 |

|12. Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման   |122 «Ոչ ընթացիկ նյութական        |

|    վերականգնումից եկամուտ            |    ակտիվների արժեզրկումից       |

|                                      |    կորուստներ»                  |

|                                      |136 «Ոչ նյութական ակտիվների      |

|                                      |    արժեզրկումից կորուստներ»     |

|                                      |                                 |

|13. Ոչ ընթացիկ ակտիվների              |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|    վերագնահատումից եկամուտ           |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |115 «Հողամասեր»                  |

|                                      |116 «Բնական ռեսուրսներ»          |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |131 «Ոչ նյութական ակտիվներ»      |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |                                 |

|14. Գույքագրման ժամանակ հայտնաբերված  |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|    ավելցուկից եկամուտ                |    հիմնական միջոցներ»           |

|                                      |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|                                      |    հիմնական միջոցներ»           |

|                                      |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական|

|                                      |    ակտիվներ»                    |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |214 «Անավարտ արտադրություն»      |

|                                      |215 «Արտադրանք»                  |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |256 «Դրամական փաստաթղթեր»        |

|                                      |                                 |

|15. Առևտրական  դեբիտորական պարտքերի   |223 «Առևտրական  դեբիտորական      |

|    հնարավոր կորուստների պահուստի     |    պարտքերի հնարավոր կորուստների|

|    չօգտագործված մնացորդի դուրս       |    պահուստ»                     |

|    գրում                             |                                 |

|                                      |                                 |

|16. Հիմնական միջոցների լուծարումից    |211 «Նյութեր»                    |

|    ստացված պիտանի նյութերի           |                                 |

|    մուտքագրում                       |                                 |

|                                      |                                 |

|17. Ընթացիկ ֆինանսական ներդրումների   |321 «Ակտիվների վերագնահատումից   |

|    օտարումից` վերագնահատումից        |    առաջացած արժեքի աճ»          |

|    առաջացած արժեքի աճի գումարների    |                                 |

|    վերագրումը եկամուտներին           |                                 |

.________________________________________________________________________.

 

613-614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Անհուսալի կրեդիտորական պարտքի դուրս|524 «Կարճաժամկետ կրեդիտորական    |

|   գրումից` նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի|    պարտք բյուջեին»              |

|   որպես պարտավորություն ձևակերպում   |                                 |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |331 «Ֆինանսական արդյունք»        |

|   գործառնական այլ եկամուտների դուրս  |                                 |

|   գրումը ֆինանսական արդյունքին       |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 62 «ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

62 «Ոչ գործառնական եկամուտներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ», 626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ», 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ», 628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» և 629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ»:

Ոչ գործառնական եկամուտների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են մասնավորապես ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն», ՀՀՀՀՍ 18 «Հասույթ», ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները», ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում», ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» և ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ստանդարտներում:

 

Հաշիվ 621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

 

621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը նախատեսված է շարունակվող գործունեության հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հիմնական միջոցների`                |                                 |

|                                      |                                 |

|ա) վաճառքից հասույթի արտացոլում       |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|բ) ներդրում կանոնադրական կապիտալում   |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|                                      |                                 |

|2. Ֆինանսական վարձակալությունում զուտ |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|   ներդրման և  ակտիվների հաշվեկշռային |    պարտք ֆինանսական             |

|   արժեքի դրական տարբերության չափով   |    վարձակալության գծով»         |

.________________________________________________________________________.

 

621 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |331 «Ֆինանսական արդյունք»        |

|հիմնական միջոցների վաճառքից           |                                 |

|(օտարումից) եկամուտների դուրս գրումը  |                                 |

|ֆինանսական արդյունքին                 |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

 

622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը նախատեսված է ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Ֆինանսական ներդրումների`           |                                 |

|                                      |                                 |

|ա) վաճառքից հասույթի արտացոլում       |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|բ) ներդրում կանոնադրական կապիտալում   |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

.________________________________________________________________________.

 

622 «Ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |331 «Ֆինանսական արդյունք»        |

|ֆինանսական ներդրումների վաճառքից      |                                 |

|(օտարումից) եկամուտների դուրս գրումը  |                                 |

|ֆինանսական արդյունքին                 |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

 

623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ այլ ակտիվների (ոչ նյութական ակտիվներ, անավարտ ոչ ընթացիկ ակտիվներ) վաճառքից (օտարումից) եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ այլ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ոչ ընթացիկ այլ ակտիվների`             |                                 |

|                                      |                                 |

|ա) վաճառքից հասույթի արտացոլում       |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

|                                      |                                 |

|բ) ներդրում կանոնադրական կապիտալում   |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|                                      |    կապակցված կողմերի            |

|                                      |    կանոնադրական կապիտալում»     |

|                                      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

.________________________________________________________________________.

 

623 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ    |331 «Ֆինանսական արդյունք»        |

|ընթացիկ այլ ակտիվների վաճառքից        |                                 |

|(օտարումից) եկամուտների դուրս գրումը  |                                 |

|ֆինանսական արդյունքին                 |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից

(օտարումից) եկամուտներ»

 

624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշիվը նախատեսված է գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, պաշարներ և այլն) վաճառքից (օտարումից) եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտների գումարը, իսկ դեբետում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6241 «Հիմնական միջոցների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 6242 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ», 6243 «Պաշարների վաճառքից (օտարումից) եկամուտներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից

(օտարումից) եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Գործունեության ընդհատման հետ կապված   |221 «Առևտրական  դեբիտորական      |

|ակտիվների վաճառքից հասույթի արտացոլում|    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |523 «Ստացված ընթացիկ             |

|                                      |    կանխավճարներ»                |

.________________________________________________________________________.

 

624 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքից

(օտարումից) եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |331 «Ֆինանսական արդյունք»        |

|գործունեության ընդհատման հետ կապված   |                                 |

|ակտիվների վաճառքից (օտարումից)        |                                 |

|եկամուտների դուրս գրումը ֆինանսական   |                                 |

|արդյունքին                            |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ»

 

625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ» հաշիվը նախատեսված է արտարժույթով դրամային հոդվածների վերագնահատումից առաջացած եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է փոխարժեքային տարբերություններից առաջացած եկամուտների գումարը, իսկ դեբետում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Արտարժույթով դրամային հոդվածների      |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ» |

|վերագնահատումից առաջացած եկամուտների  |145 «Երկարաժամկետ դեբիտորական    |

|արտացոլումը                           |    պարտք ֆինանսական             |

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |221 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերի   |

|                                      |    գծով»                        |

|                                      |222 «Առևտրական  դեբիտորական      |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերի    |

|                                      |    գծով»                        |

|                                      |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» |

|                                      |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    անձնակազմի հետ»              |

|                                      |229 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|                                      |    հաշվեգրված եկամուտների գծով» |

|                                      |231 «Այլ ընթացիկ դեբիտորական     |

|                                      |    պարտք»                       |

|                                      |241 «Ընթացիկ ֆինանսական          |

|                                      |    ներդրումներ»                 |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |254 «Այլ հաշիվներ բանկերում»     |

|                                      |411 «Երկարաժամկետ բանկային վարկեր|

|                                      |412 «Երկարաժամկետ փոխառություններ|

|                                      |413 «Երկարաժամկետ                |

|                                      |    պարտավորություններ ֆինանսական|

|                                      |    վարձակալության գծով»         |

|                                      |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր»|

|                                      |512 «Երկարաժամկետ բանկային       |

|                                      |    վարկերի կարճաժամկետ մաս»     |

|                                      |513 «Կարճաժամկետ փոխառություններ»|

|                                      |514 «Երկարաժամկետ                |

|                                      |    փոխառությունների կարճաժամկետ |

|                                      |    մաս»                         |

|                                      |521 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր չկապակցված կողմերին» |

|                                      |522 «Առևտրական  կրեդիտորական     |

|                                      |    պարտքեր կապակցված կողմերին»  |

|                                      |531 «Կարճաժամկետ                 |

|                                      |    պարտավորություններ հաշվեգրված|

|                                      |    տոկոսների գծով»              |

|                                      |532 «Այլ ընթացիկ                 |

|                                      |    պարտավորություններ»          |

.________________________________________________________________________.

 

625 «Փոխարժեքային տարբերություններից եկամուտ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |331 «Ֆինանսական արդյունք»        |

|փոխարժեքային տարբերություններից       |                                 |

|առաջացած եկամուտների դուրս գրումը     |                                 |

|ֆինանսական արդյունքին                 |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ»

 

626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ» հաշիվը նախատեսված է անհատույց ստացած ակտիվներից եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է անհատույց ստացված ակտիվներից եկամուտը, իսկ դեբետում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Անհատույց ստացված ակտիվներից       |211 «Նյութեր»                    |

|(բացառությամբ ակտիվներին վերաբերող    |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|շնորհների) եկամտի արտացոլումը         |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Ակտիվներին վերաբերող շնորհներից    |421 «Հետաձգված եկամուտներ»       |

|   հետաձգված եկամուտների ամորտիզացիա  |                                 |

.________________________________________________________________________.

 

626 «Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |331 «Ֆինանսական արդյունք»        |

|անհատույց ստացված ակտիվներից          |                                 |

|եկամուտների դուրս գրումը ֆինանսական   |                                 |

|արդյունքին                            |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

 

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը նախատեսված է ֆինանսական ներդրումներից եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կապակցված կազմակերպություններում բաժնեմասնակցությունից ստացվելիք շահաբաժիններն այս հաշվում չեն հաշվառվում, եթե այդ կազմակերպություններում ներդրումները հաշվառվում են «բաժնեմասնակցության մեթոդով»:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական ներդրումներից ստացված (հաշվեգրված) եկամուտների գումարը, իսկ դեբետում` եկամուտների ճշգրտումը, դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6271 «Շահաբաժիններ», 6272 «Տոկոսներ», 6273 «Ֆինանսական ներդրումներից այլ եկամուտներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Հայտարարված (ստացված)              |229 «Ընթացիկ դեբիտորական պարտք   |

|   շահաբաժինների, հաշվեգրված (ստացված)|    հաշվեգրված եկամուտների գծով» |

|   տոկոսների արտացոլում               |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

|                                      |                                 |

|2. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |143 «Պարտքային արժեթղթերի ձեռք   |

|   արժեքի և  անվանական (մարման)       |    բերման արժեքի և  անվանական   |

|   արժեքի բացասական տարբերության      |    (մարման) արժեքի              |

|   (զեղչի) ամորտիզացիա                |    տարբերություն»               |

|                                      |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|                                      |    ձեռք բերման արժեքի և         |

|                                      |    անվանական (մարման) արժեքի    |

|                                      |    տարբերություն»               |

.________________________________________________________________________.

 

627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|1. Պարտքային արժեթղթերի ձեռք բերման   |143 «Պարտքային արժեթղթերի ձեռք   |

|   արժեքի և  անվանական (մարման)       |    բերման արժեքի և  անվանական   |

|   արժեքի դրական տարբերության         |    (մարման) արժեքի              |

|   (հավելավճարի) ամորտիզացիա          |    տարբերություն»               |

|                                      |242 «Ընթացիկ պարտքային արժեթղթերի|

|                                      |    ձեռք բերման արժեքի և         |

|                                      |    անվանական (մարման) արժեքի    |

|                                      |    տարբերություն»               |

|                                      |                                 |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    |331 «Ֆինանսական արդյունք»        |

|   ֆինանսական ներդրումներից           |                                 |

|   եկամուտների դուրս գրումը ֆինանսական|                                 |

|   արդյունքին                         |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը`

ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս»

 

628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը նախատեսված է կապակցված կազմակերպություններում ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս` այդ կազմակերպությունների եկամուտների` իր բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է շահույթի` իր բաժնեմասը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կապակցված կազմակերպությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները

«բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Կապակցված կազմակերպությունների        |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ      |

|շահույթի բաժնեմասի արտացոլումը`       |    կապակցված կողմերի            |

|ներդրումները «բաժնեմասնակցության      |    կանոնադրական կապիտալում»     |

|մեթոդով» հաշվառելիս                   |                                 |

.________________________________________________________________________.

 

628 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները

«բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |331 «Ֆինանսական արդյունք»        |

|կապակցված կազմակերպություններում`     |                                 |

|բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող  |                                 |

|ներդրումներից ստացված եկամտի դուրս    |                                 |

|գրումը ֆինանսական արդյունքին          |                                 |

.________________________________________________________________________.

 

Հաշիվ 629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ»

 

629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ» հաշիվը նախատեսված է վարձատուի` ակտիվները ֆինանսական վարձակալության տալուց ստացած եկամուտների (ֆինանսական եկամուտ) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է ակտիվները ֆինանսական վարձակալության տալուց ստացված ֆինանսական եկամտի գումարը, իսկ դեբետում` այդ եկամտի դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Ֆինանսական վարձակալությունում         |146 «Չվաստակած ֆինանսական        |

|ներդրումներից ստացված ֆինանսական      |    եկամուտ»                     |

|եկամտի արտացոլում                     |                                 |

.________________________________________________________________________.

 

629 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |331 «Ֆինանսական արդյունք»        |

|ֆինանսական վարձակալությունից ստացված  |                                 |

|եկամուտների դուրս գրումը ֆինանսական   |                                 |

|արդյունքին                            |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 63 «ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

63 «Արտասովոր եկամուտներ» խումբը իր մեջ ներառում է 631 «Արտասովոր եկամուտներ» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվը:

 

Հաշիվ 631 «Արտասովոր եկամուտներ»

 

631 «Արտասովոր եկամուտներ» հաշիվը նախատեսված է արտասովոր դեպքերի (տարերային աղետներ, քաղաքական ցնցումներ և այլ արտակարգ իրադարձություններ) արդյունքում առաջացած կորուստների դիմաց ստացված եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Եկամուտները որպես արտասովոր դասակարգելու մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվեգրված արտասովոր եկամուտների գումարը, իսկ դեբետում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Արտասովոր եկամուտների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտասովոր դեպքերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

631 «Արտասովոր եկամուտներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Արտասովոր դեպքերի հետևանքների         |111 «Շահագործման մեջ գտնվող      |

|վերացման նպատակով ստացված             |    հիմնական միջոցներ»           |

|փոխհատուցումներից և  օգնություններից  |113 «Շահագործման մեջ չգտնվող     |

|եկամտի արտացոլում                     |    հիմնական միջոցներ»           |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ»|

|                                      |216 «Ապրանքներ»                  |

|                                      |231 «Այլ ընթացիկ դեբիտորական     |

|                                      |    պարտք»                       |

|                                      |251 «Դրամարկղ»                   |

|                                      |252 «Հաշվարկային հաշիվ»          |

|                                      |253 «Արտարժութային հաշիվ»        |

.________________________________________________________________________.

 

631 «Արտասովոր եկամուտներ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |331 «Ֆինանսական արդյունք»        |

|արտասովոր եկամուտների դուրս գրումը    |                                 |

|ֆինանսական արդյունքին                 |                                 |

.________________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 64 «ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

64 «Նախորդ տարիների եկամուտներ» խումբը իր մեջ ներառում է 641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշիվը:

 

Հաշիվ 641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ»

 

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշիվը նախատեսված է հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող այն եկամուտների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք ճշգրտում են ոչ թե նախորդ տարվա ֆինանսական արդյունքը, այլ ճանաչվում են հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ: Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող եկամուտների գումարը, իսկ դեբետում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 6411 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից եկամուտ», 6412 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ եկամուտներ»:

 

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |         Հաշիվների դեբետ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ   |112 «Շահագործման մեջ գտնվող      |

|տարիների եկամուտների արտացոլում       |    հիմնական միջոցների           |

|                                      |    մաշվածություն»               |

|                                      |132 «Ոչ նյութական ակտիվների      |

|                                      |    ամորտիզացիա»                 |

|                                      |211 «Նյութեր»                    |

|                                      |213 «Արագամաշ առարկաներ»         |

|                                      |215 «Արտադրանք»                  |

|                                      |216 «Ապրանքներ»                  |

.________________________________________________________________________.

 

641 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

 

.________________________________________________________________________.

|    Տնտեսական գործառնությունների      |        Հաշիվների կրեդիտ         |

|         բովանդակությունը             |                                 |

|______________________________________|_________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում       |331 «Ֆինանսական արդյունք»        |

|հաշվետու տարում հայտնաբերված նախորդ   |                                 |

|տարիների եկամուտների դուրս գրումը     |                                 |

|ֆինանսական արդյունքին                 |                                 |

.________________________________________________________________________.

 

ԴԱՍ 7 «ԾԱԽՍԵՐ»

 

Այս դասի հաշիվները ակտիվային են և նախատեսված են գործառնական գործունեության ծախսերի, ոչ գործառնական ծախսերի, արտասովոր դեպքերից ծախսերի, նախորդ տարիների ծախսերի և շահութահարկի գծով ծախսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 7 «Ծախսեր» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 71 «Գործառնական գործունեության ծախսեր», 72 «Ոչ գործառնական ծախսեր», 73 «Արտասովոր ծախսեր», 74 «Նախորդ տարիների ծախսեր» և 75 «Շահութահարկի գծով ծախս»:

Այս դասի հաշիվները հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չեն ունենում:

 

ԽՈՒՄԲ 71 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ»

 

71 «Գործառնական գործունեության ծախսեր» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք», 712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր», 714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր» և 716-717 «Գործառնական այլ ծախսեր»:

 

Հաշիվ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,

ծառայությունների ինքնարժեք»

 

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշիվը նախատեսված է վաճառված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքը, իսկ կրեդիտում` գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների ինքնարժեքը և իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7111 «Վաճառված արտադրանքի ինքնարժեք», 7112 «Վաճառված ապրանքների ինքնարժեք», 7113 «Կատարված աշխատանքների ինքնարժեք», 7114 «Մատուցված ծառայությունների ինքնարժեք»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների

ինքնարժեք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Իրացված արտադրանքի, ապրանքների   |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ «|

|   աշխատանքների, ծառայությունների   |215 «Արտադրանք»                   |

|   ինքնարժեքի արտացոլում            |216 «Ապրանքներ»                   |

|                                    |811 «Հիմնական արտադրություն»      |

|2. Վաճառքի գներով հաշվառված իրացված |                                  |

|   ապրանքների ինքնարժեքի արտացոլում`|                                  |

|  - վաճառքի գին                     |216 «Ապրանքներ»                   |

|  - վաճառքի գնի և  ինքնարժեքի       |                                  |

|    տարբերություն (ճշտանցում)       |217 «Ապրանքների վաճառքի գնի և     |

|                                    |     ինքնարժեքի տարբերություն»    |

._______________________________________________________________________.

 

711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների

ինքնարժեք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների       |           Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                   |                                   |

|___________________________________|___________________________________|    Հա

|1. Գնորդների կողմից հետ վերադարձված|215 «Արտադրանք»                    |

|   արտադրանքի, ապրանքների          |216 «Ապրանքներ»                    |

|   մուտքագրում                     |821»Խոտան և  դրա շտկման ծախսումներ»|

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում |                                   |

|   իրացված արտադրանքի (ապրանքների, |                                   |

|   աշխատանքների, ծառայությունների) |                                   |

|   ինքնարժեքի դուրս գրումը         |                                   |

|   ֆինանսական արդյունքին           |331 «Ֆինանսական արդյունք»          |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր»

 

712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր» հաշիվը նախատեսված է արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է իրացման (առևտրային) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7121 «Աշխատանքի վճարման ծախսեր», 7122 «Սոցիալական ապահովագրության վճարներ», 7123 «Հիմնական միջոցների մաշվածություն», 7124 «Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսեր», 7125 «Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տեսակավորման և տարայի ծախսեր», 7126 «Արտադրանքի, ապրանքների պահպանության ծախսեր», 7127 «Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային ծախսեր», 7128 «Կոմիսիոն վճարներ», 7129 «Մարկետինգի ծախսեր», 7131 «Գովազդի ծախսեր», 7132 «Ապահովագրական ծախսեր», 7133 «Իրացման (առևտրային) այլ ծախսեր»:

Իրացման ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ իրացված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Աշխատանքի վճարման, սոցիալական    |527 «Պարտավորություններ           |

|   ապահովագրության վճարների գծով    |    անձնակազմին աշխատանքի         |

|   ծախսերի արտացոլում               |    վարձատրության գծով»           |

|                                    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք պարտադիր սոցիալական     |

|                                    |    ապահովագրության և             |

|                                    |    ապահովության գծով»            |

|2. Հիմնական միջոցների մաշվածության  |112 «Շահագործման մեջ գտնվող       |

|   ծախսերի արտացոլում               |    հիմնական միջոցների            |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |121 «Ֆինանսական վարձակալությամբ   |

|                                    |    ստացված հիմնական միջոցների    |

|                                    |    մաշվածություն»                |

|3. Հիմնական միջոցների նորոգման,     |211 «Նյութեր»                     |

|   սպասարկման, արտադրանքի,          |213 «Արագամաշ առարկաներ»          |

|   ապրանքների փաթեթավորման,         |                                  |

|   տեսակավորման, տարայի գծով        |                                  |

|   նյութական ծախսերի արտացոլում     |                                  |

|4. Արտադրանքի, ապրանքների           |251 «Դրամարկղ»                    |

|   պահպանության և  իրացման          |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|   տրանսպորտային ծախսերի արտացոլում |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|                                    |812 «Օժանդակ արտադրություն»       |

|5. Մարկետինգի, գովազդի, կոմիսիոն    |251 «Դրամարկղ»                    |

|   վճարների գծով կատարված ծախսերի   |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|   արտացոլում                       |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|6. Ապահովագրության գծով ծախսերի     |532 «Այլ ընթացիկ                  |

|   արտացոլում                       |    պարտավորություններ»           |

|7. Արտաբյուջետային վճարումների      |526 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|   արտացոլում                       |    պարտք արտաբյուջետային         |

|                                    |    վճարումների գծով»             |

|8. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և   |543 «Գալիք ժամանակաշրջանի ծախսերի |

|   պահուստին հատկացում              |    և  պահուստ»                   |

|9. Առհաշիվ գումարների գծով ծախսերի  |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք    |

|   արտացոլում                       |    անձնակազմի հետ»               |

._______________________________________________________________________.

 

712-713 «Իրացման (առևտրային) ծախսեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների       |           Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                   |                                   |

|___________________________________|___________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում    | 331 «Ֆինանսական արդյունք»         |

|իրացման (առևտրային)  ծախսերի դուրս |                                   |

|գրումը ֆինանսական արդյունքին       |                                   |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր»

 

714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր» հաշիվը նախատեսված է վարչական և արտադրական գործընթացի հետ անմիջականորեն կապ չունեցող այլ ընդհանուր ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է վարչական և ընդհանուր այլ ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7141 «Աշխատանքի վճարման ծախսեր», 7142 «Սոցիալական ապահովագրության վճարներ», 7143 «Հիմնական միջոցների մաշվածություն», 7144 «Հիմնական միջոցների նորոգման և սպասարկման ծախսեր», 7145 «Հիմնական միջոցների գործառնական վարձակալության ծախսեր», 7146 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 7147 «Գործուղման ծախսեր», 7148 «Ներկայացուցչական ծախսեր», 7149 «Ապահովագրության ծախսեր», 7151 «Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր», 7152 «Գրասենյակային ծախսեր», 7153 «Կոմունալ ծախսեր», 7154 «Բանկային ծառայությունների ծախսեր», 7155 «Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ծախսեր», 7156 «Երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծախսեր», 7157 «Առևտրական դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր», 7158 «Չփոխհատուցվող հարկերից ծախսեր», 7159 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր»:

 

714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Աշխատանքի վճարման, սոցիալական    |527 «Պարտավորություններ           |

|   ապահովագրության վճարների գծով    |    անձնակազմին աշխատանքի         |

|   ծախսերի արտացոլում               |    վարձատրության գծով»           |

|                                    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք պարտադիր սոցիալական     |

|                                    |    ապահովագրության և             |

|                                    |    ապահովության գծով»            |

|2. Հիմնական միջոցների մաշվածության  |112 «Շահագործման մեջ գտնվող       |

|   և  ոչ նյութական ակտիվների        |    հիմնական միջոցների            |

|   ամորտիզացիայի ծախսերի արտացոլում |    մաշվածություն»                |

|                                    |121 «Ֆինանսական վարձակալությամբ   |

|                                    |    ստացված հիմնական միջոցների    |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |132 «Ոչ նյութական ակտիվների       |

|                                    |    ամորտիզացիա»                  |

|3. Հիմնական միջոցների նորոգման,     |211 «Նյութեր»                     |

|   սպասարկման և  պահպանման ծախսերի  |213 «Արագամաշ առարկաներ»          |

|   արտացոլում                       |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|                                    |812 «Օժանդակ արտադրություն»       |

|4. Հիմնական միջոցների գործառնական   |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»  |

|   վարձակալության ծախսերի արտացոլում|251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |532 «Այլ ընթացիկ                  |

|                                    |    պարտավորություններ»           |

|5. Գործուղման ծախսերի արտացոլում    |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք    |

|                                    |    անձնակազմի հետ»               |

|6. Ներկայացուցչական ծախսերի         |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք    |

|   արտացոլում                       |    անձնակազմի հետ»               |

|                                    |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|7. Ապահովագրության ծախսերի          |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»  |

|   արտացոլում                       |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |532 «Այլ ընթացիկ                  |

|                                    |    պարտավորություններ»           |

|8. Փոստի և  հեռահաղորդակցության     |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք    |

|   ծախսերի արտացոլում               |    անձնակազմի հետ»               |

|                                    |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|9. Գրասենյակային ծախսերի արտացոլում |211 «Նյութեր»                     |

|                                    |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|10. Կոմունալ ծախսերի արտացոլում     |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|11. Երաշխիքային սպասարկման և        |211 «Նյութեր»                     |

|    վերանորոգման ծախսերի արտացոլում |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |543 «Գալիք ժամանակաշրջանների      |

|                                    |    ծախսերի և  վճարումների        |

|                                    |    պահուստ»                      |

|12. Առևտրական  դեբիտորական պարտքերի |223 «Առևտրական  դեբիտորական       |

|    կորուստների գծով ծախսերի        |    պարտքերի հնարավոր կորուստների |

|    արտացոլում                      |    պահուստ»                      |

|13. Փոստային նամականիշերի, պետական  |256 «Դրամական փաստաթղթեր»         |

|    մաքսային նամականիշերի և  այլ    |                                  |

|    դրամական փաստաթղթերի ծախս       |                                  |

|    ճանաչում                        |                                  |

|14. Աուդիտի և  խորհրդատվական        |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»  |

|    ծառայությունների ծախսերի        |251 «Դրամարկղ»                    |

|    արտացոլում                      |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|15. Գործառնական վարձակալության և    |532 «Այլ ընթացիկ                  |

|    ապահովագրության գծով ծախսերի    |    պարտավորություններ»           |

|    արտացոլում                      |                                  |

|16. Տրամադրված բնակարանային կոմունալ|228 «Ընթացիկ դեբիտորական          |

|    ծառայությունների դիմաց`         |պարտք անձնակազմի հետ»             |

|    անձնակազմի դեբիտորական պարտքի   |                                  |

|    արտացոլում                      |                                  |

|17. Հետաձգված ծախսումների` հաշվետու |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված   |

|    ժամանակաշրջանի ծախս ճանաչում    |    ծախսումների գծով»             |

|18. Չփոխհատուցվող հարկերի գծով      |524 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|    ծախսերի արտացոլում              |    պարտք բյուջեին»               |

|19. Արտաբյուջետային վճարումների     |526 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|    արտացոլում                      |    պարտք արտաբյուջետային         |

|                                    |    վճարումների գծով»             |

|20. Բանկային ծառայությունների       |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|    ծախսերի արտացոլում              |                                  |

._______________________________________________________________________.

 

714-715 «Վարչական և ընդհանուր այլ ծախսեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Տրամադրված բնակարանային կոմունալ |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք    |

|   ծառայությունների դիմաց`          |    անձնակազմի հետ»               |

|   անձնակազմի դեբիտորական պարտքի    |                                  |

|   արտացոլում                       |                                  |

|2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում  |331 «Ֆինանսական արդյունք»         |

|   վարչական և  ընդհանուր այլ        |                                  |

|   ծախսերի դուրս գրումը ֆինանսական  |                                  |

|   արդյունքին                       |                                  |

._______________________________________________________________________.

 

716-717 «Գործառնական այլ ծախսեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Անհուսալի դեբիտորական պարտքերի   |226 «Հաշվանցման (փոխհատուցման)    |

|   դուրս գրումից` նախկինում որպես   |     ենթակա անուղղակի հարկեր»     |

|   պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի |                                  |

|   փոխհատուցումից ծախսի ճշգրտում    |                                  |

|2. Ընթացիկ ներդրումների պորտֆելի    |243 «Ընթացիկ ֆինանսական           |

|   հիմունքով որոշված արժեքի նվազման |     ներդրումների արժեքի նվազում» |

|   վերականգնում                     |                                  |

|3. Զարգացման ծախսումների դուրս գրված|134 «Ակտիվ ճանաչված զարգացման     |

|   չամորտիզացված մնացորդի           |    ծախսումներ»                   |

|   վերականգնում                     |                                  |

|4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում  |331 «Ֆինանսական արդյունք»         |

|   գործառնական այլ ծախսերի դուրս    |                                  |

|   գրումը ֆինանսական արդյունքին     |                                  |

._______________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 72 «ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ»

 

72 «Ոչ գործառնական ծախսեր» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր», 722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր», 723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր», 724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր», 725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր», 726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր», 727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» և 728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր»:

 

Հաշիվ 721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր»

 

721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը նախատեսված է շարունակվող գործունեության հիմնական միջոցների վաճառքի (օտարման) հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է շարունակվող գործունեության հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրանց դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Վաճառված (օտարված) հիմնական      |111 «Շահագործման մեջ գտնվող       |

|   միջոցների հաշվեկշռային արժեքի    |    հիմնական միջոցներ»            |

|   արտացոլում                       |113 «Շահագործման մեջ չգտնվող      |

|                                    |    հիմնական միջոցներ»            |

|                                    |115 «Հողամասեր»                   |

|2. Հիմնական միջոցների օտարման հետ   |211 «Նյութեր»                     |

|   կապված ծախսերի արտացոլում        |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|                                    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք պարտադիր սոցիալական     |

|                                    |    ապահովագրության և             |

|                                    |    ապահովության գծով»            |

|                                    |527 «Պարտավորություններ           |

|                                    |    անձնակազմին աշխատանքի         |

|                                    |    վարձատրության գծով»           |

|3. Ֆինանսական վարձակալության տրված  |111 «Շահագործման մեջ գտնվող       |

|   հիմնական միջոցների հաշվեկշռային  |    հիմնական միջոցներ»            |

|   արժեքի դուրս գրումը զուտ         |113 «Շահագործման մեջ չգտնվող      |

|   ներդրումների մեծությունը         |    հիմնական միջոցներ»            |

|   գերազանցող մասով                 |115 «Հողամասեր»                   |

._______________________________________________________________________.

 

721 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|հիմնական միջոցների օտարումից ծախսերի|                                  |

|դուրս գրումը ֆինանսական արդյունքին  |                                  |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր»

 

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Վաճառված (օտարված) ֆինանսական       |141 «Ոչ ընթացիկ ներդրումներ       |

|ներդրումների հաշվեկշռային արժեքի    |    կապակցված կողմերի կանոնադրական|

|արտացոլում                          |    կապիտալում»                   |

|                                    |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»  |

|                                    |241 «Ընթացիկ ֆինանսական           |

|                                    |    ներդրումներ»                  |

._______________________________________________________________________.

 

722 «Ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|ֆինանսական ներդրումների օտարումից   |                                  |

|ծախսերի դուրս գրումը ֆինանսական     |                                  |

|արդյունքին                          |                                  |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր»

 

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ այլ ակտիվների (ոչ նյութական ակտիվներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ) վաճառքի (օտարման) հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ այլ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Վաճառված (օտարված) ոչ ընթացիկ այլ   |116 «Բնական ռեսուրսներ»           |

|ակտիվների հաշվեկշռային արժեքի       |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական |

|արտացոլում                          |    ակտիվներ»                     |

|                                    |131 «Ոչ նյութական ակտիվներ»       |

|                                    |134 «Ակտիվ ճանաչված զարգացման     |

|                                    |    ծախսումներ»                   |

._______________________________________________________________________.

 

723 «Ոչ ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ոչ  |331 «Ֆինանսական արդյունք»         |

|ընթացիկ այլ ակտիվների վաճառքից      |                                  |

|(օտարումից) ծախսերի դուրս գրումը    |                                  |

|ֆինանսական արդյունքին               |                                  |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների

վաճառքի (օտարման) ծախսեր»

 

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշիվը նախատեսված է գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, պաշարներ և այլն) վաճառքի (օտարման) հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ակտիվների վաճառքի (օտարման) ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7241 «Հիմնական միջոցների վաճառքի (օտարման) ծախսեր», 7242 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր», 7243 «Պաշարների վաճառքի (օտարման) ծախսեր»:

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր» հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման)

ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Վաճառված (օտարված) ակտիվների        |111 «Շահագործման մեջ գտնվող       |

|հաշվեկշռային արժեքի և  օտարման հետ  |    հիմնական միջոցներ»            |

|կապված ծախսերի արտացոլում           |113 «Շահագործման մեջ չգտնվող      |

|                                    |    հիմնական միջոցներ»            |

|                                    |115 «Հողամասեր»                   |

|                                    |116 «Բնական ռեսուրսներ»           |

|                                    |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական |

|                                    |    ակտիվներ»                     |

|                                    |134 «Ակտիվ ճանաչված զարգացման     |

|                                    |    ծախսումներ»                   |

|                                    |211 «Նյութեր»                     |

|                                    |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ» |

|                                    |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |214 «Անավարտ արտադրություն»       |

|                                    |215 «Արտադրանք»                   |

|                                    |216 «Ապրանքներ»                   |

._______________________________________________________________________.

 

724 «Գործունեության ընդհատման հետ կապված ակտիվների վաճառքի (օտարման)

ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|գործունեության ընդհատման հետ կապված |                                  |

|ակտիվների վաճառքից (օտարումից)      |                                  |

|ծախսերի դուրս գրումը ֆինանսական     |                                  |

|արդյունքին                          |                                  |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

 

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր» հաշիվը նախատեսված է արտարժույթով դրամային հոդվածների վերագնահատումից առաջացած ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է փոխարժեքային տարբերություններից առաջացած ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

 

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Արտարժույթով դրամային հոդվածների    |142 «Այլ ոչ ընթացիկ ներդրումներ»  |

|վերագնահատումից առաջացած ծախսերի    |145 «Երկարաժամկետ դեբիտորական     |

|արտացոլում                          |    պարտք ֆինանսական              |

|                                    |    վարձակալության գծով           |

|                                    |221 «Առևտրական  դեբիտորական       |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերի    |

|                                    |    գծով»                         |

|                                    |222 «Առևտրական  դեբիտորական       |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերի     |

|                                    |    գծով»                         |

|                                    |224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»  |

|                                    |228 «Ընթացիկ դեբիտորական          |

|                                    |    պարտք անձնակազմի հետ»         |

|                                    |229 «Ընթացիկ դեբիտորական          |

|                                    |    պարտք հաշվեգրված              |

|                                    |    եկամուտների գծով»             |

|                                    |231 «Այլ ընթացիկ դեբիտորական      |

|                                    |    պարտք»                        |

|                                    |241 «Ընթացիկ ֆինանսական           |

|                                    |    ներդրումներ»                  |

|                                    |251 «Դրամարկղ»                    |

|                                    |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |254 «Այլ հաշիվներ բանկերում»      |

|                                    |411 «Երկարաժամկետ բանկային վարկեր»|

|                                    |412 «Երկարաժամկետ փոխառություններ»|

|                                    |413 «Երկարաժամկետ                 |

|                                    |    պարտավորություններ ֆինանսական |

|                                    |    վարձակալության գծով»          |

|                                    |511 «Կարճաժամկետ բանկային վարկեր» |

|                                    |512 «Երկարաժամկետ բանկային վարկերի|

|                                    |    կարճաժամկետ մաս»              |

|                                    |513 «Կարճաժամկետ փոխառություններ» |

|                                    |514 «Երկարաժամկետ փոխառությունների|

|                                    |    կարճաժամկետ մաս»              |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|                                    |531 «Կարճաժամկետ                  |

|                                    |    պարտավորություններ հաշվեգրված |

|                                    |    տոկոսների գծով»               |

|                                    |532 «Այլ ընթացիկ                  |

|                                    |    պարտավորություններ»           |

._______________________________________________________________________.

 

725 «Փոխարժեքային տարբերություններից ծախսեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|փոխարժեքային տարբերություններից     |                                  |

|առաջացած ծախսերի դուրս գրումը       |                                  |

|ֆինանսական արդյունքին               |                                  |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր»

 

726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր» հաշիվը նախատեսված է ձեռք բերված վարկերի և փոխառությունների հետ կապված չկապիտալացվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված վարկերի և փոխառությունների հետ կապված չկապիտալացված ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7261 «Վարկերի և փոխառությունների գծով տոկոսներ», 7262 «Ֆինանսավորման հետ կապված այլ ծախսեր»:

Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկերի և փոխառությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Ստացված վարկերի և  փոխառությունների |251 «Դրամարկղ»                    |

|գծով տոկոսների և  այլ ծախսերի       |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|հաշվեգրում (վճարում)                |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |531 «Կարճաժամկետ                  |

|                                    |    պարտավորություններ հաշվեգրված |

|                                    |    տոկոսների գծով»               |

._______________________________________________________________________.

 

726 «Վարկերի և փոխառությունների հետ կապված ծախսեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|վարկերի ու փոխառությունների հետ     |                                  |

|կապված ծախսերի դուրս գրումը         |                                  |

|ֆինանսական արդյունքին               |                                  |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը`

ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս»

 

727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը նախատեսված է կապակցված կազմակերպություններում ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս` այդ կազմակերպությունների վնասի` իր բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է վնասի` իր բաժնեմասը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կապակցված կազմակերպությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները

«բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Կապակցված կազմակերպությունների վնասի|141 «Ոչ ընթացիկ ներդրումներ       |

|բաժնեմասի արտացոլումը` ներդրումները |    կապակցված կողմերի կանոնադրական|

|«բաժնեմասնակցության մեթոդով»        |    կապիտալում»                   |

|հաշվառելիս                          |                                  |

._______________________________________________________________________.

 

727 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|կապակցված կազմակերպություններում    |                                  |

|բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող|                                  |

|ներդրումներից ստացված վնասի դուրս   |                                  |

|գրումը ֆինանսական արդյունքին        |                                  |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր»

 

728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերված ակտիվների հետ կապված ծախսերի (ֆինանսական վճար) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված ակտիվների ֆինանսական վճարի գումարը, իսկ կրեդիտում` այդ գումարի դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Ֆինանսական վարձակալության գծով      |414 «Ֆինանսական վարձակալության    |

|տոկոսային ծախսերի ճանաչում          |    գծով չկրած տոկոսային ծախսեր»  |

|(ֆինանսական վճարի վերագրումը        |                                  |

|ծախսերին)                           |                                  |

._______________________________________________________________________.

 

728 «Ֆինանսական վարձակալության ծախսեր» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|ֆինանսական վարձակալության գծով      |                                  |

|ծախսերի վերագրումը ֆինանսական       |                                  |

|արդյունքին                          |                                  |

._______________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 73 «ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾԱԽՍԵՐ»

 

73 «Արտասովոր ծախսեր» խումբը իր մեջ ներառում է 731 «Արտասովոր ծախսեր» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվը:

 

Հաշիվ 731 «Արտասովոր ծախսեր»

 

731 «Արտասովոր ծախսեր» հաշիվը նախատեսված է արտասովոր դեպքերի (տարերային աղետներ, քաղաքական ցնցումներ և այլ արտակարգ իրադարձություններ) արդյունքում առաջացած կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ծախսերը որպես արտասովոր դասակարգելու մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվեգրված արտասովոր ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

Արտասովոր ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտասովոր դեպքերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

731 «Արտասովոր ծախսեր» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Արտասովոր ծախսերի արտացոլում        |111 «Շահագործման մեջ գտնվող       |

|                                    |    հիմնական միջոցներ»            |

|                                    |113 «Շահագործման մեջ չգտնվող      |

|                                    |    հիմնական միջոցներ»            |

|                                    |211 «Նյութեր»                     |

|                                    |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ» |

|                                    |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |214 «Անավարտ արտադրություն»       |

|                                    |215 «Արտադրանք»                   |

|                                    |216 «Ապրանքներ»                   |

._______________________________________________________________________.

 

731 «Արտասովոր ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|արտասովոր ծախսերի դուրս գրումը      |                                  |

|ֆինանսական արդյունքին               |                                  |

._______________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 74 «ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ»

 

74 «Նախորդ տարիների ծախսեր» խումբը իր մեջ ներառում է 741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվը:

 

Հաշիվ 741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր»

 

741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» հաշիվը նախատեսված է հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող այն ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք ճշգրտում են ոչ թե նախորդ տարվա ֆինանսական արդյունքը, այլ ճանաչվում են հաշվետու ժամանակաշրջանի ծախս: Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսերի հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող ծախսերի գումարը, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 7411 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից ծախսեր», 7412 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ ծախսեր»:

 

741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» հաշիվը

դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ |112 «Շահագործման մեջ գտնվող       |

|տարիների ծախսերի արտացոլում         |    հիմնական միջոցների            |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |132 «Ոչ նյութական ակտիվների       |

|                                    |    ամորտիզացիա»                  |

|                                    |211 «Նյութեր»                     |

|                                    |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    | 215 «Արտադրանք»                  |

|                                    |216 «Ապրանքներ»                   |

._______________________________________________________________________.

 

741 «Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր» հաշիվը

կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|հաշվետու տարում հայտնաբերված նախորդ |                                  |

|տարիների ծախսերի դուրսգրումը        |                                  |

|ֆինանսական արդյունքին               |                                  |

._______________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 75 «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ»

 

75 «Շահութահարկի գծով ծախս» խումբը իր մեջ ներառում է 751 «Շահութահարկի գծով ծախս» առաջին կարգի (սինթետիկ) հաշիվը:

 

Հաշիվ 751 «Շահութահարկի գծով ծախս»

 

751 «Շահութահարկի գծով ծախս» հաշիվը նախատեսված է շահութահարկի գծով կատարվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվարկված շահութահարկի գումարը, ինչպես նաև շահութահարկի գծով հետաձգված ակտիվների կամ պարտավորությունների գումարը, իսկ կրեդիտում` ճշգրտումը և դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

 

751 «Շահութահարկի գծով ծախս» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Շահութահարկի գծով ծախսի արտացոլում` |                                  |

|ա) ընթացիկ հարկի մասով              |524 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|բ) շահութահարկի գծով ծախսի և        |                                  |

|   ընթացիկ հարկի դրական տարբերության|                                  |

|   մասով`                           |                                  |

|-  երբ մարվում է հետաձգված հարկային |152 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված|

|   ակտիվը                           |    հարկերի գծով»                 |

|-  երբ առաջանում է հետաձգված        |422 «Ոչ ընթացիկ                   |

|   հարկային պարտավորություն         |    պարտավորություններ հետաձգված  |

|                                    |    հարկերի գծով»                 |

._______________________________________________________________________.

 

751 «Շահութահարկի գծով ծախս» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակաշրջանի վերջում     |331 «Ֆինանսական արդյունք»         |

|շահութահարկի գծով ծախսերի դուրս     |                                  |

|գրումը ֆինանսական արդյունքին        |                                  |

._______________________________________________________________________.

(ուժը կորցրել է 29.12.00 թիվ 319 որոշում)

 

ԴԱՍ 8 «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները ակտիվային են և նախատեսված են արտադրական ծախսումների և կառավարչական հաշվառման այլ հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 8 «Կառավարչական հաշվառման հաշիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 81 «Արտադրական ծախսումների հաշիվներ» և 82 «Կառավարչական հաշվառման այլ հաշիվներ»:

Այս դասի հաշիվները հաշվետու ժամանակաշրջանի վերջում փակվում են հաշվեկշռային հաշիվներով և հաշվեկշռի ամսաթվի դրությամբ մնացորդ չեն ունենում:

 

ԽՈՒՄԲ 81 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ»

 

81 «Արտադրական ծախսումների հաշիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 811 «Հիմնական արտադրություն», 812 «Օժանդակ արտադրություն», 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ», 814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» և 815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»:

 

Հաշիվ 811 «Հիմնական արտադրություն»

 

811 «Հիմնական արտադրություն» հաշիվը նախատեսված է արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վրա կատարված արտադրական ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբում անավարտ արտադրության մնացորդը, հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված ուղղակի ծախսումները, ինչպես նաև անուղղակի արտադրական ծախսումները, իսկ կրեդիտում` թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) փաստացի ինքնարժեքը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվեկշռային հաշիվ տեղափոխվող անավարտ արտադրության ինքնարժեքը:

811 «Հիմնական արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8111 «ՈՒղղակի նյութական ծախսումներ», 8112 «ՈՒղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8113 «ՈՒղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով», 8114 «ՈՒղղակի արտադրական այլ ծախսումներ», 8115 «Օժանդակ արտադրության ծախսումներ», 8116 «Անուղղակի արտադրական ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

811 «Հիմնական արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում  |214 «Անավարտ արտադրություն»       |

|   հաշվեկշռային հաշվից անավարտ      |                                  |

|   արտադրության մնացորդի տեղափոխում |                                  |

|2. Արտադրանքի (աշխատանքների,        |                                  |

|   ծառայությունների) արտադրության   |                                  |

|   վրա կատարված ծախսումների         |                                  |

|   արտացոլում`                      |                                  |

|ա) ուղղակի նյութական ծախսումներ     |112 «Շահագործման մեջ գտնվող       |

|                                    |    հիմնական միջոցների            |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |117 «Բնական ռեսուրսների սպառում»  |

|                                    |121 «Ֆինանսական վարձակալությամբ   |

|                                    |    ստացված հիմնական միջոցների    |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |211 «Նյութեր»                     |

|                                    |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ» |

|                                    |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |228 «Ընթացիկ դեբիտորական պարտք    |

|                                    |    անձնակազմի հետ»               |

|                                    |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|                                    |812 «Օժանդակ արտադրություն»       |

|բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի     |527 «Պարտավորություններ           |

|  վճարման գծով                      |    անձնակազմին աշխատանքի         |

|                                    |    վարձատրության գծով»           |

|գ) ուղղակի ծախսումներ սոցիալական    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|  ապահովագրության վճարների գծով     |    պարտք պարտադիր սոցիալական     |

|                                    |    ապահովագրության և             |

|                                    |    ապահովության գծով»            |

|դ) ուղղակի արտադրական այլ ծախսումներ|151 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված|

|                                    |    ծախսումների գծով»             |

|                                    |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված   |

|                                    |    ծախսումների գծով»             |

|                                    |531 «Կարճաժամկետ                  |

|                                    |    պարտավորություններ հաշվեգրված |

|                                    |    տոկոսների գծով»               |

|                                    |532 «Այլ ընթացիկ                  |

|                                    |    պարտավորություններ»           |

|                                    |543 «Գալիք ժամանակաշրջանների      |

|                                    |    ծախսերի և  վճարումների        |

|                                    |    պահուստ»                      |

|ե) անուղղակի արտադրական ծախսումներ  |813 «Անուղղակի արտադրական         |

|                                    |    ծախսումներ»                   |

|զ) պարտադիր վճարների գծով           |524 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք բյուջեին»               |

._______________________________________________________________________.

 

811 «Հիմնական արտադրություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների դեբետ         |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Փաստացի ինքնարժեքի արտացոլում`   |                                  |

|ա) թողարկված արտադրանքի             |215 «Արտադրանք»                   |

|բ) իրացված արտադրանքի (աշխատանքների,|711 «Իրացված արտադրանքի,          |

|   ծառայությունների)                |    ապրանքների, աշխատանքների,     |

|                                    |    ծառայությունների ինքնարժեք»   |

|գ) ծնաճից ստացված կենդանիների և     |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ» |

|   մատղաշ կենդանիների քաշաճի        |                                  |

|դ) խոտանված արտադրանքի              |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|   (չվերականգնվող)                  |                                  |

|2. Կազմակերպությունում պատրաստված   |211 «Նյութեր»                     |

|   նյութերի, արագամաշ առարկաների,   |213 «Արագամաշ առարկաներ»          |

|   ինչպես նաև  հնարավոր օգտագործման |                                  |

|   գներով արտադրական թափոնների      |                                  |

|   մուտքագրում                      |                                  |

|3. Արտադրական ծախսումների սովորական |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|   (նորմալ) մակարդակը գերազանցող    |                                  |

|   ծախսերի դուրս գրում              |                                  |

|4. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում  |214 «Անավարտ արտադրություն»       |

|   անավարտ արտադրության մնացորդի    |                                  |

|   տեղափոխումը հաշվեկշռային հաշվին  |                                  |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 812 «Օժանդակ արտադրություն»

 

812 «Օժանդակ արտադրություն» հաշիվը նախատեսված է օժանդակ արտադրության ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբում անավարտ օժանդակ արտադրության մնացորդը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում օժանդակ արտադրության ծախսումները, կրեդիտում` արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների փաստացի ինքնարժեքը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվեկշռային հաշիվ տեղափոխվող անավարտ օժանդակ արտադրության ինքնարժեքը:

812 «Օժանդակ արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8121 «ՈՒղղակի նյութական ծախսումներ», 8122 «ՈՒղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով», 8123 «ՈՒղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով», 8124 «Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ» և 8125 «Անուղղակի արտադրական ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրանքի (ծառայությունների) տեսակների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

812 «Օժանդակ արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում  |214 «Անավարտ արտադրություն»       |

|   հաշվեկշռային հաշվից անավարտ      |                                  |

|   արտադրության մնացորդի տեղափոխում |                                  |

|2. Արտադրանքի (աշխատանքների,        |                                  |

|   ծառայությունների) արտադրության   |                                  |

|   վրա կատարված ծախսումների         |                                  |

|   արտացոլում`                      |                                  |

|ա) ուղղակի նյութական ծախսումներ     |112 «Շահագործման մեջ գտնվող       |

|                                    |    հիմնական միջոցների            |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |121 «Ֆինանսական վարձակալությամբ   |

|                                    |    ստացված հիմնական միջոցների    |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |211 «Նյութեր»                     |

|                                    |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ» |

|                                    |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|բ) ուղղակի ծախսումներ աշխատանքի     |527 «Պարտավորություններ           |

|   վճարման և  սոցիալական աշխատանքի  |    անձնակազմին                   |

|   ապահովագրության վճարների գծով    |    վարձատրության գծով»           |

|                                    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք պարտադիր սոցիալական     |

|                                    |    ապահովագրության և             |

|                                    |    ապահովության գծով»            |

|գ) ուղղակի արտադրական այլ ծախսումներ|151 «Ոչ ընթացիկ ակտիվներ          |

|                                    |    հետաձգված ծախսումների գծով»   |

|                                    |228 «Ընթացիկ դեբիտորական          |

|                                    |    պարտք անձնակազմի հետ»         |

|                                    |261 «Ընթացիկ ակտիվներ             |

|                                    |    հետաձգված ծախսումների գծով»   |

|                                    |531 «Կարճաժամկետ                  |

|                                    |    պարտավորություններ            |

|                                    |    հաշվեգրված տոկոսների գծով»    |

|                                    |543 «Գալիք                        |

|                                    |    ժամանակաշրջանների ծախսերի     |

|                                    |    և  վճարումների պահուստ»       |

|դ) անուղղակի արտադրական ծախսումներ  |813 «Անուղղակի արտադրական         |

|                                    |    ծախսումներ»                   |

|ե) պարտադիր վճարներ                 |524 «Կարճաժամկետ                  |

|                                    |    կրեդիտորական պարտք բյուջեին»  |

._______________________________________________________________________.

 

812 «Օժանդակ արտադրություն» հաշիվ կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

| Տնտեսական գործառնությունների       |          Հաշիվների դեբետ         |

| բովանդակությունը                   |                                  |

|____________________________________|__________________________________|

| 1. Փաստացի ինքնարժեքի արտացոլում`  |                                  |

| ա) թողարկված արտադրանքի            |                                  |

|   (աշխատանքների, ծառայությունների) |115 «Հողամասեր»                   |

|                                    |118 «Անավարտ ոչ ընթացիկ           |

|                                    |    նյութական ակտիվներ»           |

|                                    |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ          |

|                                    |    հետաձգված ծախսումների գծով»   |

|                                    |215 «Արտադրանք»                   |

|                                    |261 «Ընթացիկ ակտիվներ             |

|                                    |    հետաձգված ծախսումների գծով»   |

|                                    |714 «Վարչական և  ընդհանուր        |

|                                    |    այլ ծախսեր»                   |

|                                    |811 «Հիմնական արտադրություն»      |

|                                    |813 «Անուղղակի արտադրական         |

|                                    |    ծախսումներ»                   |

|                                    |814 «Ոչ ընթացիկ նյութական         |

|                                    |    ակտիվների կառուցման           |

|                                    |    (ստեղծման) ծախսումներ»        |

|                                    |815 «Հետազոտության և  զարգացման   |

|                                    |    ծախսումներ»                   |

|                                    |821 «Խոտան և  դրա շտկման          |

|                                    |    ծախսումներ»                   |

|բ) իրացված արտադրանքի               |711 «Իրացված արտադրանքի,          |

|  (ծառայությունների)                |    ապրանքների, աշխատանքների,     |

|                                    |    ծառայությունների ինքնարժեք»   |

|                                    |712 «Իրացման (առևտրային)  ծախսեր» |

|գ) ծնաճից ստացված կենդանիների և     |212 «Աճեցվող և  բտվող կենդանիներ» |

|   մատղաշ կենդանիների քաշաճի        |                                  |

|դ) խոտանված արտադրանքի              |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|  (չվերականգնվող)                   |                                  |

|2. Կազմակերպությունում պատրաստված   |211 «Նյութեր»                     |

|   նյութերի, արագամաշ առարկաների,   |213 «Արագամաշ առարկաներ»          |

|   ինչպես նաև  հնարավոր օգտագործման |                                  |

|   գներով արտադրական թափոնների      |                                  |

|   մուտքագրում                      |                                  |

|3. Արտադրական ծախսումների սովորական |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|  (նորմալ) մակարդակը գերազանցող     |                                  |

|  ծախսերի դուրս գրում               |                                  |

|4. Ժամանակավորապես շահագործումից    |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|   հանված հիմնական միջոցների        |                                  |

|   պահպանման ծախսերի արտացոլում     |                                  |

|5. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում  |214 «Անավարտ արտադրություն»       |

|   անավարտ արտադրության մնացորդի    |                                  |

|   տեղափոխումը հաշվեկշռային հաշվին  |                                  |

._______________________________________________________________________.

 

Հաշիվ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

 

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը նախատեսված է արտադրության անուղղակի ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության վրա կատարված անուղղակի ծախսումները, իսկ կրեդիտում` այդ ծախսումների վերագրումը հիմնական կամ օժանդակ արտադրությանը:

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները. 8131 «Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ», 8132 «Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովագրության վճարներ», 8133 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն», 8134 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ», 8135 «Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 8136 «Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա», 8137 «Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ», 8138 «Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ» և 8139 «Անուղղակի արտադրական այլ ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների հոդվածների, ստորաբաժանումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Անուղղակի արտադրական ծախսումների    |                                  |

|արտացոլում`                         |                                  |

|ա) նյութական ծախսումներ             |117 «Բնական ռեսուրսների սպառում»  |

|                                    |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ          |

|                                    |    հետաձգված ծախսումների գծով»   |

|                                    |211 «Նյութեր»                     |

|                                    |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված   |

|                                    |    ծախսումների գծով»             |

|բ) արտադրական ստորաբաժանումների     |527 «Պարտավորություններ           |

|   կառավարչական և  սպասարկող        |անձնակազմին աշխատանքի             |

|   անձնակազմի աշխատանքի վճարման     |վարձատրության գծով»               |

|   ծախսումներ                       |                                  |

|գ) արտադրական ստորաբաժանումների     |525 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|   կառավարչական և  սպասարկող        |    պարտք պարտադիր սոցիալական     |

|   անձնակազմի սոցիալական            |    ապահովագրության և             |

|   ապահովագրության վճարներ          |    ապահովության գծով»            |

|դ) արտադրական նշանակության հիմնական |112 «Շահագործման մեջ գտնվող       |

|   միջոցների մաշվածության և  ոչ     |    հիմնական միջոցների            |

|   նյութական ակտիվների ամորտիզացիայի|    մաշվածություն»                |

|   ծախսումներ                       |121 «Ֆինանսական վարձակալությամբ   |

|                                    |    ստացված հիմնական միջոցների    |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |132 «Ոչ նյութական ակտիվների       |

|                                    |    ամորտիզացիա»                  |

|                                    |135 «Ակտիվ ճանաչված զարգացման     |

|                                    |    ծախսումների ամորտիզացիա»      |

|ե) արտադրական նշանակության հիմնական |211 «Նյութեր»                     |

|   միջոցների նորոգման, սպասարկման   |213 «Արագամաշ առարկաներ»          |

|   և  պահպանման ծախսումներ          |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|                                    |812 «Օժանդակ արտադրություն»       |

|զ) ուղղակի արտադրական այլ ծախսումներ|228 «Ընթացիկ դեբիտորական          |

|                                    |    պարտք անձնակազմի հետ»         |

|                                    |531 «Կարճաժամկետ                  |

|                                    |    պարտավորություններ            |

|                                    |    հաշվեգրված տոկոսների գծով»    |

|                                    |532 «Այլ ընթացիկ                  |

|                                    |    պարտավորություններ»           |

|                                    |543 «Գալիք ժամանակաշրջանների      |

|                                    |    ծախսերի և  վճարումների        |

|                                    |    պահուստ»                      |

|է) պարտադիր վճարներ                 |524 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք բյուջեին»               |

._______________________________________________________________________.

 

813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

| Տնտեսական գործառնությունների       |          Հաշիվների դեբետ         |

| բովանդակությունը                   |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Անուղղակի արտադրական ծախսումների |                                  |

|   վերագրում`                       |                                  |

|ա) հիմնական արտադրությանը           |811 «Հիմնական արտադրություն»      |

|բ) օժանդակ արտադրությանը            |812 «Օժանդակ արտադրություն»       |

|գ) խոտանի շտկմանը                   |821 «Խոտան և  դրա շտկման          |

|                                    |    ծախսումներ»                   |

|դ) հետաձգված ծախսումների            |151 «Ոչ ընթացիկ ակտիվներ          |

|                                    |    հետաձգված ծախսումների գծով»   |

|                                    |261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված   |

|                                    |    ծախսումների գծով»             |

|ե) հողամասերի արժեքին               |115 «Հողամասեր»                   |

|զ) հետազոտության և  զարգացման       |815 «Հետազոտության և  զարգացման   |

|   ծախսումների                      |    ծախսումներ»                   |

|2. Արտադրական ծախսումների սովորական |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|  (նորմալ) մակարդակը գերազանցող     |                                  |

|  ծախսերի դուրս գրում               |                                  |

._______________________________________________________________________.

 

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման

(ստեղծման) ծախսումներ»

 

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) վրա կատարվող ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) վրա կատարված ծախսումները, իսկ կրեդիտում` հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվեկշռային հաշիվ տեղափոխվող անավարտ արտադրության ինքնարժեքը:

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8141 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ», 8142 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ», 8143 «Հետագա կապիտալացվող ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հիմնական միջոցների կառուցման,       |112 «Շահագործման մեջ գտնվող       |

|սարքավորումների տեղակայման և  հետագա|    հիմնական միջոցների            |

|կապիտալացվող ծախսումների արտացոլում |    մաշվածություն»                |

|                                    |121 «Ֆինանսական վարձակալությամբ   |

|                                    |    ստացված հիմնական միջոցների    |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |132 «Ոչ նյութական ակտիվների       |

|                                    |    ամորտիզացիա»                  |

|                                    |211 «Նյութեր»                     |

|                                    |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |228 «Ընթացիկ դեբիտորական          |

|                                    |    պարտք անձնակազմի հետ»         |

|                                    |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|                                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք բյուջեին»               |

|                                    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք պարտադիր սոցիալական     |

|                                    |    ապահովագրության և             |

|                                    |    ապահովության գծով»            |

|                                    |527 «Պարտավորություններ           |

|                                    |    անձնակազմին աշխատանքի         |

|                                    |    վարձատրության գծով»           |

|                                    |531 «Կարճաժամկետ                  |

|                                    |    պարտավորություններ հաշվեգրված |

|                                    |    տոկոսների գծով»               |

|                                    |532 «Այլ ընթացիկ                  |

|                                    |    պարտավորություններ»           |

|                                    |812 «Օժանդակ արտադրություն»       |

._______________________________________________________________________.

 

814 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

| Տնտեսական գործառնությունների       |          Հաշիվների դեբետ         |

| բովանդակությունը                   |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում  |118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական |

|   անավարտ արտադրության մնացորդի    |    ակտիվներ»                     |

|   տեղափոխումը հաշվեկշռային հաշվին  |                                  |

|2. Հետագա ծախսումների կապիտալացումը |111 «Շահագործման մեջ գտնվող       |

|   հիմնական միջոցների վրա           |    հիմնական միջոցներ»            |

|                                    |113 «Շահագործման մեջ չգտնվող      |

|                                    |    հիմնական միջոցներ»            |

|3. Հիմնական միջոցների վրա           |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|   չկապիտալացվող ծախսումների        |                                  |

|   ծախս ճանաչում                    |                                  |

|3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում  |118 «Անավարտ ոչ ընթացիկ           |

|   անավարտ ոչ ընթացիկ նյութական     |    նյութական ակտիվներ»           |

|   ակտիվների մնացորդի տեղափոխումը   |                                  |

|   հաշվեկշռային հաշվին              |                                  |

._______________________________________________________________________.

 

815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

 

815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» հաշիվը նախատեսված է հետազոտության և զարգացման ուղղությամբ կատարվող ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում հետազոտության և զարգացման ուղղությամբ կատարված ծախսումները, իսկ կրեդիտում` հաշվետու ժամանակաշրջանի ծախս ճանաչվող հետազոտության ծախսումները, զարգացման ծախսումների այն մասը, որը չի կապիտալացվում և ճանաչվում է ժամանակաշրջանի ծախս, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվեկշռային հաշիվ տեղափոխվող զարգացման անավարտ ծախսումները:

815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8151 «Հետազոտության ծախսումներ», 8152 «Զարգացման ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ծախսումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» հաշիվը դեբետով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|Հետազոտության և  զարգացման          |112 «Շահագործման մեջ գտնվող       |

|ուղղությամբ կատարված ծախսումների    |    հիմնական միջոցների            |

|արտացոլում                          |    մաշվածություն»                |

|                                    |121 «Ֆինանսական վարձակալությամբ   |

|                                    |    ստացված հիմնական միջոցների    |

|                                    |    մաշվածություն»                |

|                                    |132 «Ոչ նյութական ակտիվների       |

|                                    |    ամորտիզացիա»                  |

|                                    |211 «Նյութեր»                     |

|                                    |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |228 «Ընթացիկ դեբիտորական          |

|                                    |    պարտք անձնակազմի հետ»         |

|                                    |251 «Դրամարկղ»                    |

|                                    |252 «Հաշվարկային հաշիվ»           |

|                                    |253 «Արտարժութային հաշիվ»         |

|                                    |521 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր չկապակցված կողմերին»  |

|                                    |522 «Առևտրական  կրեդիտորական      |

|                                    |    պարտքեր կապակցված կողմերին»   |

|                                    |524 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք բյուջեին»               |

|                                    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք պարտադիր սոցիալական     |

|                                    |    ապահովագրության և             |

|                                    |    ապահովության գծով»            |

|                                    |527 «Պարտավորություններ           |

|                                    |    անձնակազմին աշխատանքի         |

|                                    |    վարձատրության գծով»           |

|                                    |532 «Այլ ընթացիկ                  |

|                                    |    պարտավորություններ»           |

|                                    |812 «Օժանդակ արտադրություն»       |

|                                    |813 «Անուղղակի արտադրական         |

|                                    |    ծախսումներ»                   |

._______________________________________________________________________.

 

815 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» հաշիվը կրեդիտով

թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

| Տնտեսական գործառնությունների       |          Հաշիվների դեբետ         |

| բովանդակությունը                   |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Հետազոտության ծախսումների դուրս  |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|   գրումը որպես ժամանակաշրջանի ծախս |                                  |

|2. Զարգացման ծախսումների ծախս       |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|   ճանաչում                         |                                  |

|3. Զարգացման անավարտ ծախսումների    |133 «Զարգացման անավարտ ծախսումներ»|

|   տեղափոխումը հաշվեկշռային հաշվին  |                                  |

._______________________________________________________________________.

 

ԽՈՒՄԲ 82 «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ»

 

82 «Կառավարչական հաշվառման այլ հաշիվներ» խումբը իր մեջ ներառում է 821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշիվը:

 

Հաշիվ 821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

 

821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշիվը նախատեսված է առաքված (իրացված) արտադրանքի, աշխատանքների խոտանի և դրա շտկման վրա կատարված ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը ակտիվային է, դեբետում արտացոլվում է խոտանը և դրա շտկման վրա կատարված ծախսումները, իսկ կրեդիտում` շտկված արտադրանքի սովորական (նորմալ) ինքնարժեքի դուրս գրումը և սովորական (նորմալ) ինքնարժեքը գերազանցող ծախսումների ծախս ճանաչումը:

821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 8211 «Խոտան արտադրանք», 8212 «Խոտանի ուղղման նյութական ծախսումներ», 8213 «Խոտանի ուղղման աշխատանքային ծախսումներ», 8214 «Խոտանի ուղղման գծով սոցիալական ապահովագրության վճարներ», 8215 «Խոտանի ուղղման այլ ծախսումներ»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ խոտանի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

 

821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշիվը դեբետով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

|Տնտեսական գործառնությունների        |          Հաշիվների կրեդիտ        |

|բովանդակությունը                    |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Խոտան արտադրանքի հետ վերադարձում`|                                  |

|-  բեռնված                          |215 «Արտադրանք»                   |

|-  իրացված                          |711 «Իրացված արտադրանքի,          |

|                                    |    ապրանքների, աշխատանքների,     |

|                                    |    ծառայությունների              |

|                                    |    ինքնարժեք»                    |

|2. Խոտանի շտկման վրա կատարված       |211 «Նյութեր»                     |

|   ծախսումներ                       |213 «Արագամաշ առարկաներ»          |

|                                    |525 «Կարճաժամկետ կրեդիտորական     |

|                                    |    պարտք պարտադիր սոցիալական     |

|                                    |    ապահովագրության և             |

|                                    |    ապահովության գծով»            |

|                                    |527 «Պարտավորություններ           |

|                                    |    անձնակազմին աշխատանքի         |

|                                    |    վարձատրության գծով»           |

|                                    |812 «Օժանդակ արտադրություն»       |

|                                    |813 «Անուղղակի արտադրական         |

|                                    |    ծախսումներ»                   |

._______________________________________________________________________.

 

821 «Խոտան և դրա շտկման ծախսումներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է

հետևյալ հաշիվների հետ

._______________________________________________________________________.

| Տնտեսական գործառնությունների       |          Հաշիվների դեբետ         |

| բովանդակությունը                   |                                  |

|____________________________________|__________________________________|

|1. Շտկված արտադրանքի սովորական      |215 «Արտադրանք»                   |

|  (նորմալ) ինքնարժեքի դուրս գրում   |                                  |

|                                    |                                  |

|2. Սովորական (նորմալ) ինքնարժեքը    |717 «Գործառնական այլ ծախսեր»      |

|   գերազանցող ծախսումների ծախս      |                                  |

|   ճանաչում                         |                                  |

._______________________________________________________________________.

 

ԴԱՍ 9 «ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ»

 

Այս դասի հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության, օգտագործման տակ գտնվող (գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանման, վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և այլն) ակտիվների, պայմանական պարտավորությունների և վճարների, այլ միջոցների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 9 «Արտահաշվեկշռային հաշիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 91 «Կազմակերպությանը չպատկանող ոչ ընթացիկ ակտիվներ», 92 «Կազմակերպությանը չպատկանող ապրանքանյութական արժեքներ», 93 «Կազմակերպությանը չպատկանող դրամական միջոցներ և արժեթղթեր», 94 «Պայմանական պարտավորություններ և վճարներ» և 95 «Այլ միջոցներ և պարտավորություններ»:

Այս դասի հաշիվների հաշվապահական հաշվառումը տարվում է պարզ համակարգով:

 

ԽՈՒՄԲ 91 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

91 «Կազմակերպությանը չպատկանող ոչ ընթացիկ ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ» առաջին կարգի հաշիվը:

 

Հաշիվ 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված

հիմնական միջոցներ»

 

911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է վարձակալի կողմից գործառնական վարձակալության ընդունված հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցները հաշվառվում են վարձակալական պայմանագրերում նշված արժեքով:

Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցի տեսակի, վարձատուի:

 

ԽՈՒՄԲ 92 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»

 

92 «Կազմակերպությանը չպատկանող ապրանքանյութական արժեքներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները` 921 «Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ», 922 «Վերամշակման ընդունված նյութեր», 923 «Տեղակայման ընդունված սարքավորումներ» և 924 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ»:

 

Հաշիվ 921 «Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական

արժեքներ»

 

921 «Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Այս հաշվում արտացոլվում են`

- մատակարարներից ապրանքանյութական արժեքների ստացում, որոնց գծով կազմակերպությունը օրինական կարգով (պայմանագրի պայմանների անհամապատասխանության պատճառով) հրաժարվել է դրանց ստացումից և վճարումից,

- մատակարարներից ապրանքանյութական արժեքների ստացում, որոնք պայմանագրով չեն պատվիրված և նախատեսված,

- մատակարարներից չվճարված ապրանքանյութական արժեքների ստացում, որոնց օգտագործումը մինչև դրանց դիմաց վճարումն արգելվում է ըստ պայմանագրի պայմանների,

- ի պահ ընդունված ապրանքանյութական արժեքներ:

Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքները հաշվառվում են այն գներով, որոնք նախատեսված են ապրանքների ստացման կամ վճարման փաստաթղթերով, պայմանագրերով, ընդունման-հանձնման ակտերով, իսկ դրանց բացակայության դեպքում` հաշվարկային գներով:

Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին սեփականատեր կազմակերպությունների, ապրանքանյութական արժեքների տեսակների և պահպանման վայրերի:

 

Հաշիվ 922 «Վերամշակման ընդունված նյութեր»

 

922 «Վերամշակման ընդունված նյութեր» հաշիվը նախատեսված է պատվիրատուի վերամշակման ընդունված նյութերի, որոնք չեն վճարվել մթերող կազմակերպության կողմից, առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է պայմանագրերով նախատեսված կամ հաշվարկային գներով:

Նյութերի վերամշակման կամ լրացուցիչ մշակման ծախսերը արտացոլվում են ծախսերի հաշվառման հաշիվներում:

Վերամշակման ընդունված նյութերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պատվիրատուների, նյութերի տեսակների և դրանց գտնվելու վայրի:

 

Հաշիվ 923 «Տեղակայման ընդունված սարքավորումներ»

 

923 «Տեղակայման ընդունված սարքավորումներ» հաշիվը նախատեսված է կապալառու կազմակերպությունների կողմից տեղակայման համար պատվիրատուներից ստացված սարքավորումների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է սարքավորումների ստացման փաստաթղթերում նշված գներով, իսկ դրանց բացակայության դեպքում` հաշվարկային գներով:

Տեղակայման ընդունված սարքավորումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց տեսակների և պատվիրատուների:

 

Հաշիվ 924 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության

(կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ»

 

924 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությունների կողմից հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է վաճառքի գներով:

Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպությունների և ապրանքների տեսակների:

 

ԽՈՒՄԲ 93 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ»

 

93 «Կազմակերպությանը չպատկանող դրամական միջոցներ և արժեթղթեր» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները` 931 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» և 932 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ»:

 

Հաշիվ 931 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի

համաձայն կառավարվող միջոցներ»

 

931 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» հաշիվը նախատեսված է բրոքերային գրասենյակների, ֆոնդային բորսաների կողմից հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցների (դրամական միջոցներ, արժեթղթեր) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է պայմանագրային գնահատված արժեքով:

931 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 9311 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ», 9312 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր»:

Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր գործարքի, տեսակների և թողարկողների:

 

Հաշիվ 932 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության

(կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ»

 

932 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ» հաշիվը նախատեսված է հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ձեռք բերված, ընդունված, դրանց ներդրումից և իրացումից ստացված դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

932 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 9321 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ», 9322 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված արժեթղթեր», 9323 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ձեռք բերված արժեթղթեր», 9324 «Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից ստացված դրամական միջոցներ»:

Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հաճախորդների:

 

ԽՈՒՄԲ 94 «ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ»

 

94 «Պայմանական պարտավորություններ և վճարներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները` 941 «Դուրս գրված դեբիտորական պարտքեր», 942 «Դուրս գրված կրեդիտորական պարտքեր», 943 «Պարտավորությունների և ստացվելիք վճարումների ապահովում», 944 «Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում» և 945 «Չհատուցված հարկային վնաս»:

 

Հաշիվ 941 «Դուրս գրված դեբիտորական պարտքեր»

 

941 «Դուրս գրված դեբիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է պարտապանների անվճարունակության հետևանքով դուրս գրված դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն պետք է հաշվառվի օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում:

Դուրս գրված դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր պարտապանի և պարտքի գոյացման ժամկետի:

 

Հաշիվ 942 «Դուրս գրված կրեդիտորական պարտքեր»

 

942 «Դուրս գրված կրեդիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է կազմակերպության անվճարունակության հետևանքով դուրս գրված կրեդիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն պետք է հաշվառվի օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում:

Դուրս գրված կրեդիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր կրեդիտորի և պարտքի գոյացման ժամկետի:

 

Հաշիվ 943 «Պարտավորությունների և ստացվելիք

վճարումների ապահովում»

 

943 «Պարտավորությունների և ստացվելիք վճարումների ապահովում» հաշիվը նախատեսված է պարտավորությունների և վճարումների կատարման ապահովվածության վերաբերյալ ստացված երաշխիքների (այդ թվում ապրանքային) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է երաշխավորագրերում կամ պայմանագրերում սահմանված գումարներով:

Պարտավորությունների և ստացվելիք վճարումների ապահովման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր ստացված երաշխիքի:

 

Հաշիվ 944 «Ստանձնած պարտավորությունների

և վճարումների ապահովում»

 

944 «Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում» հաշիվը նախատեսված է պարտավորությունների և վճարումների կատարումն ապահովելու համար տրված երաշխիքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն հաշվառվում է երաշխավորագրերում կամ պայմանագրերում սահմանված գումարներով:

Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր տրված երաշխիքի:

 

Հաշիվ 945 «Չհատուցված հարկային վնաս»

 

945 «Չհատուցված հարկային վնաս» հաշիվը նախատեսված է կազմակերպության չհատուցված հարկային վնասի (հաշվետու ժամանակաշրջանում հարկման առումով ճանաչված և հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի հարկվող շահույթի հաշվարկում ներառվող վնաս) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այն կարգավորվում է հարկային օրենսդրությամբ:

Չհատուցված հարկային վնասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ժամանակաշրջանների:

 

ԽՈՒՄԲ 95 «ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

95 «Այլ միջոցներ և պարտավորություններ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները` 951 «Խիստ հաշվառման բլանկներ», 952 «Պարբերական և մասնագիտական գրականություն» և 953 «Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաներ»:

 

Հաշիվ 951 «Խիստ հաշվառման բլանկներ»

 

951 «Խիստ հաշվառման բլանկներ» հաշիվը նախատեսված է պահպանության տակ գտնվող և առհաշիվ տրվող խիստ հաշվառման բլանկների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այդպիսի բլանկներից են անդորրագրային գրքույկները, հավատարմագրերը, տոմսերը և այլն: Խիստ հաշվառման բլանկներին վերաբերող փաստաթղթերի ցանկը, դրանց պահպանման և օգտագործման կարգը սահմանվում է համապատասխան նորմատիվ փաստաթղթերով:

Խիստ հաշվառման բլանկները հաշվառվում են պայմանական գնահատմամբ:

Խիստ հաշվառման բլանկների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց տեսակների:

 

952 «Պարբերական և մասնագիտական գրականություն»

 

952 «Պարբերական և մասնագիտական գրականություն» հաշիվը նախատեսված է որպես ծախս ճանաչված և դեռևս օգտագործման մեջ գտնվող պարբերական և մասնագիտական գրականության առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այդպիսի գրականության շարքին են դասվում հարկային և այլ տեղեկատուները, մասնագիտական ամսագրերը, դասագրքերը և այլն:

Պարբերական և մասնագիտական գրականության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ օգտագործման ոլորտի բնույթի:

 

953 «Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաներ»

 

953 «Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաներ» հաշիվը նախատեսված է շահագործման մեջ գտնվող և որպես ծախս ճանաչված արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց պահպանման տեղի, համասեռ առարկաների խմբերի:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                               «06»    08  1999 Թ.

                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11899128

 

 

pin
Հին Ֆինանսների նախարարություն
19.07.1999
N 263
Հրաման