Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱ ...

19.06.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.2014  -ից մինչեւ   19.06.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 30.05.2023 թիվ 71-Ն որոշում)

i

050.0273.031114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        11            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014485

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 273-Ն

 

i

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 008 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 008 հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Հաստատել «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 008 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ին «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 008 հաշվետվական ձևը, տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները, իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 273-Ն որոշմամբ

 

ՁԵՎ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 008 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

._______________.  ._________.         ._____.        ._____.

._______________.  ._________.         ._____.        ._____.

    1.1 Հաշվառման      1.2 Հաշվետվության   1.3            1.4 ՈՒղղման

    համարը             ուղարկման           Հաշվետվության  (լրացման)

                       ամսաթիվը            հերթական        հերթական

                                           համարը          համարը

 

1.4.1 ՈՒղղման (լրացման) պատճառը

._______________________________________________.

|                                               |

._______________________________________________.

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

    ._. 2.1 Պարտադիր տեղեկացման        ._. 2.2 Կասկածելի գործարքի

    ._. ենթակա գործարքի վերաբերյալ     ._. վերաբերյալ հաշվետվություն

        հաշվետվություն

 

3. ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

    3.1 Գործարքի կատարման ամսաթիվը      .___. .___. ._______.

.___. .___. ._______.

 

    ._. 3.2 Կանխիկի եղանակով           ._. 3.3 Անկանխիկ եղանակով

    ._. իրականացված գործարք            ._. իրականացված գործարք

 

    3.2.1 Գումարը                      3.3.1 Գումարը

.______________________.           ._____________.

.______________________.           ._____________.

 

3.4 Գործառնության տեսակ

 

._. Իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի

._. ձևավորման պետական գրանցում

 

._. Իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում

._. բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարման (ձեռքբերման)

պետական գրանցում

 

._. Իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում

._. փոփոխություն

 

3.5 Գործարքի առարկա

 

._. 3.5.1 Դրամական միջոց

._.

._. 3.5.2 Արժեթուղթ

._.

Նկարագրություն

._______________________________________.

._______________________________________.

._. 3.5.3 Շարժական այլ գույք

._.

Նկարագրություն

._______________________________________.

._______________________________________.

._. 3.5.4 Անշարժ գույք

._.

3.5.4.1 Անշարժ գույքի գտնվելու վայր

._______________________________________.

._______________________________________.

 

._. 3.5.5 Գույքային իրավունք

._.

Նկարագրություն

._______________________________________.

._______________________________________.

 

._. 3.5.6 Դրամական գնահատում ունեցող այլ իրավունք

._.

Նկարագրություն

._______________________________________.

._______________________________________.

 

3.6 Ձևավորման, օտարման (ձեռքբերման), փոփոխության արդյունքում

կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի չափը

._______________________________________.

._______________________________________.

 

3.7 Կասկածելի գործարքի չափանիշ կամ տիպաբանություն

 

._. 3.7.1 Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ

._. տիպաբանություն

 

._. 3.7.2 Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված

._. չափանիշ կամ տիպաբանություն

 

3.7.3 Այլ

 

3.8 Կասկածների նկարագրությունը

._______________________________________.

._______________________________________.

 

3.9 Կապված հաշվետվության անվանումը

._______________________________________.

._______________________________________.

 

3.10 Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն

._______________________________________.

._______________________________________.

 

4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ

 

4.1 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

 

    4.1.1 Անվանում                      ._____________________________.

._____________________________.

4.1.2 Գտնվելու վայր

 

    4.1.2.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

(տուն)                              |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

    4.1.2.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    4.1.2.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

4.1.2.4 Երկիր

 

    4.1.3 Կազմակերպական-իրավական ձև     ._____________________________.

._____________________________.

    4.1.4 Պետական գրանցման համար        ._____________________________.

._____________________________.

    4.1.5 ՀՎՀՀ                          ._________________.

._________________.

    4.1.6 Գործադիր մարմնի ղեկավարի      .___________. .___________.

    անուն, ազգանուն                     .___________. .___________.

 

4.2 ՀԱՃԱԽՈՐԴ

 

    ._. Ֆիզիկական անձ                ._. Անհատ ձեռնարկատեր

    ._.                              ._.

 

._. Իրավաբանական անձ

._.

 

    4.2.1 Անուն (Անվանում)              ._____________________________.

._____________________________.

    4.2.2 Ազգանուն                      ._____________________________.

._____________________________.

    4.2.3 Հայրանուն                     ._____________________________.

._____________________________.

    4.2.4 Ծննդյան ամսաթիվը              .___.  .___.  ._______.

.___.  .___.  ._______.

 

4.2.5 Բնակության վայր (գտնվելու վայր)

 

4.2.5.1 Փողոց, շենք, բնակարան/տուն ._____________________________.

._____________________________.

    4.2.5.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    4.2.5.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

4.2.5.4 Երկիր

 

4.2.6 Հաշվառման վայր

 

    4.2.6.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

    (տուն)                              ._____________________________.

 

    4.2.6.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    4.2.6.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    4.2.6.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

    4.2.7 Քաղաքացիություն               ._____________________________.

._____________________________.

4.2.8 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.

._____________________________.

4.2.8.1 Փաստաթղթի սերիա և համար

 

    4.2.8.2 Փաստաթղթի տրամադրման        .___.  .___.  ._______.

    ամսաթիվ                             .___.  .___.  ._______.

 

    4.2.8.3 ՈՒմ կողմից է տրամադրվել     ._____________________________.

._____________________________.

4.2.8.4 Փաստաթղթի վավերականության   .___.  .___.  ._______.

    ժամկետ                              .___.  .___.  ._______.

 

    4.2.9 Կազմակերպական-իրավական ձև     ._____________________________.

._____________________________.

4.2.10 Անհատականացման (հաշվառման)   ._____________________________.

    համար                               ._____________________________.

._________________.

    4.2.11 ՀՎՀՀ                         ._________________.

 

    4.2.12 Գործադիր մարմնի ղեկավարի     ._____________________________.

    անուն, ազգանուն                     ._____________________________.

 

4.3 ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

 

    4.3.1 Լիազորող անձ                  ._____________________________.

._____________________________.

                                        (հաճախորդի անուն, ազգանուն

                                                (անվանում))

 

    4.3.2 Անուն                         ._____________________________.

._____________________________.

    4.3.3 Ազգանուն                      ._____________________________.

._____________________________.

    4.3.4 Հայրանուն                     ._____________________________.

._____________________________.

    4.3.5 Ծննդյան ամսաթիվը              .___.  .___.  ._______.

.___.  .___.  ._______.

 

4.3.6 Բնակության վայր

    4.3.6.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

(տուն)                              |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

    4.3.6.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    4.3.6.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    4.2.6.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

4.3.7 Հաշվառման վայր

 

    4.3.7.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

    (տուն)                              ._____________________________.

 

    4.3.7.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    4.3.7.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    4.3.7.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

    4.3.8 Քաղաքացիություն               ._____________________________.

._____________________________.

    4.3.9 Անձը հաստատող փաստաթղթի       ._____________________________.

    տեսակ                               ._____________________________.

 

    4.3.9.1 Փաստաթղթի սերիա և  համար    ._____________________________.

._____________________________.

    4.3.9.2 Փաստաթղթի տրամադրման        .___.  .___.  ._______.

    ամսաթիվը                            .___.  .___.  ._______.

 

    4.3.9.3 ՈՒմ կողմից է տրամադրվել     ._____________________________.

._____________________________.

4.3.9.4 Փաստաթղթի վավերականության   .___.  .___.  ._______.

    ժամկետը                             .___.  .___.  ._______.

 

4.4 ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

 

    ._. Չի տիրապետում իրական      ._. Չկա իրական   ._. Առկա է իրական

    ._. շահառուի մասին            ._. շահառու      ._. շահառու

        տեղեկատվությանը

 

    4.4.1 Հաճախորդի անուն, ազգանուն     ._____________________________.

    (անվանում)                          ._____________________________.

 

    4.4.2 Անուն                         ._____________________________.

._____________________________.

    4.4.3 Ազգանուն                      ._____________________________.

._____________________________.

    4.4.4 Հայրանուն                     ._____________________________.

._____________________________.

    4.4.5 Ծննդյան ամսաթիվը              .___.  .___.  ._______.

.___.  .___.  ._______.

4.4.6 Բնակության վայր

    4.4.6.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

(տուն)                              |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

    4.4.6.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    4.4.6.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    4.4.6.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

    4.4.7. Հաշվառման վայր               ._____________________________.

._____________________________.

    4.4.7.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

    (տուն)                              ._____________________________.

 

    4.4.7.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    4.4.7.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    4.4.7.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

    4.4.8 Քաղաքացիություն               ._____________________________.

._____________________________.

4.4.9 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.

._____________________________.

    4.4.9.1 Փաստաթղթի սերիա և  համար    ._____________________________.

._____________________________.

    4.4.9.2 Փաստաթղթի տրամադրման        .___.  .___.  ._______.

    ամսաթիվը                            .___.  .___.  ._______.

 

    4.4.9.3 ՈՒմ կողմից է տրամադրվել     ._________________.

._________________.

4.4.9.4 Փաստաթղթի վավերականության   .___.  .___.  ._______.

    ժամկետը                             .___.  .___.  ._______.

 

5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

    ._. 5.1 Անուն         ._. 5.2 Ազգանուն

    ._.                   ._.

 

5.3 Լրացման ամսաթիվը

.___________.   .______. .______.

.___________.   .______. .______.

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 273-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 008 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ թիվ 008 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվության ձևի լրացման կարգը և հաշվետվությունների ներկայացման դեպքերը:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով` բացառությամբ Կարգով նախատեսված դեպքերի:

3. Հաշվետվության ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 6-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի կամ Միասնական տեղեկատվական տիրույթ համակարգի միջոցով, կամ թղթային տարբերակով:

2. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ձեռք բերվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին դիմելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:

3. Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:

4. Հաշվետվությունները Միասնական տեղեկատվական տիրույթ համակարգի միջոցով ներկայացվում են միայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Միասնական տեղեկատվական տիրույթ համակարգին միացման և դրա շահագործման մասին» պայմանագիրը կնքելուց հետո:

5. Էլեկտրոնային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն:

6. Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով` առանց հաշվետվության անվանման փոփոխության: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

7. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով` հետևյալ եղանակներից որևէ մեկով`

1) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով,

2) փոստի միջոցով:

8. Կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացականի, իսկ Կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6):

9. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվության սխալի վերաբերյալ հետադարձ կապ ստանալու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով` առանց հաշվետվության անվանման փոփոխության: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

10. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կատարելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:

12. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում կասկածելիության չափանիշ հայտնաբերելու դեպքում` նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն:

13. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել`

1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

14. Հաշվետվության ձևը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով: «Անվանում» 4.1.1, «Անուն (անվանում)» 4.2.1, «Ազգանուն» 4.2.2 և «Հայրանուն» 4.2.3 ենթակետերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա նշված ենթակետերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

15. Հաշվետվության ձևի թղթային տարբերակը լրացվում է համակարգչի օգնությամբ կամ գրչով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ նիշ: Հաշվետվության ձևի 1.4.1, 3.5.2, 3.5.3- 3.5.6, 3.7.3, 3.8, 5.1.1, 5.2.1 և 5.3.3 կետերի և ենթակետերի ներքո նախատեսված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հավելյալ թղթեր: Այդ թղթերի ձախ կողմում նշվում է այն կետը կամ ենթակետը, որի ներքո նախատեսված դաշտը լրացվում է: Այդ թղթերը ստորագրվում և հաստատվում են կնիքով և կցվում հիմնական հաշվետվության ձևին: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրվում է նաև այդ ուղղումների կողքին:

16. Հաշվետվության ձևի առաջին էջի ներքևի մասում նշվում է ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ` առաջին էջը): Հաշվետվության ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում անհրաժեշտ է ստորագրել և հաստատել կնիքով (կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:

17. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը լրացվում է` օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը պարունակում է փոփոխություն, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

18. Լրացման համար պարտադիր են այն կետերը և ենթակետերը, որոնց վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձը ունի կամ պարտավոր է ունենալ տեղեկատվություն:

19. Յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ

 

20. «Հաշվառման համարը» 1.1 կետում լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը (ութ նիշ):

21. «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2 կետում լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին (վեց նիշ):

22. «Հաշվետվության հերթական համարը» 1.3 կետում լրացվում է տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (երեք նիշ):

23. «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետում լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը (մեկից երեք նիշ): Այս կետը լրացվում է, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ թերության ուղղման նպատակով, ինչպես նաև, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

24. Կարգի 5-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված համարվող հաշվետվության մեջ ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները լրացվում են «ՈՒղղման (լրացման) պատճառը» 1.4.1 ենթակետում: Այս ենթակետը ենթակա է պարտադիր լրացման, եթե ուղղում կամ լրացում կատարվել է նախորդ հաշվետվությունը ներկայացնելու պահից ոչ շուտ, քան երեք աշխատանքային օր հետո:

25. ՈՒղղում կամ լրացում կատարելու դեպքում ներկայացվում է նոր հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

26. «Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.1 կետը նշվում է, եթե`

1) անկանխիկ եղանակով իրականացվող գործարքի գումարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը, բացառությամբ 2-րդ ենթակետով նախատեսված գործարքի դեպքի,

2) կանխիկ եղանակով իրականացվող գործարքի գումարը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը:

27. «Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.2 կետը նշվում է, եթե ներկայացվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 5. ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

28. «Գործարքի կատարման ամսաթիվը» 3.1 կետում լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման օրը, ամիսը, տարին: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևս չի կատարվել կամ գործարար հարաբերությունը դեռևս չի հաստատվել, լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ այն դեպքում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է, նշվում են գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման օրը, ամիսը, տարին:

29. «Կանխիկ եղանակով իրականացված գործարք» 3.2 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է կանխիկ եղանակով: Այն դեպքում, երբ գործարքը իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, սակայն միայն կանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցել 5 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Կանխիկի հետ կապված գործարք» 3.2 կետը, իսկ «Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն» 3.14 կետում նշվում է գործարքի գումարի` նաև անկանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:

30. «Անկանխիկ եղանակով իրականացված գործարք» 3.3 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է անկանխիկ եղանակով: Այն դեպքում, երբ գործարքը իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, սակայն միայն անկանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցել 20 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.3 կետը, իսկ «Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն» 3.14 կետում նշվում է գործարքի գումարի` նաև կանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:

31. Այն դեպքում, երբ գործարքը իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, և կանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը, իսկ անկանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը, ապա միաժամանակ նշվում են «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.2 և «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.3 կետերը, ինչպես նաև լրացվում են դրանց ներքո նախատեսված ենթակետերը:

32. «Գումարը» 3.2.1 և 3.3.1 կետում լրացվում է գործարքի գումարի չափը:

33. «Գործարքի տեսակ» 3.4 կետում նշվում է այդ կետի ներքո նախատեսված ենթակետերից որևէ մեկը:

34. «Գործարքի առարկա» 3.5 կետում նշվում է գործարքի առարկայի տեսակը` դրամական միջոց, արժեթուղթ, շարժական այլ գույք, անշարժ գույք, գույքային իրավունք կամ դրամական գնահատում ունեցող այլ իրավունք:

35. «Դրամական միջոց» 3.5.1 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան ՀՀ դրամ է:

36. «Արժեթուղթ» 3.5.2 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան արժեթուղթ է: 3.5.2 ենթակետի ներքո առկա «Նկարագրություն» դաշտում լրացվում են արժեթղթի տեսակը, այն թողարկողի, տեղաբաշխողի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև արժեթուղթը նույնականացնող այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները:

37. «Շարժական այլ գույք» 3.5.3 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան հանդիսանում է այլ գույք, քան 3.5.1 և 3.5.2 ենթակետերում նշված գույքը, օրինակ, ավտոմեքենա: 3.5.3 ենթակետի ներքո առկա «Նկարագրություն» դաշտում լրացվում են այդ գույքի անվանման և նույնականացնող այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները:

38. «Անշարժ գույք» 3.5.4 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան անշարժ գույք է: 3.5.4 ենթակետի ներքո առկա «Նկարագրություն» դաշտում լրացվում են այդ գույքի անվանման, նույնացման համարի և անհատականացնող այլ տվյալների մասին տեղեկությունները, օրինակ` եթե անշարժ գույքը հողամաս է, ապա պետք է նշվի հողամասի չափի, նշանակության (տնամերձ, արտադրական, գյուղատնտեսական) վերաբերյալ տեղեկություններ:

39. «Անշարժ գույքի գտնվելու վայրը» 3.5.4.1 դաշտում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ տեղեկատվությունը, որը պարունակում է առնվազն հետևյալ վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն), անշարժ գույքի հերթական համար:

40. «Գույքային իրավունք» 3.5.5 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան գույքային իրավունք է: 3.5.5 ենթակետի ներքո առկա «Նկարագրություն» դաշտում լրացվում են այդ գույքային իրավունքի վերաբերյալ տեղեկություններ:

41. «Դրամական գնահատում ունեցող այլ իրավունք» 3.5.6 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան հանդիսանում է այլ իրավունք, քան 3.5.5 ենթակետում նշված իրավունքը: 3.5.6 ենթակետի ներքո առկա «Նկարագրություն» դաշտում լրացվում են այդ իրավունքի վերաբերյալ տեղեկությունները:

42. «Ձևավորման, օտարման (ձեռքբերման), փոփոխության արդյունքում կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի չափը» 3.6 կետի ներքո առկա դաշտում լրացվում է կատարված գործարքի արդյունքում ձևավորված կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի չափը:

43. «Կասկածելի գործարքի չափանիշը կամ տիպաբանությունը» 3.7 կետում նշվում է 3.7.1- 3.7.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ 3.7.1 և 3.7.2 ենթակետերով նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ» 3.7.3 ենթակետը: 3.7.1 - 3.7.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերի ներքո նախատեսված դաշտում լրացվում է Լիազոր մարմնի իրավական ակտով, հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտով սահմանված կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության այլ չափանիշ կամ տիպաբանություն:

44. «Կասկածների նկարագրությունը» 3.8 կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են գործարքի նախապատմությունը, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայել են գործարքի կասկածելիության մասին: Այս կետում կարող են նկարագրվել նաև հաշվետվություն տրամադրող անձի` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:

45. «Կապված հաշվետվության անվանումը» 3.9 կետը լրացվում է, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ բանկի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է բանկի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ: «Կապված հաշվետվության անվանումը» 3.9 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության ձևի «Հաշվառման համարը» 1.1, «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2, «Հաշվետվության հերթական համարը» 1.3, «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետերում (առկայության դեպքում) լրացված տեղեկատվությունը: Թղթային տարբերակով հաշվետվություն ներկայացնելիս, եթե առկա է մեկից ավելի կապված հաշվետվություն, «Կապված հաշվետվության անվանումը» 3.9 կետը պատճենահանվում և լրացվում է համապատասխան քանակով:

46. «Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն» 3.10 կետում նշվում է Կարգի 30-րդ և 31-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև գործարքին առնչվող` հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 6. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ

 

47. «Անվանում» 4.1.1 կետում լրացվում է այն իրավաբանական անձի անվանումը, որի կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարման (ձեռքբերման) կամ կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի ձևավորման կամ փոփոխության հետ կապված կատարվում է պետական գրանցում:

Կարգի իմաստով իրավաբանական անձ է այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվող կամ պատասխանող:

48. «Գտնվելու վայր» 4.1.2 ենթակետի ներքո նախատեսված 4.1.2.1-4.1.2.4 դաշտերում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը):

49. «Կազմակերպական-իրավական ձև» 4.1.3 կետում լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը (օրինակ, ՍՊԸ, ԲԲԸ և այլն):

50. «Պետական գրանցման համարը» 4.1.4 ենթակետում լրացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված պետական գրանցման համարը:

51. «ՀՎՀՀ» 4.1.5 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

52. «Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն» 4.1.6 ենթակետում լրացվում են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը:

53. «Հաճախորդ» 4.2 կետում նշվում է հաճախորդի տեսակը` իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարում (ձեռքբերում) կամ կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի ձևավորում կամ փոփոխություն կատարող ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

54. «Անուն (անվանում)» 4.2.1 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը:

55. «Ազգանուն» 4.2.2 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը: Այն դեպքում, երբ հստակ չէ, թե որն է հաճախորդի անունը և ազգանունը, ապա 4.2.1 և 4.2.2 ենթակետերը լրացվում են հաշվետվություն տրամադրող անձի հայեցողությամբ:

56. «Հայրանուն» 4.2.3 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը:

57. «Ծննդյան ամսաթիվ» 4.2.4 ենթակետում լրացվում են ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարին:

58. «Բնակության վայր (գտնվելու վայր)» 4.2.5 ենթակետի ներքո նախատեսված 4.2.5.1-4.2.5.4 դաշտերում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են, իսկ իրավաբանական անձի դեպքում 4.2.5 ենթակետի ներքո նախատեսված 4.2.5.1-4.2.5.4 դաշտերը լրացվում են Կարգի 49-րդ կետով սահմանված կարգով: 4.2.5.1-4.2.5.4 դաշտերը չեն լրացվում, եթե ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և հաշվառման վայրը նույնն են:

59. «Հաշվառման վայր» 4.2.6 ենթակետի ներքո նախատեսված 4.2.6.1- 4.2.6.4 դաշտերում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառված է:

60. «Քաղաքացիությունը» 4.2.7 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:

61. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.2.8 ենթակետում նշվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված` ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող այլ փաստաթուղթը:

62. «Փաստաթղթի սերիան և համարը» 4.2.8.1, «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.2.8.2 դաշտերում, համապատասխանաբար, լրացվում են «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.2.8 ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:

63. «ՈՒմ կողմից է տրամադրվել» 4.2.8.3 դաշտում լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.2.8 ենթակետում նշված փաստաթուղթը:

64. «Փաստաթղթի վավերականության ժամկետը» 4.2.8.4 դաշտում լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.2.8 ենթակետում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

65. Հաշվետվության ձևի 4.2.9 և 4.2.12 ենթակետերը լրացվում են Կարգի 50 և 53 կետերով սահմանված կարգով: Օտարերկրյա իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

66. «Անհատականացման (հաշվառման) համարը» 4.2.10 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը:

67. «ՀՎՀՀ» 4.1.11 ենթակետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը:

68. «Լիազորված անձ» 4.3 կետը լրացվում է, եթե գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:

69. «Լիազորող անձ» 4.3.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

70. Հաշվետվության ձևի 4.3.2 - 4.3.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են Կարգի 54-64-րդ կետերով սահմանված կարգով:

71. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» դաշտը նշվում է այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում առկա է իրական շահառու, թե` ոչ:

72. «Չկա իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում առկա չէ իրական շահառու (օրինակ` այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը):

73. «Առկա է իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում առկա է իրական շահառու:

ա. «Առկա է իրական շահառու» դաշտը նշելուց հետո «Հաճախորդի անուն, ազգանուն (անվանում)» 4.4.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում իրական շահառուն է հանդիսանում տվյալ անձը:

բ. «Իրական շահառուի տվյալները» 4.4.2-4.4.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են միայն «Առկա է իրական շահառու» դաշտը նշելու դեպքում` Կարգի 54-64-րդ կետերով սահմանված կարգով:

74. Հաշվետվության ձևի 4-րդ բաժինը, կախված անձանց թվից, լրացվում է համապատասխան քանակով:

 

ԳԼՈՒԽ 7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

75. «Անուն» 5.1 կետում լրացվում է պատասխանատու աշխատակցի անունը:

76. «Ազգանուն» 5.2 կետում լրացվում է պատասխանատու աշխատակցի ազգանունը:

77. «Լրացման ամսաթիվը» 5.3 կետում լրացվում է հաշվետվության ձևը լրացնելու օրը, ամիսը, տարին:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.10.2014
N 273-Ն
Որոշում