Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 978-Ն ...

 

 

040.1397.171214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1397-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

i

«3.1. Սույն կարգի դրույթներին համապատասխան ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար ուսումնական հաստատությունները պետք է դիմեն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը:».

2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Ինստիտուցիոնալ հավատարմագիրը տրվում է 4 կամ 6 տարի ժամկետով:

ՈՒսումնական հաստատությունն ստանում է հավատարմագրում` 4 տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները ոչ էական են` ցածր ռիսկայնությամբ, ոչ հրատապ և կարող են վերացվել 4 տարվա ընթացքում: 4 տարի ժամկետով հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո երկամսյա ժամկետում ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների` հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը: Հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը պարտավոր է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ իրականացնել ինստիտուցիոնալ ներքին գնահատում և արդյունքները ներկայացնել ՈԱԱԿ:».

3) 12.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12.1. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում տրվում է 2 տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերություններն էական են` բարձր ռիսկայնությամբ, և դրանց վերացումը հրատապ է, սակայն դրանք կարող են վերացվել 2 տարվա ընթացքում: 2 տարի ժամկետով պայմանական հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո երկամսյա ժամկետում ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների` հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը:».

i

4) 13-րդ կետում «պայմանական հավատարմագրման ժամկետի ավարտից հետո» բառերը փոխարինել «2 տարի հետո» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2014
N 1397-Ն
Որոշում