040.1354.051214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1354-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման նախաբանում` «6-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով» բառերով.
2) որոշման հավելվածի`
i
ա. 4-րդ կետը «պայմանագրի» բառից հետո լրացնել «և լեռնահատկացման ակտի» բառերով,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով համապատասխան ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողները (այսուհետ` ընդերքօգտագործող) յուրաքանչյուր ամիս տոպոհանութային աշխատանքների կատարման միջոցով պետք է իրականացնեն գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ (այսուհետ` մշտադիտարկումներ) և արդյունքները ներկայացնեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 5-ը»,
i
գ. 9-րդ կետում «իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչությունը» բառերը փոխարինել «իրականացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը` իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում,» բառերով,
i
դ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Ընդերքօգտագործման ոլորտի վերահսկողության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգով սահմանված պահանջների չկատարման կամ խախտումների հայտնաբերման դեպքում ընդերքի պետական տեսուչը պարտավոր է գրավոր իրազեկել հայտնաբերված թերությունների և դրանց` սահմանված ժամկետում վերացնելու մասին»,
i
ե. 11-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ